Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան 05/06/2024   12:02 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 05/06/2024   11:57 Օր 3. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում 05/06/2024   11:53 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը 05/06/2024   11:36 Մետրոն այսուհետ կգործի մինչև 24:00-ն. Ավինյան 05/06/2024   11:29 Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը 05/06/2024   11:28 Արթուր Սուքոյանի պաշտպանը պահանջում է առերես հարցաքննել Սուքոյանին և լրագրող Դավիթ Լևոնյանին 05/06/2024   11:25 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու․ Սարգսյան 05/06/2024   11:18 Դուք ունեք հնարավորություն դառնալու անկախ, խնդրում եմ, հորդորում եմ ձեզ, դարձեք այդպիսին, տիկին Վարդապետյան. Արծվիկ Մինասյան 05/06/2024   11:12 ՀՀ և Ադրբեջանի նախարարների բանակցությունները կանցկացվեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին․ ԱԳՆ 05/06/2024   11:09 Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն 05/06/2024   11:00 Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել 05/06/2024   10:56 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 05/06/2024   10:53 Քամու հետևանքով վնասներ՝ Երևանում 05/06/2024   10:50 Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ 05/06/2024   10:39 Ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել 05/06/2024   10:38 Կապանի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա. նա հոսպիտալացվել է 05/06/2024   10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան 05/06/2024   10:29 Հրդեհ՝ Սբ. Սարգիս եկեղեցու մոտ 05/06/2024   10:27 Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային 05/06/2024   10:23 Հալաբյան փողոցում BMW-ն բախվել է սյանը. կա վիրավոր 05/06/2024   10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան

 Մարդն ընդամենը փորձել է փրկել իր կյանքը, և նրան սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել. պաշտպան 09/09/2016   14:03  |  Քրեական խրոնիկոն

«Ֆեռո» ընկերության նախկին սեփականատեր Ռոբերտ Ավետիսյանն ակնհայտորեն անհրաժեշտ պաշտպանության սահմաններում է գործել, սակայն նրան առաջադրվել է սպանության փորձի անհիմն ու ապօրինի մեղադրանք: «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Ռ.Ավետիսյանի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Որոշակի գումարային հարցերի շուրջ խոսելու համար Ռոբերտ Ավետիսյանը Ռուբեն Կոստանյանի՝ Նորագյուղցի Բոգոյի, հրավերով հուլիսի 20-ին գնացել է ավտոկայանի շրջակայքում գտնվող «555» հացատուն: Կոստանյանի աշխատասենյակում, որտեղ առնվազն ևս երկու անձինք են եղել, խոսակցությունը չի ստացվել. Ռոբերտ Ավետիսյանից գումար էին պահանջում, ինքն էլ ասում էր, որ այս պահին գումարային խնդիրներ ունի և առաջիկայում կլուծի այդ հարցերը: Պատասխանը չի բավարարել հակառակ կողմին, և հյուրին՝ Ռոբերտ Ավետիսյանին, սաստիկ ծեծի են ենթարկել: Ծեծի ընթացքում Ռոբերտ Ավետիսյանն երկու ձեռքով բռնել է իր գլուխը, խնդրել, որ իրեն բաց թողնեն, հասկանալով, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Ապա իր մոտ եղած, տարիներ առաջ ԼՂՀ ոստիկանապետի կողմից ստացված օրինական ատրճանակը ներքև պահած լիցքավորել է, ասելով նրանց, որ հեռու գնան: Բայց նրանք չեն հեռացել և վեճն էլ չի դադարել:

Ռոբերտը՝ զենքը պահելով ներքև, արձակել է կրակոց, որը դիպել է Ռուբեն Կոստանյանի ոտքի ծնկից ներքև հատվածին, նրանք էլ փորձել են իրեն հարվածել: Տեսնելով զինված անձի՝ Ռոբերտ Ավետիսյանը շրջվել է դեպի պատը և պատի մոտից կրակել նորից դեպի ներքև՝ գնդակը ոչ մեկի չի դիպել: Այդ ընթացքում Ռոբերտի ոտքի վերին ազդրային շրջանում ոտքը թուլացել է, նա ուշագնաց ընկել է՝զենքը վայր գցելով:

