Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   22:22 Սի Ցզինպինը Ֆրանսիային կոչ է արել օգնել դիմակայել նոր սառը պատերազմին 05/06/2024   22:01 Քաղաքացին Բագրատ Սրբազանին նվիրեց 44-օրյա պատերազմի բեկորներից պատրաստված նուռը 05/06/2024   21:40 AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել մի շարք դեսպաններին 05/06/2024   21:21 ԱՄՆ-ում տղամարդը ծառայության ընթացքում փորձել է գնդակահարել հոգևորականին 05/06/2024   21:09 Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը 05/06/2024   20:59 Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/06/2024   20:13 Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում է ցանկացած բռնություն. հայտարարություն 05/06/2024   20:09 ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի զրույցից հետո կարող է որոշակի հստակեցում լինել. Արմեն Բադալյան 05/06/2024   19:59 Չափագրողները հասել են Կիրանցի դաշտ 05/06/2024   19:38 Ռուսաստանը սկսում է միջին և փոքր հեռահարության հրթիռային համակարգերի արտադրությունը 05/06/2024   19:32 Բաքվի հետ «պինգ-պոնգ» դիվանագիտությամբ հարցեր ենք կարգավորել. Արարատ Միրզոյան 05/06/2024   19:22 ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են 05/06/2024   19:16 Իմ երեխան, ձեր երեխան իր հայրենիքում օրորոցը անվտանգ դնելու տեղ ունենա. նշանաբանով եզդիական համայնքը միանում է շարժմանը 05/06/2024   19:06 Պայքարին միանալը մի նշանաբան ունի, որ իմ ու ձեր երեխաներն իրենց հայրենիքում անվտանգ պայմաններում օրորոցը դնելու տեղ ունենան, մայրերը՝ մայրենի լեզվով օրորոցային երգեն․ եզդիական համայնքի ներկայացուցիչ 05/06/2024   18:49 Փաշինյանն ու Պուտինը մայիսի 8-ին հանդիպում կունենան 05/06/2024   18:38 Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միացել են երթին 05/06/2024   18:32 Ոտքի՛ քանի չի հանձնել. գրառումները հասել են Տաթեւ 05/06/2024   18:25 Իլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին 05/06/2024   18:19 Քաղաքացիները շարժվում են դեպի Սոլակ գյուղ 05/06/2024   18:12 Արդյո՞ք մենք այն հասարակությունն ենք, որի հետ միայն Քրեական օրենսգրքով է պետք խոսել. Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում հանդես է եկել եզրափակիչ ելույթով 05/06/2024   18:05 Մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/06/2024   17:44 Երթի ամենափոքրիկ մասնակիցը 05/06/2024   17:38 Մոսկվայում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանները կանչվել են ԱԳՆ 05/06/2024   17:31 Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   17:08 Մարդն առավոտը գա գործի, երեկոյան գնա տուն՝ 10 մատը տեղը, քիթ, ձեռք, ոտք ջարդած չլինի. Ստեփանյան (տեսանյութ) 05/06/2024   16:53 Մոսկվա-Օրենբուրգ ինքնաթիռը տագնապի ահազանգ է տվել և հետ վերադարձել Մոսկվա 05/06/2024   16:49 Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   16:16 Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին 05/06/2024   16:13 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ 05/06/2024   15:51 Ի՞նչ հարց ուղղեմ Նիկոլ Փաշինյանին. մենք հարցը տվել ենք, պատասխանը ծեծով ենք ստացել. Բագրատ սրբազան 05/06/2024   15:50 Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը 05/06/2024   15:43 Լեզուն, որ ասում է՝ Արցախն Ադրբեջան է, պետք է կտրես․ Տեր Հովհաննես 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   15:11 Իրավապաշտպանները նախապես կազմակերպում են քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները․ հայտարարություն 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:46 Ինչ ասել եմ ճիշտ եմ ասել․ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Պետդումայի գրության պատասխանն ուղարկվել է 05/06/2024   14:45 Ականի պայթյունի 2-րդ դեպքն է գրանցվել, քանի որ պրոֆեսիոնալ ականազերծող չկա՝ շատերը դիմումը գրում, դուրս են գալիս, որ էդ խարանը իրենց վրա չլինի. Դանիելյան 05/06/2024   14:39 Տիրան Խաչատրյանը միացել է Սրբազանի նախաձեռնած երթին (տեսանյութ) 05/06/2024   14:34 Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել Բոննում ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպումից 05/06/2024   14:29 «ՔՊ» բարձրաստիճան անդամներն արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան 05/06/2024   14:18 Երկօրյա քննարկում՝ ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը 05/06/2024   14:00 Հայաստանի և Հունգարիայի միջև ստորագրվել է համաձայնագիր և համագործակցության ծրագիր 05/06/2024   13:54 Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել․ հայտարարություն
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ

Պապի ուխտագնացությունը քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր. մանրամասներ և միջազգային անդրադարձ 06/24/2016   11:30  |  ԼՐԱՀՈՍ

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռն ընդամենը ժամեր անց վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը Հայաստան կատարելիք այս պատմական այցն ուխտագնացություն է անվանել. այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: 

«Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ արևելյան երկրում` Հայաստանում`առաջինը ժողովուրդներից, որ ստացավ Հիսուսի Ավետարանը»,- այս խոսքերով էր պապը դիմել իր լսարանին՝ սրանով իսկ ցույց տալով, որ Հայաստան կատարելիք այցը սովորական քահանայապետական այց չէ, այլ ուխտագնացություն դեպի մի երկիր, որն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը:

«Կարծում եմ` այս այցելությունը նախևառաջ հիացմունքի արտահայտման ժեստ է այն հին եկեղեցու նկատմամբ, որն իր երկարատև պատմության ընթացքում հավատարիմ է մնացել Հիսուս Քրիստոսին, ինչպես նաև երկրի հանդեպ ունեցած նվիրվածության արտահայտման քայլ է. այն երկրի, որն առաջինը դարձավ քրիստոնյա: Հռոմի պապն իր երախտագիտությունը և հարգանքը կարտահայտի այն ժողովրդի հանդեպ, որը ձևավորվել է քրիստոնեական ոգով և կարողացել է պահպանել իր հավատն ու ինքնությունը դարեր շարունակ: Այս այցելությունը նաև շատ կարևոր է սփյուռքի հայերի համար»,- իտալական LaStampa պարբերականի հետ զրույցում նման խոսքերով է Հռոմի պապի այցը բնութագրել Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, ով ուղեկցելու է Հռոմի Ֆրանցիսկոս պապին Հայաստան այցելության ընթացքում: Սուրբ Աթոռի լրատվական ծառայության տնօրեն հայր Ֆեդերիկո Լոմբարդին, խոսելով այցի մասին, նշել է, որ Պապի այցելությունն ընդգծում է վերջինիս ցանկությունը՝ ցույց տալու իր մտերմությունը հայ ժողովրդին, որն իր երկար պատմության ընթացքում այդքան տառապել է, ինչպես նաև կիսելու հայերի՝ խաղաղության ձգտումը:

Նա տեղեկացրել է, որ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր կատարելիք այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պապի հայաստանյան այցն արդեն երկար ժամանակ է գտնվում է նաև միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, այցի մասին գրում են գրեթե բոլոր միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները: Մասնավորապես, իտալական RomeReports-ը նշում է, որ առաջիկա այցի ընթացքում Հռոմի պապը կխոսի կովկասյան տարածաշրջանում լարվածության թուլացման մասին, առաջ կտանի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտեցման գաղափարը: Reuters-ը հայաստանյան այցի մասին նյութը հրապարակել է հետևյալ խորագրով. «Թուրքիային «ցեղասպանություն» եզրույթով բարկացնելուց հետո Հռոﬕ պապը կայցելի Հայաստան»: Բրիտանական The Guardian-ը գրում է. «Հռոմի պապը կայցելի Ցեղասպանության հուշահամալիր: Ակնկալվում է, որ նա չի
կիրառի «ցեղասպանություն» եզրույթը՝ խուսափելու Թուրքիայի և Վատիկանի միջև լարումից»:

Աﬔրիկյան Wall Street Journal-ը նշում է. «Հռոմի պապը կայցելի Հայաստանում Ցեղասպանության հուշահամալիր: Պապական եռօրյա այցը կշրջանցի Ադրբեջանը, սակայն սպառնում է հակասել Թուրքիային»:

Բրիտանական Independent-ը ևս իր հոդվածը կենտրոնացրել է այն փաստի վրա, թե արդյոք Հռոմի Սրբազան քահանայապետը Հայաստանում՝ Ցեղասպանության հուշահամալիրում կարտասանի «ցեղասպանություն» եզրույթը: «Հռոմի պապը եռօրյա այցով կﬔկնի Հայաստան՝ սկսելու մի ուղևորություն, որը կփորձարկի Վատիկանի ու Թուրքիայի արդեն իսկ լարված հարաբերությունները»,- գրում է NBC News-ը, որը ևս հետաքրքրվում է՝ արդյոք պապը կարտաբերի «ցեղասպանություն» եզրույթը: «Պապի այցը տեղի կունենա պաշտոնապես ի նշան հարգանքի մի երկրի կարգավիճակի, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը»,- գրում է լրատվամիջոցը:

Գերմանական Deutsche Welle-ն ևս լայնածավալ հոդված է պատրաստել Ֆրանցիսկոս պապի այցի առնչույթամբ, որում նշում է. «Հայաստանը պատրաստվում է Հռոﬕ պապի այցին: Նրա այցը լինելու է երկրում վերջին տասնամյակի ամենանշանակալի կրոնական իրադարձությունը»:

Հունիսի 24-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան`«Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս.Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:

Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ Հղիության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս.Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:

Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Ս.Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում: Նույն օրը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Երևանից կմեկնի Հռոմ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:49 23/06/2016  |  ԼՐԱՀՈՍՀռոմի Պապի այցով պայմանավորված՝ Երևանի և Գյումրիի հյուրանոցներում և հյուրատներում գրեթե ազատ տեղ չկա
17:14 23/06/2016  |  ԼՐԱՀՈՍՖրանցիսկոս Պապի հայաստանյան այցի միջոցառումների շրջանակում «Սանիթեքն» աշխատելու է հատուկ ռեժիմով
14:34 23/06/2016  |  ԼՐԱՀՈՍՀռոմի Պապի ծրագիրն՝ ըստ ժամերի
17:50 22/06/2016  |  ԼՐԱՀՈՍՀռոմի պապն ու Գարեգին Երկրորդը կմեկնեն Խոր Վիրապ, կաղոթեն և աղավնիներ բաց կթողնեն Արարատ լեռան ուղղությամբ
16:13 22/06/2016  |  ԼՐԱՀՈՍՀռոմի պապի Հայաստան այցի բոլոր միջոցառումները կհեռարձակվեն ուղիղ եթերում
12:15 22/06/2016  |  ԼՐԱՀՈՍԿիլիկիո կաթողիկոսության պատվիրակությունը կմասնակցի Հռոմի պապի այցելությանը Հայաստան
11:57 22/06/2016  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՄայրաքաղաքում երթևեկության փոփոխություն՝ Հռոմի Պապի այցելության հետ կապված
10:05 22/06/2016  |  ԼՐԱՀՈՍՀայաստան կատարելիք այցի ընթացքում Հռոմի պապը հանդիպելու է Ցեղասպանության զոհերի ժառանգներին
09:12 22/06/2016  |  ՄամուլՆվերներ՝ Հռոմի պապին՝ մեր ժողովրդի անունից. «Հրապարակ»
11:30 20/06/2016  |  ԼՐԱՀՈՍՄոտ 600 լրագրող է հավատարմագրվել՝ լուսաբանելու համար Հռոմի Պապի այցը Հայաստան. ԱԳՆ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]