ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
1991 թվականի սեպտեմբերի 2-ը փոխեց արցախահայության պատմության ընթացքը. Նախագահ Բակո Սահակյան 09/02/2016 11:00 | Քաղաքական
Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ, որում մասնավորապես ասվում է.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր տոնում ենք Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձը: Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին պետական այս կարեւորագույն տոնի կապակցությամբ:
1991 թվականի սեպտեմբերի 2-ը շրջադարձային եղավ արցախահայության կյանքում եւ փոխեց նրա պատմության ընթացքը: Մեր վճռորոշ ձայնը բարձրացնելով ի օգուտ ազատ ու անկախ Արցախի` մենք ազգովի ձեռնամուխ եղանք պետականաշինության գործընթացին, սկսեցինք կառուցել ժողովրդավարական պետություն՝ միջազգային նորմերին ու սկզբունքներին համապատասխան:
Մեր ընտրած ուղին բարդ էր ու դժվարին: Արցախի ժողովրդի արդար եւ օրինական պահանջին Ադրբեջանը հակադարձեց բռնություններով ու կոտորածներով եւ սանձազերծեց արյունալի պատերազմ: Մենք ստիպված էինք զենք վերցնել եւ ամեն գնով պաշտպանել մեր նորանկախ պետության ազատությունն ու անվտանգությունը, մեր ժողովրդի խաղաղությունն ու անդորրը, մեր պատմական հողն ու իրավունքները:
Այդ ծանր օրերին, ինչպես նաեւ հետագա բոլոր տարիների ընթացքում, Արցախի կողքին էին Մայր Հայաստանը եւ Սփյուռքը: Աշխարհասփյուռ հայության գործուն աջակցությամբ եւ ակտիվ մասնակցությամբ մենք կարողացանք պատվով հաղթահարել բոլոր փորձություններն ու դժվարությունները, հաղթանակ տարանք մեզ պարտադրված պատերազմում եւ սկսեցինք շենացնել ու զորացնել բոլորիս համար թանկ ու նվիրական Արցախը, մեր Հայրենիքը:
Մեր կողքին էին նաեւ բարի ու ազնիվ շատ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից, ում համար մարդասիրությունն ու ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը վեր է ամեն ինչից: Արցախի ժողովուրդը խորապես երախտապարտ է իր բոլոր բարեկամներին եւ բարձր է գնահատում նրանց ավանդը մեր անկախ պետականության կայացման ու զարգացման գործում:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Այս տոնական օրը մենք հատուկ երախտագիտությամբ հիշում ենք մեր բոլոր նահատակներին, հայ ժողովրդի քաջ զավակներին, նրանց, ովքեր իրենց կյանքի գնով ճանապարհ հարթեցին մեր հայրենիքի պայծառ ու լուսավոր ապագայի համար: Մենք պարտավոր ենք միշտ վառ պահել մեր նվիրյալների հիշատակը, եւ դրա լավագույն ուղին ազատ ու անկախ Արցախի շարունակական զարգացումն ու զորացումն է:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ հիշարժան տոնի առթիվ եւ մաղթում քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք, մեր ժողովրդին՝ խաղաղություն ու բարեկեցություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/10/2024 08:18 Սպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ»
- 05/10/2024 08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ»
- 05/10/2024 08:11 Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ»
- 05/10/2024 08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ»
- 05/10/2024 08:04 Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 05/10/2024 07:47 Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
- 05/10/2024 07:43 ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/10/2024 14:12 Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան
- 05/10/2024 14:05 Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
- 05/10/2024 12:40 Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան
- 05/10/2024 08:24 Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց․ Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/10/2024 18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ
- 05/10/2024 14:44 Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
- 05/09/2024 20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/09/2024 15:36 Վայոց ձորի մարզում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
- 05/09/2024 18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը