Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում 05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

ՊՈԱԿ-ը` «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասին. պատասխան պատմաբան Արգամ Այվազյանին 08/29/2015   15:05  |  ԼՐԱՀՈՍ

 
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պատասխան օգոստոսի 14-ին 168.am-ին տված պատմաբան Արգամ Այվազյանի` «Արև Սամուելյանի կողմից հրապարակայնորեն հիշողության կորուստներ ի ցույց դնելն անհարիր է» վերնագրով հարցազրույցին:
 
Ստորև ններկայացնում ենք պատասխանն ամբողջությամբ.
 
«Ս.թ. 14.08.2015 «168 Ժամ» էլեկտրոնային կայքում հրապարակված Արգամ Այվազյանի հարցազրույցի առիթով տեղեկացնում ենք, որ ներկայացված որոշ փաստեր խիստ խեղաթյուրված են: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը միշտ բաց և թափանցիկ է աշխատում լրատվամիջոցների հետ: Այվազյանի հարցազրույցներում տեղ գտած արդեն ավանդական բնույթ կրող ապատեղեկատվությանը ՊՈԱԿ-ն առիթ ունեցել է անդրադառնալու տարբեր լրատվամիջոցներով: Հայտնում ենք, որ պետական սեփականություն համարվող և չօգտագործվող շուրջ 19.000 հուշարձանի պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումն ու օգտագործումը իրականացվում է ՊՈԱԿ-ի 11 մարզային ծառայության և 9-ը արգելոց-թանգարանների միջոցով:
 
Ինչ վերաբերում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող արքունական բաղնիքի հատակի խճանկարի (պետ. ցուցիչ` 6.21.4.4.1) վերականգնմանը, ապա անշուշտ հրատապ խնդիր է և գտնվում է ուշադրության կենտրոնում: Պատմական հուշարձանի բաղնիքի խճանկարի վերականգնումը մեկ օրվա կամ մեկ ամսվա խնդիր չէ, այն ժամանակ ու մասնագիտական լուրջ մոտեցում է պահանջում: Ներկայում աշխատանքներ են իրականացվում արտերկրից լավագույն մասնագետներ հրավիրելու և վերականգնման աշխատանքներում ընդգրկելու ուղղությամբ:
 
Ա. Այվազյանը վկայակոչում է ՊՈԱԿ-ի կանոնադրությունը: Զարմանալի է`Այվազյանը մի բան կարդում է, մի ուրիշ բան՝ ընկալում: ՊՈԱԿ-ի կանոնադրության 11-րդ կետի գ. ենթակետում նշված է` որպես պատվիրատու կազմակերպում է արգելոց-թանգարանների հուշարձանների ամրակայման, վերականգնման, նորոգման և հարմարեցման աշխատանքների իրականացումը: Նույն 11-րդ կետի ե. ենթակետում էլ նշված է` հաստատում է արգելոց-թանգարանների տարածքներում գտնվող շենքերի և շինությունների օգտագործման ու վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը: Չնայած կանոնադրության հստակ ձևակերպմանը, Ա. Այվազյանը հարցազրույցում պնդել է, թե կանոնադրության համաձայն՝ ՊՈԱԿ-ը պետք է նախագիծը կատարի:
 
Առհասարակ պետության գույքի նկատմամբ պահպանությունն իրականացնում է պետությունը, և ՊՈԱԿ-ը պարտավորություն չունի, պետությունն էլ` պարտավորություն չունի ՊՈԱԿ-ի գույքի նկատմամբ: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 164 հոդվածի, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի առաջին պարբերության, նույն օրենքի 36-րդ հոդվածի ա. կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, սեփանակատերը կրում է իրեն պատկանող գույքի պահպանության հոգսը, ապահովում` հուշարձանի պահպանությունն ու անվթարությունը: Մայր օրենքի 8-րդ հոդվածի գ. կետով սահմանված է, որ սեփականատերը, տվյալ դեպքում՝ ՀՀ կառավարությունն ապահովում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի ֆինանսավորումը`ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: Օրենքով սահմանված է նաև, որ պետական կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է պետական կազմակերպությունը: Քանի որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի հուշարձանախումբը պետական սեփականություն է, ուստի վերջինիս վերականգնման աշխատանքների իրականացումը պետք է կատարվի պետական բյուջեի միջոցների հաշվին:
 
Անդրադառնալով Այվազյանի հաջորդ հարցադրմանը՝ նշենք, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներից և արգելոց-թանգարաններից տոմսային կարգ սահմանված է «Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր», «Դիլիջան», «Գլաձորի համալսարան», «Գոշավանք» արգելոց-թանգարաններում: 2012-2014 թթ. տոմսերից ստացված հասույթի 86.7 տոկոսը բաժին է հասել՝ «Գառնի», 12.54 տոկոսը` «Զվարթնոց», 0.54 տոկոսը`«Մեծամոր», և 0.22 տոկոսը՝ մյուս արգելոց-թանգարաններին: Տոմսերի վաճառքից ստացված եկամուտը տնօրինվում է ՊՈԱԿ-ի կողմից` միասնական սկզբունքով: Միջոցներն ուղղվել են ՊՈԱԿ-ի եկամուտների և բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից հաստատված նախահաշվով, ինչպես նաև` ՊՈԱԿ-ի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կնքված սուբսիդիայի պայմանագրով նախատեսված ծրագրերի իրականացմանը, արգելոց-թանգարանների խնդիրների լուծմանը:
 
Անդրադառնալով լանդշաֆտի լավագույն պահպանության համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից շնորհված «Միլենա Մերկուրի» մրցանակին (15.000 ԱՄՆ դոլար), ապա ՊՈԱԿ-ն իրավասու էր այն տնօրինել իր հայեցողությամբ, քանի որ դա նվիրատվություն է եղել: Այնուամենայնիվ հարկ ենք համարում նշել, որ աշխատանքային ծրագրի համաձայն, գումարն ուղղվել է նպատակային ու առաջնահերթ համարվող խնդիրների լուծմանը: Մասնավորապես` «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում թանգարանի շենքի նախագծում, արգելոց-թանգարանի հատուկ պահպանվող տարածքի և տարածքի շինությունների չափագրման աշխատանքներ, hուշարձանի հանրահռչակմանն ուղղված, հասարակության սահմանափակ կարողություններով օժտված խավի հոգևոր, կրթական պահանջմունքները բավարարող ծրագրերի իրագործում, լսողական խնդիրներ ունեցող սոցիալական խմբի համար նախատեսված ծրագիր, արգելոց-թանգարանի ուղեցույցի տպագրություն, Մշակութային բնապատկերի պահպանման և կառավարման (ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան) «Մելինա Մերկուրի միջազգային մրցանակի» պատվոգրի մետաղյա տարբերակի պատրաստում ու տեղադրում արգելոց-թանգարանի տարածքում և այլն: Ինչ վերաբերում է տպիչին (սկաներին), այո, 6000 ԱՄՆ դոլար էր նախատեսվել Epson Perfection V 370 Photo սարքը գնելու համար: Սակայն, հայաստանյան շուկայում նման տեխնիկական բնութագրով տպիչ չկա: ՊՈԱԿ-ի տնօրինությունն այսօր էլ պատրաստ է գնելու տպիչը, և ուրախ կլինենք, եթե պրն Այվազյանն օգտակար լինի այդ հարցում:
 
Ա. Այվազյանը երկար տարիներ աշխատել է ՊՈԱԿ-ում, անշուշտ, գիտի, որ «Գառնի» միջնադարյան կամուրջը վերականգնվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական միջոցներով, հուշագիրը կնքվել է ՀՀ մշակույթի նախարարության ու դեսպանատան միջև: ՊՈԱԿ-ը ՀՀ մշակույթի նախարարության կողմից որպես պատվիրատու կազմակերպություն է եղել: Սահմանված կարգով անցկացված մրցույթում հաղթող ճանաչված տնտեսվարող սուբյեկտը պայմանագրով նախատեսված 110. 000 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ աշխատանքն իրականացրել է շուրջ 85.000 ԱՄՆ դոլարով: Ի դեպ, սահմանված կարգով իրականացվել է տեխնիկական և հեղինակային հսկողություն:
 
Հ.Գ. Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից մեզ նաև փոխանցեցին, որ տարեսկզբից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տարբեր ծրագրերի իրականացման` ոռոգման համակարգի խողովակների վերանորոգման, ջրի խորքային պոմպի ձեռքբերման, արգելոցի մուտքից դեպի տաճար տանող ճեմուղու աջակողմյան հատվածի լուսավորության համակարգի հզորացման, հանրահռչակման համար տարբեր միջոցառումների և այլ աշխատանքների համար ծախսվել է 5.863 000 ՀՀ դրամ: Նախատեսվում է հաստատված նախահաշվով 8.1 միլիոն դրամ էլ ծախսել «Գառնիի» սալահատակի վերանորոգման համար:
 
Հուսով ենք՝ Արգամ Այվազյանը հաջորդ հարզացրույցներում ձեռնպահ կմնա փաստական տվյալների խեղաթյուրումից»:
 
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]