Թեմաներ
Երկուշաբթի 05 / 13 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/12/2024   23:33 Ամոթ է նրանց իշխանություն անվանելը, ինչ իշխանություն. Շիրակի թեմի առաջնորդ 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/12/2024   21:17 Խաղաղության գնալու իրական օրակարգը. հրամապարկվեց շարժման` խաղաղության ծրագիրը 05/12/2024   21:04 Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բակում առկա է հաստաբուն ծառի ընկնելու վտանգ 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին 05/12/2024   20:38 Երևանում ծառն ընկել է «Nissan» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաների վրա 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/12/2024   20:15 Պատերազմը կարող է սկսվել միայն Հայաստանի գործող իշխանությունների և Ալիևի փոխադարձ համաձայնության արդյունքում. Մելիքյան 05/12/2024   20:09 Նիկոլ Փաշինյան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. ստերի հավաքածուն` մեկ տեսանյութում 05/12/2024   19:56 Հրաձգություն Ալաբամայում․ կան վիրավորներ 05/12/2024   19:39 ՌԴ Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/12/2024   19:04 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/12/2024   18:50 Բլինքենը հայտարարել Է Ուկրաինային ռազմական մատակարարումներն արագացնելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին 05/12/2024   18:40 Ստի դեմ պայքարի երթով` երիտասարդ հոգևորականի առաջնորդությամբ երիտասարդները շարժվեցին Հանրապետության Հրապարակ 05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/12/2024   17:45 Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին սամբոյի Եվրոպայի առաջնությունում 05/12/2024   17:31 Պայթյուն՝ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում գտնվող ավտոտնակում 05/12/2024   17:20 Երեւանում մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը, երիտասարդները ոտքի են կանգնել․ ուղիղ 05/12/2024   17:06 Ստի ու կեղծիքի օրեր են , թշնամության և ատելության օրեր են և ամենամեծ մեղքի՝ ինքնաարդարացման օրեր են. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/12/2024   16:56 ՏՏ ոլորտի ընկերություններին 5 միլիարդ դրամ կբաժանեն 05/12/2024   16:31 Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր. Ստեփան Դանիելյան 05/12/2024   16:12 Երկու ոսկե մեդալ է նվաճել 44-օրյա պատերազմի մասնակիցը 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/12/2024   15:46 Պայթյուն՝ Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 05/12/2024   15:20 Կոսովոն հրաժարվել է սերբական դինարից 05/12/2024   15:00 ԱՄՆ-ում մահացել է տղամարդը, ում խոզի երիկամ էին փոխպատվաստել 05/12/2024   14:39 ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ. Sputnik Արմենիա 05/12/2024   14:18 «Շարժումը այս փուլում գրանցեց երկու կարևոր փաստ». Անժելա Էլիբեգովա 05/12/2024   14:00 Ադրբեջանն ասում է Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է, ողջ Հայաստանը տանք ու խաղաղ իրենց տիրապետության տակ ապրե՞նք. Դանիելյան 05/12/2024   13:42 ՌԴ Բելգորոդում շենքի մի մասնակի փլուզումից հետո փրկվել է 12 մարդ 05/12/2024   13:28 Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ 05/12/2024   13:19 Ոստիկանների բռնի գործողություններից հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյանը եկել է Պատարագի 05/12/2024   12:52 Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությունը պարգևավճար է տալու. Արտակ Զաքարյան 05/12/2024   12:32 Դանակահարություն՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկում ծննդյան արարողության մասնակիցների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 05/12/2024   12:11 Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը 05/12/2024   11:59 Էրդողանն ու Միցոտակիսը կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը» 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/12/2024   11:23 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/12/2024   11:02 Կանադայում ձերբակալել են սիկհ առաջնորդի սպանության մեջ չորրորդ կասկածյալին 05/12/2024   10:45 Ծաղկաձորում մեկնակել է Արցախ-Հայաստան երիտասարդական ֆորումը, որը կտևի 3 օր (տեսանյութ) 05/12/2024   10:28 Բագրատ արքեպիսկոպոսը պետք է դառնա ոչ թե քաղաքական լիդեր, այլ ստանձնի արբիտրի դերը, որի առկայության դեպքում որևէ ղեկավար չի դառնա այն հրեշը, որ դարձավ Փաշինյանը․ Պողոսյան 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/12/2024   10:12 Երեք ներկայացում, լեփ լեցուն դահլիճներ ու աննկարագրելի էմոցիաներ 05/12/2024   10:08 Երևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել երթևեկելի հատվածը 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/11/2024   23:26 Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանում 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում
05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/11/2024   10:27 Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին «սուրճի հրավիրելու» մտադրությամբ Էջմիածնի դպրոց գնացած երիտասարդներին 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/11/2024   13:39 Ձեզ լավ նայեք, Փաշինյան ջան.վարչապետը չնախատեսված կանգառ ունեցավ Գայ բնակավայրում, կողմնակիցները հավաքված էին (տեսանյութ)

«Ոչ թալանին» նախաձեռնող խումբը կփոխի արդյոք պայքարի մարտավարությունը. Հանրահավաք Բաղրամյանում (լրացվող) 06/28/2015   18:10  |  ԼՐԱՀՈՍ

01:50 Չնայած ուշ ժամին, Բաղրամյան պողոտան շարունակում է մարդաշատ մնալ: Մարդիկ վերջին մեկ շաբաթվա սովորույթով պատրաստվում են քնել փողոցում, իսկ պատգամավորներն ու մտավորականներո, ովքեր այստեղ էին եկել իրավիճակը հանդարտեցնելու, շարունակում են մնալ աստեղ՝ որպես անվտանգության երաշխավոր և միջնորդ ժողովրդի ու ոստիկանական ուժերի միջև:

23:40 «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ հրապարակում թռուցիկներ են բաժանում, որտեղ կոչ են անում գնալ բաղրամյան պողոտա: «Ինքնահաստատվելու կարիք ունե՞ք, եկեք հարթակը կտրամադրենք»,- հայտարարեց նա:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն իրենց ֆեյսբուքյան էջերում հայտարարություններ են տեղադրում, որտեղ խնդրում են չքաղաքականացնել տեղի ունեցածը: «Մենք մաքուր ենք... մի թույլ տվեք ձեր վրա ուժ գործադրեն», «սա նահանջ չէ, սա պայքարի այլ հարթակ է»,- գրում են նրանք: Ի դեպ, նշվում է նաև՝ «վաղը, ժամը 18. 00 մենք ունենք անելիք»:

23:12 Վալերի Օսիպյանը շրջում է ցուցարարների եւ ոստիկանների միջեւ ընկած միջանցիկ տարածքում տեղադրված աղբամանների մոտ, զննում:

23:05 Ցուցարարներին մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` հայտարարելով, որ համակեցության կանոնները խախտվում են, արդեն տեւական ժամանակ է, ինչ խախտվում է հասարակական կարգը:

23:03 Բաղրամյան պողոտայում հավաքի նոր կազմակերպիչներից մեկը հայտարարեց, որ իրենց ուժը միասնության մեջ է, որին հաջորդեցին  «Մենք ուժեղ ենք միասին» վանկարկումները:

23:01 Ցուցարարները վանկարկում են «միասին»: Իրավիճակը շարունակում է բավական լարված մնալ:

22:57 «Մարդիկ պատրաստ են անվերջ նստել ու սպասել, մինչև, որ պահանջը չկատարվի»,- «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում  հայտարարեց Բաղրամյան պողոտայում գտնվող ակտիվիստ Տիգրան Խեչումյանը:
Նա նշեց, որ պահանջը ՀԾԿՀ այս տարվա նոր թանկացման որոշման չեղարկումն է, անցյալ տարվա որոշմամն հաստատված սակագնի որոշման նվազեցումը, ինչպես նաև ՀԷՑ-ի պատասխանատուների ն պատժելը:
Տիգրան Խեչումյանը նշեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, թերևս վախեցան պատասխանատվությունից ու հետ կանգնեցին պայքարը ղեկավարելուց, քանի որ բախումն անխուսափելի էր թվում:

22:56 Իշխանությունները չցանկացան կատարել խաղաղ ակցիայի մասնակիցների որևէ պահանջ, դրա փոխարեն փորձ է կատարվում մոլորեցնել ժողովրդին:  Առաջին լրատվականի ուղիղ եթերում այս մասին նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:  «Փոխանակ այդ հարցին տան քաղաքական լուծում, տարատեսակ մեխանիզմների միջոցով իրենք փորձեցին կազմակերպիչներին շատ չնչին մասնակիցների հետ տանել դեպի Ազատության հրապարակ՝ չհասկանալով, որ դրանով իրենք կոտրում են ոչ թե այս պայքարի ալիքը, այլ դրանով իրենք ընդամենը քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչներին դարձրեցին  քաղաքական հայկական տերմինոլոգիայով ասած՝  Արթուր Բաղդասարյան»,- ասաց վերլուծաբանն՝ ընդգծելով, որ  հարթակը մնաց դատարկ, ինչը  հղի է անկանխատեսելի հետևանքներով՝  քաոսի:

Շոուբիզնեսի ներկայացուցիչները, պատգամավորները խնդրել են ցուցարարներին ազատել միջանցիկ տարածքը, որպեսզի իրենք, ովքեր եկել են կենդանի պատ կազմելու կարողանան կատարել իրենց առաքելությունը:

Բաղրամյան պողոտայում են մի շարք պատգամավորներ, որոնց թվում են նաեւ ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով հանրահավաքի անցած օրերին Երեւանում չէր: Նա հայտարարեց, որ  Բաղրամյան պողոտայում են ոստիկանների ու ցուցարարների միջև հնարավոր բախումը կանխելու համա:  Նաիրա Զոհրաբյանը Առաջին լրատվականի ուղիղ եթերում հայտնեց, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղեկացրել է, որ իրենք օպերատիվ տեղեկություն ունեն, որ ինչ-որ երիտասարդների մոտ պայթուցիկ նյութեր, սարքեր կան: «Ես կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է օպերատիվ դրան արձագանքի»,- ասաց պատգամավորը: «Մենք այստեղ ենք և լինելու ենք այնքան ժամանակ մինչև լարվածությունը չթուլանա, քանի դեռ բախման, սադրանքի անգամ փոքր հավանականություն կա»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

22: 10 Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հետ տարավ ոստիկանության ներքին զորքերին, ռետինե մահակներով ու վահաններով զինված, զրահապատված ծառայողների շարքերը: Նրանց փոխարեն առաջնագծին մոտեցան ոստիկանության «հրեշտակների» խումբը, ովքեր այս պահին մեկ շարքով ապահովում են ցուցարարների ու ոստիկանության միջև ընկած տարածությունը:

22:05 Ոստիկանությունը քիչ առաջ հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց մոտ պայթուցիկ սարքեր կան՝ պատգամավորներին կոչ անելով հայտնաբերել դրանք ու միջոցներ ձեռք առնել՝ կանխելու համար:

Վալերի Օսիպյանը նշեց նաև, որ իրենց տեղեկություններով դրանք աղբամանների մոտ են՝ աջ ու ձախ կողմերում: Բացի այդ՝  կան հարբած մարդիկ:

21 49 Ցուցարարները երգում են ազգային երգեր, Հայաստանի պետական օրհներգը: Ցուցարարների շարքերով շրջում են տարբեր երիտասարդներեր եւ ջուր տալիս:

21:37 ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Առաջին լրատվականի» ուղիղ եթերում  պետք է ճանապարհներ որոնել բանակցությունների միջոցով լիցքաթափել վիճակը: Հասարակության կողմից հարգված մարդիկ գան այստեղ եւ հանդարտության կոչեր անեն եւ բացառվի բռնությունը: Նույն հանդարտության կոչերը վերաբերում են նաեւ ոստիկանությանը:

21:29 հավաքվածները վանկարկում են «Չեղարկում»:

21:27 տեղաշարժ նկատվեց ոստիկանության շարքերում. նրանք սկսեցին կամաց-կամաց առաջանալ եւ վերադասավորվել:

21:18  Հավաքվածները վանկարկում են «Հայաստան», «Մենք ենք տերը մեր երկրի»:

21:12 Ցուցարարներին մոտեցավ ոստիկանության ավտոմեքենան, որի բարձրախոսով ժոլովրդին դիմեց Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը` տերունական աղոթքով: Ապա կոչ արեց Աստծո օրհնությամբ ու խաղաղությամբ անցկացնել հավաքները: Հոգևորականը՝ Տերունական աղոթք կարդալուց հետո նաև հանդես եկավ խոսքով՝ ուղղված հայ ժողովրդին:  «Բոլորիս այս պահին պետք է զգոնություն, պետք է յուրաքանչյուր քայլը կշռադատված լինի»,- ասաց հոգևորականը՝  ցուցարարների շարքերից հնչեց գոչյուն՝ ոստիկաններին ասեք: «Մենք մի բռունցք ենք, որին անվանում ենք հայ ժողովուրդ, այսօր, այս ժամին, եթե մենք բոլորս այստեղ ենք, ուրեմն Աստծո օգնությամբ և կարողությամբ անցկացնենք մեր հանրահավաքները»,- անվրդով շարունակեց Հայ Առաքելական եկեղեցու սպասավորը՝ յուրաքանչյուրին խնդրելով ու հորդորելով, որպեսզի ավելորդ տարաձայնություններ չառաջացնեն: «Սա այն դեպքը չէ,  որ երեսիդ ապտակում են, մյուսն էլ պետք է տաս, ուղղակի խնդրում եմ համբերություն ու խաղաղություն մեզ բոլորիս»:

21:05 տարբեր անձինք փորձում են համոզել ցուցարարներին հեռանալ պողոտայից, սակայն նրանք չեն հեռանում: Բաղրամյան պողոտայում կան նաեւ բազմաթիվ կանայք եւ երեխաներ:

20:42 «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամները հեռացել են եւ ներկայումս բարձրախոսների մոտ են այլ անձինք, ովքեր նախկինում հրապարակային ելույթներում ակտիվություն չէին ցուցաբերում: Հազարավոր երիտասարդներ մնացել են Բաղրամյան պողոտայում:

20:41 հավաքվածերը շարունակում են վանկարկել «կասեցում», «հաղթանակ», «մենք ենք տերը մեր երկրի»

20:38 Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորեց չխախտել հասարակական կարգը և հեռանալ Բաղրամյան պողոտայից, նաև կոչ արեց ցուցարների շարքերից հեռացնել կանանց, հատկապես՝ հղի կանանց, անչափահասներին:

20:32 Ցուցարարներին ոստիկանական ուժերից բաժանող կենդանի պատնեշին միացել են հոգևորականներ, նախկին պատգամավորներ: Վերջիններից Ստեփան Գրիգորյանն ուղիղ եթերում կոչ արեց այստեղ գալ ՀՀԿ-ի ներկայացուցիչներին՝ հայտարարելով, որ ուժ կիրառվելու դեպքում ՀՀԿ-ն կհեռացվի ԵԺԿ-ից:

20:29 Ցուցարարները չեն հեռանում Բաղրամյան պողոտայից եւ հայտարարել են նստացույց:

20:25 պատգամավորները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:

20:22 ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, հանրահավաքը խաղաղ բնույթի է եւ ոստիկանությունը, գործող օրենքի համաձայն, պետք է աջակցի դրան անցկացմանը: Ավելին` ողջամիտ ժամկետ չի տրվել ցուցարարներին հեռանալու համար:

20:15 ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում պահանջեց, որ Բաղրամյան պողոտայից հեռացնեն Ժիրայր Սեֆիլյանի թիմին եւ Արգիշտի Կիվիրյաններին:

20:10 Բաղրամյան պողոտայում է Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, որ ոստիկանության տված ժամանակը բավարար չէ: Ավելին` դա հայտարարվել է առանց բարձրախոսի, ինչի ասին հանրության առավել լայն շրջանակները չեն լսել: Ավելին` ըստ նրա անհասկանալի է, թե ինչն է փոխվել, որ վերջին մի քանի օրերին խաղաղ հավաք է տեղի ունեցել, ինչը չի խոչընդոտվել: Հավաքի էությունը չի փոխվել:

20:09 ՀՀ ոստիկանապետը պահանջեց խոսափողն իրեն տրամադրել, այն չտրամադրվեց: Ոստիկանապետը պահանջեց պողոտան ազատել: Իրավիճակը շատ լարված է:

20:03 Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ հանրահավաքն անօրինական է եւ կոչ արեց սթափվել եւ հեռանալ Բաղրամյան պողոտայից եւ գնալ Ազատության հրապարակում: Չհեռանալու դեպքում ոստիկանությունը կկիրառի ուժ: Վ.Օսիպյանը միաժամանակ կոչ արեց ԶԼՄ-ներին հեռանալ եւ չխանգարել ոստիկանությանը կատարել իրենց պարտականությունները:

Բաղրամյան պողոտայում ոստիկանության մեծ ուժեր են կենտրոնացվել:

19:48 ՀՀ ոստիկանապետը հայտարարեց, որ ովքեր կմնան Բաղրամյան պողոտայում, կպատժվեն, պողոտան էլ կմաքրվի: Լրագրողի հարցին ի պատասխան՝ սպառնաց, որ ավելի խիստ կպատժվեն, քան նախորդ անգամ:

19:43 Կարծիքները կիսվել են: Մի մասը վանկարկում է «Օպերա», մի մասը՝ «Բաղրամյան»: Նախաձեռնության համակարգող խմբի անդամներն իջան պատնեշից: Նրանք հակված են հեռանալ Բաղրամյան պողոտայից:

19:36  «Միայն զոռբայությամբ չի»,-ի  պատասխան պայքարը շարունակելու  հնչող պահանջի՝ հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ  Վաղինակ Շուշանյանը: Նաև նկատեց, որ կան պայքարի այլ տարբերակներ ևս:

19:31Ցույցի մասնակնակիցները վանկարկում են «Չեղարկում»:

19:26 Վաղինակ Շուշանյանը դատապարտեց քաղաքական բոլոր շահարկումները` հայտարարելով, որ  նախաձեռնությունը հավատարիմ է իր պայքարին եւ առաջարկեցին մասնակիցներին փոքր խմբերով քննարկել եւ որոշել հետագա քայլերը:

19:23  Հավաքի վայր ժամանեց շտապօգնության մեքենան. վատացել է ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը եւ ընդհատվեց հայտարարության ընթերցումը: 

19:19 Հանրահավաքը մեկնարկեց: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն ընթերցում է նախաձեռնության հայտարարությունը:

19:00 Հանրահավաքը դեռ չի սկսվել, սակայն հավաքվածները շարունակում են վանկարկել «Հայաստան»: Բարձրախոսով նախաձեռնողներից մեկը հայտարարեց, որ իրենց պայքարը խաղաղ է, ինչն ընդունվեց ծափողջյուններով եւ «այո» վանկարկումներով:

18:20 խոստացված հանրահավաքը դեռ չի սկսվել, սակայն Բաղրամյան պողոտա են ժամանել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ` ոստիկանապետ Վովա Գասպարյանը, նրա տեղակալները, Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը:

Բաղրամյան պողոտան կրկին մարդաշատ է: Երիտասարդությունը երգում-պարում է` սպասելով «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող անդամներին:

Նշենք, որ այսօր ժամը 18-ին մեծ հանրահավաք անցկացնելու մասին հայտարարվել է երեկ ուշ երեկոյան` ինչպես նախաձեռնության անդամներն են նշել` քննարկելու իրենց հետագա գործողությունները: Առանցքում  ըստ էության մեկ հարց է` շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում, թե փոխում են պայքարի ձեւը եւ հեռանում պողոտայից:

Նախօրեին նախաձեռնող խմբի անդամները հայտարարել էին, որ Նախագահի հայտարարություններն իրենց չեն գոհացնում եւ իրենց պահանջները չեն կատարվել, իսկ այսօր առավոտյան համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանն այսօր առավոտյան լրագրողներին ներկայացնելով իր կարծիքը հայտարարել է, որ  էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կանխելուն ուղղված մեծ պատերազմի առաջին ճակատամարտը հաղթել են եւ ճիշտ կլինի ազատել Բաղրամյան պողոտան:

Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկել մեկ այլ ակտիվիստ` Տիգրան Խաչումյանը` նշելով, որ նախաձեռնության երեք պահանջներից ոչ մեկն իրականում չի կատարվել:

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը երեք պահանջ էր ներկայացրել, դրանք են` վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը,  անցած տարվա սակագինը՝ նվազեցման նպատակով, պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ի առավոտյան:

«Մեր ընկերներից մեկը կարծիք հայտնեց, որ ճիշտ է համարում լքել տարածքը եւ ընդունել հաղթանակը: Նրա խոսքը լսեցին, նաեւ այստեղ հավաքված ժողովուրդը եւ բոլորն էլ տարակուսած են. ինչ հաղթանակի մասին է խոսքը, երբ ի վերջո ոչ մի պահանջ չի կատարվել», - ասել է Խաչումյանը:

Ոստիկանությունը հայտարարել է, որ հասարակական կարգը կվերականգնեն եւ այսօր թույլ չեն տա ժամը 23-ից հետո աղմկել պողոտայում:

 

 


Հարակից հրապարակումներ`

14:50 28/06/2015  |  ԼՐԱՀՈՍԺիրայր Սեֆիլյանը միացել է նստացույցին
14:16 28/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵրևանի փոխոստիկանապետը շնորհավորում է բոլորին, բայցև՝ նախազգուշացնում
13:44 28/06/2015  |  ԼՐԱՀՈՍ«Ոչ թալանին» նախաձեռնությունը պառակտվում է. տարակարծություն` ակտիվիստների եւ համակարգող խմբի գնահատականների միջեւ
11:59 28/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեծ պատերազմի առաջին ճակատամարտը հաղթել ենք. պետք է սառը դատել որոշում կայացնելուց առաջ. Վաղինակ Շուշանյան
10:50 28/06/2015  |  ԼՐԱՀՈՍԵրեւանի փոխոստիկանապետը հրահանգեց ապամոնտաժել Բաղրամյան պողոտայում պատրաստված վրանանման կառույցները
22:38 27/06/2015  |  ԼՐԱՀՈՍԱռնվազն հաղթանակ, որ դուռ և պատուհան բացեց հաջորդ քայլերը համատեղ անելու. Թևան Պողոսյան
20:02 27/06/2015  |  ԼՐԱՀՈՍԲաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան (լրացվող)
18:34 27/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախքան եզրակացությունը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը. ՀՀ Նախագահ
13:30 27/06/2015  |  ԼՐԱՀՈՍՍանմաքրման ծառայությունը ջրեց Բաղրամյանը
13:07 27/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈրևէ նմանություն ուկրաինական Մայդանի ու Երևանի կենտրոնում տեղի ունեցող դեպքերի միջև չկա. Ռիչարդ Միլզ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]