ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թմրանյութ՝ խաղալիքներում և հագուստում 09/23/2016 13:17 | Քրեական խրոնիկոն
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 30 դեպք. տուգանքի չափը կազմել է մոտ 37 մլն դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Բացահայտված դեպքերի վիճակագրությունը փաստում է, որ գերակշռում են թմրամիջոցի ապօրինի տեղափոխման փորձերը: Վարչության օպերատիվ հետախուզության և արագ հակազդման բաժնի ավագ մաքսային տեսուչ Տիգրան Սինոյանի խոսքով թմրանյութի անօրինական ներմուծման ամենախոշոր դեպքով մաքսանենգության թիրախը եղել է փոստային առաքանիների ուղին. «Գերմանիայից Հայաստան ուղարկված`առաջին հայացքից սովորական թվացող ծանրոցի ուսումնասիրությամբ պարզվել է, որ խաղալիքների և հագուստի պարունակությամբ առաքանում թմրանյութ է թաքցված: Մանրակրկիտ զննության արդյունքում խաղալիքների մեջից հայտնաբերվել է սպիտակ գույնի B8 գրառմամբ 1380 հաբ»: Պարզվել է, որ առգրավվածը «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց է` 11,04 գրամ բուպրենորֆինի պարունակությամբ, ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` բուպրենորֆինի 0,2 գրամն արդեն իսկ համարվում է առանձնապես խոշոր չափ:
Այնուհետև կանխվել է խոշոր խմբաքանակով թմրանյութի անօրինական տեղափոխման ևս մեկ փորձ ու կրկին փոստային առաքանիների միջոցով: «Հայաստանից Կանադա արտահանվող 5.58 կգ ընդհանուր քաշով ծանրոցի զննման արդյունքում պարզվել է, որ առկա 5,54 կգ քաշով ընդեղենի միջուկը փոխարինվել է մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով ափիոնանման զանգվածով»,-նշել է Տիգրան Սինոյանը: Դատաքիմիական փորձաքննությամբ հաստատվել է, որ հայտնաբերված զանգվածն «ափիոն» տեսակի թմրամիջոց է: Ծանրոցն ուղարկողը՝ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Երևանում փաստացի բնակվող, ազգությամբ հայ՝ Հագոպ Կրիկորի Դերներսեսյանը, հայտնաբերվել և նույն օրը ձերբակալվել է: Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում այլ դեպքերով ևս հատուկ հարմարեցված տարբեր տեսակի թաքստոցներից հայտնաբերվել են ափիոն, հաշիշ, մեթադոն և տրամադոլ տեսակի թմրամիջոցներ ու հոգեմետ նյութեր:
Վարչության աշխատակիցները մի շարք բացահայտումներով առգրավվել են 207 տարբեր տեսակի բջջային հեռախոսներ և պլանշետներ, որոնցից 111-ը հայտնաբերել են Բագրատաշենի մաքսակետում` Վրաստանից ժամանած «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայի սրահում նախապես պատրաստված գաղտնարանից: Ավտոմեքենայի վարորդը հայտարարել է, որ հայտնաբերված ապրանքները թաքցրել է մաքսային ձևակերպումներից խուսափելու համար:
Փորձ է արվել ապօրինի ճանապարհով Հայաստան ներկրել նաև մեծ քանակությամբ դեղորայք, տարբեր տեսակի կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ, ավտոպահեստամասեր, տնտեսական ապրանքներ և սննդամթերք: 5 դեպքով էլ կանխվել է դիզելային վառելիքի անօրինական ներկրման փորձ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
- 05/01/2024 08:04 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ «Հրապարակ»
- 05/01/2024 07:44 ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»
- 05/01/2024 07:40 Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»
- 05/01/2024 07:37 Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
- 04/30/2024 08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն