Թեմաներ
Երկուշաբթի 05 / 13 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/13/2024   16:07 Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին 05/13/2024   16:03 Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով նախագահող դատավորն ինքնաբացարկ հայտնեց 05/13/2024   15:50 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին 05/13/2024   15:35 Մեզ մոտ դեռ չի եկել, իհարկե կընդունենք. Կոմպոզիտորների միությունում եւս սպասում են Տավուշի թեմի առաջնորդին 05/13/2024   15:24 Սպասվում է գեոմագնիսական փոթորիկ 05/13/2024   15:15 Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց կաշառք ստանալու համար. նախաքննությունն ավարտվել է 05/13/2024   15:10 Հիմա մենք Ալիևների հրահանգներո՞վ պետք է սահմանազատման խնդիր լուծենք՝ ոչ, բավական է, դեմ ենք միակողմանի զիջումներին․ Մելքոնյան 05/13/2024   14:35 «24 News»-ի՝ ոստիկանության բռնությունից տուժած լրագրողը շուտով դուրս կգրվի ԲԿ-ից 05/13/2024   14:29 Երևանի ավագանիում Արթուր Իսպիրյանի լիազորությունները դադարել են. նրա փոխարեն ՔՊ-ից մանդատ է տրվել Քրիստինե Վարդանյանին 05/13/2024   14:24 Հայաստան-Իրան միջպետական մայրուղին փակ է Վայքի հատվածում 05/13/2024   14:15 Դիվանագիտության մասին, որ խոսում են, թող հիշեն ՄԱԿ ԱԽ նիստում դրվագը, երբ Բայրամովը Միրզոյանին հերքել էր՝ Փաշինյանի խոսքերում․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հիշեցնում է 05/13/2024   14:10 Սյուռքահայ համայանքներում ևս բողոքի ակցիաներ են անցկացվում 05/13/2024   14:08 Արարատ Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին 05/13/2024   14:06 Միրզոյանը կառուցողական է գնահատել Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը 05/13/2024   13:59 ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին համապարփակ խաղաղության հասնելու հարցում․ Իեն Բորջ 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/13/2024   13:48 Երթի մասնակիցները մտան ԳԱԱ պատմության ինստիտուտ 05/13/2024   13:45 ԵՊՀ-ում կրթական դասադուլ են հայտարարել 05/13/2024   13:15 Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղության պայմանագրում Ալմա-Աթայի հռչակագրի ամրագրումը կարող է կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում․ Միրզոյան 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/13/2024   13:11 Բոլորիս նպատակը պետականության ամրացումն է․ Միլիտոնյան 05/13/2024   13:07 Երևանում կայացել է Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը 05/13/2024   13:07 Հայաստանի ղեկավարը ծրագրված քանդեց պետականությունը, իսկ եկեղեցին ուզում է վերականգնել այն. Ռոստոմյան 05/13/2024   13:02 Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգին 05/13/2024   12:59 Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել 05/13/2024   12:57 Բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանությամբ քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/13/2024   12:55 Եկեղեցին այն ուժն է, որի շուրջ կարող ենք համախմբվել՝ մանավանդ Բագրատ սրբազանն իրավունք ունի անել դա. Խաչիկ Մանուկյան 05/13/2024   12:53 Արթուր Սուքոյանի գործով պաշտպանը պահանջում է՝ իրենց տրամադրել «դեպքի օրը» հնարավոր տեսագրության կրիչը, եթե այդպիսին կա 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/13/2024   12:45 «Սրբապիղծը դուք եք, հասկացաք»․ Տիգրան Ավինյանի կողմից ոսկե մեդալով պարգևատրված Հայկազ Ջոմարդյանը վիրավորում է լրագրողին, նրա ենթակայությամբ ոստիկանները՝ քաղաքացիներին 05/13/2024   12:43 Այս 6 տարի է՝ «բորդյուր լիզող» մե՞նք ենք ասել, թիկնապահներով բռնել վրաները թքել մե՞նք ենք արել. Շարժման առաջնորդ (տեսանյութ) 05/13/2024   12:39 Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում 05/13/2024   12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան 05/13/2024   12:24 Գեղարքունիքում ավտոերթ է սկսվել. քաղաքացիները դեմ են իշխանությունների միակողմանի զիջումներին 05/13/2024   12:22 Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/13/2024   12:17 Շամշադինում ասում են՝ գիժը չի ամաչում, գժի տերն է ամաչում․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/13/2024   12:14 Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հերթական այց «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով 05/13/2024   12:09 Ոստիկանների կողմից լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու առնչությամբ ՆԳՆ-ն ծառայողական է նշանակել, ՄԻՊ-ը՝ դատապարտել, իրավապահները՝ դեռ լուռ են 05/13/2024   12:07 Պլան B էլ ունենց, պլան C էլ, բայց «պլան» չունենք. Դանիելյանը կատակեց (տեսանյութ) 05/13/2024   11:59 Այսօր բերման է ենթարկվել 177 քաղաքացի․ Տավուշի թեմի առաջնորդ 05/13/2024   11:56 Աբովյան քաղաքի Էներգետիկական քոլեջի ուսանողները ևս միացել են դասադուլին 05/13/2024   11:53 Շարժման առաջնորդը հրապարակեց հետաքրքիր անուններ (տեսանյութ) 05/13/2024   11:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելում է ստեղծագործական միություններ. Հայաստանը Վարչապետ ունի՞, թե ոչ 05/13/2024   11:46 Եթե ներկա իշխանությունները եկել են իշխանության՝ 2018թ․սկսած, հայ եկեղեցին գոյություն ունի 1700 տարուց ավել և մինչև հիմա գործում է ազգի, ժողովրդի, երկրի շահերի համար․ Հրայր սարկավագ Հակոբյան 05/13/2024   11:41 Քրեակատարողական և ոստիկանության ծառայողների կողմից համատեղ իրականացված աշխատանքի արդյունքում կանխվել է թմրանյութ իրացնելու փորձը 05/13/2024   11:35 Մենք ե՞նք մարդկանց թիկնապահներով բռնել,վրաները թքել,էս ժողովուրդն ա՞ արել.մերը հաշտության օրակարգ է. արքեպիսկոպոս 05/13/2024   11:29 Բոլոր բերման ենթարկվածներս ազատ արձակվեցինք․ Վարազդատ Հարությունյան 05/13/2024   11:17 Բերման ենթարկվածների թիվը հասել է 151-ի 05/13/2024   11:12 Քաղաքացին տեղեկացնում է, որ իրեն բերման են ենթարկել, բայց ոստիկանական բաժանմունքներում տեղ չկա
05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին 05/11/2024   23:26 Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանում

Արտաքին աշխարհից եկող բացասական զարգացումների պարագայում 2015 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.2% աճ. Հ.Նաղդալյան 11/19/2015   16:48  |  ԼՐԱՀՈՍ

 
ԱԺ փոխնախագահ Հ.Նաղդալյանը ելույթ է ունեցել՝  2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նածագծի վերաբերյալ:
 
Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.
 
«Հարգելի գործընկերներ,
 
2016 թվ.  բյուջեի նախագծի քննարկումը, կարծում եմ, կարող է օրինակ հանդիսանալ գործընթացի բոլոր մասնակիցների՝ թե՛ խորհրդարանի /փոքր բացառությամբ/ և թե՛ կառավարության  կողմից  լրջմիտ, խորքային և բովանդակային  վերաբերմունքի: Արդեն չորրորդ օրն է ,ինչ այս  դահլիճում  ընդանում են այս քննարկումները, և հնչում են առաջարկներ,բնութագրումներ,քննադատություններ,դժգոհություններ,հույսեր,որակումներ, ունենալով, հիմնականում,  մեկ ընդհանուր նպատակ՝  փորձել  բարելավել կառավարության կողմից  ներկայացված  նախագիծը և քաղաքականությունը,որը ընկած է նրա հիմքում,օգտագործել այս առիթը   օգտակար  տնտեսական վերլուծությունների  համար:
 
Նկատելի է նաև կառավարության և ֆինանսների նախարարության աշխատակազմի լրջմիտ վերաբերմունքը յուրաքանչյուր հնչած ելույթի նկատմամբ: Կար, իհարկե, այս քննարկումների  մեջ  իշխանությանը ,կառավարությանը  ամեն գնով՝ արդարացի թե հանիրավի, սևացնելու,ձեռքբերումները չտեսնելու միտում, բայց ես՝ դրանք անտեսելով, միանում եմ քիչ առաջ ԱԺ նախագահի հնչեցրած մտքին և ուզում եմ ողջունել բոլոր այն գործընկերներին,ովքեր   թեկուզ քննադատելով,բայց  սրտացավ   ու բովանդակային առաջարկներով են հանդես գալիս:
 
Հիշեցնեմ՝ որ հին նորմանդերենում բյուջե նշանակում էր քսակ, կամ փողով լի կաշվե պարկ, իսկ ընդհանրապես, հայտնի է՝ բյուջեն եկամուտների ու ծախսերի ծրագիրն է՝ որոշակի ժամանակի մեջ: 
 
Պետական բյուջեն կարևորագույն ֆինանսական փաստաթուղթն է,  և քանի որ  մեր երկիրը  գտնվում  է  սահմանադրական  հանրաքվեի շրջափուլում , ես   կձևակերպեի ՝ ֆինանսական Սահմանադրությունը տարեկան կտրվածքով: Թերևս ոչ մի փաստաթղթում այնքան հստակ չի երևում պետության առկա վիճակն ու ունեցած  ներուժը, որքան բյուջեի ու բյուջեի կատարողականի թվերում: 
 
Բյուջեին բնորոշ տարբեր որակումներից, որ հաճախ են հանդիպում, նախընտրում եմ  կոմպրոմիսային փաստաթուղթը` կամ հնարավորի արվեստը:
 
Իսկապես  բյուջեի կազմումը հնարավորի արվեստն է, հատկապես՝ մեր ժամանակներում  և մեր իրավիճակում գտնվող պետության համար և այս պարագաներում զարմանք է առաջացնում, երբ  խոսում են վիճակի անկայունության մասին ՝չէ որ համաշխարհային և տարածաշրջանային միտումները և զարգացումները այսօր որևէ երկրում կայունությամբ չեն բնութագրվում, 
 
- կամ, օրինակ, փոխարժեքը ենթարկվում է տատանումների - տարածաշրջանի և բազմաթիվ այլ երկրների  շատ ավելի վատ վայրիվերումները  բոլորիս հայտնի են և էլի նման բաներ:
 
Հայաստանը լինելով փոքր ու բաց տնտեսությամբ երկիր` արագ է արձագանքում տնտեսական աշխարհից  եկող զարգացումներին: Ցավոք, այսօր գլոբալ տնտեսական ակտիվության ռիսկերն ուղղված չեն իրավիճակի բարելավմանը: 
 
Այդուհանդերձ, արտաքին աշխարհից եկող բացասական զարգացումների պարագայում 2015 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.2% աճ՝ նախորդ տարվա համեմատությամբ: Այդ աճին 3.2%-ով նպաստել են գյուղատնտեսությունը, 0.8%-ով արդյունաբերությունը, գիտեք, որ շինարարության ոլորտում գրեթե զրոյական վիճակ է: 
 
Հաշվի առնելով առկա միտումները 2015 թվականի տարեվերջին կանխատեսվում է՝ ՀՆԱ-ի 2.5% աճ:
 
Տնտեսական աճի այսպիսի կանխատեսման համար հիմք են հանդիսացել ներքին տնտեսության զարգացումներն ու համաշխարհային տնտեսության միտումները: Ընդ որում, կանխատեսվում է, որ տարեվերջին գյուղատնտեսության աճը կկազմի 9.5 %, արդյունաբերությունում աճը կկազմի 4.1%, շինարարությունը կաճի 1%-ով, իսկ ծառայությունները կաճեն 0.6 %-ով:
 
- Այս ամենի ֆոնի վրա ՝ մենք բյուջե ենք քննարկում, իմ խորին համոզմամբ, գլխավոր խնդիրը՝ ՀՆԱ –ի գեներացումն է,արտադրությունը,  եկամուտների ստեղծումը,  և այդ իմաստով   համաձայն եմ նման կարծիքներ  հնչեցնող գործընկերների հետ / փակագծում ասեմ, որ քսանամյա  իմ խորհրդարանական  գործունեության ընթացքում   մասնակցել եմ բոլոր 19  բյուջեների  քննարկումներին   և  համարյա  երբեք  չեմ  անդրադարձել  ծախսերի բաշխմանը, մշտապես  ծանրանալով բյուջեի եկամտային մասի վրա /  և դրանից ելնելով  ,գտնում եմ, որ իրական հատվածի զարգացումը  պիտի դիտարկվի  որպես հիմնական նպատակադրումներից մեկը և առաջնայինը: 
 
- Ինչ է դրա տակ ենթադրում մեր կառավարությունը՝  մի շարք  արդեն  կատարված և կատարվող քայլերի հաջորդականություն.
- նախ ՝  գերակա ճյուղերի ընտրություն:
- աջակցության միջոցների և գործիքների սահմանում օրենքներով և կոնցեպտներով՝ արդյունաբերական քաղաքականության մասին օրենք /նախաձեռնել ենք մեր գործընկերներով /, իննովացիոն զարգացման քաղաքականության կոնցեպտ, արտահանման աջակցման միջոցներ՝ ապահովագրում և այլն, արդյունաբերական գոտիներ, ազատ տնտեսական գոտիներ  և այլ զարգացմանը ուղղված բարեփոխումներ: Այս բոլոր գործիքները ստեղծված են և գործի են դրվում ու  անպայման բերելու են իրենց արդյունքը. Երեկ իր ելույթի ժամանակ էկոնոմիկայի նախարարը շատ մանրամասն ու հստակ  այդ մասին խոսեց.
 
-  որից հետո` կայունացման ապահովում, որն այսօրվա համաշխարհային և տարածաշրջանային առկա և  նկատվող միտումների պայմաններում բավականին բարդ և դժվար հասանելի խնդիր է, բայց դրված է և արվում է, թեև տեմպերը, իհարկե, ցանկալի է, որ ավելի բարձր լինեն.
- որից հետո կայունությունից- դեպի աճ- և հետո, տրամաբանորեն,  նաև դեպի  զարգացում հաջորդական նպատակադրումները:
 
Ուզում եմ  անդրադառնալ   ևս  մի կարևորագույն թեմայի ,որի  մասին հաճախ է խոսվում ՝
 
- ՓՄՁ-ն, որպես իրական հատվածի զարգացման նպատակ և նախապայման միաժամանակ:  Պետական աջակցության  ծրագրից  բացի, մենք ականատեսն  ենք բազմաթիվ  քայլերի, որ ձեռնարկվում են  կառավարության  կողմից, այդ  թվում  արտոնություններ,անհարկի ստուգումների  արգելք և այլն՝ չթվարկեմ:  Իհարկե ,նաև փակվում են   փոքր  ձեռնարկություններ,նաև  բացվում են,  դա  անընդհատ   պրոցեսս  է  և դա հայտնի է տնտեսագիտության  դասագրքերից:  
 
Մի թեմայից  էլ  եմ  ուզում խոսել՝  գյուղատնտեսությունը: Գյուղնախարարի գործունեությանը  անդրադառնալով, հաճախ  ասում էին՝ աստծո վրա հույսը դրեց, փաստորեն, լավ արեց , բայց, կարծում եմ, ոչ միայն  աստծո,   որովհետև  ՝ իր և  ոլորտի  հազարավոր մարդկանց  աշխատանքով   և լիազոր մարմնի աջակցությամբ մենք այսօր որոշ արդյունքներ ունենք: 
 
Բոլորիս աչքի առաջ ամբողջ տարին նախարարը անձամբ և աշխատակազմի զգալի մասը  շրջաններում  են  անցկացրել՝  գյուղացու հետ՝  աշխատանքն է արդյունք տալիս:
Ճիշտ է   ոլորտում   խոշորագույն   խնդիրներ  կան` գյուղատնտեսական արտադրությունը առավել   ինտենսիֆիկացնելու , արդյունավետությունը  բարձրացնելու ուղղությամբ, որոնք պետք է ոչ միայն 2016-ին, այլև հետագա տարիներին պետության թիրախը լինեն: 
 
Անզեն աչքով  տեսանելի   է  և վերևում   հնչեցված  թվերից  բխում  է  մի  եզրակացություն, որ արդյունաբերության, շինարարության դերը մեր երկրում, իջնում  է , տնտեսական աճի աղբյուր է դառնում  գյուղատնտեսությունը, առեւտուրը   եւ  ծառայությունները,  բանկային համակարգը, ապահովագրությունն է։ Սակավահող հանրապետությունում  գյուղատնտեսությունը   դարձել է  առավելապես  աճ ապահովող ոլորտ,իսկ երբեմնի  ինդուստրիալ երկիրը ,որը  նախկին  ԽՍՀՄ ավարտուն մեքենաշինության ցիկլ ունեցող  երեք  հանրապետություններից  մեկն  էր,   կորցրել է  իր դեմքն  ու արդյունաբերական մասնագիտացումը, դարձել ագրարային   անհեռանկար   տնտեսություն:
 
Այս  դահլիճում  էլի է հնչել ,և ուզում   ևս  մեկ անգամ  կրկնել՝    Հայաստանի ապագան իրական հատվածի զարգացման մեջ է։ Վստահ եմ, այդպես է մտացում նաև Հայաստանի կառավարությունը,   այս պնդումի  համար  հիմք է հանդիսանում  բյուջետային  ուղերձի  այն  հաստատումը,  որ 2016 թվականին տնտեսական զարգացման քաղաքականության հիմնական  շեշտադրումները  կմնան  գործարար և ներդրումային  միջավայրի բարելավումը, արտահանման, ՓՄՁ և հենքային ոլորտների ու արտաքին տնտեսական քաղաքականության զարգացումը:
 
2016 թվականին ՀՆԱ-ի իրական աճը կանխատեսվում  է  2.2%:  Այս ցուցանիշը համահունչ է  համաշխարհային  գլոբալ տնտեսության զարգացման կանխատեսումներին: Համաշխարհային Բանկի հունիս ամսվա գլոբալ տնտեսության կանխատեսումներով՝ 2016 թվականին  Եվրասիական  տնտեսական համագործակցության  մեր գործընկեր երկրներ Ռուսաստանի Դաշնությունում ՀՆԱ-ի ³×Á կանխատեսվում է 0.7%, իսկ Ղազախստանում 2.9%: Նույն կանխատեսմամբ 2016 թվականին Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության երկրներում տնտեսական աճը կկազմի 2.4%:
Մի քանի անդրադարձ  ծախսերի կառուցվացքին:
 
2016 թվականի պետական բյուջեի ծախսերը հիմնականում ունեն սոցիալական ուղղվածություն: Մասնավորապես, 2016 թվականին պետական բյուջեի ամբողջ ծախսերի շուրջ 47.3%-ը կամ հատկացվում  է  սոցիալ-մշակութային ճյուղերին կամ այլ  կերպ ասած ծախսերին մարդկային կապիտալում:
 
Ընդ որում, կրթության ոլորտի ծախսերի աճը կկազմի 5.1%, սոցիալական պաշտպանությանը՝ 4%, առողջապահությանը՝ 2.2%: Սոցիալական  ոլորտի  բազմաթիվ ծրագրերի  մեջ  ընդգծեմ՝
 
- Բյուջեն ռեալ խնդիր է դրել  ՝ աղքատության կրճատում 15%, որն իհարկե քիչ է, բայց ամբողջ աշխարհի միտումը  այսօր անկումն  է, աշխատատեղերի նվազումը և այլն:
Կարևոր և հուսադրող գործառույթ՝
- Ընդլայնել զբաղվածության կառույցի աշխատանքները, ապահովել կայուն զբաղված» անձանց թվի ավելացումը:
- և ևս մեկ առանձնահատկություն  2016թ. բյուջեի ՝  ժողովրդագրական  ծրագրի մշակման և հաստատման  գործընթաց , որը պետք է նպաստի ժողովրդագրական մարտահրավերների լուծմանը ՝ ընդ որում, ինչպես ներկայացվեց նախարարի կողմից՝  նորովի , բավականին պրակտիկ և պրագմատիկ մոտեցումներով, որը էականորեն տարբերվելու է իր գործիքակազմով մինչ այս՝ այդ նպատակին ուղղված և կատարված գործողություններից , որոնք ուղղված են եղել միայն ծնելիության աճի խնդրի լուծմանը: Հիմա  թիրախավորելու է   բնակարանաշինությունը և զբաղվածությունը, այսինքն` ռեալ կենսամակարդակի բարձրացման միջոցներով: 
 
- Պետական  ծախսերի   մասին խոսելով  հակիրճ  անդրադառնամ  ևս մի  հաճախակի հանդիպող մտքի՝  իհարկե՝ ծախսերը պետք է կրճատել, իհարկե՝ ճոխություններ ,անտեղի ծախսեր թույլ  չտանք, թույլ չտանք նաև նոր վարկերի, պարտքի ավելացում,  բայց  պետական  ծախսերի ավելացումը չի վտանգավոր, հակառակը՝ անհրաժեշտ է և նաև միջոցներից մեկն է՝ առավել շոշափելի արդյունքներ ունենալու համար: Վտանգավոր կլինի , եթե այդ ծախսերը լինեն անիմաստ, անտեղի և անարդյունավետ,  եթե լինեն պարզապես «սպառում», այլ ոչ թե նոր ծրագրերի, գաղափարների իրացման նպատակով: Վտանգավոր կլինի, եթե վարկերը և պարտքերը անարդյունավետ լինեն:  Ուրեմն, պետք է ոչ թե ապրիորի վախենալ և խուսափել վարկերից կամ պարտքից, այլ նախանձախնդիր լինել այդ վարկերի արդյունավետության ապահովման գործում: 
 
 Հիմա հարց ՝ սա ա՞յն բյուջեն է, որով մենք որպես պետություն կարող ենք քայլ առաջ անել կենսամակարդակի, ազգային անվտանգության, քաղաքական զարգացման առումով: Եվ՝ այո, և՝ ոչ:
 
Այո, որովհետև այս թվերը հնարավորություն են տալիս պահել տնտեսությունը, ապահովել պետության անվտանգությունը, պահպանել սոցիալական ծրագրերը:
Ոչ՝ որովհետև, բոլորդ էլ գիտեք, միջոցները երբեք շատ չեն  լինում ոչ պետությունում, ոչ ընտանիքում, որովհետև այս թվերով մենք դեռ չենք կարող իրականացնել տնտեսությունը տեղից պոկելու և դիվերսիֆիկացնելու մեր գլոբալ ծրագրերը: 
 
Բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն, բայց բյուջեի մեջ դեռ չկան զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք կարող են ապահովել   հազարավոր աշխատատեղեր, արտահանման աճ ու նոր սպառման շուկաներ: Այսօր  Հայաստանի  Հանրապետությունը   զարգացնում  է առևտրատնտեսական կապերը ոչ միայն ԵՏՄ-ի, այլև ԵՄ-ի, Իրանի, Չինաստանի հետ: Այս ուղղությունները նոր չեն, բայց աշխարհաքաղաքական զարգացումները Հայաստանի առաջ բացում են նոր հնարավորություններ, նոր ինֆրակառույցների  շահագործում՝  նոր ճանապարհներ ու նոր   միջազգային տնտեսական ծրագրեր: Նախագծի մեջ ներկայացված են լրջագույն ծրագրեր էներգետիկայի ոլորտում՝ մի քանի անգամ գերազանցող աշխատանքային ծրագրեր են սկսված: Այսինքն՝ եկող տարվա բյուջեի նախագիծը՝ լինելով առավելագույնս իրատեսական ու հավասարակշռված՝ ունի զարգացման այնպիսի ներուժ, որը, հաշվի առնելով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նոր զարգացումները, մեզ բերելու է պետության ամենակենսական  խնդիրների՝ աղքատության նվազման, աշխատատեղերի ստեղծման ու իբրև հետևանք արտագաղթի կանխման:
 
Այո, այսօր մեր բյուջեն  այնքան լիքը չէ, որ մենք կարողանանք մեր ցանկացած ու մեր ծրագրած  բոլոր գործերը անել: Վստահ եմ, բոլորս էլ կցանկանայինք   խոսել  ՀՀ բյուջեի նախագծի մասին՝ իբրև պրոֆիցիտով բյուջեի ու վստահ եմ, որ շատ հեռու չէ այդ ապագան: 
 
Սովորաբար բյուջեի նախագծի քննարկման ժամանակ գլխավոր դերում կառավարությունն է, որ կազմել ու ներկայացրել է պետության փողի քսակի եկամուտների ու ծախսերի ծրագիրը, բայց ես ուզում եմ բոլորիս հիշեցնել խորհրդարանի բյուջետային իրավունքը՝ ոչ մի նոր հարկ, հին հարկերի ոչ մի փոփոխություն, ոչ մի նոր վարկ կամ պետական ծրագրի ֆինանսավորման ոչ մի փոփոխություն կառավարությունը չի կարող անել առանց խորհրդարանի համաձայնության: Այսինքն՝ բյուջետային մեր իրավունքը պետական կառավարման և պետական վերահսկողության  հզորագույն լծակ է ու միաժամանակ պատասխանատվություն նույն այդ կառավարման ու վերահսկողության առումով: 
 
Ես կոչ եմ անում բոլոր պատգամավորներին՝ իշխանական ու ոչիշխանական, թվերի ու տոկոսների միջով տեսնել արդյունքն ու հեռանկարը, երկիրն ու քաղաքացուն, ոչ միայն 2016-ի կտրվածքով, այլև՝ զարգացման հնարավորությունների իմաստով: 
 
Կրկնում եմ՝ պետական բյուջեն պետության ֆինանսական Սահմանադրությունն է տարեկան կտրվածքով, իսկ Սահմանադրությունը վերաբերում է բոլորին ու յուրաքանչյուրիս:  Ուրեմն եկեք «այո» ասենք  այս բյուջեին»:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

15:34 19/11/2015  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում 2016 թվականի պետբյուջեի քննարկումն ընդմիջվեց առնվազն 4 օրով
15:14 19/11/2015  |  ԼՐԱՀՈՍԱյս փաստաթուղթը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիայի և մահախոսականի բյուջե. ՀԱԿ-ը՝ 2016 թվականի պետբյուջեի նախագծի մասին
15:13 19/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ2016 թվականի պետբյուջեին ՀՅԴ-ն կողմ լինել չի կարող, իսկ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի ավելի ուշ
14:26 19/11/2015  |  ԼՐԱՀՈՍ2016 թվականի պետբյուջեի նախագիծը նույնիսկ յոլա գնալու նախագիծ չէ. ՕԵԿ-ը դեմ կքվեարկի
13:09 19/11/2015  |  ԼՐԱՀՈՍ2016թ.-ի պետբյուջեն վաղվա հեռանկարը կործանող բյուջե է. Արամ Մանուկյան
13:08 19/11/2015  |  ԼՐԱՀՈՍՄենք հակված չենք այն մտքին, թե ձեռնարկվող քայլերը բավարար են՝ բնակչության սոցիալական պայմանների շեշտակի բարելավման համար. Գալուստ Սահակյան
11:25 19/11/2015  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն կավարտի 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումը
16:42 17/11/2015  |  ԼՐԱՀՈՍԳալիք տարվա բյուջեն, ադեկվատ և իրատեսական լինելով հանդերձ, խեղճ է. Տիգրան Ուրիխանյան
14:48 17/11/2015  |  ԼՐԱՀՈՍ2016թ.-ի պետական բյուջեի կապակցությամբ լավ և վատ լուրը՝ ըստ Փաշինյանի
13:37 09/11/2015  |  ԼՐԱՀՈՍԻրանի հետ երկաթգիծը կառուցելու գումար չկա

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]