Թեմաներ
Երկուշաբթի 05 / 13 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/12/2024   23:33 Ամոթ է նրանց իշխանություն անվանելը, ինչ իշխանություն. Շիրակի թեմի առաջնորդ 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/12/2024   21:17 Խաղաղության գնալու իրական օրակարգը. հրամապարկվեց շարժման` խաղաղության ծրագիրը 05/12/2024   21:04 Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բակում առկա է հաստաբուն ծառի ընկնելու վտանգ 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին 05/12/2024   20:38 Երևանում ծառն ընկել է «Nissan» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաների վրա 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/12/2024   20:15 Պատերազմը կարող է սկսվել միայն Հայաստանի գործող իշխանությունների և Ալիևի փոխադարձ համաձայնության արդյունքում. Մելիքյան 05/12/2024   20:09 Նիկոլ Փաշինյան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. ստերի հավաքածուն` մեկ տեսանյութում 05/12/2024   19:56 Հրաձգություն Ալաբամայում․ կան վիրավորներ 05/12/2024   19:39 ՌԴ Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/12/2024   19:04 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/12/2024   18:50 Բլինքենը հայտարարել Է Ուկրաինային ռազմական մատակարարումներն արագացնելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին 05/12/2024   18:40 Ստի դեմ պայքարի երթով` երիտասարդ հոգևորականի առաջնորդությամբ երիտասարդները շարժվեցին Հանրապետության Հրապարակ 05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/12/2024   17:45 Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին սամբոյի Եվրոպայի առաջնությունում 05/12/2024   17:31 Պայթյուն՝ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում գտնվող ավտոտնակում 05/12/2024   17:20 Երեւանում մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը, երիտասարդները ոտքի են կանգնել․ ուղիղ 05/12/2024   17:06 Ստի ու կեղծիքի օրեր են , թշնամության և ատելության օրեր են և ամենամեծ մեղքի՝ ինքնաարդարացման օրեր են. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/12/2024   16:56 ՏՏ ոլորտի ընկերություններին 5 միլիարդ դրամ կբաժանեն 05/12/2024   16:31 Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր. Ստեփան Դանիելյան 05/12/2024   16:12 Երկու ոսկե մեդալ է նվաճել 44-օրյա պատերազմի մասնակիցը 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/12/2024   15:46 Պայթյուն՝ Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 05/12/2024   15:20 Կոսովոն հրաժարվել է սերբական դինարից 05/12/2024   15:00 ԱՄՆ-ում մահացել է տղամարդը, ում խոզի երիկամ էին փոխպատվաստել 05/12/2024   14:39 ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ. Sputnik Արմենիա 05/12/2024   14:18 «Շարժումը այս փուլում գրանցեց երկու կարևոր փաստ». Անժելա Էլիբեգովա 05/12/2024   14:00 Ադրբեջանն ասում է Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է, ողջ Հայաստանը տանք ու խաղաղ իրենց տիրապետության տակ ապրե՞նք. Դանիելյան 05/12/2024   13:42 ՌԴ Բելգորոդում շենքի մի մասնակի փլուզումից հետո փրկվել է 12 մարդ 05/12/2024   13:28 Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ 05/12/2024   13:19 Ոստիկանների բռնի գործողություններից հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյանը եկել է Պատարագի 05/12/2024   12:52 Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությունը պարգևավճար է տալու. Արտակ Զաքարյան 05/12/2024   12:32 Դանակահարություն՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկում ծննդյան արարողության մասնակիցների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 05/12/2024   12:11 Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը 05/12/2024   11:59 Էրդողանն ու Միցոտակիսը կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը» 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/12/2024   11:23 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/12/2024   11:02 Կանադայում ձերբակալել են սիկհ առաջնորդի սպանության մեջ չորրորդ կասկածյալին 05/12/2024   10:45 Ծաղկաձորում մեկնակել է Արցախ-Հայաստան երիտասարդական ֆորումը, որը կտևի 3 օր (տեսանյութ) 05/12/2024   10:28 Բագրատ արքեպիսկոպոսը պետք է դառնա ոչ թե քաղաքական լիդեր, այլ ստանձնի արբիտրի դերը, որի առկայության դեպքում որևէ ղեկավար չի դառնա այն հրեշը, որ դարձավ Փաշինյանը․ Պողոսյան 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/12/2024   10:12 Երեք ներկայացում, լեփ լեցուն դահլիճներ ու աննկարագրելի էմոցիաներ 05/12/2024   10:08 Երևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել երթևեկելի հատվածը 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/11/2024   23:26 Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանում 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում
05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/11/2024   10:27 Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին «սուրճի հրավիրելու» մտադրությամբ Էջմիածնի դպրոց գնացած երիտասարդներին 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/11/2024   13:39 Ձեզ լավ նայեք, Փաշինյան ջան.վարչապետը չնախատեսված կանգառ ունեցավ Գայ բնակավայրում, կողմնակիցները հավաքված էին (տեսանյութ) 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի մասնակիցների պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ 04/23/2015   11:44  |  ԼՐԱՀՈՍ

 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի մասնակիցների պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ ելույթ է ունեցել, որի ժամանակ մասնավորապես ասել է.
 
«Հարգարժա՛ն հյուրեր,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
 
Մեծ պատիվ է այս երեկոն ձեզ հետ միասին անցկացնելը։ 
 
Ճիշտ մեկ դար առաջ՝ ապրիլի 24-ին, հայ տեսակի բնաջնջումը ծրագրած եղեռնագործներն իրենց ոճիրը սկսեցին երկու հարյուր հիսուն հայ մտավորականների ձերբակալությամբ ու հոշոտումով։ 
 
Եղեռնագործները վստահ էին, թե դարավոր բնօրրանից արմատախիլ, զանգվածային ջարդերի ու անապատի ամենակուլ ավազներում անմարդկային տառապանքի խաչին գամված հայի տեսակը պիտի վերանա։ Սակայն պարզվեց, որ հոգու հավերժության, փրկության ու հարության խորհուրդն առաջինը պետականորեն ճանաչած ժողովրդին բնաջնջելու ունակ զորություն, գոնե այս՝ երկրային կյանքում գոյություն չունի։
Այս օրերին մենք ոգեկոչում ենք մեր մեկուկես միլիոն անմեղ զոհերին, վերհիշում նրանց տառապանքի ուղին ու խոնարհվում նրանց անմար հիշատակի առաջ։ 
 
Ես երկար պատմություն չեմ պատմելու. այդ պատմությունը պատմում է ամեն մի հայ ընտանիք, որ ապրում է Հայաստանում կամ Թուրքիայում, Ռուսաստանում կամ Ֆրանսիայում, Հյուսիսային կամ Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում կամ Ավստրալիայում: Որովհետև դա մե՛ր ընտանիքների պատմությունն է: Թուրքական պետությունը ոչնչացրել է իր հպատակներին, որոնք 1-ին աշխարհամարտում կռվող կողմ չէին, նրանք խաղաղ, քաղաքացիական բնակչություն էին և սպանվել են միմիայն հայ լինելու պատճառով:
 
Հարգելի՛ ներկաներ
 
Մեզ հաճախ հարցնում են, թե հայերն ինչու են այդքան խոսում ցեղասպանության մասին և նույնիսկ զարմանում են, որ 21-րդ դարում դա կարող է լինել օրակարգային հարց: Բայց մենք բոլորս անցյալ տարի վկան եղանք եզդիների կոտորածների: Մարդկանց սպանում էին իրենց ազգային և կրոնական պատկանելության համար: Եվ եզդի փախստականները քայլեցին նույն դժոխային ճանապարհներով, ինչ հայերը: Մենք բոլորս ստիպված ենք խոստովանել, որ իբրև միջազգային հանրություն, չունենք նման երևույթները կանխելու հուսալի մեխանիզմներ: Ավելին՝ մենք տեսնում ենք ահագնացող բռնություն գործելաոճի և ցինիզմ՝ մեկնաբանությունների մեջ: 
Սա՛ է այսօրվա իրականությունը: Նաև այստեղ է խնդրի արդիականությունը:
 
Հարգելի՛ հյուրեր,
 
Թուրք ազգայնամոլները հույս ունեին, որ հայերի ցեղասպանությամբ հայ ժողովրդի հարցերը իրենք լուծել էին և լուծել էին այնպես, ինչպես իրենք էին ճիշտ համարում: Նրանցից ոմանք նույնիսկ համոզված էին, որ հայ ժողովրդի ապագայի դուռը մեկընդմիշտ փակված է: Եվ փակողը իրենք էին:
 
Մենք այսօր ասում ենք հետևյալը՝ հայերն իրենց հայրենիքում պետականորեն և մշակութապես ապրել, արարել ու պայքարել են հազարամյակներ շարունակ: Մեր ճամփան հավերժի ճամփա է, և մենք չենք պատրաստվում թևաթափ լինել: Ավելին՝ նույնիսկ ֆիզիկական բնաջնջումը և արտաքսումը սեփական հայրենիքից, բռնի իսլամացումը և բռնի թրքացումը մեզ չեն հուսահատեցրել: Երիտթուրքերի զինանոցի այդ գործիքները նույնպես ի զորու չէին մի ողջ քաղաքակիրթ ազգ վերացնելու: Միայն Հրանտ Դինքի սպանության փաստը բավական է տեսնելու, որ այդ զինանոցի գործիքներից դեռ այսօր էլ մնացել են: Կրկնում եմ, մենք ոչ միայն չենք թուլացել ոգով, այլև ամրացել ենք: Մենք վերապրել ենք ու վերածնվել, մենք պետականորեն վերադարձել ենք ազգերի համաշխարհային ընտանիք: Այո՛, ծանր հարված ենք ստացել, ունենք դառը փորձ: Դարձել ենք ավելի զգույշ և շրջահայաց: Բայց այդ փորձը մեզ օգնում է և չի խանգարում լինել խիզախ այնտեղ, որտեղ պետք է լինել խիզախ: 
 
Հարգելի՛ ներկաներ,
 
Մենք ցավով ենք արձանագրում, որ ժամանակակից Թուրքիայում հայ բառը շարունակում է կիրառվել որպես վիրավորանք և հայհոյանք: Այս հարցում նրա հետ մրցակցության մեջ է միայն մեկ պետություն: Թուրքիան աշխարհի միակ երկիրն է, որտեղ հայերը զանգվածաբար կրում են ոչ հայկական ազգանուններ: Պատճառը մեկն է և շատ պարզ: Վախը: Ես խոսում եմ ոչ թե 1915, այլ 2015 թվականի Թուրքիայի մասին: Նույնիսկ այսօր մարդիկ վախենում են վերականգնել իրենց հայկական անունները ու ազգանունները: Սա մեզ համար չափանիշ է:
 
Միևնույն ժամանակ մենք խոստովանում ենք, որ Թուրքիայում կա լուրջ տեղաշարժ: Այսօր այնտեղ տպագրվում են գրքեր և հոդվածներ հայերի ցեղասպանության և հարակից հարցերի վերաբերյալ: Ընդամենը տաս տարի առաջ նման հրապարակումները պարզապես անհնար էին: Սա թեև փոքր, բայց առաջընթաց է: Այդ երկրի ոչ թուրք քաղաքացիներն ավելի բաց ու համարձակ են սկսել խոսել իրենց էթնիկ պատկանելության և իրավունքների մասին: Թուրքիայի մտավորականության ավելի ու ավելի լայն շերտեր են ի հայտ գալիս, որոնք պահանջում են առերեսվել սեփական պատմության՝ այդ թվում և նրա սև էջերի հետ: Մեր ուղերձը Թուրքիայի հասարակությանը հստակ է. մենք ակնկալում ենք արժանապատվություն սեփական քաղաքացիների և պատմության հետ հարաբերություններում: 
 
Հարգելի՛ գործընկերներ,
 
Շատերին է հայտնի Հիտլերի խոսքը, որով նա ոգևորում էր իր զինվորականներին: Նա տալիս էր անպատժելիության երաշխիք՝ ասելով. «Հիմա ո՞վ է հիշում հայերի կոտորածները»: 
 
Այսօր մենք ասում ենք, որ մե՛նք ենք հիշում: Մե՛նք և միլիոնավոր մարդիկ աշխարհում: 
 
Մենք անուն առ անուն հիշում ենք այն թուրք և քուրդ հարևաններին, որոնք իրենց կյանքը վտագի ենթարկելով հայ երեխաներ են թաքցրել և փրկել: 
 
Մենք հիշում ենք այն արաբ բեդվիններին, ովքեր անապատում հայերի մահվան քարավանների միջից հայ երեխաներ էին թաքցնում ու փրկում: Բոլոր բարի մարդկանց անհնար է այստեղ թվարկել, բայց մենք նրանց հիշում ենք անուն առ անուն: 
 
Մենք հիշում ենք նաև հայ ժողովրդի դահիճներին: Հայոց ցեղասպանության բոլոր գլխավոր դահիճներին հայ ժողովրդի զավակները չմոռացան ու երբեք չեն մոռանա: Այն դահիճներին, ովքեր հետագայում ստացան հենց թուրքական դատարանի դատավճիռը: 
 
Մենք ոչ մի բարի գործ և չար գործ չենք մոռացել: 
 
Մենք հիշում ենք և պահանջում: 
Սիրելի՛ հյուրեր,
Շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր մեզ հետ եք: Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք գլոբալ համաժողովի շրջանակներում և հետաքրքիր շփումներ Հայաստանում: Բարո՛վ եք եկել»:
 
 

Հարակից հրապարակումներ`

11:01 23/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԹուրքիայի նախագահի ցինիկ հայտարարությունը խոսում է նրա թուլության մասին. ԱԺ պատգամավորները մեկնաբանում են Էրդողանի հայտարարությունը
13:21 22/04/2015  |  ԼՐԱՀՈՍ«Ցեղասպանությունների պատմության մեջ սա ամենաակնհայտ ցեղասպանությունն է». Դոնալդ Բլոքսհեմ
12:34 22/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀիտլերը սխալվել է. «Այս շաբաթ ամբողջ աշխարհն է հիշում թուրքերի կողմից հայերի սպանդը 1915թ.», որը Ցեղասպանություն է. Ջեֆրի Ռոբերտսոն
12:24 22/04/2015  |  ԼՐԱՀՈՍ«Ավելի հեշտ է քրեական հանցագործության համար մեղավորներին դատապարտելը, քան՝ ցեղասպանության». Դոննա-Լի Ֆրիզ
11:43 22/04/2015  |  ԼՐԱՀՈՍ«Հայտնվելով խնդիրների կիզակետում՝ Հայաստանը մեզ օգնում է, օգնում է հասկանալ մեր դերը». Թորբյորն Յագլանդ
11:13 22/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՕբամայի որոշումը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն. Հայ Դատի գրասենյակ
07:53 22/04/2015  |  ՄամուլԻնչ սպառնալիքներով է Չավուշօղլուն ԱՄՆ գնացել և ինչպես է սպառնում ՄԱԿ-ին. «Հրապարակ»
07:45 22/04/2015  |  Մամուլ«System of a Down» խումբն արդեն Երևանում է. «Ժողովուրդ»
14:53 21/04/2015  |  ԼՐԱՀՈՍԶարուհի Փոստանջյանը՝ ԱԺ հայտարարության մասին. 100 տարի մենք լռել ենք, 100 տարի չենք ասել աշխարհին, որ մենք ունենք նաև պահանջներ
12:39 21/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Մենք գենոցիդը համարում ենք ոճրագործություն բոլորի դեմ». Հերմինե Նաղդալյանը ԵԽ ԽՎ-ում բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]