ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքի հետ հարաբերությունները եղել են գործնական, սիրային կապ չէր էլ կարող լինել. Սեդա Սաֆարյան 06/08/2016 17:51 | Դատական ռեպորտաժներ
Նախկին կնոջ սպանության մեջ մեղադրվող Արտակ Առաքելյանը այսօր իր դատաքննական ցուցմունքում ընդունեց, որ սպանել է կնոջը, սակայն չընդունեց, որ սպանությունն եղել է նախօրոք ծրագրված: Ըստ նրա, սպանությունը տեղի է ունեցել խանդի ու դավաճանության հողի վրա:
Ամբաստանյալը նշեց, որ երբ ցանկացել է պարզաբանում ստանալ նախկին կնոջից, վերջինս ասել է՝ «լավ եմ արել, բաշարել եմ՝ արել եմ»: Ըստ Ա.Առաքելյանի, ինքը աֆեկտի մեջ է եղել, իր իսկ բացատրությամբ՝ չի գիտակցել ինչ է արել:
Ըստ ամբաստանյալի, դեպքից մեկ շաբաթ առաջ, երբ համոզվել է, որ նախկին կինն իրեն թուրքի հետ դավաճանում է, շատ վատ վիճակում է եղել: Ըստ ամբաստանյալի, կինը սկայփ ծրագրով իր հետ խոսակցությունը հոգնածության պատճառաբանությամբ ընդհատել է, սակայն նույն օրվա գիշերը բազմաթիվ խոսակցություններ է ունեցել թուրքի հետ:
Ամբաստանյալը հայտնեց, որ իր մոտ երկու դանակ է եղել՝ իր ապահովության համար: Ըստ նրա, իրեն սպառնում ու հետապնդում էին:
Ամբաստանյալն, ով մեղադրվում է նաև սառը զենք պահելու մեջ, ասաց, որ սառը զենքը տասը տարեկանից իր մոտ է:
Ի դեպ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը փորձեց հարցեր ուղղել ամբաստանյալին: Վերջինս հայտարարեց, որ չի պատասխանելու նրա հարցերին, դատարանն էլ թույլ չտվեց տուժող կողմի ներկայացուցչին անգամ հնչեցնել հարցերը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամբաստանյալը դավաճանության մասին իր այս հայտարարությունների ապացույցները չունի: Տուժող կողմի ներկայացուցիչը բացառում է նաև աֆեկտի հնարավորությունը:
Փաստաբանը կարծիք հայտնեց, որ դատահոգեբանը փորձաքննությունն էապես թերի է անցկացվել: Դատահոգեբանն արձանագրել է, որ ամբաստանյալն ընչաքաղցությամբ չի տառապում, մինչդեռ, ըստ ներկայացուցչի, քրեական գործով բազմաթիվ ապացույցներ կան, որ ինքը դրանով տառապում է:
«Պատահական չէ, որ շահադիտական դրդումների հետ կապված ես հարցադրումներ ուղղեցի, որովհետև ամբողջ քննության ընթացքում ինքն այնքան չի մտածել իր երեխաների ճակատագրի և սպանվածի, գործուն զղջալու մասին, որքան որ գույքի կռիվ է անում»,- ասաց Ս.Սաֆարյանը:
Փաստաբանն արձանագրեց, որ ամբաստանյալին ինչ-որ բան դուր չի եկել, որ ինքը՝ Ս.Սաֆարյանը, որպես կողմի ներկայացուցիչ, մասնակցել է գույքի բաժանման գործընթացին ու օրենքի տեսանկյունից կարծիք հայտնել, թե ինչպես պետք է կնոջ ու երեխաների գույքը տնօրինվի:
«Շահադիտական դրդումներն իր ամբողջ գործելակերպում նկատելի են, բայց նախաքննական մարմինը դրան կարևորություն չի տվել, ու նաև այդ նյութերը չեն տրամադրել դատահոգեբանին, որպեսզի դրանցից նա կատարեր համաչափ հետևություն: Հակառակ դեպքում նման հետևության չէր գա: Չէ, տառապո՛ւմ է ընչաքաղցությամբ»,- հայտարարեց Սեդա Սաֆարյանը:
Տուժող կողմի ներկայացուցիչը նշեց, որ թուրքի հետ հարաբերությունները եղել են գործնական, նրան ամուսինները պարտք են ունեցել, ինչն ամբաստանյալը շրջանցում է: «Պարտքի թեման ինքը չի ուզում զարգացնել, որովհետև պարտքի թեման հաստատելու է՝ նրանց կապն իրականում գործնական է եղել, սիրային կապեր չէին էլ կարող լինել».- ասաց ներկայացուցիչը՝ ինքն իր հերթին հարց բարձրացնելով՝ ինչո՞ւ պարտքը չի տվել, անընդհատ կնոջն է սկայփի մոտ նստեցրել ու ասել՝ խաբիր, մի բան հորինիր:
«Ես կարծում եմ, որ շահադիտական դրդումներ կան, խանդի հողի վրա սպանություն կատարելու հարց չի եղել, որովհետև նա ընդամենը մի հարց է պարզել՝ կինն իր հետ ապրելո՞ւ է, թե՞ ոչ, կինը վերջնական ասել է՝ չեմ ապրելու, և դրանից հետո ինքը կատարել է այդ արարքը»,- նշեց Ս.Սաֆարյանը՝ ընդգծելով, որ եղել է տաղավարի, տաղավարում գտնվող գույքի, մեքենաների կռիվ:
Հաջորդ դատական նիստում դատաքննական ցուցմունքների հետ էական հակասությունների պատճառով կհրապարակվեն ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները և դրանց շուրջ նրան հարցեր կուղղվեն:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/06/2024 12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
- 05/06/2024 10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
- 05/06/2024 10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/06/2024 19:22 ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են
- 05/06/2024 13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
- 05/06/2024 10:53 Քամու հետևանքով վնասներ՝ Երևանում
- 05/06/2024 10:50 Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն