ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի փողոցներից արդեն ավելի քան 5000 անգամ ամբողջությամբ բեռնված բեռնատարներով ձյուն է տեղափոխվել 01/04/2016 12:59 | ԼՐԱՀՈՍ
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շուրջօրյա ռեժիմով իրականացվող ձյան մաքրման ու կուտակված ձյան հեռացման աշխատանքները: Գործընթացին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղերում քաղաքապետին զեկուցվել է, որ գլխավոր փողոցների մաքրմանը զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև երկրորդական փողոցների ու բակային տարածքների ձնամաքրման և կուտակված ձյան տեղափոխման ուղղությամբ: Քաղաքապետը նկատել է, որ աննախադեպ տեղումների հետևանքների վերացումն այս պահին ամենա գլխավոր խնդիրն է:
«Ձյան տեղումների օրերին դրա առատությունը հաշվի առնելով, մեզ համար առաջնահերթը մայրաքաղաքի տրանսպորտային երակները բաց պահելն էր, ինչը հաջողվեց: Տեղումների դադարից հետո մեզ համար գլխավորը հրապարակներից, փողոցներից, խաչմերուկներից և մայթերից ձյան շերտը մաքրելն է, դրանք որոշակի հատվածներում կուտակելն ու կուտակված ձյունը օպերատիվ քաղաքից դուրս տեղափոխելն է: Այժմ շուրջօրյա ռեժիմով հենց այդ աշխատքներն են ընթանում: Ի դեպ, մայրաքաղաքի փողոցներից արդեն ավելի քան 5000 անգամ ամբողջությամբ բեռնված բեռնատարներով ձյուն է տեղափոխվել»,- ընդգծել է քաղաքապետը՝ հավելելով, որ բոլոր այս օրերին գլխավոր և երկրորդական փողոցների ձյան մաքրման ու ձնահեռացման աշխատանքները կազմակերպելու հարցում Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցել են նաև Ճանապարհային ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայությունները:
Հարկ է նշել, որ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ի լուսաբաց մայրաքաղաքում անընդմեջ տեղացած առատ ձյան շերտի հաստությունը կազմել է 45 սմ, ինչը օդերևույթաբանների հավաստմամբ, հավասար է տեղումների 1 ամսվա նորմային: Այսինքն ավելի քան 3 օրվա ընթացքում Երևանում առանց դադարի տեղացել է 1 ամսվա քանակի ձյուն:
«Օդերևույթաբանների տեղեկացմամբ վերջին 15 տարիների ընթացքում համեմատաբար առատ տեղումներ ունեցել ենք 2005 և 2009 թվականներին, սակայն ի տարբերություն այս տարվա, դրանք եղել են ընդհատումներով և ոչ այսքան առատ: Ու ըստ այդմ այս տարվա ձյան տեղումները՝ իրենց անընդհատությամբ, եղել են աննախադեպ»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի հանձնարարությամբ, ձնամաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիտեք» ընկերությանն աջակցելու նպատակով, աշխատանքներում ներգրավվել են վարչական շրջանների կոմունալ և կանաչապատման ծառայությունների համապատասխան աշխատակիցներն ու մեքենամեխանիզմները: Բացի այդ, ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում, որոշ կազմակերպությունների համապատասխան մեքենամեխանիզմները ևս ներգրավվել են ձյան մաքրման ու ձնահեռացման աշխատանքներում:
«Տեղումների առաջին իսկ օրից ձյան մաքրման աշխատանքներում ներգրավված են եղել «Սանիտեք» ընկերության բոլոր 180 միավոր փողոցներ, մայթեր ու բակեր մաքրող մեծ և փոքր չափերի մասնագիտացված տարբեր մեքենամեխանիզմները: Հաշվի առնելով ձյան տեղումների անընդհատությունը, ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքներում ներգրավվել են նաև մասնավոր ընկերությունների ավելի քան 170 միավոր տարբեր ֆունկցիոնալ նշանակության մեծ և փոքր մեքենամեխանիզմներ: Ընդհանուրը ավելի քան 350 մեքենամեխանիզմներ են ներգրավված ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքներում»,- ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել շուրջօրյա ռեժիմով ձնամաքրման աշխատանքների իրականացումը՝ բոլոր ուժերը կենտրոնացնելով մայրաքաղաքի փողոցներում կուտակված ձյունը արագ տեղափոխելու և բակային տարածքների ձնամաքրման աշխատանքների վրա: Հանձնարարվել է զուգահեռաբար սկսել նաև բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին կուտակված ձյան և առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները:
Հարկ է նշել, որ ձյան մաքրման ու ձնահեռացման բոլոր տեսակի աշխատանքներում, այդ թվում նաև վերգետնյա և ստորգետնյա անցումների ու բակային տարածքների մաքրման գործընթացում ներգրավված են մայրաքաղաքի կոմունալ ծառայությունների, կանաչապատման ձեռնարկությունների, համատիրությունների, մասնավոր կազմակերպությունների և «Սանիտեք» ընկերության ընդհանուր թվով շուրջ 1200 աշխատակիցներ:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/11/2024 08:37 2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:34 Ինչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:30 ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:28 Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:24 ԿԳՄՍ-ից զգուշացրել են․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:20 Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․«Հրապարակ»
- 05/11/2024 08:13 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/11/2024 17:44 Հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում դելիմիտացիան. Աբրահամյան
- 05/11/2024 17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել
- 05/11/2024 15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից
- 05/11/2024 14:56 Չանեք այլևս նման բան. արցախցիներին չզանգեք ու վարչություն չհրավիրեք միտինգներին մասնակցելու համար. Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/11/2024 17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում
- 05/11/2024 16:51 Երեւանի կենտրնում թիվ 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ
- 05/10/2024 21:50 Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր
- 05/10/2024 18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
- 05/10/2024 22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
- 05/09/2024 18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը