Թեմաներ
Երկուշաբթի 05 / 13 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/13/2024   13:59 ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին համապարփակ խաղաղության հասնելու հարցում․ Իեն Բորջ 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/13/2024   13:48 Երթի մասնակիցները մտան ԳԱԱ պատմության ինստիտուտ 05/13/2024   13:45 ԵՊՀ-ում կրթական դասադուլ են հայտարարել 05/13/2024   13:15 Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղության պայմանագրում Ալմա-Աթայի հռչակագրի ամրագրումը կարող է կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում․ Միրզոյան 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/13/2024   13:11 Բոլորիս նպատակը պետականության ամրացումն է․ Միլիտոնյան 05/13/2024   13:07 Երևանում կայացել է Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը 05/13/2024   13:07 Հայաստանի ղեկավարը ծրագրված քանդեց պետականությունը, իսկ եկեղեցին ուզում է վերականգնել այն. Ռոստոմյան 05/13/2024   13:02 Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգին 05/13/2024   12:59 Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել 05/13/2024   12:57 Բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանությամբ քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/13/2024   12:55 Եկեղեցին այն ուժն է, որի շուրջ կարող ենք համախմբվել՝ մանավանդ Բագրատ սրբազանն իրավունք ունի անել դա. Խաչիկ Մանուկյան 05/13/2024   12:53 Արթուր Սուքոյանի գործով պաշտպանը պահանջում է՝ իրենց տրամադրել «դեպքի օրը» հնարավոր տեսագրության կրիչը, եթե այդպիսին կա 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/13/2024   12:45 «Սրբապիղծը դուք եք, հասկացաք»․ Տիգրան Ավինյանի կողմից ոսկե մեդալով պարգևատրված Հայկազ Ջոմարդյանը վիրավորում է լրագրողին, նրա ենթակայությամբ ոստիկանները՝ քաղաքացիներին 05/13/2024   12:43 Այս 6 տարի է՝ «բորդյուր լիզող» մե՞նք ենք ասել, թիկնապահներով բռնել վրաները թքել մե՞նք ենք արել. Շարժման առաջնորդ (տեսանյութ) 05/13/2024   12:39 Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում 05/13/2024   12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան 05/13/2024   12:24 Գեղարքունիքում ավտոերթ է սկսվել. քաղաքացիները դեմ են իշխանությունների միակողմանի զիջումներին 05/13/2024   12:22 Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/13/2024   12:17 Շամշադինում ասում են՝ գիժը չի ամաչում, գժի տերն է ամաչում․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/13/2024   12:14 Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հերթական այց «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով 05/13/2024   12:09 Ոստիկանների կողմից լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու առնչությամբ ՆԳՆ-ն ծառայողական է նշանակել, ՄԻՊ-ը՝ դատապարտել, իրավապահները՝ դեռ լուռ են 05/13/2024   12:07 Պլան B էլ ունենց, պլան C էլ, բայց «պլան» չունենք. Դանիելյանը կատակեց (տեսանյութ) 05/13/2024   11:59 Այսօր բերման է ենթարկվել 177 քաղաքացի․ Տավուշի թեմի առաջնորդ 05/13/2024   11:56 Աբովյան քաղաքի Էներգետիկական քոլեջի ուսանողները ևս միացել են դասադուլին 05/13/2024   11:53 Շարժման առաջնորդը հրապարակեց հետաքրքիր անուններ (տեսանյութ) 05/13/2024   11:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելում է ստեղծագործական միություններ. Հայաստանը Վարչապետ ունի՞, թե ոչ 05/13/2024   11:46 Եթե ներկա իշխանությունները եկել են իշխանության՝ 2018թ․սկսած, հայ եկեղեցին գոյություն ունի 1700 տարուց ավել և մինչև հիմա գործում է ազգի, ժողովրդի, երկրի շահերի համար․ Հրայր սարկավագ Հակոբյան 05/13/2024   11:41 Քրեակատարողական և ոստիկանության ծառայողների կողմից համատեղ իրականացված աշխատանքի արդյունքում կանխվել է թմրանյութ իրացնելու փորձը 05/13/2024   11:35 Մենք ե՞նք մարդկանց թիկնապահներով բռնել,վրաները թքել,էս ժողովուրդն ա՞ արել.մերը հաշտության օրակարգ է. արքեպիսկոպոս 05/13/2024   11:29 Բոլոր բերման ենթարկվածներս ազատ արձակվեցինք․ Վարազդատ Հարությունյան 05/13/2024   11:17 Բերման ենթարկվածների թիվը հասել է 151-ի 05/13/2024   11:12 Քաղաքացին տեղեկացնում է, որ իրեն բերման են ենթարկել, բայց ոստիկանական բաժանմունքներում տեղ չկա 05/13/2024   11:02 Բագրատ Սրբազանը այցելում է ստեղծագործական միություններ հարցնելու՝ Հայաստանը վարչապետ ունի՞. ուղիղ 05/13/2024   10:52 ՄԻՊ աշխատակազմը ոստիկանների կողմից լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու միջադեպով պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 05/13/2024   10:49 134 քաղաքացի բերման է ենթարկվել. նոր տվյալներ 05/13/2024   10:44 Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) 05/13/2024   10:39 Ժամը 10:30-ի դրությամբ 113 քաղաքացի է բերման ենթարկվել 05/13/2024   10:37 Մուշավան թաղամասում ավտոմեքենա է այրվել 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/13/2024   10:18 Խաղաղ ակցիայի 88 մասնակից է բերման ենթարկվել 05/13/2024   09:38 Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ու խոտ հավաքում. ինչ է կատարվում քաղաքում 05/13/2024   09:19 Անհնազանդության ակցիաներ Երեւանում. փակ են մի շարք փողոցներ 05/12/2024   23:33 Ամոթ է նրանց իշխանություն անվանելը, ինչ իշխանություն. Շիրակի թեմի առաջնորդ 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/12/2024   21:17 Խաղաղության գնալու իրական օրակարգը. հրամապարկվեց շարժման` խաղաղության ծրագիրը
05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ

Վճռորոշ փուլ ենք մտնում. ՀՀ Նախագահ 09/08/2016   22:05  |  Քաղաքական

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ ՍերԺ Սարգսյանը ելույթով է հանդես եկել ՀՀԿ խորհրդի նիստում, որում մասնավորապես նշել է.

«Բարև ձեզ:

2015 թվականի սահմանադրական բարեփոխումները ոմանք ընկալեցին որպես հերթական քաղաքական միջոցա­ռում՝ պայմանա­վորված ա­ռա­ջին հերթին քա­ղաքական իրավիճակով և անձնական ինչ-ինչ հարցեր լուծելու անհրաժեշտությամբ, այլ ոչ թե երկրի առջև ծա­ռացած հիմնարար խնդիրների հրա­մայականով:

Սահմանադրական քարոզարշավի ըն­թացքում բերված մեր փաս­տարկները, թվե­րը, որոնք ակն­հայտորեն ցույց էին տալիս խորհրդարանա­կան կառավար­ման համա­կար­գի առավելությունները թե՛ երկրի կայու­նության, թե՛ տնտե­սական զարգացման և թե՛ քաղաքական համակարգի հու­սա­լիության առումով, շատերի կողմից դիտարկվում էին որպես զուտ քա­րոզ­չական հնարքներ:

Իսկապես, իրավիճակը կմնար նախկինի պես, եթե մենք սահմա­նա­փակ­վեինք բարե­փոխումների միայն նմանակմամբ, եթե լրջորեն նպատակ չհետապնդեինք միս ու արյուն տալ այն գաղափարներին, որոնք դրված են նոր Սահմանադրության հիմքում:

Այս տարվա փետրվարի 12-ին ես խոսեցի սահ­մանադրական բարեփո­խումների կեն­սա­գործման, հետևաբար՝ մեր երկրի զարգացման տեսլականի շուրջ:

Տնտեսական բարեփոխումները նախըն­թաց տարի­ներին եղել են մեր ուշադրության կենտրոնում, իսկ քաղաքական բարեփո­խում­ները մի տեսակ թողել էինք ավելի լավ ժամանակների՝ մտածելով, որ տնտե­սական բարե­փոխումները առավել նպաստավոր պայմաններ կստ­եղծեն քա­ղա­քական բա­րեփոխումների համար: Վաղուց արդեն ակնհայտ է, որ առանց քա­ղաքական բարե­փոխումների՝ տնտեսական բարեփոխում­ների արդյունք­ները միշտ էլ մեզ չեն բավարարելու: Այսօր արդեն բոլորն են տեսնում քաղաքական բարե­փոխումների անհրաժեշտությունը:

Քաղաքական բարեփոխումները ենթադ­րում են նախևառաջ քաղա­քական մշակույթ: Քաղաքական բանավեճերի ու երկրի առջև ծառացած խնդիրների լուծման նոր եղանակներ, ուժի դիրքերից քաղա­քական ընդդի­մախոսների հետ խոսելու բացառում, քա­ղաքական համակարգում նպատա­կասլաց ու գաղա­փարներով լի մարդկանց ազատ մուտք, խորհրդարանը երկրի թիվ մեկ ամբիոնի վերածում, երկրի առջև ծառացած խնդիրների շուրջ երկրի բոլոր կարող ուժերի մտքերն ու գաղա­փարները մեկտեղելու հնա­րավորություն՝ անկախ քաղաքական դիրքավորումից և այլն: Քաղա­քա­կան բարեփոխումներն ինք­նանպա­տակ չեն, դրանք այս կամ այն մի­ջազ­գային կազ­մակերպության հորդորով, առավել ևս՝ պահանջով, արված քայլեր չեն. դրանք լավ հայրենիք ունենալու, անվտանգ հայրենիք ունենալու, սե­փական հողի վրա հազարամյակներ ապրելու ու արարելու նպատակով ար­ված բարեփոխումներ են:

Կրկնում եմ՝ այս ամենի հիմքերը նոր ընդունված Սահմանադրության մեջ են:

Սահմանադրական բարեփոխումներին հաջոր­դեցին բավականին բարդ, աշխա­տատար, պրոֆեսիո­նալ լուծումներ պահան­ջող նախապատ­րաս­տա­կան աշխատանք­ներ, որոնց մեծ մասը չի եղել հրապա­րակային: Վերջին օրինակը ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության և քաղա­քացիական հասա­րակության ներկայացուցիչների հետ այն աննա­խադեպ համագործակցությունն էր, որ ընթանում էր վերջին ամիսներին, և հույս ունենք, որ մոտակա երկու-երեք օրերի ընթացքում այն բարեհաջող ավարտ կունենա: Նախա­պատ­րաստական աշխա­տանքները, ցավոք սրտի, դանդաղեցին, կամ այսպես ասած՝ երկրորդ պլան մղվեցին ապրիլյան պատե­րազմից հետո: Պատե­րազմի դասերը, ինչպես միշտ, մենք սերտում ենք. շարու­նակվում են էական աշխատանքներ տարվել, դրանք շարունակվելու են անկախ որևէ այլ գործընթացներից: Մեզ մեր ծրագ­րած ընթացքից հետ գցեցին նաև, իհարկե, վերջին դեպքերը, բայց հիմա այլևս հապա­ղելու ժամանակ մենք չունենք:

Հարգելի՛ կուսակից ընկերներ, հարգելի՛ ընկերներ, կրկնում եմ` մենք դանդաղելու իրա­վունք չունենք և ոչ էլ ժամանակ:

Վստահ եմ, որ ներկաներից յուրաքանչյուրի համար մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների արագ լուծումը շատ ավելի կարևոր է ու առաջ­նային, քան թե այն դիրքը, պաշտոնը, որ մեզնից յուրա­քանչյուրը զբաղեց­նում է կամ կարող է զբաղեցնել պետական համակարգում:

Մեր կուսակցությունը բազմաշերտ է, այստեղ ներկայացված են հա­սա­րակության բոլոր շերտերը: Մենք ապա­ցուցել ենք, որ ունենք անհրաժեշտ ներուժ պատմանականորեն առաջացած ցանկացած խնդրի լուծման հա­մար: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ մենք պարտավոր ենք չսահ­մանափակվել այն ներուժով, որն առկա է մեր շարքերում և մեր առջև դրված խնդիրների լուծման համար փնտրել ու գտնել այն մարդուն ու մարդկանց, ովքեր ունակ ու պատրաստ են ստանձ­նելու այդ բարդ ու պատաս­խանատու աշխատանքները՝ աշխարհի որ ծայ­րում էլ նրանք այս պահին գտնվելիս լինեն:

