ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դեսպան Մկրտչյանի հանդիպումները Լատվիայում 11/30/2016 17:28 | ԼՐԱՀՈՍ
Լատվիայի Հանրապետության Նախագահին իր հավատարմագրերը հանձնելու նպատակով կատարած այցի շրջանակներում Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ ք. Վիլնյուս) նոյեմբերի 28-ին հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետքարտուղար Անդրեյ Պիլդեգովիչի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Պետքարտուղար Պիլդեգովիչը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը դիտարկվում է որպես առաջնահերթություն՝ հաշվի առնելով նաև վերջինիս՝ Արևելյան գործընկերության ձևաչափում ներգրավվածությունը:
Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման հնարավորությունները: Դեսպան Մկրտչյանը նշել է, որ հաջողությամբ են ընթանում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները:
Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում դեսպան Մկրտչյանը ընդգծել է հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն առաջիկայում անցկացնելու անհրաժեշտությունը:
Հայաստանի դեսպանը Լատվիայի պետքարտուղարին ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը՝ ըդնգծելով, որ Բաքուն, հետ է կանգնում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից նախաձեռնած Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից, որոնք ուղղված են բանակցային գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմաններ ստեղծելուն: Պետքարտուղար Պիլդեգովիչը վերահաստատել է Լատվիայի դիրքորոշումը՝ աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:
Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի համալսարանի ռեկտոր Ինդրիկիս Մուժնիկսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Այդ համատեքստում զրուցակիցները ընդգծել են համապատասխան մակարդակով փոխացելությունների կազմակերպման անհրաժեշտությունը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նախաձեռնել համապատասխան քայլեր: Զրուցակիցները կարևորել են նաև Լատվիայի համալսարանի և ՀՀ ԳԱԱ ակադեմիայի միջև համագործակցությունը:
Նույն օրը դեսպան Մկրտչյանը այցելել է Լատվիայի համալսարանի գրադարան, որտեղ կայացած հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հայաստանյան մի շարք մշակութային միջոցառումներ իրականացնելու շուրջ: Դեսպանը համալսարանի գրադարանին է նվիրել հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին առնչվող գրականություն:
Նոյեմբերի 29-ին դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Գունդարս Դաուդզեի հետ: Հանդիպան ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված սերտ փոխգործակցության առնչությամբ և քննարկել օրենսդիր մարմինների միջև համագործակցությունն առավել զարգացնելու քայլերը:
Դեսպան Մկրտչյանը Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակին է ներկայացրել երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային մի շարք ոլորտներ: Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են տնտեսական ու մշակութային ոլորտներում ուրվագծված ծրագրերին:
Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերին՝ կողմերն ընդգծել են ուղիղ չվերթների վերականգնման անհրաժեշտությունը:
Խոսելով ղարաբաղյան հիմնահարցի մասին՝ Լատվիայի փոխխոսնակը վերահաստատել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կարգավորելուն ուղղված՝ Լատվիայի սկզբունքային դիրքորոշումը:
Նույն օրը դեսպան Մկրտչյանը պաշտպանական ոլորտում հայ-լատվիական համագործակցությունը քննարկել է Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդս Բերգմանիսի հետ հանդիպմանը:
Կողմերն անդրադարձել են ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի փոխգործակցությանը: Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային հարցեր, այդ թվում նաև փախստականների խնդիրը: Հայաստանի դեսպանը Լատվիայի պաշտպանության նախարարին է ներկայացրել Հայաստանի կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ սիրիահայ գաղթականներին աջակցելու և նրանց ինտեգրումը դյուրացնելու ուղղությամբ։
Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ձևաչափն այլ հարթակներ տեղափոխելու՝ Ադրբաջանի փորձերին: Նախարար Բերգմանիսը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Լատվիայի դրքորոշումը համահունչ է ԵՄ դիրքորոշմանը:
Նույն օրը դեսպան Մկրտչյանը այցելել է Լատվիայի համալսարան և Հայաստանի արտաքին քաղաքականության հեռանկարների վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկել համալսարանի հասարակագիտության ֆակուլտետում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/10/2024 08:18 Սպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ»
- 05/10/2024 08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ»
- 05/10/2024 08:11 Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ»
- 05/10/2024 08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ»
- 05/10/2024 08:04 Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 05/10/2024 07:47 Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
- 05/10/2024 07:43 ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/10/2024 14:12 Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան
- 05/10/2024 14:05 Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
- 05/10/2024 12:40 Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան
- 05/10/2024 08:24 Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց․ Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/10/2024 21:50 Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր
- 05/10/2024 18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ
- 05/10/2024 14:44 Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
- 05/09/2024 20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/10/2024 22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
- 05/09/2024 18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը