ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննարկվել է Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը 04/27/2016 18:14 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի կողմից մշակված Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման (ՏՏԵԶ) ծրագրի թիմի անդամներին:
Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, ողջունելով հյուրերին` նախարար Դավիթ Լոքյանը բարձր է գնահատել ծրագիրը և կարևորել այն՝ տարածքային համաչափ զարգացման, ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման առումով: «Ծրագիրը մեր երկրի համար շատ կարևոր է և անհրաժեշտ: Տարածքների զարգացումը մեր առաջնահերթությունն է, և կարծում եմ, որ ծրագիրն իր բաղադրիչներով ուղղակիորեն առնչվում է տարածքային կառավարման և զարգացման ընդհանուր ռազմավարությանը: Աղքատության կրճատում մարզերում, ﬔկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակի բարձրացում, տարածքների զբոսաշրջային գրավչություն. սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնց լուծումները ծրագիրը ապագայում պետք է տա»,- հանդիպման սկզբում ասել է նախարարը և պատրաստակամություն հայտնել մարզային և համայնքային մակարդակով աջակցելու ծրագրի ընթացքին:
ՏՏԵԶ ծրագրի թիմի ղեկավար Ահմեդ Այվեդան շնորհակալություն է հայտնել նախարար Դավիթ Լոքյանին ջերմ ընդունելության համար և շնորհավորել պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: «Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ մենք ունենք երկարամյա և հաջողված գործընկերություն: Այս ծրագիրը մեզ համար նույնպես շատ կարևոր է, մասնավորապես` զբոսաշրջության տեսանկյունից»,-ասել է Ահմեդ Այվեդան: Նա մանրամասն ներկայացրել է ծրագրով նախատեսվող միջոցառումները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվելիք քայլերը և ծրագրի ռազմավարության թիրախները: Պարոն Այվեդան նշել է, որ ՏՏԵԶ ծրագրի նպատակը ենթակառուցվածքային ծառայությունների և ինստիտուցիոնալ կարողությունների բարելավումն է՝ ուղղված մեր երկրի ընտրված մարզերում տեղական տնտեսության զարգացմանը, զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, այդ թվում՝ մշակութային ժառանգության վերականգնմանը և զբոսաշրջային երթուղու զարգացմանը:
ՏՏԵԶ ծրագրի նպատակաուղղվածության համատեքստում Դավիթ Լոքյանն ընդգծել է համակարգման ճշգրիտ մոդելի կիրառումը, որը հնարավորություն կտա ընտրել այնպիսի տարածքներ, որտեղ ներդրումներն ու ցուցաբերվող օժանդակությունը կհանգեցնեն ավելացված արժեքի ապահովման: Նախարարի համոզմամբ, օպտիմալ ծախսումներով մեծ արդյունք ստանալու համար տարածքներ ուղղվող բոլոր միջոցները պետք է համակարգվեն զուգահեռության և ուղղահայացության սկզբունքներով, այդպիսով թիրախային ամենաաղքատ տարածքները բերելով միջին զարգացման մակարդակի:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ծրագրի բաղադրիչներին, մասնավորապես` ժառանգության կենտրոնի վերականգնում և զբոսաշրջային շրջանի մշակում, պետական-մասնավոր ներդրում, ինստիտուցիոնալ զարգացում և այլն: Հանրային ենթակառուցվածքներում մասնավոր ներդրումներ ներգրավելու տեսանկյունից նախարարը կարևորել է պետական-մասնավոր ներդրում բաղադրիչը և նշել, որ այն հետագայում այլ տարածքներում նույն մեխանիզմը կիրառելու լավ օրինակ կարող է դառնալ, քանի որ, նախարարի խոսքով, այդ կարգի համագործակցության փորձի պակաս կա երկրում:
Հանդիպմանը քննարկվել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրին վերաբերող մի շարք այլ հարցեր, ներկայացվել են առաջարկություններ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/04/2024 13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր
- 05/04/2024 11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ
- 05/04/2024 10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները
- 05/04/2024 10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն