Թեմաներ
Շաբաթ 05 / 11 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/11/2024   08:30 ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ» 05/11/2024   08:28 Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել․ «Հրապարակ» 05/11/2024   08:24 ԿԳՄՍ-ից զգուշացրել են․ «Հրապարակ» 05/11/2024   08:20 Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․«Հրապարակ» 05/11/2024   08:13 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը․ «Ժողովուրդ» 05/11/2024   08:09 Ինչ է քննարկել արքեպիսկոպոսը պատգամավորների հետ․ «Հրապարակ» 05/11/2024   08:01 Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ» 05/11/2024   07:58 Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ» 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/10/2024   23:49 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/10/2024   23:39 Սպիտակ տունը հայտնել է՝ Խարկովի վրա ռուսական բանակի հարձակման մասին 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/10/2024   23:10 Պոռնոաստղը դատարանում պատմել Է Դոնալդ Թրամփի հետ սեքսի մասին 05/10/2024   22:54 Ալեն Սիմոնյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով է պարգեւատրել աստղաֆիզիկոս Ավետիք Գրիգորյանին 05/10/2024   22:37 Երկրագնդի վրա շատ ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել 05/10/2024   22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից 05/10/2024   22:03 Պաշտպանության նախարարությունում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2023թ. տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկները 05/10/2024   21:50 Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր 05/10/2024   21:41 Գնդապետ Արսեն Մանգասարյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովին 05/10/2024   21:36 Երկու վախը մի մահ է․ քանի՞ վախ և մահ է ունեցել Նիկոլ Փաշինյանը 05/10/2024   21:31 Իհարկե, հոգևորականին վարչապետ առաջադրելը անսովոր քայլ է, բայց սա քաղաքականության հարց չէ, սա հայրենիք փրկելու հարց է. Արթուր Խաչիկյան 05/10/2024   21:29 Վաղը 10 վայրերում խաղաղ անհնազանդության ակցիաներ կլինեն, կիրակի՝ 18։30-ին հանրահավաք (տեսանյութ) 05/10/2024   21:24 Կարող է սադրանքներ լինեն, բայց լայնամասշտաբ պատերազմ չի լինի. Տիրան Խաչատրյան 05/10/2024   21:15 Բաքուն մինչև տարեվերջ կապահովի Արցախի 20 բնակավայրերի բնակեցումը 05/10/2024   21:01 Արքեպիսկոպոսը հանձնարարականներ է տվել դիվանագետներին և սպայակազմին ու ժամկետ՝ կատարման համար (տեսանյութ) 05/10/2024   20:56 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը երրորդ ընթերցմամբ կքննարկեն հաջորդ շաբաթ 05/10/2024   20:42 Սամբիստ Մայիս Ներսիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 05/10/2024   20:36 «ՔՊ» կուսակցություն ու սահմանադրական կարգ հասկացողությունն անհամատեղելի է. Ղազինյան (տեսանյութ) 05/10/2024   20:35 Իրենք են լեգիտի՞մ, խաբեություն է, սուտ, լեգիտիմությունից զրկված են. Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ) 05/10/2024   20:32 Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   20:22 Կանադան 55,7 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ՀՕՊ համակարգեր գնելու համար 05/10/2024   20:17 Փորձում են 2-րդ նախագահի հետ ինձ կապել, էդքան վախեցա՞ծ եք 2-րդ նախագահից, թե՞ ինձանից.Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ) 05/10/2024   20:07 Ղազախի 4 գյուղեր վերադարձվում են առանց մեկ կրակոց արձակելու. Գասպարյանը մեջբերեց Ալիեւի խոսքերը (տեսանյութ) 05/10/2024   20:02 Այս պայքարն այլեւս կասեցնել հնարավոր չէ. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) 05/10/2024   19:59 «Սատանիզմը, գլոբալիզմը, որ ներկայացնում է ներկայիս բանըհակադրվում է Աստծուն. Արթուր Սահակյան (տեսանյութ) 05/10/2024   19:46 Պետական ապարատի բազմաթիվ աշխատողներ այսօր ասել են՝ այս աշխատանքը պետք չէ, եթե չունենք հայրենիք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 05/10/2024   19:36 Միրզոյան-Բայրամով հանդիպումը տեւել է շուրջ 4 ժամ 05/10/2024   19:32 Ոստիկանները կանգնած են վահաններով, ի՞նչ են անում այնտեղ, ինչի են վահաններով կանգնած, ումից՝ ում են պաշտպանում. Տավուշի թեմի առաջնորդ 05/10/2024   19:29 Բագրատ Սրբազանը երկքաղաքացի է, չի կարող լինել վարչապետի թեկնածու. Չալաբյան 05/10/2024   19:24 Փոփոխությունը շատ մեծ է, ժողովրդի մեջ հավատն արթնացել է. Մրո 05/10/2024   19:19 Պուտինը Միշուստինին վարչապետ է նշանակել 05/10/2024   19:08 Արգենտինայում գնացքներ են բախվել 05/10/2024   19:02 Ազատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի. Մելիքյան 05/10/2024   18:58 Իշխանության աղբյուրն ո՞վ ա , ժողովուրդն ա. Նիկոլ Փաշինյան 05/10/2024   18:57 Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է մեր պայմաններով. Ալիև 05/10/2024   18:47 Իրենք հիմք չունեն իրենց լեգիտիմ համարելու. ցուցիչներ կան, որ իրավիճակ է փոխվել. Մելոյան 05/10/2024   18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ 05/10/2024   18:25 Հանրապետության հրապարակում շարունակվում է Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքը. ուղիղ 05/10/2024   18:21 Բժշկականի ուսանողները չեն միացել համընդհանուր դասադուլին. Խոսնակը վստահեցնում է՝ ճնշումներ չկան
05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/10/2024   08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ»

27-ամյա երիտասարդը պնդում է, որ տարեց կնոջն ինքը չի սպանել, իսկ անուններ հրապարակել վախենում է 05/13/2015   19:47  |  Քրեական խրոնիկոն

Շահադիտական դրդումներով 75-ամյա Անյա Մուսայելյանին սպանելու մեջ մեղադրվող 27-ամյա Արթուրն այսօր իր ցուցմունքն սկսեց ցավակցական խոսքով՝ հայտարարելով, որ տուժողի հարազատների հետ կիսում է վիշտը:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ամբաստանյալն այսօր շատ կարճ խոսեց՝ հայտարարելով, որ ինքը մարդասպան չի, Աստվածավախ է, և որ այնպիսի ընտանիքում չի դաստիարակվել, որ այդ քայլին գնար:

«Դատապարտվելուց չեմ վախենում, վախենում եմ ընտանիքս կորցնելուց, 3-ամյա երեխայիս վերջին անգամ մեկ տարեկանում եմ տեսել»,- ասաց ամբաստանյալը։ Ապա անդրադառնալով  դեպքի հանգամանքներին՝ նշեց, որ մահացած կինը եղել է իր հարևանուհին, ում տուն մտել են ոչ թե սպանելու, այլ գողության նպատակով:

Ամբաստանյալը վստահեցրեց, որ իր հետ եղել են ևս 2 տղամարդ, ինքը մահացած կնոջ տան բակում «աթանդա» է կանգնել և նրա տուն չի մտել, իսկ «գործընկերները»  տարեց կնոջ տանից դուրս գալուց հետո ասել են, որ չեն ցանկացել կնոջը սպանել, բայց այդպես է ստացվել:

Գողոնից իրեն եւս մասնաբաժին են տվել, որից ինքը չէր կարող հրաժարվել. «այլ հարցեր կծագեին», իսկ թե տարեց կնոջ տանից ինչ են հափշտակել՝ ամբաստանյալը նշեց, թե ուշադիր չի եղել:

Օգտվելով իր դատավարական իրավունքից՝ մեղադրյալը հրաժարվեց հարցերին պատասխանել, ինչպես նաև անուններ տալ, թե ովքեր են եղել տարեց կնոջ սպանողները, «եթե ասեմ՝ ընտանիքիցս կզրկվեմ, իմ ազատության դիմաց ընտանիքս հարվածի տակ չեմ դնի ու զրկվեմ նրանցից»:

Դատարանն ամբաստանյալին պարզաբանեց, որ մեղքն ապացուցվելու դեպքում՝ 12 –ից  20 տարի և մինչև ցմահ ազատազրկում է նախատեսվում, սակայն երիտասարդը հայտարարեց, որ իր համար չի վախենում, պատրաստ է պատիժ կրել, վախենում է իր ընտանիքի համար և հուսով է, որ մի օր կտեսնի իր երեխային, իսկ ասելու դեպքում՝ կզրկվի ընտանիքից:

Դատախազի կողմից ընտանիքի անդամների անվտանգության երաշխիքներն անգամ վստահություն չներշնչեցին, եւ ամբաստանյալն անուններ տալուց հրաժարվեց:

Ամբաստանյալի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունների պատճառով մեղադրողը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքները, ամբաստանյալն էլ իր հերթին հավելեց, որ նախաքննության փուլում տվել է սուտ ցուցմունքներ, հորինել է և որ ճիշտը դատարանում տված ցուցմունքն է:

Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը, և հրապարակվեցին ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները: Մասնավորապես՝ նրա առաջին ցուցմունքում վերջինս հայտնել էր, որ տարեց կնոջ սպանության մասին տեղեկացել է եղբորից, ապա որպես կասկածյալ հարցաքննվելու ժամանակ հայտնել էր, որ գողություն կատարելու նպատակով գնացել է տարեց կնոջ տուն՝ իր հետ տանից վերցնելով բժշկական ձեռնոցներ, պատշգամբով բարձրացել է տուն, ոտքը չրերով լի սինիին է կպել, որը վայր է ընկել ու բարձր ձայն հանել, հավաքել է չրերը, որից հետո ներխուժելով տուն, ննջասենյակ պահարանի մեջ հայտնաբերել է չհրկիզվող պահարան, որի մեջ եղել են դոլարներ, պարսկական փողեր ու ոսկեղեն, ուզեցել է տանից աննկատ դուրս գալ, սակայն տատիկը նկատել է իրեն, թիկունքի կողմից գրկել  է նրան, փորձել խեղդամահ անել:

Նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ գողացված գումարով գնել է ավտոմեքենա, իսկ տատիկին չի ցանկացել սպանել, մտածել է, որ ուշագնաց է եղել,և որ այդ արարքը կատարել է միայնակ:

Լրացուցիչ ցուցմունքում էլ հայտնել է, որ չհրկիզվող պահարանի մեջ եղել է 2900 ԱՄՆ դոլար, ապա հայտնել է, տեսնելով, որ տարեց կնոջ լեզուն դուրս է ընկել, սպանել է, որ  չճանաչի իրեն, և որ զղջում է կատարածի համար:

Հաջորդիվ տված ցուցմունքներում էլ Արթուրն իրեն մեղավոր չի ճանաչել,  հրաժարվելով ցուցմունքներ տալուց:

Այսօր գործով դատաքննությունն ավարտվեց, և դատարան անցավ դատական վիճաբանությունների փուլին: Ճառով հանդես գալու համար մեղադրողը ժամանակ խնդրեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ին:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Շահինյանը 2013թ. հուլիսի 19-ի  գիշերը հագնելով իր հետ վերցրած բժշկական ձեռնոցները քննությամբ չպարզված անձի հետ աննկատ մուտք է գործել Էմինեսկուի փողոցի թիվ 19/Ա տուն և սկսել ոսկյա զարդեր փնտրել տան ննջասենյակում և հյուրասենյակում, ապա Մուսայելյանի որդու պահարանի դուռը բացելով դուրս է բերել մետաղյա չհրկիզվող պահարանը և դրա միջից հափշտակել է Մուսայելյանին պատկանող ոսկյա զարդերը, բացի այդ՝ Մուսայելյանի  որդու մահացած կնոջ ոսկյա զարդերը, որից հետո Անյա Մուսայելյանը նկատել է նրան և քննությամբ չպարզված անձին և բղավել:

Արթուր Շահինյանը քննությամբ չպարզված անձի հետ հարձակվել են Անյա Մուսայելյանի վրա,  Շահինյանը նրան քաշելով տեղափոխել է տան ետնամասի բակի կողմ տանող դռան մոտ, Անյա Մուսայելյանը դիմադրել է, ճանկռելով Շահինյանին և նրա քննությամբ չպարզված հանցակցին, որի արդյունքում Ա. Մուսայելյանի ձեռքի եղունգների տակ մնացել է վերջինիս արյան հետքերը:

Ա. Մուսայելյանի դիմադրությունը հաղթահարելու ընթացքում նրանք սուր կտրող ծակող գործիքով վնասել են Մուսայելյանի աջ դաստակը, իսկ Շահինյանը, ձախ ձեռքի արմունկային հատվածով սեղմելով Մուսայելյանի պարանոցից, դիտավորությամբ փորձել է խեղդամահ անել, անշարժացրել է նրան, պառկեցրել հատակին և նրա մատերից հանել է ամուսնական ոսկյա մատանին և մեկ ուրիշ մատանի՝ ադամանդե քարերով:

Դրանից հետո շարունակել է տան ննջասենյակում ոսկեղեն փնտրել, սակայն, ոչինչ չգտնելով, Շահինյանը վերադարձել է միջանցք և տեսնելով, որ Ա. Մուսայելյանը ողջ է, սողալով մոտեցել է դռանը և բացել այն, մոտեցել է, կրկին բռնել է նրա պարանոցից՝ սեղմելով, խեղդելու եղանակով դիտավորյալ կյանքից ապօրինի զրկել նրան:

Ապա գնալով խոհանոց,  վերցրել է 2 սրբիչներ, որոնցից մեկով մաքրել է հատակի արյունը, մյուսով հնարավոր բոլոր հետքերը, և քննությամբ չպարզված անձի հետ դուրս եկել տանից, դիմել փախուստի՝ Ա. Մուսայելյանին պատճառելով 4 մլն 510 հազար ՀՀ դրամի վնաս:

Արթուր Շահինյանին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից, շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով:

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]