Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ» 05/16/2024   08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ» 05/16/2024   08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ» 05/16/2024   08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ» 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/16/2024   08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» 05/16/2024   08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ» 05/16/2024   08:09 Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություններն ու «հայկական հրաշք»-ը. «Ժողովուրդ» 05/16/2024   08:05 Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» 05/16/2024   08:03 էրատոյի անդամը՝ կասկածյալ․ «Հրապարակ» 05/16/2024   08:00 Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ» 05/16/2024   00:21 Առաջիկա 8-9 օրերի ընթացքում երկու կողմերի սահմանապահները կանգնելու են Տավուշում համաձայնեցված սահմանի վրա 05/16/2024   00:14 Ֆրանսիան Նոր Կալեդոնիա զորքեր է մտցրել ջարդերի պատճառով 05/16/2024   00:00 Ուսուցչուհին թմրանյութ է վաճառել եւ խուսափել բանտից 05/15/2024   23:53 Ֆիցոյի վիճակը կրիտիկական են անվանել 05/15/2024   23:48 Սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը. ստորագրվել է արձանագրություն 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   23:03 Առավոտյան ժամը 10:30-ին՝ Կառավարության շենքի դիմաց․ «Տավուշը հանուն հայրենիքի» 05/15/2024   22:43 Windows 11-ում օգտատիրոջը հետեւելու գործառույթ են հայտնաբերել 05/15/2024   22:29 Տարածքների փոփոխության հետ կապված ցանկացած գործընթաց  պետք է տեղի ունենա հանրաքվեով. արքեպիսկոպոս 05/15/2024   22:16 34-ամյա տղամարդը վերադարձել է Հայաստան 05/15/2024   21:57 Բայդենն ու Թրամփը համաձայնել են մասնակցել սեպտեմբերին կայանալիք բանավեճին 05/15/2024   21:40 Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:23 Դանիելյանն իրավունք է տվել քաղցկեղով հիվանդ երեխաներին մկրտելու. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   21:15 Սլովակիայի խորհրդարանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները՝ այդ երկրի վարչապետի դեմ մահափորձից հետո 05/15/2024   21:09 Ոստիկանապետը՝ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի մասին (տեսանյութ) 05/15/2024   21:01 Այս շաբաթվա մեջ կավարտենք նախանշած ծրագիրը. արքեպիսկոպոս 05/15/2024   20:52 Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել. Ավագանին պետք է նոր ղեկավար ընտրի 05/15/2024   20:39 Արցախյան պատերազմի վետերանները միացել են շարժմանը (տեսանյութ) 05/15/2024   20:30 Լուկաշենկոն մեկնել է Ադրբեջան՝ բանակցությունների 05/15/2024   20:22 Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի պահանջով ժամը 20։00-ին հեռացրեց արգելապատնեշները՝ թույլ տալով շարունակել երթը (տեսանյութ) 05/15/2024   20:14 Փաշինյանը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին. քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 05/15/2024   20:08 Ոստիկանությունն այնքան նշանակություն ունի, որքան նշանակություն մենք կտանք.Արքեպիսկոպոս Գալստանյան 05/15/2024   19:57 Մենք ապրում ենք մի մեծ հոգեբուժարանում, որտեղ գլխավոր բժիշկը բացակա է. Շարժման առաջնորդ 05/15/2024   19:56 Հատուկ միջոցներով զինված ոստիկանները պաշարել են Թումանյան փողոցը. ինչ է ծրագրվում (տեսանյութ) 05/15/2024   19:53 ՀՀ զինված ուժերում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները 05/15/2024   19:41 Սա մեր բոլորի անարգանքն է. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 05/15/2024   19:27 Ոստիկանական ուժերը սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և թույլ չեն տալիս անցնել դեպի Սուրբ Աննա եկեղեցի 05/15/2024   19:12 Ճապոնիայում ռեկորդային արագ տարածվում է մահացու վտանգավոր հիվանդությունը 05/15/2024   19:00 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. Վարչապետ 05/15/2024   18:51 Բագրատ Սրբազանն արձագանքել է իր հետ ողջագուրվելու համար վաստակավոր բժշկին աշխատանքից ազատելու դեպքին 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/15/2024   18:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ 05/15/2024   18:17 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն վիրավորվել է հրաձգության ժամանակ 05/15/2024   18:09 Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը բառիս բուն իմաստով. Շարժան առաջնորդ 05/15/2024   18:05 Ստամբուլում՝ մետրոյի մուտքի մոտ, պայթուցիկ է հայտնաբերվել 05/15/2024   17:55 Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ -որ վատ իրադարձության.Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/14/2024   21:00 Մրցակցությունը Արսեն Թորոսյանի ու Տիգրան Ավինյանի միջև է․ արքեպիսկոպոսը վարչապետի թեկնածուներ է առաջարկում 05/14/2024   14:51 Ինձ վիրավորողը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին. այս իշխանությունը հեռանալու է շատ ավելի շուտ, քան պատկերացնում է. Մանուկ Սուքիասյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը 2rd.am կայքին 04/08/2015   18:44  |  ԼՐԱՀՈՍ


Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
 
- Պարոն նախագահ, հանրահայտ է, որ հենց Դուք էիք այն պետական ու քաղաքական գործիչը, ում շնորհիվ 17 տարի առաջ, 1998 թվականին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մտավ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգ: Այսօր, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, կցանկանայինք իմանալ ձեր կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հեռանկարների մասին: Ինչո՞վ ենք մոտենում 100-ամյակին, և ո՞ր ուղղությամբ պիտի կենտրոնացնենք ջանքերը՝ մեր նպատակներին հասնելու համար:
 
- Դատելով երկու կողմերի քաղաքական գործիչների բառապաշարից, հայ-թուրքական հարաբերությունները, անկասկած, վատացել են: Պատճառները շատ են, բայց գլխավորը ես կհամարեի Թուրքիայի եվրոպական ձգտումների ակնհայտ նվազումը, ինչը նշանակում է, որ նվազել է նաև հանդուրժողականություն և բարյացկամություն ցուցադրելու կարիքը: Հարևանների հետ խնդիրների զրոյացման  քաղաքականությունը ամբողջապես տապալվեց տարածաշրջանային խնդիրների կտրուկ բևեռացման պայմաններում: Թուրքիայի գործողություններն այսօր ուղղակի արտահայտում են նրա՝ տարածարջանում դոմինանտ դիրք ստանալու ահագնացած ձգտումները, իսկ դա նշանակալիորեն մեծացնում է Ադրբեջանի նշանակությունը Թուրքիայի արտաքին քաղաքական հաշվարկներում: Այս ամենը միայն ուժեղացնում է Թուրքիայի կանխակալությունը Ղարաբաղյան հակամարտության հարցերում և ամենևին չի նպաստում ապաշխարությանը հեռավոր անցյալի իրադարձությունների համար: 
 
Կարծում եմ, որ բացասական դեր խաղացին նաև 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Մեռելածին լինելով հանդերց, դրանք այնուամենայնիվ գերագնահատված փոխադարձ սպասումներ առաջացրեցին ինչպես Հայաստանում ու Թուրքիայում, այնպես էլ՝ միջազգային հանրության շրջանում: Իսկ չափազանցված, անիրականանալի սպասումները միշտ հանգեցնում են ելակետային իրավիճակի վատթարացման: Թուրքիան արձանագրությունների միջոցով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը  զսպելու հնարավորություն ստացավ: Ոչ մի տարբերություն չկա, թե ֆիզիկապես որտեղ է գտնվում ստորագրված փաստաթուղթը՝ խորհրդարանո՞ւմ, թե՝ ԱԳՆ-ում: Քանի դեռ արձանագրություններից հետ չի կանչված ՀՀ ստորագրությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը դժվար թե լինեն շոշափելի: Այս ամենի հետ մեկտեղ, այսօր քչերն են հավատում հայ-թուքական սահմանի գործարկման հեռանկարին, մինչդեռ դա միակ բանն էր, որ Հայաստանը կարող էր ստանալ արձանագրությունների իրագործումից: 
 
Մենք չենք կարող պարզապես պատմություն համարել 100 տարի առաջ տեղի ունեցածը, և ոչ միայն բարոյական նկատառումներով, այլև այն պատճառով, որ Հայաստանի և ԼՂՀ անվտանգության հարցը շարունակում է արդիական մնալ նաև հիմա: Ցեղասպանության ճանաչման թեման այսօր պետք է դիտարկել մեր անվտանգության ընդհանուր և միասնական համատեքստում: Ակնհայտ է, որ աշխարհը ավելի վտանգավոր է դարձել, լոկալ պատերազմներն ու հակամարտությունները, իրենց ծանրագույն հումանիտար հետևանք¬նե¬րով, շատացել են, և դրանք անմիջապես մեր կողքին են: Գլոբալ և տարածաշրջանային գործող դերակատարների կոնֆիգուրացիան ու շահերն էլ առանձնապես չեն փոխվել:
 
- Օգտվելով առիթից, անդրադառնանք ներքաղաքական կյանքի երկու ամենահրատապ հարցերին: Առաջինը՝ նախագահի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումներն են: Մեկ անգամ Դուք արդեն արտահայտվել եք այդ առիթով: Սակայն այժմ մենք գտնվում ենք նոր փոլում. սկսվել են քննարկումներ քաղաքական կուսակցությունների հետ, և հաջորդ տարվա սկզբին հանրության դատին կհանձնվի հիմնական օրենքի փոփոխության միանգամից երկու տարբերակ՝ անցում  կառավարման խորհրդարանական ձևաչափի կամ գործող համակարգի պահպանում: Փոխվե՞լ է արդյոք այս ընթացքում Ձեր վերաբերմունքը բարեփոխումներին ընդհանրապես: Կառավարման ո՞ր մոդելին եք Դուք տալիս նախապատվությունը: 
 
- Իմ տեսակետը չի փոխվել՝ սահմանադրական փոփոխությունների իմաստ ես չեմ տեսնում և վստահ եմ, որ Հայաստանի ներկա խնդիրները ոչ մի կերպ կապված չեն գործող Սահմանադրության հետ, առավել ևս՝ պետական կառավարման ձևի հետ: Կրկնվեմ. երկիրը  անհաջող կամ էլ հաջողությամբ կարելի է կառավարել ինչպես նախագահի, այնպես էլ՝ վարչապետի աշխատասենյակից: 
Աշխարհում կան թե նախագահական և թե խորհրդարանական համակարգի գործածաման ինչպես լավ, այնպես էլ վատ օրինակներ: Բայց խորհրդարանական երկրների հաջողակության պարտադիր պայմանն է կայացած կուսակցական համակարգի առկայությունը՝ ներկուսակցական արդյունավետ ժողովրդավարությամբ, ֆրակցիոնիզմով, կուսակցական ղեկավարության ու ռազմավարության նորացմանը բերող ներկուսակցական պայքարով: Ձեզ հայտնի՞ են այդպիսի կուսակցություններ Հայաստանում: Ցավոք, մեզանում նույնիսկ քաղաքական բանավեճի մակարդակը ափսոսանքի աստիճան պրիմիտիվ է: 
 
Միամտություն կլինի կարծելը, թե խորհրդարանական մոդելը ինքաբերաբար կբերի ժողովրդավարական և մրցակցային կուսակ-ցական միջավայրի առաջացմանը: Շատ ավելի հավանական է, որ այն կահագնացնի Հայաստանում արմատավորված ու նրա դժբախտություններից մեկը հանդիսացող հովանավորչական կառավարումը:
 
- Այժմ կխնդրեի, որ անդրադառնաք  Բարգավաճ  Հայաստանի շուրջ ծավալված իրադարձություններին: Մամուլում մինչև հիմա հանդիպում են տարատեսակ, երբեմն ՝ տրամագծորեն հակառակ ասեկոսեներ ու մտավարժանքներ՝ կատարվածի մեջ Ձեր դերակատարության և ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած աղետից հետո Ձեր քաղաքական ապագայի մասին: Ոմանք կարծում են, թե Դուք սառնասրտորեն հետևեցիք դատաստանին և ոչինչ չարեցիք, որպեսզի փրկեք ԲՀԿ-ն, իսկ դա նշանակում է, թե Դուք ինչ-ինչ պայմանավորվածություններ ունեիք իշխանությունների հետ: Ուրիշները կարծում են, թե Դուք պարզապես չկարողացաք օգնել Ծառուկյանին, չկարողացաք փրկել «Ձեր» քաղաքական հենարան կուսակցությունը: Որտե՞ղ է ճշմարտությունը: 
 
- Երկու հնչեցված վարկածներն էլ չեն համապատասխանում իրականությանը: 
 
Ես ուշադիր հետևել եմ վերջին տարիներին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, սակայն դրանց մասնակից երբեք չեմ դարձել: Ես լավ հարաբերություններ ու շփումներ ունեի Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն կուսակցության և նրա ղեկավարի հետ համագործակցության ապագա ձևաչափերի շուրջ ստվերային քաղաքական պայմանավորվածություններ չեմ ունեցել: Այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ինչպես ԲՀԿ, այնպես էլ իմ գրասենյակի ներկայացուցիչները, և մեր մեղքը չէ, որ ոչ բոլորն են հավատացել նրանց անկեղծությանը: ԲՀԿ-ն ուներ իր քաղաքական թիմը, որն ակտիվորեն առաջ էր տանում կուսակցության շահերը: Վերջին տարիներին ԲՀԿ-ն համառ ձգտում էր ցուցաբերում՝ սեփական թեկնածուներով մասնակցելու ինչպես խորհրդարանական, այնպես էլ՝  նախագահական ընտրություններին: Ակնհայտ է նաև, որ միանգամայն հասկանալի պատճառներով ես չէի կարող համագործակցել մի քանի ամիս առաջ ձևավորված ոչ իշխանական ուժերի եռյակի ձևաչափին: Եվ ընդհանրապես, այդպիսի ֆորմատ չէր էլ կարող լինել, եթե ԲՀԿ-ն սպասարկեր իմ շահերը: 
 
Այդ օրերի իմ հայտարարությունը ստեղծված իրավիճակի և երկրի համար դրա հնարավոր բացասական հետևանքների խնդրով մտահոգ՝ Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ նախկին նախագահի հայտարարություն էր: 
 
- Այսքանով հանդերձ, բոլորի համար ամենահրատապ հարցը մնում է հետևյալը. ի՞նչ է լինելու հետո: Կվատթարանա՞ իրադրությունը երկրում, թե՞ ընդհակառակը, հայտնվել են իրավիճակի բարելավման հնարավորություններ: Ընդհանուր առմամբ, ի՞նչ կարելի է սպասել տեսանելի ապագայում՝ վատթարացո՞ւմ, թե՞ բարելավում:
 
- Իսկ ի՞նչ է փոխվել երկրում, որ իրավիճակը բարելավվի: ԲՀԿ-ի կազմաքանդումն, իհարկե, թեթևացրեց իշխանությունների կյանքը, դրանով հանդերձ՝ ուժեղացրեց երկրում առկա քաղաքական մենաշնորհը, մնացած բոլոր խնդիրները թողնելով ինչպես որ կային, կամ էլ ավելի խորացնելով դրանք: Այդ խնդիրներից շատերի մասին ես արդեն  խոսել եմ նախորդ հարցազրույցներում, ուստի չեմ ուզում կրկնվել:  Վերջին մեկ տարում Հայաստանի արտարժույթի պահուստների կրճատման դինամիկան ցանկացած տեքստից ավելի խոսուն է: Արտաքին պարտքը շարունակում է աճել՝ դրա կառուցվածքի վատթարացմամբ: Վերջին փոխառությունը՝ տարեկան 7,5 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, խոսում է մեր տնտեսության տխուր վիճակի մասին և ստեղծում է երկրի սնանկացման սպառնալիք: Հասկանում եմ, որ լավ կյանքից չէ, որ այդպես է արվում, բայց պարտքերի մեջ թաղվելն էլ ամենևին ելք չէ: Դրա հետ մեկտեղ, տնտեսական վիճակի արմատական փոփոխմանը ուղղված որևէ գործուն քայլ չի կատարվում:
 
Դրականների շարքին ես կդասեի երկու հանգամանք, որոնք, իրականում, մեզնից կախված չեն: 
 
Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի հանգուցալուծման բարձր հավանականությունը և կիրառվող պատժամիջոցները վերացումը: Դա Հայաստանի տնտեսության համար նոր հնարավորություններ կբացի, իսկ միջնաժամկետ հեռանկարում կհավասարակշռի տարածաշրջանի՝ Իրանի մեկուսացմամբ աղճատված աշխարհաքաղաքական պատկերը: 
 
Նավթի ցածր գները կզրկեն Ադրբեջանին իր ռազմական պոտենցիալն ընդլայնելու առաջվա հնարավորություններից: Բաքուն ստիպված կլինի խնայողությունների և նավթագազային եկամուտների առյուծի բաժինը ծախսել սոցիալական կայունությունը պահպանելու վրա: Դա կնվազեցնի Ադրբեջանի՝ վերջին տարիներին դրսևորվող ռազմատենչ նկրտումները:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]