Պաշտպանը նշեց, որ վեճի ժամանակ կողմերն իրարից շատ մոտ են գտնվել, հեռավորությունը առավելագույնը եղել է կես մետր: Ուստի եթե Ռոբերտ Ավետիսյանը ցանկություն ունենար որևէ մեկին սպանել, առանձնակի ջանքեր պետք չէր լինի գործադրել: Ռոբերտն իր բոլոր ցուցմունքներում միշտ պնդել է՝ «մի խնդիր ունեի՝ փրկել իմ կյանքը, դուրս գալ, փրկվել»:

Ռոբերտ Ավետիսյանին շատ ծանր վիճակում, արյունահոսելով, կոմայի մեջ հասցրել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այնտեղ նա գտնվել է շուրջ տասն օր, որից չորս օրը վերակենդանացման բաժանմունքում, քանի որ «հյուրընկալության» ընթացքում ստացել էր բավականին լուրջ վնասվածքներ՝ աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում, մակերասյին ազդրային զարկերակի՝ ազդրային երակի ճյուղերի վնասումով, ձախ ազդրի և սրունքի հրազենային, աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում, մակերեսային ազդրային զարկերակի և ազդրային երակի ճյուղերի վնասում, ձախ ազդրի և սրունքի հրազենային գնդակային շոշափող վիրավորում, վնասվածքները պատճառվել են հրազենից արձակված կրակոցով:

Ըստ Ինեսսա Պետրոսյանի, վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխվելուց ի վեր իր պաշտպանյալը հարցաքննվել է, մանրամասն ցուցմունքներ տվել ծեծի հանգամանքների վերաբերյալ, որ ինքը ծեծված է եղել և թե ինչ պայմաններում է իր կողմից այդ կրակոցն արձակվել: Նա պարտաճանաչ ներկայացել է քննչական բոլոր գործողություններին՝ մասնակցելով մի շարք առերեսումների, անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունների:

Եվ հանկարծ, սեպտեմբերի 5-ին քննիչը հրավիրել է իրենց աշխատասենակ՝ ասելով, որ հրավիրում է հերթական քննչական գործողության, և ներկայացրել սպանության փորձ կատարելու մեղադրանք առաջադրելու որոշումը: (Ի դեպ, քրեական գործը հարուցվել դեպքի օրը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի՝ խուլիգանական դրդումներով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, հատկանիշներով):

Մեղադրանք առաջադրելու օրը Ռոբերտ Ավետիսյանին ծանոթացրել են դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններին, ըստ որոնց թե՛ Ռ. Ավետիսյանը, և թե՛ մյուս անձը ստացել են միջին ծանրության վնասվածքներ: Ընդ որում, ըստ պաշտպանական կողմի, փորձագետի կողմից չեն արձանագրվել Ռոբերտ Ավետիսյանի դեմքին ակնհայտորեն առկա կապտուկները, վնասվածքները: Ըստ կողմի տեղեկությունների, քննիչը նշանակել է դատաբժշկական կրկնակի փորձաքննություն:

Ավելին՝ Ռ.Ավետիսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, վերջինս այն քննել է, և թեպետ ակնհայտ է, որ հիմնավոր կասկածն ուղղակի բացակայում է, նա ներկայացել է բոլոր քննչական գործողություններին, այսինքն՝ քննությունից թաքնվելու որևէ նպատակ չի ունեցել, դատարանն որոշել է կալանավորել նրան:

Դատարանում պարզ է դարձել, որ այդ մեղադրանքն առաջադրվել է դատախազի ցուցումով: «Ակնհայտ է, որ վարույթ իրականացնող մարմինն այլ տեսակետ ուներ, բայց դատախազության կողմից այլ ցուցում էր տրվել: Իմ պաշտպանյալը երևի դարձավ Քննչական կոմիտե-դատախազություն հարաբերությունների զոհը: Այդ պատճառով էլ նրան առաջադրվեց այդ ապօրինի և անհիմն մեղադրանքը»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Ըստ Ի.Պետրոսյանի, այս ամենը խոսում է այն մասին, որ երկրում գործում է ակնհայտ անօրինական վիճակ, երբ մարդուն կարող են տանել, ծեծել, կյանքը վտանգել և եթե անձը փորձում է պաշտպանվել, նրան ծանրագույն, ապօրինի մեղադրանք է առաջադրվում:

Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ այսօր Վերաքննիչ դատարան է բողոքարկելու իր պաշտպանյալին կալանավորելու դատարանի որոշումը:

«Փաստինֆո»-ն կանդրադառնա գործի հետագա զարգացումներին։

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]