Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից

Գերմանիայի Նախագահը հանդես է եկել շատ կոշտ բնութագրումներով. Թուրքիան կհամարձակվի՞ Բեռլինից հետ կանչել իր դեսպանին 04/24/2015   02:07  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Բեռլինի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ժամանակ ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուկը հանդես է եկել ուղերձով, որի ժամանակ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգտագործել է Ցեղասպանություն եզրույթը եւ հայտարարել, որ Հիտլերը սխալվել է` ասելով  «Ո՞վ է այսօր հիշում հայերին»:

«Մենք ենք խոսում: Այսօր, անգամ 100 տարի հետո, մենք խոսում ենք ու գիտենք այդ և մարդկության ու մարդկային արժանապատվության դեմ ուղղված այլ հանցագործությունների մասին. Մենք դա անում ենք, հետևաբար՝ Հիտլերը սխալվում է», - ասել է Գերմանիայի Նախագահը:

Նախագահի ուղերձում որտեղ մասնավորապես ասված է.

«Մենք այս պահին հայ ժողովրդի հետ ցավում ենք, ովքեր հարյուր տարի առաջ հարյուր հազարներով ծրագրավորված ու համակարգված կոտորածների զոհ դարձան:

Առանց որևէ տարբերության՝ կանայք և տղամարդիկ, երեխաներն ու ծերունիներն ուղղարկվեցին մահվան երթերի, առանց որևէ պաշտպանության ու սննդի, տափաստաններում ու անապատներում, հրկիզվեցին, հետապնդվեցին, սպանվեցին ու ողջակիզվեցին:

Այս ծրագրավորված ու հաշվարկված հանցագործությունը հայերի դեմ մի պատճառ ուներ. որովհետև նրանք հայեր էին:

Բացի այդ, այն հարվածեց նրանց բախտակիցներին՝ պոնտացի հույներին, ասորիներին ու արամեացիներին:

Մեր այսօրվա գիտելիքները և վերջին տասնամյակների քաղաքական ու հումանիտար սարսափներն այլևս պարզ են դարձնում. հայերի ճակատագիրը զանգվածային ոչնչացման, էթնիկական զտումների, տեղահանումների, ցեղասպանությոնների պատմության օրինակ է, որոնցով 20-րդ դարն առանձնանում է սարսափելի ձևով:

Այս ամենն իրականացվեց պատերազմի քողի ներքո: Պատերազմը նաև ծառայեցվեց որպես արարքի արդարացում: Այսպես պատահեց հայերի հետ Առաջին աշխարհամարտի տարիներին, և այսպես էր հարյուրամյակի ողջ ընթացքում և այլուր ու այսպես էր շատ ու շատ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների դեպքում:

Երբեմն նրանք ներկայացվում են որպես գործակալներ, որպես օտարերկրյա տերությունների խամաճիկներ, որպես ազգային միասնությունը խարխլողներ, որպես դասակարգային կամ ռասայական թշնամիներ, որպես մի հասարակության մի հիվանդ օրգան:

Մենք հիշում ենք զոհերի մասին, քանզի նրանք ու իրենց ճակատագիրը չպետք է մոռացության մատնվեն: Մենք նրանց հիշում ենք մեր իսկ սեփական բարօրության համար: Սա առաջին հերթին յուրաքանչյուր մարդու արժանապատվության հիշողությունն է:

Այդ արժանապատվությունը հնարավոր չէ ոչնչացնել, բայց մեղք կլինի, եթե անուշադրության մատնենք ու ոտնատակ տանք:

Մենք հիշում ենք զոհերի մասին, որպեսզի նրանք հիշատակի ևս մեկ ձայն ստանան, որպեսզի նրանց պատմությունը ներկայացվի, մի պատմություն, որ երբեք այլևս չպետք է կրկնվի:

Այո, մենք զոհերին հիշում ենք նաև հանուն մեզ: Մենք մեր մարդկային որակները կարող ենք պահպանել միայն այն դեպքում, երբ պահպանենք ոչ միայն պատմության հաղթանակների ու մեզ կերակրողների կորստի հիշողությունը, այլ նաև մեր կրած պարտությունների, կորուստների, ոչնչացրածների:

Զոհերի մասին հիշողությունը կիսատ չէր լինի, եթե չլիներ դահիճների լռությունը: Առանց դահճի չկա զոհ: Դահիճները՝ Օսմանյան կայսրության այդ օրվա կառավարիչներն ու նրանց սատարողները, ինչպես և ռասայական, էթնիկական կամ կրոնական կոտորածների ցանկացած այլ դահիճներ, վստահ էին իրենց ճշմարտացիության մեջ:

Երիտթուրքական գաղափարախոսությունը էթնիկապես միասեռ, դավանապես միասնական ազգային պետությունը համարում էր բազմաթիվ ժողովուրդների ու դավանանքների համակեցության ավանդույթը կորցրած Օսմանյան փլուզվող կայսրության փոխարինող:

Էթնիկական հիմքով տարանջատումները, էթնիկական զտումներն ու արտաքսումները 20-րդ դարի սկզբին ազգային պետությունների ձևավորման մութ կողմերն էին: Սակայն միասնության ու անարատության գաղափարախոսությունը հաճախ չեն ավարտվում մեկուսացմամբ ու դուրս մղմամբ, այլև, ի վերջո, հանգեցնում են սպանությունների: Օսմանյան կայսրությունում այն ցեղասպան դինամիկա ունեցավ, ինչին զոհ գնաց հայ ժողովուրդը:

Մենք անպետք բանավեճ ենք ծավալել, թե 100 տարի առաջ տեղի ունեցածը ճիշտ բնութագրելու համար որ տերմինն է տեղին: Միաժամանակ, սակայն, ուշադրություն ենք դարձնում այն բանի վրա, որ այդ բանավեճերը տարաձայնությունների տեղիք չեն տալիս: Ինչպես անգամ 100 տարվա հեռվից է երևում, դա մի ժողովրդի ծրագրավորված ոչնչացում էր՝ իր սարսափելի իրականությամբ, որ պետք է սգալ և սգալ: Հակառակ դեպքում մենք կկորցնենք մեր կողմնորոշիչներն ու հարգանքը մեր նկատմամբ:

Երբ մենք պատմութունը գնահատելու հարցում համաձայնության հասնենք, երբ մենք սխալն անվանենք սխալ, անգամ եթե դա մենք ենք գործել, երբ մենք միահամուռ լինենք, ապրենք մարդու և քաղաքացու իրավունքները հարգելով, այդ դեպքում միայն կհարգենք զոհերի արժանապատվությունն ու երկրի ներսում ու նրա սահմաններից դուրս համակեցության մարդկային հիմքեր կստեղծենք:

Ինչպես գիտենք, այսօր ապրողներից ոչ ոքի չեն կարող նստեցնել մեղադրյալի աթոռին: Անցյալի դահիճները կենդանի չեն, իսկ նրանց որդիներին ու թոռներին չի կարելի մեղադրանք առաջադրել: Այն, ինչին իրավացիորեն սպասում են զոհերի ժառանգները, պատմական փաստի՝ հետևաբար նաև պատմական պարտքի ճանաչումն է: Այն այսօր ապրողների, քաղաքական առաջընթացի ձգտողների պատասխանատվությունն է, նրանց, ովքեր հարգում են ու պաշտպանում են յուրաքանչյուր մարդու, ինչպես նաև փոքրամասնությունների իրավունքները:

Այնպես որ, հայերի դեպքում մենք չենք կարող այլ սկզբունք որդեգրել, համամարդկային խորը փորձն է. մենք չենք կարող մեղքի զգացումից ձերբազատվել, երբ ժխտում ենք, ճնշում ենք կամ նվազեցնում ենք այն:

Մենք Գերմանիայում ամոթալի ուշացմամբ, բայց ջանադրաբար ու մաս առ մաս սովորեցինք նացիոնալ-սոցիալիզմի ժամանակաշրջանի հանցագործությունների, առաջին հերթին Եվրոպայի հրեաների հետապնդումների ու կոտորածների դասերը: Մենք նաև իմացանք, թե ինչպես տարբերակել հանցագործների մեղքը, որն ամբողջությամբ պետք է ճանաչվի սերունդների պատասխանատվությունից համապատասխան հիշողությունից:

Այստեղ՝ Գերմանիայում, հայ ժողովրդի ջարդերի հիշատակումը խորը իմաստ ու հստակ ուղերձ ունի: Մեր շարքերում ապրում են հայեր ու թուրքեր, յուրաքանչյուրն իր սեփական պատմությամբ: Սակայն խաղաղ համակեցության համար կարևոր է, որ նրանք բոլորն անցյալն իմաստավորելիս առաջնորդվեն միևնույն լուսավոր սկզբունքներով:

Այս առումով մենք՝ գերմանացիներս, ևս պետք է իմաստավորենք, մասնավորապես, երբ խոսքը Հայոց Ցեղասպանության հարցում համատեղ պատասխանատվության կամ նույնիսկ մասնակցությանն է վերաբերում:

Եղել են գերմանացի զինծառայողներ, ովքեր ներգրավված են եղել տեղահանումների ծրագրավորման ու մասամբ նաև իրականացման գործում: Գերմանացի ականատեսների ու դիվանագետների գրագրությունները, որոնք ընդունել են հայերի դեմ գործողության կործանարար բնույթը, փոխանցվել են ու անտեսվել: Գերմանական կայսրությունը չէր կամենում վտանգի ենթարկել Օսմանյան դաշնակիցների հետ հարաբերությունները: Ռայխսկանցլեր Բեթման Հոլվեգը, ով հատուկ ներկայացուցչի միջոցով հայերի հետապնդումների որոշակի մանրամասներ գիտեր, 1915 թվականի դեկտեմբերին հակիրճ նշել էր. «Մեր միակ նպատակը Թուրքիային մինչև պատերազմի ավարտը մեր կողմը պահելն է, անկախ այն բանից, հայերը ոչնչացվում են, թե ոչ»:

Կային սակայն գերմանացիներ, ամենից առաջ իր գործի նվիրյալ Յոհաննես Լեփսիուսը, ում հրատարակչական գործունեության շնորհիվ աշխարհն իմացավ հայերի տառապանքների մասին:

Եղել է սանիտար Արմին Թեոֆիլ Վեգները, ով լուսանկարներով վավերագրեց հայերի ճակատագիրը ու պատերազմից հետո դասախոսությունների միջոցով Գերմանիայում այդ մասին հայտնեց: Եղել է նաև ավստրիացի Ֆրանց Վերֆելը, ով իրենց դեմ ծրագրավորված կոտորածների դեմ մարտնչող հայերի մասին պատմող իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով արվեստի կոթող կերտեց: Գիրքը հրապարկվելուց հետո անմիջապես 1933 թվականին արգելվեց Գերմանիայում, սակայն Բելոստոկի ու Վիլնյուսի գետոներում հրեաները կարդացին այն, քանզի այն ցուցանում էր, թե ինչի առաջ են կանգնել հրեաները: Երկուսն էլ՝ թե քննադատները, թե հրեաները, այդպիսով ճիշտ էին հասկացել, թե ինչ գիրք է այն ու ինչի մասին է պատմում:

Երբ Ադոլֆ Հիտլերը գերմանական հրամանատարությանը 1939 թվականի օգոստոսի 22-ին Լեհաստանի վրա հարձակման իր ծրագիրն էր ներկայացնում և բացատրում՝ «առանց խղճի զգացման լեհական ծագման կամ լեհերեն խոսող տղամարդկանց, կանանց ու երեխաներին մահվան ենթարկել», հավաքական անհետաքրքրության սպասումն ավարտեց հռետորական հարցով՝ «Ո՞վ է այսօր հիշում հայերին»:

Մենք ենք խոսում: Այսօր, անգամ 100 տարի հետո, մենք խոսում ենք ու գիտենք այդ և մարդկության ու մարդկային արժանապատվության դեմ ուղղված այլ հանցագործությունների մասին. Մենք դա անում ենք, հետևաբար՝ Հիտլերը սխալվում է: Մենք դա անում ենք, որովհետև ոչ մի բռնակալ, ոչ մի տիրան, որևէ այլ ոք, ով էթնիկական զտումներն օրինական է համարում, հույս չունենա, որ իր գործողությունները կանտեսվեն ու կմոռացվեն:

Այո, մենք շարունակաբար խոսում ենք ատելի գիտելիքների, անցանկալի պատասխանատվության ու անցյալի պարտքի մասին: Մենք դա անում ենք ոչ թե նրա համար, որ մեզ կապենք ճնշող անցյալի հետ, այլ որպեսզի լինենք զգոն ու ժամանակին արձագանքենք ավերումներին ու մարդկանց ու ժողովուրդներին սպառնացող սարսափներին:

Լավ է, երբ մենք հիշում ենք միասին՝ առանց դավանական ու կրոնական, լեզվական, էթնիկական ու պետական սահմանների բաժանումների: Այսօր մենք երախտապարտ ենք ամբողջ աշխարհում հիշողության ու հաշտության դրսևորումների համար: Ինձ հատկապես հաճելի են այն պահերը, երբ թուրքերի ու հայերի միջև հաշտության ու ըմբռնման հուսադրող նշաններ են հայտնվում: Ոչ ոք չպետք է ճշմարտությունից վախենա: Միայն համատեղ կարող ենք հաղթահարել այն, ինչը մեզ բաժանում էր ու բաժանում է: Միայն համատեղ կարող ենք մեզ պատկանող այս աշխարհում լավ ապագա ունենալ»:

ԳԴՀ նախագահի ուղերձը զետեղված է նախագահի պաշտոնական կայքում:
 


Հարակից հրապարակումներ`

00:35 24/04/2015  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայում ԱՄՆ-ի դեսպան. «Մենք հավատում ենք, որ 1.5 մլն հայ է սպանվել»
20:40 23/04/2015  |  ԼՐԱՀՈՍԳերմանիայի նախագահն արտասանեց «Ցեղասպանություն» բառը
11:15 23/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՖլանդրիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել
08:01 18/04/2015  |  ՄամուլԱռաջիկա օրերին Էկվադորը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Հրապարակ»
16:32 16/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱՄՆ Նևադա նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
11:01 15/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՉիլիի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձև է ընդունել. Վիգեն Սարգսյան
14:03 21/03/2015  |  ԼՐԱՀՈՍՍիրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը և աշխարհի բոլոր երկիրներից պահանջել նույն քայլն անել
16:58 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍԱպրիլի 24-ի նախօրյակին Լեհաստանը պատրաստվում է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև
15:19 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍ«Չպետք է լռել,պետք է գործել». Լիտվացի պատգամավոր
12:51 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍ1.5 միլիոն հայեր Ցեղասպանությանը զոհ գնացին, ևս 2 միլիոնը ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը՝ Բետերայի քաղաքապետարանը դատապարտում է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]