Թեմաներ
Հինգշաբթի 05 / 09 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/09/2024   00:33 Կրեմլում կոչ են արել չչափազանցնել Հայաստանի հետ հարաբերությունների բարդությունը 05/09/2024   00:29 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/09/2024   00:21 Հայաստանի հետ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին 05/08/2024   23:45 Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը 05/08/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/08/2024   23:35 Բացահայտվել են՝ առանց դեղորայքի արյան ճնշումն իջեցնող մթերքները 05/08/2024   23:24 ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովում չի քննարկվել․ Օվերչուկ 05/08/2024   23:18 Վաղը հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չի լինելու. Գառնիկ Դանիելյան 05/08/2024   23:14 Հարվածել է մահակով, ապա՝ հետապնդել և կրակոցներ արձակել․ երեք անձի սպանության փորձի մեջ մեղադրվող 32-ամյա տղամարդը ոչ միայն ազատության մեջ է, այլև՝ մեկնել է հանգստի 05/08/2024   23:11 Ուսանողները ոտքի են կանգնում. Պահանջում են դադարեցնել ապօրինի սահմանազատումը, քանի դեռ չեն վավերացվել սահմանազատման սկզբունքները, ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը 05/08/2024   23:01 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մայիսի 9-ի առավոտյան Աբովյանից կուղեւորվի Երեւան (տեսանյութ) 05/08/2024   22:59 Միրզոյանը Կանադայի է ներկայացրել արտգործնախարարին սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները 05/08/2024   22:51 «Սրբազան երթ»` մայիսի 9-ի խորհուրդը վերականգնելու առաքելությամբ․ Նարեկ Սամսոնյան 05/08/2024   22:43 Որքան երանելի պիտի լինեին այն երկրի ղեկավարները, որոնք ձեզ նման ժողովուրդ ունեն․ Բագրատ սրբազան 05/08/2024   22:37 ՏԻՄ իշխանությունները հանդիպումներ են ունենում արցախցիների հետ ու սոցիալական հարցերը լուծելու խոստումներ տալիս. Հակոբյանը վստահեցնում է՝ արցախցուն գնել հնարավոր չէ 05/08/2024   22:34 Համագործակցությունը կշարունակվի. Արփինե Սարգսյանն ընդունել է ԳԴՀ ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը 05/08/2024   22:27 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Աբովյան. այս պահին բազմամարդ ակցիա է. ուղիղ միացում 05/08/2024   22:25 Եկել եմ, որ ազատագրեմ ծովից ծով Հայաստանը. փոքրիկ Տիգրանը մասնակցում է ակցիաներին (տեսանյութ) 05/08/2024   22:22 Էրդողանը Երևանին և Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը 05/08/2024   22:13 Հայտնի է, թե երբ կլինի ԵԱՏՄ ղեկավարների հաջորդ հանդիպումը 05/08/2024   22:10 Կարեւոր է իմանալ. Իրավապաշտպանները գործարկել են թեժ գիծ ու մշակել ուղեցույց 05/08/2024   21:57 Փաշինյանը տրամադրված է կառուցողական աշխատանքի ԵԱՏՄ շրջանակներում․ Օվերչուկ 05/08/2024   21:51 Կարկուտը մեծ վնաս է պատճառել Կարբի գյուղի բնակիչներին. առաջիկա 2-3 տարիներին խնձորի այգիներից բերք չեն ստանա 05/08/2024   21:34 Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ 05/08/2024   21:25 Դանիայի նոր թագուհին առաջին հարցազրույցն է տվել թագավորի սիրուհու հետ կապված սկանդալից հետո 05/08/2024   21:13 ԱԱԾ-ն պնդում է՝ Արշակ Սրբազանին ԱԱԾ չեն հրավիրել 05/08/2024   21:11 Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտարարել է նախապատրաստվող հեղաշրջման մասին 05/08/2024   21:09 Էներգետիկ ռեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է. Փաշինյան 05/08/2024   20:59 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին դիմավորել են մի քանի շարժման մասնակիցներ. մոտենում են Աբովյանին 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   20:37 Դեմ ենք դուրս գալիս բոլոր այն արատավոր երեւույթներին, որոնք մեր երկիրը կործանում են. Տեր Հուսիկ 05/08/2024   20:29 Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներն անփոփոխ են. Արշակ Սրբազան 05/08/2024   20:26 8 ամիս առաջ Արցախի իմ տանից հող եմ բերել, որ այսօր պահ տամ եկեղեցուն Մետաքսե Հակոբյան 05/08/2024   20:21 Արժեհամակարգի վրա է հարձակում եղել. Գուրգեն Մելիքյան 05/08/2024   20:06 ԱՄՆ-ը զորքերը դուրս կբերի Նիգերից 05/08/2024   19:48 Լոնդոնում Ռուսաստանի դեսպանին կանչել են բրիտանական ԱԳՆ 05/08/2024   19:29 Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովը. այն նախագահում է Փաշինյանը 05/08/2024   19:27 Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին 05/08/2024   19:20 Ստախոսը չի կարող մեզ առաջնորդել. Թովմաս Առաքելյանի առաջնորդությամբ երիտասարդները երթով ընդառաջ գնացին Սրբազանին 05/08/2024   19:11 Մեծ Բրիտանիան կարտաքսի ռուսական ռազմական կցորդին 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   18:52 Հայաստանը ձեռնպահ է մնում ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումից 05/08/2024   18:42 Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը 05/08/2024   18:34 Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը 05/08/2024   18:32 Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի 05/08/2024   18:18 Քենեդի կրտսերի ուղեղում որդ է հայտնաբերվել. ԶԼՄ 05/08/2024   18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի 05/08/2024   18:03 Վիրահայոց թեմը միանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանը 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ)

Ես ուրախ եմ, որ «Ավրորա»-ի մի մասն եմ. Ջորջ Քլունի 04/24/2016   13:44  |  ԼՐԱՀՈՍ

Բավական երկար ժամանակ հետաքրքրված եմ Հայոց ցեղասպանության խնդրով, այս հարցը շատ է քննարկվում ԱՄՆ-ում:  Այս մասին «Արմենիա» հեռուստատեսության «Բանաձև» հաղորդաշարին՝ լրագրող Արտակ Ալեքսանյանին,  տված բացառիկ հարցազրույցում նշել է ամերիկացի ականավոր դերասան և հասարակական գործիչ Ջորջ Քլունին, ով Երևանում մասնակցում է «Ավրորա» մրցանակաբաշխությանը:

« Ես միացա այս նախաձեռնությանը, քանի որ այն յուրահատուկ է իր փիլիսոփայությամբ, երբ խոսելով Հայոց ցեղասպանության մասին, մեր հայացքը ուղղում ենք դեպի ապագա: Ու երբ հանդիպեցի Ռուբենին («Փաստինֆո». խոսքը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, «100 կյանք» նախագծի և «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի մասին է), որոշեցինք հանդես գալ մի նախաձեռնությամբ, որ Հայոց ցեղասպանության գաղափարի տակ բացահայտենք նաև ժամանակակից մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` փրկում են ուրիշներին:  «Ավրորա» մրցանակը մեր երախտագիտությունն է խիզախներին և մասնակցությունը՝ աշխարհը բարեփոխելու ջանքերին: Հենց այս գաղափարն ինձ գրավեց, և ես ուրախ եմ, որ «Ավրորա»-ի մի մասն եմ»,- ասել է Ջ.Քլունին:

Իր հերթին Ռուբեն Վարդանյանը նշել է, որ  մինչև Ջորջի հետ խոսելը, տեղյակ էր, որ նա մի քանի կարևոր մարդասիրական նախաձեռնություններում է ընդգրկված` Դարֆուրում, Սուդանում: Բնականաբար դժվար էր հանդես գալ այնպիսի նախաձեռնությամբ, որը կապված է Հայոց ցեղասպանության հետ: «Հենց այդ ժամանակ էր, որ պարոն Քլունիի հետ քննարկեցինք, թե ինչպես պետք է ցեղասպանությունները, նաև Հայոց ցեղասպանությունը ներկայացնել Հայաստանում և ամբողջ աշխարհում: Այդ ժամանակ ես Ջորջին պատմեցի «100 կյանք» մարդասիրական նախաձեռնության և «Ավրորա» մրցանակի մասին: Պարզվեց, որ այդ հարցերի շուրջ մենք ունենք նույն պատկերացումները»,- ասել է Ռ.Վարդանյանը:

Ջորջ Քլունին հավելել է, որ մի բան կա, որ միավորում է իրենց երկուսին՝ երկուսն էլ հաջողակ են, և շատերն այսօր չեն հասել այն ամենին, ինչին հասել ենք իրենք: «Ես մեծացել եմ Քենթուկի նահանգում, ու երբեք մտքով չէր անցի, որ այսպիսի հաջողության կհասնեմ: Գաղափարը հենց դա է, որ հաջողությունը, որին հասել ենք, պետք է կիսենք մեզ շրջապատողների հետ: Դա նաև առաքելություն է, չէ՞ որ հասարակության մի մասնիկն ես: Այսինքն` եթե դու հաջողակ ես ու նաև հարուստ, պարտավոր ես կիսել այն` հնարավորին չափ խելացի ու հասցեագրված»,- նշել է Ջորջ Քլունին:

««Ավրորան» ինչպե՞ս կարող է օգնել փախստականների այդ նոր ալիքին» հարցին ի պատասխան Ջորջ Քլունին նշել է, որ դա հեշտ գործ չէ, պատմության ընթացքում չի եղել մի փուլ, որ փախստականներ չլինեն կամ նրանք խնդիրներ չունենան: Իրականում չպետք է թույլ տալ, որ նրանց խնդիրների մասին հոդվածները, ռեպորտաժները մեռնեն: Շարունակ պետք է խոսել ու տարածել այն գաղափարը, որ այս մարդիկ պարզապես չեն որոշել լքել իրենց տները, օրինակ՝ Սիրիայից: Նրանք իրենց տներից հեռացել են ստիպվա՛ծ, քանի որ վտանգված է իրենց կյանքը: Նրանց սպանում են, սպանում են նրանց երեխաներին: «Բառացիորեն օրեր առաջ տեսանք, թե ինչպես խորտակվեց 500 փախստական տեղափոխող նավը: Ինչո՞ւ, որովհետև փորձում էին փրկվել: Այդ իմաստով մենք, որպես հանրային դեմքեր ու հայտնիների զավակներ` իմ հայրն էլ, Արտակ, Ձեզ պես մեկնաբան է եղել ուղիղ 45 տարի, պարտավոր ենք անընդհատ խոսել այդ մարդկանց մասին: Սովորաբար այս պատմությունները անտեսվում են մեկ այլ կարևոր իրադարձության պատճառով: Օրինակ՝ Նահանգներում հիմա միայն նախագահական ընտրությունների մասին են խոսում: Այսօր ոչ մի հեռուստատեսությամբ փախստականների մասին նորմալ ռեպորտաժ չենք տեսնում: Կամ չկան, կամ հպանցիկ են»,- նկատել է ամերիկացի դերասանը:

Ռուբեն Վարդանյանն էլ նշել է. «Դժբախտաբար Սիրիային նայելով՝ տեսնում ենք այն նույն վայրը, որտեղ 100 տարի առաջ տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանությունը: Կարծես դեժավյու լինի` 100 տարի առաջ քրիստոնեաներն էին, հիմա` եզդիները: Ի՞նչ տեղի ունեցավ, ինչո՞ւ մենք դաս չքաղեցինք, ինչպե՞ս է պատահում, որ աշխարհը թույլ է տալիս մի բան, որն արդեն եղել էր 100 տարի առաջ` նույն վայրում: Ինչպե՞ս պատահեց, որ 100 տարի անց` հիմա էլ եզդի կանանց են բռնաբարում ու երեխաներին սպանում: Այսօր կան բազմաթիվ գիտական կենտրոններ, որոնք բարձրացնում են այս հարցերը, սակայն, ցավոք, դրանք արհամարհվում են»,- նշել է Ռ.Վարդանյանը:  «Ավրորա» մրցանակը ստեղծելիս, հավելել է նա, իրենք փորձել են հասկանալ մարդասիրության ինդեքսն ամբողջ աշխարհում, փորձել են հասկանալ մարդկանց պատասխանատվության չափը, տեսնել իրենք՝ անձամբ, կարո՞ղ են և ցանկանո՞ւմ են օգնել փախստականներին ու մասնակցել մարդասիրական ծրագրերին: Մեծ մասը պատասխանում էր` դա մեծ խնդիր է, ես չեմ պատկերացնում ինչպես կարող եմ օգնել: Մինչդեռ իրականում յուրաքանչյուրն էլ կարող է ներգրավվել: «100 կյանք» նախաձեռնության հիմնական իմաստը հենց այն է, որ յուրաքանչյուր ոք մասնակցի փախստականների ու առհասարակ գլոբալ խնդիրներին:

Ջորջ Քլունին իր հերթին նկատել է. «Հավանաբար նկատած կլինեք, որ Ցեղասպանությունից տարիներ անց շատերն ասում էին` իմանայինք, թույլ չէինք տա: Բայց հետո՞: Չէ՞ որ իմացան, բայց դրանից հետո եղավ Կամբոջայի ցեղասպանությունը, Ռուանդան, Բոսնիան, Դարֆուրը: Բայց մենք գիտեինք: Ու սա ամենամեծ հակասությունն է: Ամեն անգամ ասում ենք` եթե իմանայինք` մի բան կանեինք: Մենք գիտե՛նք ու տեսնում ենք ներկայում, ամեն օր, ուղիղ եթերով: Ու ի՞նչ ենք անում դրա համար… Հարց , որը պետք է տանք ինքներս մեզ»:

Ի պատասխան լրագրողի հարցի՝ Ջորջ Քլունին նշել է, որ  Դիլիջանի դպրոցը յուրահատուկ, ինքնատիպ կրթարան է, իսկապես հիանալի դպրոց է ու ցանկություն է հայտնել, որ ամեն երկրում լիներ: Հենց դպրոցը պետք է սովորեցնի` նախապաշարումներ ու թշնամություն չունենալ ուրիշ ազգերի ու կրոնների նկատմամբ: Հենց այս դպրոցոմ են երեխաներին սովորեցնում կրոնական, ազգային խտրականություն չդրսևորել, անհանդուրժող չլինել, կարծրատիպեր չունենալ: «Պատկերացրե՛ք միայն` հրավիրել ու աշխարհի տարբեր երկրներից ընդունել երեխաների, նրանց տեղավորել մի վայրում, որտեղ նրանք միասին կսովորեն օր ու գիշեր, կսնվեն ու միմյանցից օրինակ կվերցնեն: Հանդուրժողականությունը սկսվում է այստեղից: Երանի բոլոր քաղաքներում լինեին այսպիսի դպրոցներ: Սա մարդկանց հնարավորություն կտար բացել նոր սերնդի աչքերը` այլ մշակույթի, կրոնի, ռասայի նկատմամբ»:

«Հոլիվուդում ձեր ընկերները կիսո՞ւմ են մարդասիրական նախաձեռնությունների հանդեպ ձեր կիրքը, նրանք նույնպես ներգրավվա՞ծ են» հարցին Ջորջ Քլունին պատասխանել է. «Բնականաբար ոչ բոլորը, բայց իմ մոտ ընկերները` Բրեդ Փիթը, Մեթ Դեյմոնը, Դեն Չադլը, Անջելինա Ջոլին»:

«Որքանո՞վ է կարևոր Հոլիվուդյան աստղերի ներգրավվածությունը այսպիսի նախագծերում» հարցի վերաբերյալ Ջորջ Քլունին նշել է, որ նախ` պատասխանատվության զգացում է: Ոչ միայն դերասանները, այլև յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատասխանատու լինի: Դերասանը նշել է, որ ինքը մեծացել է 70-ականների Միացյալ Նահանգներում, որտեղ մարդկանց համար շատ կարևոր էին հանրահավաքները, քաղաքացիական իրավունքների համար պայքարը, Վիետնամի պատերազմի դեմ բողոքը, կանանց իրավունքները: Ինքը  մեծացել է համոզմամբ, որ իր ձայնը կարևոր է: Եթե ինքը  հանրաճանաչ է, չի նշանակում, որ պետք է դադարի` որպես քաղաքացի խոսել իրեն հետաքրքրող թեմաների մասին: «Դուք հեռուստամեկնաբան եք, Արտակ, ինքներդ էլ գիտեք, որ երբեմն կան պատմություններ, որոնք դժվար է եթեր հեռարձակել: Իմ հայրը նույնպես հեռուստալրագրող էր, և նույն դժվարությունն էլ նա ուներ: 80-ականներին հայրս Անդորայի մասին մի տեսանյութ էր պատրաստել, որը եթերի գլխավոր ռեպորտաժը չեղավ, փոխարենը էլիզաբեթ Թեյլորի անձնական կյանքի մասին ռեպորտաժը դարձավ առաջին լուրը: Հայրս բարկացել էր: Երբ առաջին անգամ գնում էի Դարֆուր, զանգեցի հայրիկիս, ասացի` հիշո՞ւմ ես, որ քո ռեպորտաժն առաջինը չգնաց եթեր: Ասացի, արի միասին գնանք Դարֆուր` դու որպես լրագրող, ես` որպես էլիզաբեթ Թեյլոր: Ուզում էի ասել այնպես անենք, ռեպորտաժը հեռարձակվի: Ես խորապես հավատացած եմ, որ երբ ինչ-որ ծրագրում ներգրավված ես` կարևոր գործ ես անում»,- հավելել է Ջորջ Քլունին:

Մարդասիրական նախաձեռնություններում հանրահայտ մարդկանց  ներգրավվածության մասին հարցի վերաբերյալ Ռ. Վարդանյանը նշել է. «Մենք ապրում ենք իրատեսական աշխարհում, հետևում ենք, թե ինչ են անում համաշխարհային առաջնորդները, թե ինչպիսի պատասխանատվություն են կրում բիզնես էլիտաները, հանրաճանաչ մարդիկ, մշակույթի գործիչները: Մի կարևոր ուղերձ կա. եթե դու վերնախավի ներկայացուցիչ ես, պետք է պատասխանատվության զգացում ունենաս: Դու ուղղակի չես կարող ասել, գիտեք` ես իմ գործն եմ անում ու չեմ ուզում ներգրավված լինել այլ գործերում, հենց միայն այն պատճառով, որ աշխարհը շղթայված է, խնդիրները փոխկապակցված»,  հաստատ չի  կարելի ասել` այն, ինչ կատարվում է Դարֆուրում, մեկ է ինձ համար: Իսկապես այդպես չէ: «Մի խոսքով, լինելով հանրաճանաչ կամ վերնախավի ներկայացուցիչ` դու չես կարող ուղղակի չմասնակցել համաշխարհային նշանակության ամենակարևոր միջոցառումներին: Այլ հարց է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում իր մասնակցության և պատասխանատվության չափն ու ոլորտը, քանի որ մարդիկ տարբեր են, և տարբեր են նաև նրանց հետաքրքրությունները: Մեկ բան ակնհայտ է` չես կարող այդ գործընթացներից հեռու մնալ, թաքնվել ու ասել` ես իմ գործն եմ անում, ես իմ կյանքն եմ ապրում և ես կապ չունեմ մնացած աշխարհի հետ»:

