ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը 11/29/2016 12:55 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,
օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեց 106, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Oրենսդրական նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով:
«Մասնավորապես, Սահմանադրության 216 հոդվածը սահմանում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նիստի օրը: Նախագծում առաջին հերթին ամրագրվել են մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ընդլայնմանն ուղղված նոր սահմանադրական պահանջները:
Սահմանադրության 191-րդ հոդվածը պաշտպանին հնարավորություն է տալիս ոչ միայն հետևել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողﬕց մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, այլ նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը:
Նախագծով սահմանվել են այն դեպքերը, երբ պաշտպանը կարող է քննարկել կազմակերպությունների դեմ բերված բողոքը:
Սահմանվել է, որ մարդու իրավունքների պաշտպանը կարող է քննարկել հանրային ծառայությունների ոլորտում գործող կազմակերպությունների կողﬕց մարդու իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը, եթե տեղեկություն կա մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին:
«Սահմանադրական փոփոխություններից բխող մյուս անհրաժեշտ կարգավորումը կապված է մարդու իրավունքներին առնչվող նորմատիվ ակտերի կատարման գործում պաշտպանի մասնակցության հետ: Նախագծով նախատեսվում է մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների և իրավական ակտերի նախագծերը մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի ուղարկելու պահանջը:
Օրենքի նախագծով պաշտպանին վերապահվել է «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մոնիթորինգի և երեխաների իրավունքների խախտումների կանխարգելման իրավասությունը: Նախագծով նաև մանրամասն կարգավորումների է ենթարկվել պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության կարգը, ամրագրվել է պաշտպանի աշխատակազﬕ կառուցվածքը: Նախագծով կարևոր երաշխիքներ են սահմանվել պաշտպանի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար:
Նման կարևոր գործառույթ է պատասխանատվությունը մարդու իրավունքների պաշտպանի գործունությունը խոչընդոտելու համար: Գործող քրեական օրենսգրքով մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը խոչընդոտելը քրեական պատասխանատվություն է ենթադրում միայն պաշտոնատար անձանց համար, սակայն նախագծով ընդլայնվել է այն սուբյեկտների շրջանակը, ովքեր կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու համար: Մասնավորապես, պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվության կենթարկվեն նաև ոչ պաշտոնատար անձինք:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/11/2024 08:37 2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:34 Ինչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:30 ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:28 Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:24 ԿԳՄՍ-ից զգուշացրել են․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:20 Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․«Հրապարակ»
- 05/11/2024 08:13 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/11/2024 19:46 Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է. հաջորդը դու ես ու քո տունը. Վարուժան Գեղամյան
- 05/11/2024 17:44 Հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում դելիմիտացիան. Աբրահամյան
- 05/11/2024 17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել
- 05/11/2024 15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/11/2024 21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com
- 05/11/2024 17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում
- 05/11/2024 16:51 Երեւանի կենտրնում թիվ 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ
- 05/10/2024 21:50 Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
- 05/10/2024 22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
- 05/09/2024 18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը