Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

ՄԻՊ-ը Ոստիկանության գործողությունները համարում է ոչ իրավաչափ 07/06/2015   12:28  |  ԼՐԱՀՈՍ

Օմբուդսմենը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ վերջնական գնահատական տալով հունիսի 23-ին Ոստիկանության գործողություններին:
 
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
 
Հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում  և Ազատության հրապարակում տեղի ունեցած զանգվածային դեպքերի առնչությամբ մենք մի շարք հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում էինք խնդրել Ոստիկանությունից: Վերլուծելով Ոստիկանությունից 2015թ. հուլիսի 3-ին ներկայացված պարզաբանումները, համադրելով դրանք հրապարակված տեսանյութերի և մեր կողմից արձանագրված փաստերի հետ` հունիսի 23-ի Ոստիկանության գործողությունները համարում ենք ընդհանուր առմամբ ոչ իրավաչափ և ստորև ներկայացնում ենք արձանագրված խախտումներն` ըստ դրանց մտահոգիչ լինելու աստիճանի:
 
Մինչ առանձին խնդիրներին անդրադառնալը՝ հարկ ենք համարում ընդգծել նաև, որ դրական ենք գնահատում հավաքի մյուս օրերին Ոստիկանության հանդուրժողական գործելաոճը, օրինապահությունը, ցուցարարների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցների չկիրառումը և  հավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելուն ուղղված հետևողական ջանքերը:
 
Ոստիկանության գործողությունների վերաբերյալ մեր դիրքորոշման հիմքում ընկած են հետևյալ խնդիրները.
 
1. Քաղաքացիական հագուստով մի շարք ոստիկաններ օրենքի խախտմամբ մասնակցել են հունիսի 23-ի գործողություններին, ոչ իրավաչափ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, խախտել Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները:
 
 «Ոստիկանության մասին» օրենքը պարտավորեցնում է Ոստիկանության ծառայողներին հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են Ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ: Սակայն Ոստիկանության բազմաթիվ ծառայողներ ոչ միայն չեն կրել սահմանված ձևի համազգեստ, այլև հագուստի վրա չեն ունեցել նույնիսկ որևէ տարբերանշան, որը հնարավորություն կտար առանձնացնելու նրանց: Բազմաթիվ դրվագներում ցուցարարներին բերման ենթարկելիս քաղաքացիական հագուստով ծառայողները նրանց նկատմամբ կիրառել են բռնություն, որը որևէ կերպ պայմանավորված չի եղել կոնկրետ իրավիճակում ցուցարարների ագրեսիվ վարքագծով և Ոստիկանության կողմից ակնկալվող նպատակի իրագործմամբ: Դեռ ավելին, օգտվելով տեղում իրենց նույնականացնելու անհնարությունից` մի շարք դեպքերում այդ անձինք ցուցարարների հասցեին թույլ են տվել հայհոյանքներ, անպարկեշտ արտահայտություններ:
 
Կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած քաղաքացիական հագուստով ոստիկաններին խիստ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
 
2. Ոստիկանության ծառայողները խոչընդոտել են զանգվածային լրատվամիջոցների գործունեությանը, ուժ գործադրել լրագրողների նկատմամբ և բերման ենթարկել նրանց, վնասել նրանց տեխնիկական միջոցները:
 
Լրագրողական գործունեության ազատությունը ներառում է նաև հավաքներն ազատորեն լուսաբանելու իրավունքը: Ընդ որում, իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, լրագրողը՝ որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ: «Հավաքների ազատության մասին» օրենքն ամրագրում է, որ հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները հավաքի մասնակիցներ չեն: Դեռ ավելին, Ոստիկանությունը պարտավոր է աջակցել իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին, ապահովել նրանց պաշտպանությունը ցանկացած ոտնձգությունից: Մինչդեռ Ոստիկանության ծառայողներն իրենք հունիսի 23-ին բազմաթիվ դեպքերում արգելել են տեսանկարահանումներ կատարելը, այդ թվում` ֆիզիկական ուժ գործադրելով, առանց որևէ պատճառաբանության բերման են ենթարկել նրանց: Ինչ վերաբերում է լրագրողների տեխնիկական միջոցները վնասելուն, ապա այդ դեպքերի կապակցությամբ Ոստիկանությունն ընդհանրապես որևէ պատճառաբանություն չի ներկայացրել: Այդպիսի գործելաոճը հակասում է Ոստիկանության՝ մարդկանց և նրանց գույքը պաշտպանելու հիմնարար նպատակին, առավել ևս, երբ խոսքը մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների մասին է:
 
Կոչ ենք անում վերականգնել լրագրողներին պատճառված նյութական վնասները, խիստ պատասխանատվության ենթարկել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտած Ոստիկանության ծառայողներին:
 
3. Բաղրամյան պողոտայում, իսկ այնուհետև` Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներին հատուկ միջոցի` ջրանետի և ֆիզիկական ուժի կիրառմամբ ցրելը պայմանավորված չի եղել բացարձակ անհրաժեշտությամբ:
 
Ոստիկանությունը պարզաբանել է, որ դեպի Նախագահի նստավայր երթն արգելելը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ օրենքն արգելում է հավաք անցկացնել Հանրապետության Նախագահի նստավայրից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է այդ հաստատության բնականոն գործունեությանը, ուստի անհրաժեշտություն է եղել ձեռնարկելու կանխարգելիչ, խափանիչ միջոցառումներ: Հարկ է նշել, որ Բաղրամյան պողոտայի այն հատվածը, որտեղ Ոստիկանության կողմից արգելափակվել էր երթը, չի կարող  դիտվել ՀՀ Նախագահի նստավայրի վարչական շենքից այնպիսի հեռավորության վրա գտնվող, որն անցնելու դեպքում հավաքը կարող էր սպառնալ համապատասխան պետական մարմնի բնականոն գործունեությանը:
 
«Հավաքների ազատության մասին» օրենքը նախատեսում է, որ եթե հավաքն անցկացվում է իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ, ապա Ոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել, որ հավաքն անօրինական է, և մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության։ Սակայն դրա հետ մեկտեղ` օրենքը նաև նշում է, որ եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա Ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։ Թեկուզ առանց իրազեկման, բայց խաղաղ բնույթ ունեցող հավաքը ցրելու անթույլատրելիության և այդպիսի հավաքին աջակցելու Ոստիկանության պարտականության մասին նույնպիսի իրավական դիրքորոշում է արտահայտվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում և «Հավաքների ազատության մասին»  օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում:
 
Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում իրականացվող հավաքի մասնակիցներին բերման ենթարկելը Ոստիկանությունը պատճառաբանել է նրանց արարքներում խուլիգանության հատկանիշների առերևույթ առկայությամբ, ինչի կապակցությամբ հարկ է նշել, որ Ոստիկանություն տարված բոլոր ցուցարարները, առանց որևէ պաշտոնական մեղադրանքի առաջադրման, բաց են թողնվել:
 
Հավաքը ցրելը կարող էր իրավաչափ դիտվել, եթե Ոստիկանությունը հիմնավոր տեղեկություններ ունենար այնպիսի առանձնահատուկ հանգամանքների մասին, ինչպիսիք են, մասնավորապես` ցուցարարների զինված լինելը, նրանց կողմից նախապատրաստվող զանգվածային անկարգությունները կամ ազգային անվտանգությանը սպառնացող հավանական գործողությունները: Սակայն Ոստիկանությունն այդպիսի տեղեկությունների տիրապետելու մասին որևէ հայտարարություն կամ նախազգուշացում չի արել: Դեռ ավելին, Ոստիկանության գործելաոճը հակասել է կամայականության արգելքի կարևորագույն սկզբունքին, քանի որ հավաքը ցրելու նույն օրը երեկոյան, հաջորդող օրերին ևս Բաղրամյան պողոտայում կրկին բազմամարդ հավաքներ են իրականացվել, սակայն, ի տարբերություն հունիսի 23-ի առավոտյան իրականացված գործողությունների՝ Ոստիկանությունը հավաքը ցրելուն ուղղված որևէ քայլ չի ձեռնարկել:
 
Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ տեղափոխված ցուցարարների նկատմամբ իրականացված բռնի գործողություններին, ապա Ոստիկանության՝ մեզ ուղղված այն պատճառաբանությունը, որ Ազատության հրապարակում գտնվող ցուցարարները կոչեր են հնչեցրել վերադառնալ Բաղրամյան պողոտա, չի բխում օրենքից: Նախ` Ոստիկանությունն ինքն է կոչ արել ցուցարարներին տեղափոխվել Ազատության հրապարակ և բացի այդ, թեկուզև չիրազեկված հավաք անցկացնելու կոչերը չեն կարող հիմք հանդիսանալ խաղաղ հավաքը ցրելու կամ դադարեցնելու համար:
 
Կոչ ենք անում բացառել հետագայում խաղաղ հավաքների ընթացքում Ոստիկանության պատշաճ չհիմնավորված գործողությունները, հավաքները ստիպողաբար դադարեցնել բացառապես ծանրակշիռ և հետևողական պատճառաբանությունների և հիմնավորումների առկայության դեպքում, այն էլ բացառիկ դեպքերում:
 
4. Երևանի Ոստիկանության առանձին բարձրաստիճան սպաներ որոշ դեպքերում անտեսել են Ոստիկանության գործունեության ապաքաղաքականացվածության և բացառապես օրենքով նախատեսված խնդիրների շրջանակներում գործելու պահանջը:
 
Ոստիկանության գործունեությունը կարգավորող իրավական ակտերն արգելում են ոստիկանին ծառայողական պարտականություններն իրականացնելիս քաղաքական դիրքորոշումներ կամ տեսակետներ արտահայտել, քաղաքական որևէ երևույթի, գործընթացի կամ դրանցում ներգրավված անձանց վերաբերալ վերաբերմունք քարոզել կամ գնահատականներ հնչեցնել: Մինչդեռ հավաքի առաջին իսկ օրերից տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից ցուցարարների և նրանց գործողությունների վերաբերյալ հնչեցվել են ոչ իրավական բնույթի` քաղաքական կամ անձնական տեսակետներ: Մասնավորապես, բարձրատիճան սպան ցուցարարներին հորդորել է ընդունել իշխանությունների առաջարկը, վերանայել հավաքի մարտավարությունը կամ առանձին խորհուրդներ տվել ոստիկանության իրավասություններից դուրս խնդիրների կապակցությամբ: Բացի այդ, նրանց կողմից հավաքի առանձին մասնակիցներ պիտակավորվել են որպես սադրիչներ (առանց իրավական հիմքերի), առանձին ցուցարարների անձնական բնույթի դիտողություններ են արվել: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ հետագայում նմանատիպ գործելաոճից:
 
Ոստիկանության ծառայողների ոչ իրավաչափ բոլոր գործողությունների կապակցությամբ ակնկալում ենք ինչպես Ոստիկանության, այնպես էլ ՀՀ հատուկ քննչական ծառայության մանրամասն քննությունն ու համարժեք գնահատականը:
 
Օմբուդսմենի վերջնական գնահատականը հունիսի 23-ին Ոստիկանության գործողությունների վերաբերյալ
 
Հարակից հրապարակումներ`

11:40 06/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի երթևեկությունը
22:36 04/07/2015  |  ԼՐԱՀՈՍԱրհեստականորեն բախում է հրահրվում ոստիկանության հետ.Վալերի Օսիպյան
22:34 04/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵթե պահանջները չկատարվեն` նախաձեռնող խումբը երկուշաբթի Բաղրամյան պողոտայում մեկ քայլ առաջ կգնա
13:26 04/07/2015  |  ԼՐԱՀՈՍԲողոքի ակցիայի նախաձեռնողները կդիմեն վճռական քայլերի
12:32 04/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՑուցարարները պահանջում են բացե՞լ Բաղրամյան պողոտան
09:49 04/07/2015  |  ՄամուլԻնչո՞ւ մենք պետք է ձեռքներս բռնենք որևէ դրոշ՝ բացի Եռագույնից. խմբագրական. «Առավոտ»
09:03 04/07/2015  |  ՄամուլԲաղրամյան պողոտայի նստացույցը՝ ճգնաժամի մեջ. «Հայկական ժամանակ»
22:46 03/07/2015  |  ԼՐԱՀՈՍԲաղրամյան պողոտայից բերման ենթարկվածի մոտ կռփազենք է հայտնաբերվել
12:18 03/07/2015  |  ԼՐԱՀՈՍԲաղրամյան պողոտայում երիտասարդը կոտրել է քիթը (Տեսանյութ). 1In.am
11:49 03/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]