Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   21:41 Գնդապետ Արսեն Մանգասարյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովին 05/10/2024   21:36 Երկու վախը մի մահ է․ քանի՞ վախ և մահ է ունեցել Նիկոլ Փաշինյանը 05/10/2024   21:31 Իհարկե, հոգևորականին վարչապետ առաջադրելը անսովոր քայլ է, բայց սա քաղաքականության հարց չէ, սա հայրենիք փրկելու հարց է. Արթուր Խաչիկյան 05/10/2024   21:29 Վաղը 10 վայրերում խաղաղ անհնազանդության ակցիաներ կլինեն, կիրակի՝ 18։30-ին հանրահավաք (տեսանյութ) 05/10/2024   21:24 Կարող է սադրանքներ լինեն, բայց լայնամասշտաբ պատերազմ չի լինի. Տիրան Խաչատրյան 05/10/2024   21:15 Բաքուն մինչև տարեվերջ կապահովի Արցախի 20 բնակավայրերի բնակեցումը 05/10/2024   21:01 Արքեպիսկոպոսը հանձնարարականներ է տվել դիվանագետներին և սպայակազմին ու ժամկետ՝ կատարման համար (տեսանյութ) 05/10/2024   20:56 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը երրորդ ընթերցմամբ կքննարկեն հաջորդ շաբաթ 05/10/2024   20:42 Սամբիստ Մայիս Ներսիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 05/10/2024   20:36 «ՔՊ» կուսակցություն ու սահմանադրական կարգ հասկացողությունն անհամատեղելի է. Ղազինյան (տեսանյութ) 05/10/2024   20:35 Իրենք են լեգիտի՞մ, խաբեություն է, սուտ, լեգիտիմությունից զրկված են. Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ) 05/10/2024   20:32 Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   20:22 Կանադան 55,7 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ՀՕՊ համակարգեր գնելու համար 05/10/2024   20:17 Փորձում են 2-րդ նախագահի հետ ինձ կապել, էդքան վախեցա՞ծ եք 2-րդ նախագահից, թե՞ ինձանից.Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ) 05/10/2024   20:07 Ղազախի 4 գյուղեր վերադարձվում են առանց մեկ կրակոց արձակելու. Գասպարյանը մեջբերեց Ալիեւի խոսքերը (տեսանյութ) 05/10/2024   20:02 Այս պայքարն այլեւս կասեցնել հնարավոր չէ. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) 05/10/2024   19:59 «Սատանիզմը, գլոբալիզմը, որ ներկայացնում է ներկայիս բանըհակադրվում է Աստծուն. Արթուր Սահակյան (տեսանյութ) 05/10/2024   19:46 Պետական ապարատի բազմաթիվ աշխատողներ այսօր ասել են՝ այս աշխատանքը պետք չէ, եթե չունենք հայրենիք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 05/10/2024   19:36 Միրզոյան-Բայրամով հանդիպումը տեւել է շուրջ 4 ժամ 05/10/2024   19:32 Ոստիկանները կանգնած են վահաններով, ի՞նչ են անում այնտեղ, ինչի են վահաններով կանգնած, ումից՝ ում են պաշտպանում. Տավուշի թեմի առաջնորդ 05/10/2024   19:29 Բագրատ Սրբազանը երկքաղաքացի է, չի կարող լինել վարչապետի թեկնածու. Չալաբյան 05/10/2024   19:24 Փոփոխությունը շատ մեծ է, ժողովրդի մեջ հավատն արթնացել է. Մրո 05/10/2024   19:19 Պուտինը Միշուստինին վարչապետ է նշանակել 05/10/2024   19:08 Արգենտինայում գնացքներ են բախվել 05/10/2024   19:02 Ազատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի. Մելիքյան 05/10/2024   18:58 Իշխանության աղբյուրն ո՞վ ա , ժողովուրդն ա. Նիկոլ Փաշինյան 05/10/2024   18:57 Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է մեր պայմաններով. Ալիև 05/10/2024   18:47 Իրենք հիմք չունեն իրենց լեգիտիմ համարելու. ցուցիչներ կան, որ իրավիճակ է փոխվել. Մելոյան 05/10/2024   18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ 05/10/2024   18:25 Հանրապետության հրապարակում շարունակվում է Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքը. ուղիղ 05/10/2024   18:21 Բժշկականի ուսանողները չեն միացել համընդհանուր դասադուլին. Խոսնակը վստահեցնում է՝ ճնշումներ չկան 05/10/2024   18:09 Թուրքիայում իրաքցի ներգաղթյալը գնդակահարել է ուսումնարանի տնօրենին 05/10/2024   17:50 ՀՀ փաստաբանների պալատը անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերի մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին 05/10/2024   17:43 «ՀԺ»-ն ինչի՞ է խառնվել, վարչապետ դառնալու ոչ ցանկություն ունեմ, ոչ ձգտում․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/10/2024   17:41 Այդ հոգևորականը ՔՊ-ից 1,5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին 05/10/2024   17:39 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել 05/10/2024   17:35 Թուրքիան դիմել է Ադրբեջանին օկուպացված Շուշիում հյուպատոսություն բացելու համար 05/10/2024   17:34 Դասադուլ հանուն ազգի փրկության չի նշանակում ուսման որակի վատացում 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   17:16 Քվե ապահովող ընտրողը կարող է նաեւ իր ընտրած վարչապետին զրկել պաշտոնից. քաղտեխնոլոգ 05/10/2024   17:10 Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը 05/10/2024   16:51 Նախիջևանում 2 ուսանող է խեղդվել լճում 05/10/2024   16:44 Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար 05/10/2024   16:31 Սպիտակ-Երևան մայրուղին այս պահին 05/10/2024   16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում 05/10/2024   16:18 Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը 05/10/2024   15:58 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին 05/10/2024   15:53 Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է սահմանափակվեն միայն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Միրզոյան 05/10/2024   15:50 Սանկտ Պետերբուրգում կամրջից ընկած ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը. (տեսանյութ)
05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/10/2024   07:40 Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ»

Ըստ «Դատալեքս»-ի՝ Պերմյակովի դեմ գործը կքննվի արտագնա նիստում՝ զորամասում 12/10/2015   11:05  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի բոլոր անդամների դաժան սպանության գործով առաջին դատական նիստը տեղի կունենա 2015թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին։
 
Ինչպես այսօր տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, գործով նախագահող դատավոր Հարություն Մովսեսյանի կողմից  գործով դատական քննություն նշանակելու մասին որոշումը կայացվել է երեկ՝ դեկտեմբերի 9-ին: 
 
Ըստ որոշման, դատական քննությունն պետք է անցկացվի   արտագնա դատական նիստում ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում, հասցե՝  ք.Գյումրի Մեծ Բերդ: 
Հիշեցնենք, որ գործով մեղադրյալը ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի  2-րդ մասին 3-րդ և  4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և  34-329-րդ հոդվածի  1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
 
Դատական քննություն նշանակելու որոշման նշվում է, որ Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիայի 77-րդ հոդվածի համաձայն  «Մեկ կամ մի խումբ անձանց մի քանի այնպիսի հանցագործությունների կատարման մեջ մեղադրելիս, որոնց վերաբերյալ գործերն ընդդատյա են երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի դատարաններին, դրանք քննելու համար իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում ավարտվել է նախնական քննությունը: Նման դեպքում գործը քննվում է այդ Պայմանավորվող կողմի դատավարական կանոններով»:
 
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված 1997 թվականի օգոստոսի 29-ի` Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի գտնվելու հետ կապված գործերով իրավազորության և փոխադարձ իրավական օգնության հարցերով համաձայնագրի (այսուհետ նաև` Համաձայնագիր) 4-րդ հոդվածը սահմանում է, որ` «Ռուսաստանյան ռազմակայանի կազմի մեջ մտնող անձանց (…) կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործություններով (…) կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները»:
 
Վերոնշյալ միջպետական փաստաթղթերում առկա իրավական կարգավորումների հիման վրա՝ քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Վալերի Պավելի Պերմյակովի վերաբերյալ ՀՀ քրեական  օրենսգրքի 104-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քրեական  օրենսգրքի 175-րդ  հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քրեական  օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով, ընդդատյա է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին։ 
Որոշման մեջ նշվում է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն,  գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
 
Նշվում է, որ գործով ամբաստանյալը՝ ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովը, ծառայել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասի տանկային գումարտակի 1-ին տանկային վաշտում՝ որպես ժամկետային զինծառայող, 12.08.2015թ. ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանի դատավճռով ՌԴ քրեական օրենսգրքի  338-րդ  հոդվածի 2-րդ մասով և ՌԴ քրեական  օրենսգրքի 226 հոդվածի 3-րդ մասի «գ» կետով, ՌԴ քրեական  օրենսգրքի 222-րդ  հոդվածի 1-ին մասով  (խոսքը դասալքության, զենք հափշտակելու,  ապօրինի զենք կրելու մասին է) դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և  պատիժը կրում է զորամասի կայազորային կալանատանը։
 
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համատեքստում զնահատելով այն հանգամանքը, որ ամբաստանյալը ՌԴ կայազորային զինվորական դատարանի դատավճռով ազատազրկման է դատապարտվել և պատիժ է կրում ՌԴ կայազորային կալանատանը, գործով նախագահող դատավորը  գտել է, որ սույն գործով արտագնա դատական նիստ անցկացնելու պարագայում հնարավոր է արդյունավետ կերպով ապահովել ամբաստանյալի մասնակցությունր դատական նիստերին և այդպիսով երաշխավորել նրա արդար դատաքննության իրավունքի իրացումը։ Այլ խոսքով՝ սույն գործով արտագնա դատական նիստի անցկացումը բխում է արդարադատության արդյունավետության շահերից և անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման երաշխիք է ստեղծում։
 
Քրեական գործի նյութերում բացակայում են քրեական վարույթր կարճելու կամ կասեցնելու հիմքերր։ 
 
Գործով մինչդատական վարույթում թույլ տրված քրեադատավարական օրենքի էական խախտումներ առերևույթ առկա չեն։  
 
Դատավորի ինքնաբացարկի հիմքեր չկան, դատավարության մասնակիցները միջնորդություններ, բացարկներ և այլ հայտարարություններ չեն ներկայացրել։
 
Նախաքննության ընթացքում Պերմյակովի պաշտպանությունն իրականացրել են փաստաբաններ Հայկ Իսրայելյանն ու Արմեն Պողոսյանը:
 
Գործով մեղադրողը ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազ Գևորգ Գևորգյանն է:
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

22:21 09/12/2015  |  Քրեական խրոնիկոնՊերմյակովի գործով դատական նիստը նշանակվել է՝ «Դատալեքսը» լռում է
09:26 27/11/2015  |  ՄամուլՊերմյակովի գործը կքննվի 102-րդ ռազմաբազայում գտնվող դատարանում. «Ժողովուրդ»
15:41 26/11/2015  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Հարություն Մովսեսյանը Պերմյակովի գործը վարույթ է ընդունել
09:30 25/11/2015  |  ՄամուլՀնարավո՞ր է՝ գյումրեցիների ինքնադատաստանից խուսափելու համար որոշվի Ավետիսյանների սպանության գործի դատավարությունը Երևան տեղափոխել. «Ժողովուրդ»
15:47 24/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործի նախաքննությունն ավարտվել է. Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը
12:50 24/11/2015  |  Քրեական խրոնիկոնԴատախազը հաստատել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով մեղադրական եզրակացությունը
21:47 18/11/2015  |  Քրեական խրոնիկոնԱվետիսյանների դաժան սպանության գործով տուժող կողմի միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է
18:18 17/11/2015  |  ԼՐԱՀՈՍԳյումրիի գործով տուժող կողմի ներկայացուցիչները միջնորդել են նախաքննական մարմնին «որոշակի քննություն կատարել կոնկրետ հանգամանքի շուրջ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]