Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նիստում 10/23/2015   15:07  |  ԼՐԱՀՈՍ

 
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նիստին: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
 
Ներկայացնում ենք նիստի ընթացքում Գալուստ Սահակյանի ելույթն ամբողջությամբ, որը վերաբերում է Սահմանադրության փոփոխությունների ընթացքին:
 
«Վենետիկի հանձնաժողովի մեծարգո նախագահ պարոն Ջանի Բուկիկիո,
հանձնաժողովի հարգարժան անդամներ,
տիկնայք եւ պարոնայք,
 
ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այստեղ, քանզի Վենետիկի հանձնաժողովն այն կառույցն է, որը կանգնած է Հայաստանի Հանրապետությունում իրավական ու ժողովրդավարական բարեփոխումների ակունքներում, որի անդամները հայաստանցի մասնագետների հետ միասին ջանք ու եռանդ չեն խնայել մեր երկրում իրավական ու ժողովրդավարական համակարգերի ամրապնդման գործում, որի կարծիքը չափորոշիչ է դարձել ինչպես իրավաբանների, այնպես էլ քաղաքական գործիչների համար:
 
Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների ներկայիս գործընթացը, որի սկիզբը դրվեց 2013 թվականին, ձեր իսկ աջակցությամբ ու մասնակցությամբ, հասնում է տրամաբանական ավարտին. այս տարվա դեկտեմբերի 6-ին մեր երկրում անցկացվելու է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե:
 
Սահմանադրության առաջարկող փոփոխությունները հերթական քայլն են Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների եւ ազատությունների, ժողովրդավարության հաստատման եւ իրավական պետության կառուցման շարունակվող գործընթացում:
 
Վստահեցնում եմ, որ դրանց իրագործումը գրեթե անհնար կլիներ առանց Վենետիկի հանձնաժողովի ակտիվ մասնակցության:
 
1995 թ. ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը «իշխանակենտրոն» էր՝  «անձնակենտրոն» իշխանական համակարգով: Այդ Սահմանադրության առանցքը ոչ թե մարդն էր՝ իր հիմնական իրավունքներով, այլ Հանրապետության նախագահը՝ իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ իր գերակա դիրքով:
 
2005 թ. կատարված սահմանադրական բարեփոխումները, կարեւոր քայլ լինելով հիմնական իրավունքների երաշխավորման եւ պառլամենտարիզմի զարգացման ճանապարհին, այդուհանդերձ, չկարողացան ամբողջովին լուծել ,մարդակենտրոնե Սահմանադրություն եւ հավասարակշռված կառավարման համակարգ ստեղծելու խնդիրները:
 
Ուստի՝ ներկայումս առաջարկվող սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներն են երկրում կայուն ժողովրդավարական համակարգի հաստատումը եւ իրավական պետության անկյունաքարը հանդիսացող իրավունքի գերակայության երաշխավորումը:
 
Սահմանադրության փոփոխությունների նախագիծը մշակելիս համակողմանի ուսումնասիրվել է սահմանադրական զարգացումների համաշխարհային փորձը: Առավելագույնս հաղթահարվել են ներսահմանադրական բացերն ու անհստակությունները, երաշխավորվել է Սահմանադրության ինքնաբավությունը, դինամիկ, էվոլյուցիոն զարգացումը` սահմանադրաիրավական անհրաժեշտ ու բավարար նախադրյալներ ստեղծելով երկրում իրավունքի գերակայության երաշխավորման ու սահմանադրականության ամրապնդման համար:
 
Նախագիծն առաջարկում է անփոփոխելի հոդվածների շարքում ավելացնել նաեւ 3-րդ հոդվածը, որը որպես սահմանադրական կարգավորումների առանցք է դիտարկում մարդուն եւ նրա արժանապատվությունը:
 
Նախագիծը շեշտում է ընտանիքի՝ որպես հասարակության բնական եւ հիմնական բջջի հատուկ պաշտպանությունը՝ առաջին անգամ այն ներառելով սահմանադրական կարգի հիմունքներում:
 
2005թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում Սահմանադրության 2-րդ գլխում իրականացվեցին զգալի բովանդակային եւ կառուցվածքային փոփոխություններ, որոնք հիմնական իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ սահմանադրաիրավական հիմք են:
 
Միաժամանակ, հիմնական իրավունքների բնագավառում 2005թ. սահմանադրական փոփոխություններն իրականացվեցին իրավունքների ու ազատությունների չտարբերակված ամրագրման տրամաբանության շրջանակներում, որի հետեւանքով սկզբունքային լուծումներ չտրվեցին իրավունքների անմիջական գործողության երաշխավորման հիմնախնդրին, քանի որ հստակ չտարանջատվեցին ու չամրագրվեցին անմիջականորեն գործող իրավունքները, ինչպես նաեւ դրանց պաշտպանության առանձնահատկությունները: Ասվածը հատկապես վերաբերում է դասական հիմնական իրավունքների եւ սոցիալական իրավունքների սահմանազատմանը:
 
Այս բաժնում կցանկանայի առանձնացնել նաեւ ինքնաբուխ հավաքների իրավունքը, որը սահմանվել է որպես սուբյեկտիվ իրավունք, եւ սահմանադրական մակարդակում համաչափության սկզբունքի ամրագրումը:
 
Առաջարկվող նախագծում արմատական վերանայման է ենթարկվել հիմնական իրավունքների սահմանափակումների խնդիրը: Դա վերաբերում է ինչպես հիմնական իրավունքների սահմանափակման հիմնական ձեւի՝ օրենքի վերապահման ամրագրմանը, այնպես էլ սահմանափակումների հիմքերին: Հատուկ կարեւորություն ունի նաեւ սահմանափակումներին ներկայացվող պահանջների հստակեցումը:
 
Կցանկանայի հատուկ անդրադառնալ կառավարման ձեւի փոփոխություններին: Այս փոփոխությունները, հաշվի առնելով դրանց քաղաքական բնույթը, քաղաքական շրջանակներում ամենաքննարկվածն են: Գործող՝  կիսանախագահական համակարգի բացերին ու թերություններին բազմաթիվ գիտական ատենախոսություններ ու աշխատություններ են նվիրված: Ազգային ժողովում Հանրապետության նախագահի քաղաքական թիմի բացարձակ մեծամասնության առկայության եւ ներխորհրդարանական հակակշիռների բացակայության պայմաններում մեծանում է քաղաքական մենիշխանության վտանգը:
 
Դա հանգեցնում է նրան, որ բացարձակ է դառնում նախագահական իշխանությունը՝ չունենալով գործուն հակակշիռներ ո՛չ օրենսդիր եւ ո՛չ էլ գործադիր իշխանության կողմից:
 
Հանրապետության նախագահի գործառույթների ու լիազորությունների միջեւ ապահովված չէ անհրաժեշտ համամասնականություն, առկա է անհստակություն գործադիր իշխանության գործառութային դերի, իրավասության եւ պատասխանատվության միջեւ:
 
Նախագծի 4-6-րդ գլուխները նախատեսում են ժամանակակից խորհրդարանական համակարգ, որը հստակորեն իրականացնում է Ազգային ժողովի եւ կառավարության միջեւ իշխանությունների գործառութային բաժանումը, իսկ Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը:
 
Առաջարկվող փոփոխություններով առաջին անգամ սահմանվում է նաեւ Ազգային ժողովի ընտրության 100 տոկոսանոց համամասնական համակարգ:
 
Քանի որ խորհրդարանական համակարգում հիմնական քաղաքական բաժանարար գիծը ոչ թե կառավարության եւ խորհրդարանի, այլ քաղաքական մեծամասնության եւ խորհրդարանական փոքրամասնության միջեւ է, նախագիծը խորհրդարանական փոքրամասնությանը վերապահել է իր դերին համարժեք իրավունքներ՝ մասնակցություն ունենալ պետական իշխանության տարբեր մարմինների ձեւավորմանը, ստեղծել քննիչ հանձնաժողովներ, զբաղեցնել ղեկավար պաշտոններ Ազգային ժողովում եւ այլն:
 
Նախագծում դատական իշխանությանը վերաբերող կարգավորումները նպատակ ունեն ներդնել դատական իշխանության եւ դատավորի լիարժեք անկախությունը երաշխավորող կառուցակարգեր, բարձրացնել դատական իշխանության ինքնուրույնությունը եւ ինքնակառավարման արդյունավետությունը, ինչպես նաեւ հստակեցնել Սահմանադրական դատարանի կարգավիճակի եւ գործառույթների հետ կապված խնդիրները:
 
Վերը թվարկվածները կատարված փոփոխությունների ընդամենը մի փոքր մասն են:
 
Մենք ուրախության ու հպարտության զգացում ենք ապրում, քանի որ առաջարկվող փոփոխությունները Վենետիկի հանձնաժողովի նախնական կարծիքներում արժանացել են դրվատանքի ու գովասանքի խոսքերի, համապատասխանող համարվել ժամանակակից եվրոպական չափորոշիչներին:
 
Ես ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են դեկտեմբերի 6-ին նշանակված՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Համոզված եմ, որ Վենետիկի հանձնաժողովի աջակցությունը կունենանք նաեւ Սահմանադրության փոփոխություններից հետո նախատեսվող օրենսդրական փոփոխությունների հարցում:
 
Եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդի լավ բարեկամ պարոն Ջանի Բուկիկիոյին, աշխատանքային խմբին եւ Վենետիկի հանձնաժողովի բոլոր անդամներին»: 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

13:19 23/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿարևորը գրված բառերը չեն, այլ այն, թե ինչպես են դրանք կյանքի կոչվում. ԵՄ գրասենյակի ղեկավար
09:51 20/10/2015  |  ՄամուլՊարույր Հայրիկյանը որոշել է սահմանադրական փոփոխությունները նախապատրաստած հանձնաժողովին դատի տալ. «Ժողովուրդ»
21:30 19/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀԿ շտաբի պետը Հովիկ Աբրահամյանն է. նա արձակուրդ չի գնա
11:16 17/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻնչու է Հայաստանում գերակշիռ դեպքերում խափանման միջոց ընտրվում կալանավորումը. Իրավապաշտպանի և դատավորի կարծիքները
15:58 16/10/2015  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը պաշտոնապես հրապարակվեց
12:54 16/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայաստանը փորձում է գտնել իր զարգացման օպտիմալ տարբերակը. Հերմինե Նաղդալյան
13:00 13/10/2015  |  Սահմանադրական բարեփոխումներ«Սահմանադրության նախագծով ավելի պաշտպանված են դառնալու քաղաքական էլիտայի շահերը». Զառա Հովհաննիսյան
11:34 13/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍահմանադրական նախագիծը ներառում է մարդու իրավունքների վերաբերյալ դրույթներ` հաջորդ սերունդների համար. ՀԻԵԿ նախագահ
09:10 13/10/2015  |  ՄամուլԱվելի շատ քվե ստանալու համար դաշնակցականներն ուզում են ստանալ ավելի ազդեցիկ նախարարություններ. «Ժամանակ»
15:51 12/10/2015  |  Սահմանադրական բարեփոխումներ«Ոչ»-ի նոր ճակատ՝ ի դեմս «Ժառանգության», «Հիմնադիր խորհրդարան»-ի ու «Ոտքի Հայաստան»-ի

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]