Առաջիկա ծննդյան տարեդարձին ո՞ր նվերը իրեն  իսկապես մեծ բավականություն ու երջանկություն կպարգևեր հարցին ի պատասխան Ջորջ Քլունին, մասնավորապես,  նշել է, որ «Ավորորա»-ի հաջողությունն իր համար իսկապես լավ նվեր կլիներ: «Ես շատ ոգևորված եմ Ռուբենի նախաձեռնությամբ, որովհետև անկեղծորեն ասեմ` անհնար է քիչ խոսել այս նախաձեռնության մասին, որովհետև բազմաթիվ մարդիկ կան, որ գումար են վաստակում, բայց քչերն են մտածում այդ փողերը վերադարձնելու և իրենց հարստությամբ կիսվելու մասին: Շատ ոգևորված եմ այս նախաձեռնությամբ և հենց «Ավրորա»-ի հաջողությունը ես կհամարեի ծննդյանս լավագույն նվերը»,- հայտարարել է Ջ.Քլունին:

Ռուբեն Վարդանյանն էլ հույս է հայտնել, որ  նախաձեռնությունը մեծ հաջողությամբ կպսակվի, որովհետև իրոք հաջողված պատմություններ կան, հրաշալի ֆինալիստներ, ովքեր անհավանական խիզախ մարդիկ են: Ջորջ Քլունին միացել է նրա խոսքին. «Իսկապես անհավանական մարդիկ են, ովքեր հրաժարվել են իրենց անձնական կյանքից` մարդկանց հնարավորություն տալով գոյատևել և հասնել բարեկեցության: «Ավրորա»-ում կպատմենք մի բժշկի մասին, որը նախ մենակ, հետո իր թիմով Աֆրիկայի լեռներում խնամում է 5 հարյուր հազար մարդու: Եվ ընդամենը մեկ հիվանդանոցով: Այդպիսի մարդկանց մասին ենք «Ավրորա»-ում խոսելու: Մարդկանց, որոնց արարքներն ուղղակի զարմանալի են»:

 


Հարակից հրապարակումներ`

17:10 23/04/2016  |  ԼՐԱՀՈՍ«Ավրորա» մրցանակը՝ New York Times-ի օտարերկրյա թղթակից Ռուկմինի Կալիմակիին. «Սկզբունքային լրագրության» համար
16:24 23/04/2016  |  ԼՐԱՀՈՍԱզգերն ավելի կայուն, խաղաղ ու անվտանգ են, երբ հավասար են կանանց ու տղամարդկանց իրավունքները
15:59 23/04/2016  |  ԼՐԱՀՈՍՄարդասիրական կազմակերպություններ, որոնք հավակնում են ստանալ 1 մլն ԱՄՆ դոլար
15:36 23/04/2016  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայում փախստականների երեխաների մեծ մասը դպրոց չի հաճախում
14:07 23/04/2016  |  ԼՐԱՀՈՍՄարդկանց անվտանգությունը ոչ թե ոստիկանների, այլ ամբողջ հասարակության գործողությունների արդյունքն է. Հինա Ջիլանի
13:54 23/04/2016  |  ԼՐԱՀՈՍՈրքա՞ն կարելի է շարունակել մարդկության դեմ այս ոճրագործությունները. Վիգեն Սարգսյան
13:21 23/04/2016  |  ԼՐԱՀՈՍԵթե որոշումներ չընդունվեն, ապա միգրացիոն ճգնաժամն էլ ավելի կխորանա
12:54 23/04/2016  |  ԼՐԱՀՈՍՓախստականներին ընդունող երկրների շարքում Թուրքիան ցածր միավորներ է հավաքել
12:51 23/04/2016  |  ԼՐԱՀՈՍՓախստականների ու տեղահանվածների լուծման կարոտ հարցերի թիվն ավելի է շատանում. երկխոսում են մասնագետները
11:38 23/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ Նախագահ. Աշխարհի որևէ անկյունում իրականացված ցեղասպանությունը՝ միջազգային հանրության ձախողման հետևանք

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]