Ասեմ, որ կարող եք էական փոփոխություններ սպասել առաջիկայում: Խոսքս առաջին հերթին իրականացվող քաղաքականությանն է վերաբերում, դրա առաջնահերթություններին, ձեռագրին, նպատա­կադրումներին` նաև նորացված Սահմանադրության պահանջներին համապա­տաս­խանեց­ման առումով: Որպես հետևանք՝ անշուշտ կլինեն և կադրային փո­փոխություններ: Փոփոխություններ կլինեն կառա­վարման համակարգի գրե­թե բոլոր ոլորտներում` սկսած Նախագահի աշխատակազմից մինչև դատա­իրավական համակարգ: Այսօր, սակայն, մենք կխո­սենք կառա­վարության մասին:

Դուք գիտեք, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել վար­չապետ Հովիկ Աբրահամյանը: Քիչ առաջ մեր կուսակցության գործադիր մարմինն իմ առաջարկությամբ միաձայն որոշում է կայացրելՀայաստանի Հանրապետության վարչապետի պաշտո­նում Կարեն Վիլենի Կարապետ­յանի թեկնածությունն առաջադրելու մասին:

Մենք բոլորս շատ լավ գիտենք պարոն Կարա­պետյանի ունակու­թյուններն ու ոճը: Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտե­սական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրա­տիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետ­յանը կկարո­ղա­նա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկա­րողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադ­րությամբ կանխո­րոշված ուղով, այսինքն՝ ժամանակակից ուղով:

Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարա­պետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև Հայաստանի հանրապե­տական կու­սակցությանը նոր ոգի հաղոր­դելը: Այսինքն՝ գրեթե ամեն ինչի մասին: Ես ստա­ցել եմ փոփոխությունների ալիքը վստահորեն առաջ տա­նելու պատ­րաստ մարդու դրական պատասխան, ես տեսել եմ վստա­հու­թյուն և որ ամե­­նակարևորն է՝ հավատ առ այն, որ դրված նպատակները իրատեսական են և իրա­կանանալի :

Ակնհայտ է, որ նոր կառավարությունը նորացված Սահմանադրության պայմաններում պետք է աշխատի լիովին այլ փիլիսոփայությամբ: Նա չպետք է վարանի պատասխանատվություն կրելուց, չփորձի իրենից դուրս գտնել մեղավորներ, բաց լինի քննադատության ու հա­մագործակցության համար, բայց և՝ հաստա­տակամ իր նպատակներում:

Օգտագործելով ողջ հայության ներուժը` նոր կառավարությունը պետք է վերականգնի իշխա­նությունների նկատմամբ ամենալայն վստահությունը, գտնի մեր տնտեսության և հանրային կյանքի համար ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կերաշ­խա­վորեն պետության կայուն զարգացումը և կամրապնդեն Հայաստանի դիր­քերը տարածաշրջանում:

Նորացված Սահմանադրության հիմքում ընկած է երկրի ողջ ներուժի արդ­յու­նավետ օգտագործումը, հասարակության լայն շերտերի ներգրավ­ման ինստի­տուցիոնալ երաշխիքների ապահովումը բոլոր բնագա­վառներում: Առանց բաց կառավարման, հասարա­կական լայն վստա­հություն ապահովելը անհնարին է, և այդ պատճառով էլ անհնարին է երկրի որակական նոր զարգացումը: Նոր կա­ռա­վարության հիմնական խնդիրը ես տեսնում եմ թափանցիկության, հրա­պարակային գործընթացների արդյունքում տնտե­սական այնպիսի բարե­փոխումների իրականացման մեջ, որոնք կամրապնդեն կայուն, ազատ մրցակ­ցային տնտեսություն ունենալու հիմքերը, յուրաքանչյուր տնտես­վարող սուբյեկտի հնարավո­րություն կտան առանց որևէ բյուրոկրատական խոչընդոտների դրսևորել իր գործարար ներուժը:

Սահմանադրական բարեփոխումների ոգուն հարիր` նոր կառա­վարու­թյունը, անշուշտ, ունենալու է գործելու, փոփոխելու և զարգացնելու մեծ ազա­տություն, հետևաբար նաև ստանձնելու է մեծ պա­տաս­խանատվություն: Կարևորը տեմպն է, արագությունը և արդյունա­վե­տությունը: Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք բոլորիս անունից շնորհակալություն հայտնել վարչապետ Հովիկ Աբրա­համյանին այս պատասխա­նատու ժամանակահատվածում Հայաս­տանի կա­ռավա­րությունը ղեկավարելու համար: Նոր քաղա­քական մշակույ­թի հա­մար առանցքային է պաշտո­նատար անձի կողմից պաշտոնից չկառչելու առաքի­նությունը, եթե այդ պաշտոնում դու արել ես առավե­լագույնը:

Ես բարձր եմ գնահատում վարչապետ Հովիկ Աբրա­համյանի քայլը, ում գլխավորությամբ կառա­վարությունը վերջին երկու տարիների ընթացքում կարողացավ ապահովել տնտեսական կայունություն, զերծ պահել երկիրը արտաքին աշխարհից եկող բա­ցասական ազդեցությունների հնարավոր հետևանք հանդի­սացող ցնցումներից, իրականացվող քաղաքա­կանու­թյան արդյուն­քում ապահովել տնտեսական այնպիսի ցուցանիշներ, որոնք շատ երկրներ ուրախ կլինեին ունենալ, սակայն չբավարարվելով դրանցով և մշտա­պես արձանագրելով, որ Հայաս­տա­նին անհրա­ժեշտ է ավելի բարձր և կայուն, եր­կա­րաժամկետ աճ: Վար­չապետ Աբրահամյանը փորձեց պարզ մարդկային լեզվով խոսել իր երկրի քաղաքացիների հետ, լսեց մարդկանց ու լսված եղավ նրանց կողմից: Կառա­վարությունն արեց հնարավորը երկիրը փո­փոխու­թյունների նոր փուլ տանելը նախապատրաստելու համար, ինչը հսկայական աշխատանք էր, և դա արեց հաջողությամբ: Շատ-շատ շնոր­հակալ եմ, պարոն Աբրահամյան:

Ասեմ, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մաս­նակ­­ցել գալիք խորհրդարանական ընտրություններին, այնպես որ մեր հա­մատեղ աշխա­տանքը շարունակվելու է, անշուշտ:

Ես շնորհավորում եմ Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության կառա­վարության ղեկն ստանձնելու կապակցությամբ: Վճռորոշ փուլ ենք մտնում, մեծ է պատասխանատվությունն ու էական են ակնկալիքները: Վստահ եմ, որ բոլորս անվերապահորեն սատարելու ենք նրա նախաձեռ­նությունները: Շնորհավորում եմ և հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:59 08/09/2016  |  ՔաղաքականՀՀԿ-ն ընտրություններին գնում է նոր կառավարությամբ
12:45 08/09/2016  |  ՔաղաքականԻնչո՞ւ Հովիկ Աբրահամյանը որոշեց հրաժարական տալ
11:59 08/09/2016  |  ԼՐԱՀՈՍՀովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց
14:39 26/06/2016  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մայր Աթոռում մատուցված Սուրբ Պատարագին (լուսանկարներ)
20:40 15/06/2016  |  ԼՐԱՀՈՍԼիահույս եմ, որ «Գլոբալ Բրիջիս»-ը Հայաստանում արդյունավետ է աշխատելու. Սերժ Սարգսյան
16:07 13/05/2016  |  ԼՐԱՀՈՍԱրժույթի միջազգային հիմնադրամի հետ փոխգործակցության շնորհիվ մեր երկրում զգալի տնտեսական բարեփոխումներ են իրականացվել
14:06 05/05/2016  |  ԼՐԱՀՈՍՎերջին տարիներին ընդլայնվել է հայ-հնդկական երկկողմ համագործակցության օրակարգը
15:02 01/05/2016  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված միջոցառմանը
19:03 13/04/2016  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ Իգոր Արտեմևին
18:39 26/02/2016  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանն ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել դեսպան Շարմանաշվիլիին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]