Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/09/2024   23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար 05/09/2024   23:44 Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներ․ Ազգային ճակատ 05/09/2024   23:35 ԱՄՆ-ը կասեցրել Է Իսրայելին 1,8 հազար ռումբերի փոխանցման գործընթացը 05/09/2024   23:16 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/09/2024   22:59 ԱՄՆ-ում չեն բացառել միջուկային զենքի կիրառումը Ուկրաինայի պատճառով 05/09/2024   22:45 Վրաստանի կառավարությունը ներկա չի գտնվել Եվրոպայի օրվան նվիրված գալա համերգին 05/09/2024   22:30 Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. Սուրեն Պապիկյան 05/09/2024   22:22 Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ 05/09/2024   22:08 Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքը 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:35 Իշխանամերձ լրատվականի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրգործ 05/09/2024   21:21 Հրապարակում բեռնատար մեքենան վարել է հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ 05/09/2024   21:17 Առաջինը ես եմ այս իշխանությանն անվանել 5-րդ շարասյուն. Դավիթ Շահնազարյան 05/09/2024   21:14 Հիմա Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/09/2024   21:05 Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է իմպիչմենտի գործընթաց սկսել․ վաղվանից սկսվում են անհնազանդության ակցիաներ 05/09/2024   20:58 Բագրատ Սրբազանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորների հետ մուտք գործեց հյուրանոց՝ քննարկման 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:34 ԱՄՆ-ը մտադիր է օգնել Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումից հետո 05/09/2024   20:22 Առաջին քայլը՝ ԱԺ-ով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելն է լինելու․ Բագրատ Սրբազան 05/09/2024   20:20 Էլ ժամանակ չեմ ավելացնում, չկա ժամանակ. Խոփդ, քարի է կպել Նիկոլ Փաշինյան. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   20:16 Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն․ Դանիելյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/09/2024   20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   19:53 ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»․ Հայրապետյան 05/09/2024   19:48 Իշխանական շրջանակները լռում են. Հրաժարականի պահանջի վերջնաժամկետը մոտենում է 05/09/2024   19:44 Մինչեւ ժամը 20։00-ն համբերությամբ կսպասենք հրաժարականին. Սրբազան 05/09/2024   19:39 Հրատապ. Մելիք Ադամյան փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված (տեսանյութ) 05/09/2024   19:37 Անպատվության, արնաքամության շղթան պետք է այսօր կտրվի․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:22 Սպասենք մեր պահանջի իրականացմանը, հուսանք անցնցում կկատարեն իրենց պարտավորությունը. Սրբազան 05/09/2024   19:14 Նիկոլ Փաշինյանի հրաժարականով կվերադարձվի Հայոց Եռատոնը․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:12 Խարազանն իրենցն է լինելու, գալու է այդ օրը. Գուրգեն Մելիքյան 05/09/2024   18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/09/2024   18:25 Մենք դատապարտված ենք հաղթանակի այլ ճանապարհ չունենք, այս դեպքում հաղթելու է հանուն սիրո ուժը. Դավիթ Ամալյան 05/09/2024   18:15 Հրապարակում մեկնարկել է Բագրատ Սրբազանի նախաձեռնած հանրահավաքը 05/09/2024   18:07 Քաղաքացիները ծափողջյուններով ու «Սրբազան» վանկարկումներով դիմավորեցին Տավուշի թեմի առաջնորդին, ինչ է կատարվում հրապարակում (տեսանյութ) 05/09/2024   17:53 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. նախկին արտգործնախարար 05/09/2024   17:50 Ժողովրդի նվաստացումը չէր կարող երկար տևել․ Բագրատ Սրբազան 05/09/2024   17:43 Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ սպասում են Սրբազանին. հրապարակը՝ հիմա 05/09/2024   17:15 Մարդիկ հույսով են եկել, որ սուտը պետք է ջնջվի. Արամո (տեսանյութ) 05/09/2024   17:12 Նախկին արտգործնախարարնեը միացան ճշմարտության համար պայքարին. Սրբազանի նախաձեռնած երթը ձնագնդի նման մեծանում է 05/09/2024   16:56 Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 05/09/2024   16:47 ԱԱԾ-ի հայտարարությունը դիտարկում եմ որպես սպառնալիք՝ սեփական ժողովրդի նկատմամբ. Գառնիկ Դանիելյան 05/09/2024   16:42 Շատ եմ ուզում, որ այս շարժումը, քայլերթը դառնա արժանապատվության վերգտնման, ճնշվածի, պարտվածի, ձախողածի խարանի հաղթահարման միջոց. ադրբեջանագետ 05/09/2024   16:38 Կառավարության շենքը պաշտպանված է ոստիկանական պատնեշով
05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև

Սերժ Սարգսյան. Կուլակաթափության կոչերով ոչ մի տեղ չե՛ք հասնի 11/26/2016   16:02  |  Քաղաքական

ՀՀԿ կուսակցության, կուսակցության անդամների համար ՀՀ նախագահը հնչեցրել է 7 սկզբունք, որով պետք է առաջնորդվեն անկախ հասարակության մեջ գրաված դիրքից։

Նախագահն այդ 7 սկզբունքները հրապարակել է ՀՀԿ նախագահի ընտրությունից հետո` նշելով, որ երիտասարդ գործընկերները, կուսակցականների նոր սերունդն այս թեզերը թող ընկալի որպես յոթ խորհուրդ, որոնց պետք է հետևել մշտապես։

Առաջին սկզբունքը երկրի անվտանգությունն է: «Առաջին խորհուրդը վերահաստատված պետականության մեր օրերից այս է. ձեր առաջին հոգսը թող լինի մեր երկրի անվտանգությունը», - հայտարարեց Նախագահը` նշելով, որ մեր ժողովրդի ազատությունը, իր երկրում ազատ ու անկախ ապրելու հայաստանցու կամքը մեր ամենամեծ արժեքներն են։ Ցանկացած ոտնձգությունից դրանք պաշտպանելը մեր ամենամեծ պարտքն ու հոգսն է։ Դրանց պաշտպանությունը արժանի է ամենամեծ զոհողության։ Մեր հավաքական ինքնիշխանությունն ու ազատությունն արժանի են նույնքան անսահման լինելու, որքան անսահման են եղել դրանք վերահաստատելու ճանապարհին մեր ժողովրդի զոհաբերություններն ու տառապանքը։

Երկրորդ խորհուրդը` ազատ ու ինքնիշխան երկրում օրինականության և արդարության ամրապնդումն է:

«Հիշե՛ք, որ ուրիշներին դեպի օրենք և օրինականություն առաջնորդելուց առաջ, անձնական պատասխանատվություն ունեք ինքներդ լինելու օրենքի հլու ծառան ու օրինականության մարմնավորումը», - ընդգծել է երկրի ղեկավարը` ավելացնելով. «ի՞նչ արժե սեփական օրենքներ ընդունելու ինքնիշխանությունդ, եթե ընդունածդ օրենքներին չպետք է հետևես։ Ի՞նչ արժե ազատությունդ, եթե դրա սահմանները չես հարգում։ Աններելի է, երբ իրավունքի սահմաններն ու օրինականությունը խախտում են դրանք սահմանողները։ Անօրինական ճանապարհով օրինականություն հաստատել չի՛ լինի։ Մեր ժողովրդի ազատությունն ու իրավունքներն արժանի են նույնքան պաշտպանված լինելու, որքան անպաշտպան են եղել դրանք դարեր շարունակ։ Արժանի են նույնքան հարգանքի և հետևողականության, որքան դրանք ձեռք բերելու ճանապարհին մեր նախնիների ու ժամանակակիցների թափած արյունը»։

Երրորդ խորհուրդը՝ խաղաղությունը սահմանին անխախտ է, երբ խաղաղ է սահմանից ներս։

Նախագահը նշեց, որ եթե սահմանի խաղաղության պահապանը մեր զինվորն է, ապա սահմանից ներս խաղաղությունը ՀՀԿ-ի պատասխանատվությունն է։ «Մի՛ օտարացրեք ոչ մեկին և անդառնալիորեն մի՛ խռովեք որևէ հոգի։ Թշնամի մի՛ փնտրեք ներսում, մի՛ թշնամացրեք ու մի՛ թշնամացեք ։ Անհանդուրժողականության կամ կուլակաթափության կոչերով ոչ մի տեղ չե՛ք հասնի»։, - նշեց նախագահը: Նրա խոսքերով`  ամենացավոտ որոշումն անգամ չի թշնամացնում, եթե հնչել են բոլոր փաստարկներն ու յուրաքանչյուրը խոսելու ու լսվելու հնարավորություն է ունեցել։

«Երկրի սահմանին խաղաղության վերջին գրավականը զենքն է ու զինվորը։ Երկրի սահմանից ներս ոչ մի զենքով խաղաղություն չես հաստատի։ Երկրի սահմանից ներս խաղաղություն հաստատելու միակ միջոցը վստահությունն է։ Վստահությունը իրար հանդեպ։ Վաստակե՛ք ժողովրդի վստահությունը ձեր հետևողականությամբ։ Մեր նորանկախ պետականության կտավը հյուսված է վստահության թելերով։ Ամրացրե՛ք այդ թելերն ու բազմապատկեք դրանք։ Հենվե՛ք ձեր միակ անխախտ ու անդավաճան դաշնակցի՝ ժողովրդի վրա՝ ժողովրդի ուժ», - ասել է Նախագահը։

Նախագահի չորրորդ խորհուրդը վերաբերում էր մեր ստեղծագործ ժողովրդի համար նոր հնարավորություններ փնտրելուն։

«Ինտեգրման գործընթացները ոչ թե հանգրվան են, այլ ուղի՝ դեպի նոր հնարավորություններ, նոր շուկաներ, նոր գործընկերներ, նոր գիտելիք ու նոր հմտություն», - նշեց Սերժ Սարգսյանը։

Հինգերորդ սկզբունքը  հայաստանցու բարեկեցության, աշխատանքի ու ապահովության, ձեռներեցության ու նորարարության առաջընթացի ապահովումն է։

«Փոքրաթիվ, բայց եռանդուն մեր ժողովրդի համար առաջընթացը կարևոր խորհուրդ ունի։ Մենք պիտի կարողանանք փոխվել՝ պահպանվելով և շարունակ փոխակերպվելով։ Մենք պիտի կարողանանք խուսափել քաղաքական, տնտեսական ու սոցիալական ցնցումներից և սակայն շարժվել առաջ։ Հենց նման առաջընթացի է արժանի մեր համբերատար ժողովուրդը», - հայտարարել է Նախագահը եւ ավելացրել. «Փորձե՛ք տիրապետել առաջընթացի արվեստին, փորձե՛ք ապահովել ժողովրդի ու ձեռնարկությունների կյանքի բնականոն ընթացքը, օրինականությունը անհրաժեշտ բարեփոխումների պահին։ Եվ փորձե՛ք երաշխավորել օրինականությունը՝ բարեփոխումներ իրականացնելու շնորհիվ»։

Նախագահի խոսքերով`մեր ժողովրդի առաջընթացն արժանի է նույնքան անխզելի ու անշրջելի ձեռքբերումների, որքան անդառնալի են եղել մեր կորուստները և ցավոտ՝ մեր ցնցումները։

Վեցերորդ ջանքը Նախագահը պատվիրեց ուղղել մեր փառապանծ ժողովրդի անցյալն ու ապագան կամրջելուն։


