ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը. Էդվարդ Նալբանդյան 11/16/2016 16:56 | ԼՐԱՀՈՍ
Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում Ադրբեջանի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Միաժամանակ ադրբեջանական կողմը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, խեղաթյուրել իրականությունը, որպեսզի խուսափի կյանքի կոչելու այն պարտավորությունները, որոնք ստանձնել է այդ գագաթնաժողովների ընթացքում:
Սկզբում ադրբեջանցիներն ասում էին, որ այն, ինչի մասին խոսում են եռանախագահող երկրների նախարարները, հայտարարությունը, որը հրապարակվել էր Վիեննայում հանդիպումից հետո, սոսկ իրենց անձնական կարծիքն է: Նրանք գուցե չէին երեւակայում, որ ընդամենը մեկ ամիս անց կհայտնվեն բավականին անհարմար վիճակում, քանի որ Սանտկ Պետերբուրգի գագաթնաժողովից հետո հրապարակվեց նոր հայտարարություն արդեն նախագահների մակարդակով, որտեղ վերահաստատվեցին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Այդ ի՞նչ պայմանավորվածություններ էր վերահաստատում Ադրբեջանի ղեկավարը Սանտկ Պետերբուրգում: Այդ ինչպե՞ս է պատահում, որ բոլորը մի բան են հասկանում եւ ոչմիմիայն մեկ երկիր՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, իսկ Ադրբեջանը լրիվ ուրիշ բան է հասկանում»,-ասաց ՀՀ արտգործնախարարն՝ ընդգծելով, որ Ադրբեջանն առաջին անգամը չէ, որ նման վարվելակերպ է դրսեւորում:
Նա նշեց, որ եռանախագահները դեռ վաղուց են կոչ արել Ադրբեջանին անել նույնը, ինչ Հայաստանը, այն է՝ համաձայնել հետաքննական մեխանիզմների ստեղծմանը:
«Ադրբեջանը դեռ 2011 թվականից է շարունակում պնդել իր կեղծարարությունը եւ բացահայտ սուտը: 2011, 2012 թվականներին տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, երբ որ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի նախագահներն իրենց հայտարարության մեջ նշեցին այդ հետաքննական մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին, հաջորդ օրը նրանք վերադառնում են Բաքու եւ ասում, որ չկա պայմանավորվածություն:
Ադրբեջանը խոչընդոտում է ստեղծել բանակցային գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ պայմանները, ինչու, որովհետեւ վախենում է, որ ավելի ակնհայտորեն կպարզվի, որ խախտողն է, չնայած, որ բոլորն էլ գիտեն՝ ով է խախտողը»,-եզրափակեց ՀՀ արտգործնախարարը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը