Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/09/2024   23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար 05/09/2024   23:44 Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներ․ Ազգային ճակատ 05/09/2024   23:35 ԱՄՆ-ը կասեցրել Է Իսրայելին 1,8 հազար ռումբերի փոխանցման գործընթացը 05/09/2024   23:16 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/09/2024   22:59 ԱՄՆ-ում չեն բացառել միջուկային զենքի կիրառումը Ուկրաինայի պատճառով 05/09/2024   22:45 Վրաստանի կառավարությունը ներկա չի գտնվել Եվրոպայի օրվան նվիրված գալա համերգին 05/09/2024   22:30 Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. Սուրեն Պապիկյան 05/09/2024   22:22 Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ 05/09/2024   22:08 Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքը 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:35 Իշխանամերձ լրատվականի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրգործ 05/09/2024   21:21 Հրապարակում բեռնատար մեքենան վարել է հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ 05/09/2024   21:17 Առաջինը ես եմ այս իշխանությանն անվանել 5-րդ շարասյուն. Դավիթ Շահնազարյան 05/09/2024   21:14 Հիմա Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/09/2024   21:05 Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է իմպիչմենտի գործընթաց սկսել․ վաղվանից սկսվում են անհնազանդության ակցիաներ 05/09/2024   20:58 Բագրատ Սրբազանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորների հետ մուտք գործեց հյուրանոց՝ քննարկման 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:34 ԱՄՆ-ը մտադիր է օգնել Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումից հետո 05/09/2024   20:22 Առաջին քայլը՝ ԱԺ-ով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելն է լինելու․ Բագրատ Սրբազան 05/09/2024   20:20 Էլ ժամանակ չեմ ավելացնում, չկա ժամանակ. Խոփդ, քարի է կպել Նիկոլ Փաշինյան. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   20:16 Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն․ Դանիելյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/09/2024   20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   19:53 ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»․ Հայրապետյան 05/09/2024   19:48 Իշխանական շրջանակները լռում են. Հրաժարականի պահանջի վերջնաժամկետը մոտենում է 05/09/2024   19:44 Մինչեւ ժամը 20։00-ն համբերությամբ կսպասենք հրաժարականին. Սրբազան 05/09/2024   19:39 Հրատապ. Մելիք Ադամյան փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված (տեսանյութ) 05/09/2024   19:37 Անպատվության, արնաքամության շղթան պետք է այսօր կտրվի․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:22 Սպասենք մեր պահանջի իրականացմանը, հուսանք անցնցում կկատարեն իրենց պարտավորությունը. Սրբազան 05/09/2024   19:14 Նիկոլ Փաշինյանի հրաժարականով կվերադարձվի Հայոց Եռատոնը․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:12 Խարազանն իրենցն է լինելու, գալու է այդ օրը. Գուրգեն Մելիքյան 05/09/2024   18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/09/2024   18:25 Մենք դատապարտված ենք հաղթանակի այլ ճանապարհ չունենք, այս դեպքում հաղթելու է հանուն սիրո ուժը. Դավիթ Ամալյան 05/09/2024   18:15 Հրապարակում մեկնարկել է Բագրատ Սրբազանի նախաձեռնած հանրահավաքը 05/09/2024   18:07 Քաղաքացիները ծափողջյուններով ու «Սրբազան» վանկարկումներով դիմավորեցին Տավուշի թեմի առաջնորդին, ինչ է կատարվում հրապարակում (տեսանյութ) 05/09/2024   17:53 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. նախկին արտգործնախարար 05/09/2024   17:50 Ժողովրդի նվաստացումը չէր կարող երկար տևել․ Բագրատ Սրբազան 05/09/2024   17:43 Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ սպասում են Սրբազանին. հրապարակը՝ հիմա 05/09/2024   17:15 Մարդիկ հույսով են եկել, որ սուտը պետք է ջնջվի. Արամո (տեսանյութ) 05/09/2024   17:12 Նախկին արտգործնախարարնեը միացան ճշմարտության համար պայքարին. Սրբազանի նախաձեռնած երթը ձնագնդի նման մեծանում է 05/09/2024   16:56 Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 05/09/2024   16:47 ԱԱԾ-ի հայտարարությունը դիտարկում եմ որպես սպառնալիք՝ սեփական ժողովրդի նկատմամբ. Գառնիկ Դանիելյան 05/09/2024   16:42 Շատ եմ ուզում, որ այս շարժումը, քայլերթը դառնա արժանապատվության վերգտնման, ճնշվածի, պարտվածի, ձախողածի խարանի հաղթահարման միջոց. ադրբեջանագետ 05/09/2024   16:38 Կառավարության շենքը պաշտպանված է ոստիկանական պատնեշով
05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է անցած տարին 02/02/2016   16:25  |  ԼՐԱՀՈՍ


2015 թվականի ընթացքում արտաքին գործերի նախարարությունը Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և նրա կողմից տրված հանձնարարականների հիման վրա շարունակել է աշխատանքներն՝ ուղղված երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների և երաշխիքների ապահովմանը, արտերկրում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության զարգացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության և դիրքերի ամրապնդմանը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորող և մեր շահերին համահունչ նախաձեռնությունների իրականացմանը, արտերկրում մեր քաղաքացիների շահերի պաշտպանությանը: Այս մասին հայտնել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը  2015թ․ամփոփիչ մամլո ասուլիսին:

ներկայացնում ենք ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքն ամբողջությամբ.

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայկական դիվանագիտությունը շարունակել է իր ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, դրա վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղություններով:
 
2015թ. ընթացքում դիվանագիտական ներկայացուցչությունների ջանքերով կամ մասնակցությամբ հազարավոր միջոցառումներ են կազմակերպվել ողջ աշխարհում:
 
Տարին նշանավորվել է մի շարք պետությունների ղեկավարների, խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հատուկ հայտարարությունների և բանաձևերի ընդունմամբ:
 
Առանձնահատուկ կարևորություն է ունեցել Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի՝ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում անցկացրած հատուկ պատարագը և նրա կարևորագույն ուղերձը, ինչը համաշխարհային հնչեղություն է ստացել:
 
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջոցառումներին մասնակցել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերբիայի նախագահները, մի քանի տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ։ Մի շարք պետությունների ղեկավարներ իրենց երկրներում մասնակցել են Մեծ Եղեռնի հիշատակի միջոցառումներին։
 
Արտգործնախարարությունն իր կարևոր ներդրումն է ունեցել ապրիլի 22-23-ը Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի կազմակերպման և անցկացման աշխատանքներում։
 
Հայաստանի նախաձեռնությամբ մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որը վերահաստատում է, որ ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերը հանդիսանում են կանխարգելմանն ուղղված քայլերի լուրջ խոչընդոտ: Բանաձևով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նաև առաջարկվել է «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման» կոնվենցիայի ընդունման օրը՝ դեկտեմբերի 9-ը, սահմանել որպես ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր, ինչը և հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված բանաձևով:
 
Աշխարհի բոլոր մայրցամաքներում հեղինակավոր լրատվամիջոցները հզոր տեղեկատվական և իրազեկման ալիք են բարձրացրել, հազարավոր հրապարակումներ և հաղորդումներ են եղել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
 
2015թ. Հայաստանը շարունակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
 
Նոր թափ են ստացել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու Արցախ – Ադրբեջան շփման գծում, այդ թվում նաև մեծ տրամաչափի զինատեսակների կիրառմամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, ներառյալ քաղաքացիական բնակչության շրջանում:
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարվա ընթացքում իրենց հրապարակային հայտարարություններում հասցեական կոչեր են հղել Ադրբեջանին՝ չսրելու իրավիճակը հակամարտության գոտում, վերահաստատելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, իրականացնելու վստահության ամրապնդման միջոցներ, ընդունելու միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկությունները, զերծ մնալու բանակցային միակ ձևաչափ հանդիսացող Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերը քննադատելուց և հարգելու նրանց մանդատն ու ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը, դադարեցնելու բանակցային գործընթացն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը։
 
Ադրբեջանն արհամարհել է համանախագահների՝ իրեն ուղղված վերոհիշյալ կոչերը, գնացել է իրավիճակի առավել սրմանը, ինչի պատճառով չի հաջողվել առաջընթաց գրանցել ինչպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ, այնպես էլ՝ հրադադարի ռեժիմի և վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ միջազգային հանրության աջակցությունը վայելող եռանախագահների առաջարկություններն իրականություն դարձնելու գործում:
 
Դեկտեմբերի 19-ին շուրջ մեկ տարվա դադարից հետո Բեռնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ադրբեջանի կողմից հակամարտության գոտում իրավիճակի սրման պայմաններում գագաթաժողովի օրակարգը կենտրոնացած էր լարվածության նվազեցման վրա: Հանդիպումը կրկին ցույց տվեց, որ Ադրբեջանի դիրքորոշումը հակասում է ոչ միայն Հայաստանի, այլև՝ համանախագահների մոտեցումներին:
 
2015թ. հունվարից Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից, նոր հնարավորություններ է բացում երկրի տնտեսական զարգացման համար` այդ ինտեգրացիոն ձևաչափում բարենպաստ պայմաններ ստեղծելով ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժման տեսանկյունից։ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոկտեմբերին ընդունված որոշման համաձայն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 2016թ. փետրվարից չորս տարի ժամկետով կնախագահի Հայաստանի կողմից առաջադրված Տիգրան Սարգսյանը:
 
2015թ. սեպտեմբերին Հայաստանը ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը՝ շարունակելով հանդես գալ այդ կառույցում որպես նախաձեռնող և ակտիվ մասնակից։ Մոսկվայում դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության ղեկավարի նախագահությամբ կայացել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Կառույցում Հայաստանի նախագահության ընթացքում՝ սեպտեմբերին Նյու Յորքում, իսկ դեկտեմբերին Բելգրադում տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումները՝ նվիրված արտաքին քաղաքականության համադրման հարցերին։
 
Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային, ռազմավարական գործընկերության ամրապնդումը շարունակել է առանցքային տեղ զբաղեցնել արտաքին քաղաքականության օրակարգում:
 
Երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Ռուսաստանի նախագահները մոտ մեկ տասնյակ հանդիպում են ունեցել, որոնց արդյունքներով ձեռք են բերվել ռազմավարական նշանակություն ունեցող պայմանավորվածություններ քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, էներգետիկ, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներում:
 
Տարվա ընթացքում շարունակվել են ինտենսիվ փոխայցելություններն ու հանդիպումները խորհրդարանների ղեկավարների, վարչապետների, արտգործնախարարների, ճյուղային գերատեսչությունների ղեկավարների մակարդակներով։
 
Տեղի են ունեցել միջկառավարական, միջխորհրդարանական, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովների նիստերը, Երևանում կայացել է Հայ-ռուսական չորրորդ միջտարածաշրջանային համաժողովը։
 
Շարունակել է ակտիվորեն զարգանալ բարեկամական գործընկերությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ:
 
Մայիսի 5-7-ը կայացել է Հայաստանի Նախագահի այցը Միացյալ Նահանգներ: Նախագահը ներկա է գտնվել Վաշինգտոնի ազգային մայր տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը, որին մասնակցել է նաև ԱՄՆ փոխնախագահը:
 
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին պայմանավորվածությունը: Մայիսի 7-ին ստորագրվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը:
 
ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ է շարունակել զբաղեցնել Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։
 
Նախագահ Սարգսյանը մայիսին մասնակցել է Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության չորրորդ գագաթաժողովին: Հուլիսի 20-ին Եվրոպական խորհրդի նախագահ Տուսկն այցելել է Հայաստան: Հունվարին Եվրոպական միության կենտրոնակայանում կայացել է Հայաստան - Եվրոպական միություն խորհրդի նիստը։
 
Ապրիլին Հայաստանի ԱԳ նախարարը Լյուքսեմբուրգում մասնակցել է ԵՄ և Արևելյան գործընկերության արտգործնախարարների, մայիսին՝ Բրատիսլավայում Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպումներին, հունիսին` Մինսկում և նոյեմբերին` Թբիլիսիում Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներին:
 
Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ԱԳ նախարարը և ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն ազդարարել են ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների նոր իրավական հիմք հանդիսացող համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը։
 
Բարձր մակարդակի փոխայցելություններ և հանդիպումներ են կայացել մի շարք եվրոպական երկրների հետ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Իտալիա, Լատվիա, Սերբիա, Կիպրոս, Չեխիա և այլն:
 
Նշանակալի աշխատանքներ են իրականացվել հարևան պետությունների` Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:
 
Վրաստան են այցելել Հանրապետության Նախագահը, վարչապետը։ Փոխայցելություններ են կատարել խորհրդարանների ղեկավարները։ Կայացել են հայ-վրացական տարբեր մակարդակների շուրջ երկու տասնյակ փոխայցելություններ և հանդիպումներ:
 
Տարին բավական ակտիվ է եղել Իրանի հետ երկկողմ բարձրաստիճան այցերի առումով: Առաջընթաց է արձանագրվել առևտրատնտեսական փոխգործակցության բնագավառում, Թեհրանում և Երևանում անցկացվել են հայ-իրանական գործարար համաժողովներ:
 
Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ չի արձանագրվել: Փետրվարի 16-ին Նախագահ Սարգսյանը խորհրդարանից հետ է կանչել 2009թ․ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:
 
Հայաստանը գործնական մասնակցություն է ունեցել ԱՊՀ կառույցներում ծավալվող գործընթացներին, ինչպես նաև քայլեր է ձեռնարկել ԱՊՀ մասնակից պետությունների հետ ձևավորված ավանդական կապերի զարգացման նպատակով:
 
Հայաստանը շարունակել է ընդլայնել հարաբերությունները Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների հետ։
 
Մարտին կայացել է Նախագահ Սարգսյանի պետական այցը Չինաստան։ Նախագահ Ծինպինի հետ հանդիպմանը կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ, ընդունվել է նախագահների համատեղ հռչակագիր, ստորագրվել են շուրջ մեկ տասնյակ փաստաթղթեր։ Վարչապետ Աբրահամյանն այցելել է Չինաստան, որի ընթացքում կայացել է հանդիպում Չինաստանի պետական խորհրդի նախագահ Քեցյանի հետ։
 
Զարգացել են հարաբերությունները Ճապոնիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի, Վիետնամի, Ինդոնեզիայի հետ:
 
Հունվարի 1-ից Երևանում սկսել է գործել Ճապոնիայի դեսպանությունը: Հայաստան է այցելել Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարարը:
 
Հոկտեմբերին տեղի է ունեցել Ինդոնեզիայի առաջին պաշտոնական պատվիրակության այցելությունը Հայաստան՝ խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորությամբ։
 
Աշխատանքներ են տարվել արաբական ավանդական բարեկամ պետությունների հետ փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Օրակարգում շարունակել են առանցքային տեղ զբաղեցնել սիրիահայության անվտանգության, սիրիահայությանը օժանդակություն ցուցաբերելու, Սիրիայի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը: Միջազգային տարբեր հարթակներում Հայաստանը հետևողականորեն բարձրացրել է Մերձավոր Արևելքում ծայրահեղականների կողմից բռնությունների հետևանքով ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման խնդիրը, շեշտել դրանց պաշտպանության նպատակով և ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը միավորելու կարևորությունը։
 
Հայաստանը քայլեր է ձեռնարկել լատինամերիկյան պետությունների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
 
Տարբեր ծրագրերի շրջանակներում շարունակվել է փոխգործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) հետ։
 
Հայաստանն իր նպաստն է բերել միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործընթացին։ Սեպտեմբերին Հանրապետության Նախագահը մասնակցել է՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած խաղաղապահության հարցերով գագաթաժողովին։ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու մասնակցությունը Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ առաքելություններին:
 
Հայաստանը շարունակել է ակտիվ աշխատանքները ՄԱԿ-ի կառույցներում: Մեծ ուշադրություն է հատկացվել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում, Եվրոպայի խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, միջազգային և տարածաշրջանային այլ կառույցներում Հայաստանի ներգրավվածության խորացմանը։
 
2015թ. ընթացքում Հայաստանը հանդիսացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկը: Հոկտեմբերի 10-11-ին Երևանում անցկացվել է Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների 31-րդ համաժողովը, որին իրենց մասնակցությունն են բերել անդամ և դիտորդ 80 երկրների շուրջ 500 ներկայացուցիչներ:
 
Հոկտեմբերի 24-25-ը Երևանում անցկացվել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովը, որին իրենց մասնակցությունն են բերել 40 երկրներից Հայաստան ժամանած 400-ից ավելի շրջանավարտներ:
 
Ջանքեր են գործադրվել միջազգային տնտեսական կառույցների և ֆինանսական հաստատությունների հետ կապերի զարգացման, տարբեր պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցության խորացման, հայկական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտման, օտարերկրյա ներդրումների խրախուսման, Հայաստանի տնտեսական և զբոսաշրջային հնարավորությունների ներկայացման ուղղություններով: Նախաձեռնվել և անցկացվել են տարբեր պետությունների հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների նիստեր, գործարար ֆորումներ, հայկական արտադրանքի ցուցադրություններ:
 
ԱԳՆ կողմից համակողմանի աջակցություն է ցուցաբերվել տարբեր երկրների հետ միջխորհրդարանական կապերի զարգացմանը։ Կարևոր տեղ է հատկացվել ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքներին:
 
Հանրապետության Նախագահի՝ Հայաստանի միասնական արտաքին քաղաքականության վարման գործում պետական մարմինների գործունեությունը համակարգելու վերաբերյալ հրամանագրի համաձայն՝ արտաքին գործերի նախարարությունը համակարգել է Հայաստանի պետական կառավարման մարմինների արտաքին կապերը: Մեծ ուշադրություն է հատկացվել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում սփյուռքի նախարարության նախաձեռնություններին։ Կարևոր աջակցություն է ցուցաբերվել մշակույթի նախարարության գործունեությանը՝ ուղղված հայկական մշակույթի ներկայացմանը, արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանմանը և տարբեր պետությունների հետ մշակութային համագործակցության հաստատմանն ու զարգացմանը:
 
Արտաքին քաղաքական գերատեսչության ուշադրության կենտրոնում են եղել արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ճգնաժամային իրավիճակներում հայտնված քաղաքացիների օժանդակության հարցերը: Տարվա ընթացքում ԱԳՆ հյուպատոսական վարչության և հյուպատոսական հիմնարկների կողմից սպասարկվել է շուրջ 137000 քաղաքացի: Փոփոխություններ են կատարվել գործող իրավական ակտերում, որոնցով կանոնակարգվել և առավել դյուրացվել են քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունները: ԱԳՆ իրավասության շրջանակներում շարունակվել է աջակցության ցուցաբերումը սիրիահայերին, լիբանանահայերին և իրաքահայերին:
 
2015թ. ստորագրվել է 89 միջազգային պայմանագիր և 21 միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթուղթ, վավերացվել 68 և ուժի մեջ է մտել 42 միջկառավարական, միջպետական և միջգերատեսչական փաստաթուղթ: ԱԳՆ նախաձեռնությամբ մշակվել և ընդունվել են շուրջ 80 իրավական ակտերի նախագծեր:
 
2015թ. ՀՀ Նախագահն իրականացրել է 20 օտարերկրյա այց: Հայաստան է այցելել 4 պետության ղեկավար: ԱԺ նախագահը կատարել է 7 այցելություն, Հայաստան են ժամանել 7 երկրների խորհրդարանների նախագահներ, ՀՀ վարչապետը կատարել է 12 փոխայցելություն։ ԱԳ նախարարը կատարել է 34 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 35 արտգործնախարար և միջազգային կազմակերպության ղեկավար:
 
Շարունակվել են աշխատանքները Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման, մեր երկրի հեղինակության ամրապնդման ուղղությամբ: Հանրապետության Նախագահը և արտաքին գործերի նախարարը մի քանի տասնյակ հարցազրույցներ են տվել աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցների, հրավիրել մամուլի ասուլիսներ, դասախոսություններով հանդես են եկել մի շարք հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններում և համալսարաններում: 
 
 

Հարակից հրապարակումներ`

17:15 26/01/2015  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայի իշխանությունները չկարողացան կամ չցանկացան բացահայտել Հրանտ Դինքի սպանության մեղավորներին. Է.Նալբանդյան
17:05 26/01/2015  |  ԼՐԱՀՈՍԱպարդյուն փորձեր են հակաահաբեկչական պայքարում ներդրվելու՝ Ադրբեջանի հայտարարությունները. ՀՀ ԱԳ նախարար
16:43 26/01/2015  |  ԼՐԱՀՈՍԼիակատար փոխըմբռնում կա, որ Գյումրիում ընտանիքի սպանության դատաքննությունը պետք է լինի թափանցիկ. Էդվարդ Նալբանդյան
16:26 26/01/2015  |  ԼՐԱՀՈՍԱրտաքին քաղաքականության օրակարգում շարունակել է կարևոր տեղ զբաղեցնել եվրոպական ուղղությունը. Արտգործնախարարն ամփոփում է անցյալ տարին
16:08 26/01/2015  |  ԼՐԱՀՈՍԱրտաքին քաղաքականության օրակարգում շարունակել է կարևոր տեղ զբաղեցնել եվրոպական ուղղությունը. արտգործնախարարն ամփոփում է անցյալ տարին
13:33 26/01/2015  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային մարդասիրական իրավունքի խախտման Ադրբեջանի հանցավոր կեցվածքը զգալի լարվածություն առաջացրեցին. Էդվարդ Նալբանդյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]