«Այո՛, մենք քիչ ենք, սակայն մեր ժողովրդի պատմությունը հասնում է քաղաքակրթության ակունքներին, արմատներին, և եթե մեր կողքին կանգնեն հազարամյա մեր պատմության կերտողները, մեր նախնիները, նրանց ստեղծածն ու նրանց թողած անսահման ժառանգությունը, ապա մեզնից ավելի մեծաթիվ, ավելի հզոր և ավելի հարուստ ժողովուրդ երկրագնդի վրա քիչ կլինի», - նշեց նախագահը։

Երկրի ղեկավարը կուսակցականններին հորդորեց տե՛ր մնալ թե՛ հնին, թե՛ նորին։

«Տե՛ր եղեք ձեռքբերումներին ու նաև՝ կորուստներին։ Տե՛ր եղեք լավին ու վատին։ Տե՛ր եղեք ճիշտ որոշումներին ու նաև՝ սխալներին։ Ձեր ու ձեր նախորդների։ Ձեր սերունդը, մեր սերունդը միայն մեր հավաքական տարածական ու ժամանակային ժառանգության շնորհիվ կարող է այս աշխարհում լինել ուժեղ ու մրցունակ։ Աշխարհում, որտեղ թույլերն ու անմրցունակները դատապարտված են մնալու պատմության լուսանցքներում», - ընդգծել է Սերժ Սարգսյանը։

 Յոթերորդ սկզբունքը վերաբերում է  ժամանակն ու դրա առաջադրած խնդիրները վերաիմաստավորելուն։

«Սահմանադրությունը, օրենքները երաշխավորում են երջանիկ ու ապահով լինելու իրավունքը, սակայն բոլորի երջանկության ու ապահովության համար յուրաքանչյուրն անելիք ունի։ Մի՛ ձգտեք իշխանության, եթե պատրաստ չեք անմնացորդ ծառայելու։ Իշխանությունը վայելք չէ, այլ ծանր բեռ», - հայտարարել է երկրի ղեկավարը` ընդգծելով. «եղե՛ք իրատես, ձեր անելիքը կառուցե՛ք ամենաաննպաստ զարգացումների հեռանկարն աչքի առաջ պահելով։ Սակայն միշտ մնացեք լավատես։ Ամենածանր փորձությունների պահին լավատեսությունը, հանգուցալուծման հույսը, սեփական ուժերի հանդեպ հավատը, հայրենակցի հանդեպ սերը երբեմն դառնալու են ձեր միակ զինակիցը»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:47 26/11/2016  |  ՔաղաքականՀՀԿ նոր գործադիր մարմինը կունենա 21 անդամ. թեկնածուներին առաջարկել է Սերժ Սարգսյանը
15:29 26/11/2016  |  ՔաղաքականՍերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ
15:21 26/11/2016  |  ՔաղաքականՍխալ ազդակներ են տանում դեպի հասարակություն. ՀՀ նախագահի ելույթն ամբողջությամբ
15:07 26/11/2016  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանն իրավունք կունենա՞ շարունակել պաշտոնավարումը
13:28 26/11/2016  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի զինված ուժերը պետք է լինեն աշխարհում լավագույններից մեկը. ՀՀ Նախագահ
13:06 26/11/2016  |  ԼՐԱՀՈՍՄեր դիրքորոշումն անփոփոխ է. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ. Սերժ Սարգսյան
12:59 26/11/2016  |  ՔաղաքականԳալիք տարիներին փոփոխությունները լինելու են բեկումնային. ՀՀ Նախագահ
12:46 26/11/2016  |  ՔաղաքականՍերժ Սարգսյան. Արդիականցվելու է կուսակացական ծրագիրը, որում կամրապնդվի ազգային գաղափարախոսության առանցքը
12:39 26/11/2016  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյան. Գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը
12:24 26/11/2016  |  ԼՐԱՀՈՍՏարոն Մարգարյան. Մենք պետք է միայն ուրախ լինենք, որ մեր թիմը համալրվում է նոր կուսակիցներով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]