Թեմաներ
Երեքշաբթի 05 / 14 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/14/2024   12:33 Քաղաքական հայացքներով պայմանավորված` ֆեյսբուքում մարդկանց առերևույթ բռնության ենթարկելու հրապարակային կոչ հնչեցնելու, բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/14/2024   12:26 Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան 05/14/2024   12:17 Հովիկ Աղազարյան կա՝ կարտոֆիլի գործով պատգամավոր, ասում է՝ ժողովրդի 70 տոկոսը գնված է, իրավապահները պետք է գնահատական տան. Արքեպիսկոպոս (տեսանյութ) 05/14/2024   12:12 Ժողովրդին մի փորձեք ահաբեկել. մեծ թվով կարմիբերետավորները փակել էին երթի մասնակիցների ճանապարհը, արքեպիսկոպոսը դիմեց նրանց (Տեսանյութ) 05/14/2024   12:05 Մենք ձեզ հետ ենք. քաղաքացիները՝ Տավուշի թեմի առաջնորդին (տեսանյութ) 05/14/2024   12:03 Ոստիկանական ավտոմեքենան «Մեդիահաբի» լրագրողի ուղղությամբ վարելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմնից 05/14/2024   12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան 05/14/2024   11:55 Ոստիկանական բռնությունները՝ մեկ տեսաշարով.14.05.2024թ. 05/14/2024   11:53 Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը 05/14/2024   11:22 Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/14/2024   11:16 Համբիկին ազատ արձակեցին, բաժին չտարան, բայց մի «ղզլբաշ» բռունցքով հարվածել է Համբիկի դեմքին. Ռուբեն Մելիքյան 05/14/2024   11:14 Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը 05/14/2024   10:57 Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   10:39 Ձերբակալել են Համբիկ Սասունյանին 05/14/2024   10:36 Ոստիկանության մեքենան հարվածել է լրագրողի. նա հիմա հիվանդանոցում է 05/14/2024   10:34 Պայքարի ևս մեկ առավոտ. փակվել են Երևանի տարբեր փողոցներ 05/14/2024   10:28 Շարունակվում են անհնազանդության ակցիաները. արքեպիսկոպոսի գլխավորությամբ երթը Երևանով վերսկսվել է. ուղիղ 05/14/2024   10:23 Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   10:18 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/14/2024   10:10 Խաղաղ ակցիայի 38 մասնակից է բերման ենթարկվել 05/14/2024   09:58 Խաղաղ երթի մասնակիցները փակել են Աբովյան փողոցը «Մոսկվա» կինոթատրոնի հատվածում 05/14/2024   09:46 Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում անչափահասին 05/14/2024   08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ» 05/14/2024   08:18 Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ» 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   08:13 Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ» 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/14/2024   08:05 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ» 05/14/2024   08:00 Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ» 05/14/2024   07:56 Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» 05/14/2024   07:53 Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ. «Ժողովուրդ» 05/14/2024   07:46 Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ» 05/14/2024   07:42 Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ» 05/13/2024   23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com 05/13/2024   23:53 «Կարմիրբերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ պատժիչ բնույթ ունեին․ Արման Թաթոյան 05/13/2024   23:50 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/13/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել Է կերակրի սոդայի վտանգի մասին 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար 05/13/2024   22:41 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/13/2024   22:27 Ես իրենց հետ գործ չունեմ, բայց եթե գա՝ ազատ լինեմ, կզրուցենք․ Ճարտապետների պալատի նախագահը՝ Տավուշի թեմի առաջնորդին 05/13/2024   22:21 Փաշինյանը հանցանք է գործում ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության. գլխավոր դատախազությունը համամիտ է, հերքումներ չկան 05/13/2024   21:59 Մեզ հետ պայմաններով ու պարտադիր խորհուրդներով մի խոսեք, շարժումն օրակարգ ունի ու չի շեղվելու այդ օրակարգից. Շարժման առաջնորդ (տեսանյութ) 05/13/2024   21:53 Բովանդակային դաշտից փորձում են շեղել, սադրանքներին չենք տրվի. Ապիտոնյանը՝ նախկին դիվանագետներին դասալիք որակելու Միրզոյանի հայտարարության մասին (տեսանյութ) 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   21:38 Հնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժել 05/13/2024   21:22 Կոչ եմ անում ՝ 1000 և ավելի ուսանողների վաղը դասադուլ անել․ այցելելու եմ ԵՊՀ․ Բագրատ Սրբազան
05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»

Գյումրիի ժողովուրդն առանձնանում է խորին հավատքով և եկեղեցասիրությամբ. Գարեգին Բ կաթողիկոս 06/25/2016   12:00  |  ԼՐԱՀՈՍ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից Գյումրիի Սրբոց Վարդանանց հրապարակում մատուցված պատարագի
ընթացքում հանդես է եկել ելույթով: «Արմենպրես»-ը ներկայանում է Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքն ամբողջությամբ: 

***
«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք» (Հովհ. ԺԳ 34): Ձերդ Սրբություն, Սիրեցյալ հոգևոր եղբայրներ և բարեպաշտ հավատացյալներ, Այսօր, երբ մեր Եկեղեցին հիշատակում է Տիրոջ սուրբ առաքյալների տոնը, որքան քաղցրահունչ ու առավել ուժգնությամբ է հնչում մեր հոգիներին այս պատգամը, որը մեր Տերն ուղղեց Իր աշակերտներին: Տերունապատվեր սիրո այս ջերմ զգացումով հանուն տարածաշրջանի ողջ հավատացելոց՝ բարի գալուստ ենք մաղթում Ձեզ, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Գյումրի քաղաք: Ուրախություն է Մեզ համար աղոթակից լինել Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի մեծ բարեկամիդ մատուցած Պատարագին:

Գյումրին Հայաստանի պատմական այն քաղաքներից է, որտեղ ծաղկում են ապրել հայ քրիստոնեական դարավոր արժեքները, ներդաշնակությամբ ձուլվել մեր ժողովրդի պատմությունն ու մշակույթը և հյուրընկալության սիրառատ ոգին: Գյումրիի ժողովուրդը առանձնանում է խորին հավատքով և եկեղեցասիրությամբ, կրողն է նաև քրիստոնեական եղբայրական համակեցության գեղեցիկ ավանդույթի, որի վկայությունն է այսօր այստեղ աղոթքի կանգնած Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների և քրիստոնեական այլ հարանվանությունների հավատացյալ զավակների ներկայությունը:

Խորհրդային աստվածմերժության տարիներին, երբ Հայաստանում կործանվում և փակվում էին եկեղեցիները, և միայն հավատացյալ մեր ժողովրդի անտեղիտալի դիմադրության շնորհիվ բաց էին մնացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և սակավ եկեղեցիներ, Գյումրիի Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցին իր մայրական գիրկը բացեց և հովանի ու աղոթավայր դարձավ Հայաստանի հյուսիսային շրջանների և Վրաստանի սահմանամերձ հայաբնակ քաղաքների ու գյուղերի բոլոր քրիստոնյաների համար՝ անկախ ազգային ու դավանական պատկանելությունից՝ լինեին նրանք հայ առաքելական, կաթոլիկ, թե օրթոդոքս: Եկեղեցու հյուսիսային նախամուտքը վերածվեց կաթոլիկ հավատացյալների աղոթավայրի, ուր տեղադրվեց և առ այսօր պահպանվում է կաթոլիկ ավանդույթին բնորոշ Տիրոջ խաչելության արձանը`բերված Արևիկ գյուղի կաթոլիկ եկեղեցուց, իսկ հարավային նախամուտքը տրամադրվեց ուղղափառներին, որտեղ աﬔնապատվավոր տեղում բարձրացվեց Սուրբ Նիկոլայոս Սքանչելագործի ռուսական սրբապատկերը:

Այսպես Գյումրին և Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցին էկումենիզմի ժամանակակից սահմանումից տարիներ առաջ դարձան գործնական էկումենիզմի մատակարարն ու քարոզիչը:
Սիրեցյալ եղբայր ի Քիստոս, քաղաքը, որտեղ մենք այսօր գտնվում ենք, հյուրընկալ ու ջերմ իր սրտի վրա կրում է նաև կնիքը տառապանքի: Քսաներորդ դարասկզբին, երբ մեր ժողովուրդը ցեղասպանության էր ենթարկվում, Գյումրին նույնպես զգաց Օսմանյան կայսրության ջարդարար և զավթողական քաղաքականության ծանր հարվածները և այսօր էլ կանգնած է փակ սահմանի դիմաց՝ իբրև հարյուր տարի առաջ իրագործված ցեղասպանության և շարունակվող ժխտողական քաղաքականության վկա:

Մեր ժողովրդի զավակները Գյումրիում հավատքով ու քաջարի ոգով դիմագրավեցին նաև երկրաշարժի աղետը: Այս առիթով ի դեմս Ձերդ Սրբության՝ երախտագիտության Մեր խոսքն ենք ուղղում Կաթոլիկ Եկեղեցուն, որը ծանր այդ օրերին նույնպես եղբայրսիրությամբ օգնության ձեռք մեկնեց երկրաշարժից տուժածներին՝ համաձայն առաքյալի խոսքի. «հոգ տանենք միմեանց՝ սիրոյ և բարի գործերի յորդորելով» (Եբր. Ժ 23-24): Այսօր էլ գյումրեցի ﬔր զավակները շարունակում են հաղթահարել դժվարությունները և նվիրյալ ջանքեր բերում՝ բարօր ու զարգացող կյանքով բարեշեն դարձնելու Գյումրին, որի վկայությունն են վերջին տարիներին կառուցված կաթոլիկ եկեղեցին, այս հրապարակին հովանի պատմական երկու նորոգված եկեղեցիները՝ իբրև Գյումրիի հառնող կյանքի խորհդանիշերը:

Գոհություն հայտնելով Տիրոջը Գյումրիում Մեր սիրեցյալ եղբոր՝ Ֆրանցիսկոս Պապի հետ միասնական աղոթքի այս շնորհառատ օրվա համար՝ Մեր հորդորն ու մաղթանքն ենք բերում ձեզ, սիրելի հավատացյալներ, հավատքի, եղբայրսիրության ու հույսի աներեր քայլերով վկայելու այս աշխարհում Քրիստոսի պատգամը. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք» (Հովհ. ԺԳ 34):

Այս մաղթանքով նաև ողջունում և Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում Գյումրիի և մարզի իշխանավորներին, Շիրակի հավատավոր Մեր զավակներին: Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, նրան լծակից հոգևորականներին և հայ կաթոլիկ համայնքի եկեղեցականներին՝ Առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի գլխավորությամբ: Մաղթում ենք, որ Տիրոջ զորակցությամբ նրանք շարունակեն արդյունավորել իրենց հավատավոր հոտի խնամքն ու հովվությունը և եղբայրսիրությամբ գործակցությունը:

Սուրբ առաքյալների և Տիրոջ բոլոր վկաների բարեխոսության հայցով աղոթք ենք բարձրացնում առ Աﬔնակալն Աստված աշխարհի խաղաղության, մարդկության բարօր ու ապահով կյանքի և Քրիստոսի Սուրբ Եկեղեցու պայծառության համար: Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Ձեր այցելությունը Գյումրի հոգևոր նորոգություն է Շիրակի տարածաշրջանի հավատացյալներին և միշտ պիտի հիշվի սիրով ու ջերմությամբ: Ուրախ սրտով վերստին հաստատում ենք, որ Ձեր այցը նոր վկայություն է մեր Եկեղեցիների բարի հարաբերությունների: Թող Աստված ամուր պահի եղբայրությունը և արգասավորի գործակցությունը մեր Եկեղեցիների այսօր և միշտ: Ամեն:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:24 25/06/2016  |  ԼՐԱՀՈՍԾիծեռնակաբերդում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին են մոտեցել Հայոց ցեղասպանությունը վերապրածների մի խումբ ժառանգներ (Լուսանկարներ)
10:40 25/06/2016  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Բ կաթողիկոսը Հռոմի Պապին է նվիրել Ցեղասպանության նահատակների սրբապատկերը (Լուսանկարներ)
10:04 25/06/2016  |  ԼՐԱՀՈՍՀիշողությունն է կանխելու նման ոճիրները. Հռոմի Պապի գրառումը Ծիծեռնակաբերդի պատվո այցելուների գրքում
09:59 25/06/2016  |  ԼՐԱՀՈՍՀռոմի Պապը կրկին օգտագործեց Ցեղասպանություն եզրույթը. արձագանքում են թուրքական ԶԼՄ-ները
09:29 25/06/2016  |  ՄամուլԻնչպիսին պետք է լինի հոգևոր առաջնորդը. «Առավոտ»
23:57 24/06/2016  |  ԼՐԱՀՈՍՀռոմի Պապն ուրախությամբ է ընդունել Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանը կանգնեցնելու առաջարկը
21:00 24/06/2016  |  ԼՐԱՀՈՍ«Հռոմի Պապը Հայաստանում արտաբերեց մոգական Ցեղասպանություն բառը». միջազգային լրատվամիջոցների անդրադարձը
20:04 24/06/2016  |  ԼՐԱՀՈՍՖրանցիսկոս Պապը շեղվել է ելույթի գրավոր տեքստից. Հռոմի Սրբազան Քահանայապետը՝ ցեղասպանության մասին
19:35 24/06/2016  |  ԼՐԱՀՈՍՇնորհակալ ենք ջերմությամբ լի պատմական այս պահը բոլորիս պարգևելու համար. Սերժ Սարգսյանը՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին (լուսանկարներ)
19:06 24/06/2016  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը և Սրբազան Քահանայապետն առանձնազրույց են ունեցել (լուսանկարներ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]