Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   19:32 Ոստիկանները կանգնած են վահաններով, ի՞նչ են անում այնտեղ, ինչի են վահաններով կանգնած, ումից՝ ում են պաշտպանում. Տավուշի թեմի առաջնորդ 05/10/2024   19:29 Բագրատ Սրբազանը երկքաղաքացի է, չի կարող լինել վարչապետի թեկնածու. Չալաբյան 05/10/2024   19:24 Փոփոխությունը շատ մեծ է, ժողովրդի մեջ հավատն արթնացել է. Մրո 05/10/2024   19:19 Պուտինը Միշուստինին վարչապետ է նշանակել 05/10/2024   19:08 Արգենտինայում գնացքներ են բախվել 05/10/2024   19:02 Ազատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի. Մելիքյան 05/10/2024   18:58 Իշխանության աղբյուրն ո՞վ ա , ժողովուրդն ա. Նիկոլ Փաշինյան 05/10/2024   18:57 Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է մեր պայմաններով. Ալիև 05/10/2024   18:47 Իրենք հիմք չունեն իրենց լեգիտիմ համարելու. ցուցիչներ կան, որ իրավիճակ է փոխվել. Մելոյան 05/10/2024   18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ 05/10/2024   18:25 Հանրապետության հրապարակում շարունակվում է Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքը. ուղիղ 05/10/2024   18:21 Բժշկականի ուսանողները չեն միացել համընդհանուր դասադուլին. Խոսնակը վստահեցնում է՝ ճնշումներ չկան 05/10/2024   18:09 Թուրքիայում իրաքցի ներգաղթյալը գնդակահարել է ուսումնարանի տնօրենին 05/10/2024   17:50 ՀՀ փաստաբանների պալատը անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերի մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին 05/10/2024   17:43 «ՀԺ»-ն ինչի՞ է խառնվել, վարչապետ դառնալու ոչ ցանկություն ունեմ, ոչ ձգտում․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/10/2024   17:41 Այդ հոգևորականը ՔՊ-ից 1,5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին 05/10/2024   17:39 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել 05/10/2024   17:35 Թուրքիան դիմել է Ադրբեջանին օկուպացված Շուշիում հյուպատոսություն բացելու համար 05/10/2024   17:34 Դասադուլ հանուն ազգի փրկության չի նշանակում ուսման որակի վատացում 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   17:16 Քվե ապահովող ընտրողը կարող է նաեւ իր ընտրած վարչապետին զրկել պաշտոնից. քաղտեխնոլոգ 05/10/2024   17:10 Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը 05/10/2024   16:51 Նախիջևանում 2 ուսանող է խեղդվել լճում 05/10/2024   16:44 Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար 05/10/2024   16:31 Սպիտակ-Երևան մայրուղին այս պահին 05/10/2024   16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում 05/10/2024   16:18 Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը 05/10/2024   15:58 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին 05/10/2024   15:53 Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է սահմանափակվեն միայն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Միրզոյան 05/10/2024   15:50 Սանկտ Պետերբուրգում կամրջից ընկած ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը. (տեսանյութ) 05/10/2024   15:44 Անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս ՔՊ պատգամավորներին․ Բաբայան 05/10/2024   15:35 Բորելը հաստատել է, որ ԵՄ մի շարք երկրներ մտադիր են ճանաչել Պաղեստինը 05/10/2024   15:33 Երևան քաղաքում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով. քրեական վարույթ է նախաձենռվել 05/10/2024   15:31 ՀՀ-ում իրականացվող ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 05/10/2024   15:27 Երևան-Սևան ավտոճանապարհին կողաշրջվել է «Zil» մակնիշի բեռնատարը որը բեռնված է եղել գազի բալոններով 05/10/2024   15:26 Ալմաթիում արտգործնախարարների բանակցությունները կտևեն 2 օր 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/10/2024   14:52 Սանկտ Պետերբուրգում ուղևորատար ավտոբուսն ընկել է Մեյկա գետն ու խորտակվել (տեսանյութ) 05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/10/2024   14:46 Բեռնատարները մնացել են ճանապարհին. Հայաստան-Իրան միջպետական ճանապարի Սիսիանի հատվածը դեռ փակ է (տեսանյութ) 05/10/2024   14:44 Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը 05/10/2024   14:31 Դիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս ․․․Արցախի ՄԻՊ-ի ուղերձը ուսանողներին 05/10/2024   14:21 Մեկնարկել է Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ալմաթի քաղաքում 05/10/2024   14:16 Անհնազանդության ակցիաներ Սիսիանում. բեռնատարներով փակել են միջպետական ճանապարհը 05/10/2024   14:12 Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան 05/10/2024   14:05 Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան 05/10/2024   14:04 Եթե ժողովուրդը որոշի ու կաթողիկոսն օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Բագրատ սրբազանը չհերքեց, որ կարող է վարչապետ դառնալ 05/10/2024   13:50 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ 05/10/2024   13:49 Բագրատ Սրբազանը կոչ արեց փողոցներ փակել ամենուր՝ նույնիսկ դռան դիմացի փողոցը. (տեսանյութ) 05/10/2024   13:27 Ոստիկանության օրինական պարտականությունն է պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից. Իրավապաշտպան
05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/10/2024   08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ»

Պահանջատիրությունը մեր ժողովրդի դատի էությունն է. Արամ Ա կաթողիկոս. «Արմենպրես» 03/19/2015   12:54  |  ԼՐԱՀՈՍ

 
Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցը սովորական տարեթիվ չէ և ոգեկոչման արարողություններին զուգահեռ պետք է հստակ լինի, թե որն է հայ ժողովրդի նպատակը, որն է թիրախն ու ինչի վրա պետք է շեշտը դնել: Այս մասին ընդգծում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում: Վեհափառը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարելիցին և դրանից հետո հայ ժողովրդի անելիքների իր տեսլականը, կարևորում Հայոց ցեղասպանութայն հարցի բարձրացումը իրավական հիմքի վրա:
 
-Վեհափառ Տեր, այս տարի հայ ժողովուրդը կոգեկոչի Հայոց ցեղասպանության 100 րդ տարելիցը: Ո՞րն է Ձեր պատգամը հայ ժողովրդին և միջազգային հանրությանը:
 
-Երբ շուրջ երեք տարի առաջ սկսեցինք պատրաստվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքներին, մենք կարևորությամբ շեշտեցինք հետևյալը. որպես մեր գործընթացի մեկնակետ, ինչպես նաև նպատակակետ` առաջին հերթին հայտարարեցինք, որ 2015-ը սովորական տարելից չէ, որ պետք է նշենք և իր խորքով, բնույթով ու նպատակով բոլորովին պետք է տարբերվի: Սովորական ձեռնարկներից բացի, պետք է հստակ դառնա մեր նպատակը` որտեղ պետք է շեշտը դնել` որն է լինելու մեր թիրախը: Ռազմավարական և մարտավարական մեր մոտեցումները պետք է հստակորեն ճշտենք: Նույնը պետք չէ կրկնել: Ներկա պայմանների լույսի ներքո վերատեսության պետք է ենթարկենք մեր մոտեցումները: 100-րդ տարելիցը չպետք է նկատել գագաթնակետ Հայ դատի գծով հարյուր տարի կատարած աշխատանքի համար: Այն միայն գագաթ է և հետևաբար ավելի բարձր գագաթներ նվաճելու հանձնառությունը պետք է մղիչ ուժ դառնա Հայ դատի աշխատանքներում: Հիշյալ մոտեցման լույսի տակ երեք բառերի մեջ փորձեցինք խտացնել մեր անելիքները` հիշել, հիշեցնել և պահանջել: Հակիրճ կերպով բացատրեմ, թե ինչ է դա նշանակում:
 
Ա. Հավաքական հիշողությունը ժողովրդի կյանքում կենսական նշանակություն ունի: Պատմությունը սոսկ դեպքերի ու դեմքերի մասին տեղեկությունների ամբողջություն չէ ամփոփված գրքի մեջ, այլ շարունակվող և կենդանի իրականություն: Սերնդեսերունդ փոխանցված հիշողությունն է, որ անցյալը անցած չպետք է դարձնենք, այն պետք է վերածել կենդանի ու գոյութենական ներկայության: Հավաքական հիշողությունն է, որ սերնդեսերունդ ինքնությունը կկազմավորի և նրանց պատկանելության արմատները կզորացնի: Հավաքական հիշողությունն է, որ սերունդներին դեպի ապագան կառաջնորդե` նրանց մեջ վառ պահելով իրենց ազգային գերագույն իդեալներն ու ձգտումները: Միթե այսպես չեղավ հարյուր տարի մեր հավաքական հիշողությունը` ցեղասպանությանը հաջորդող սերունդների կյանքի մեջ:
 
Բ. Անհրաժեշտ է անցյալի մեր հիշողությունը վերածել նաև հիշեցման` ուղղված մեր շրջապատին: Համաշխարհայնացած ներկա աշխարհը, որտեղ գոյություն չունեն ցանկապատեր, մեզ կպարտադրի, որ զանազան ձևերով հիշեցնենք մեր շրջապատին, որ հայ ժողովրդի դեմ իրականացվել է ցեղասպանություն և այդ ոճիրը շարունակում է անպատիժ մնալ: Անցնող հարյուր տարիների ընթացքում այս ուղղությամբ կարևոր աշխատանք է կատարվել: Քարոզչական, հրատարակչական, հարաբերական, քաղաքական, կրոնական  և այլ ոլորտներում եկեղեցին, կուսակցությունները, Հայ դատի մարմինները, վերջին երկու տասնամյակում Հայաստանի Հանրապետությունը կարևոր աշխատանք կատարեցին: Այս աշխատանքները վերանորոգված թափով պետք է շարունակվեն, սակայն տարբեր մոտեցումներով, մեթոդներով ու շեշտադրումներով, որովհետև աշխարհը հիմնովին փոխվել է:
 
Գ. Պահանջատիրությունը մեր ժողովրդի դատի էությունն է: Մենք ոչ միայն մեր ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանությունը պետք է հիշենք, հիշեցնենք աշխարհին, այլ պետք է արդարություն պահանջենք: Պահանջատիրական ոգով և մոտեցումով պետք է մշակենք մեր ժողովուրդների իրավունքների պաշտպանության հետ աղերս ունեցող ծրագիրներն ու ճշտենք քայլերը: Մեր մարդկային իրավունքները տակավին կմնան բռնաբարված: Մեկուկես միլիոն հայի արյուն է թափված: Մեր ազգապատկան, եկեղեցապատկան ու անհատական կալվածները ցեղասպան թուրքի կողմից բռնագրավված են: Այս կացության դիմաց մենք չենք կարող միայն ողբալ, գրել ու խոսել: Պետք է մեր իրավունքները պահանջենք: Մեր պահանջատիրությունը պետք է լինի տրամաբանված, ծրագրված և պատմաիրավական տվյալներով ամուր, հեռու մնա ամեն տեսակի զգացական, պարագայական և ժամանակավրեպ մոտեցումներով:
 
-Վեհափառ տեր, ի՞նչ դաս պետք է քաղենք Հայոց ցեղասպանությունից և 100-րդտարելիցից հետո, որոնք պետք է լինեն հայ ժողովրդի քայլերը:
 
-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին խոսելով` մենք հաճախ կհիշեցնենք մեր ժողովրդին, որ անհրաժեշտ է նայել հարյուրամյակից այն կողմ: Այս խոսքով, մեր ծրագիրները պետք է այնպես կատարվեն, որ մեզ առաջնորդեն 100-րդ տարելիցի շրջագծից այն կողմ: Նեղ օղակների մեջ պարփակված գործելը մեզ հեռու կպահի հաջողության առաջնորդող ճամփաներից: Ինչպես արդեն նշեցի 100-րդ տարելիցը գագաթնակետ չէ Հայ դատի աշխատանքներում, այն միայն հանգրվան է, հանգրվան, որը մեզ կմղի անցյալը նայելու, կատարված աշխատանքը վերլուծելու, արժևորելու և գնահատելու և ապա ապագայատեսիլ մոտեցում ծրագրելու 100-րդ տարելիցին այն կողմ:
 
Հետևաբար, ինչ պետք է անել 100-րդ տարելիցին հետո: Ամենից առաջ հայ ժողովրդի պայքարը կստիպի մեզ միասնական ոգով և համահայկական մոտեցմամբ ու ծրագրով կատարենք այս աշխատանքը: Միայն առիթից առիթ քովեքով չգանք ու պարագայաբար մեր միասնականությունը չարտահայտենք: Դժբախտաբար նման մոտեցում ունեցանք անցնող հարյուր տարվա ընթացքում: Մեր միասնականությունը պետք է մեր կյանքում մնայուն ներկայություն ունենա և այն պետք է դառնա պահանջատիրական պայքարի մղիչ ուժը: Անհրաժեշտ է այս ուղղությամբ համահայկական մտածողություն մշակել: Մեր միասնականությունը կդառնա զգացական և ժամանակավոր, երբ այն համահայկական մտածողության վրա խարսխված չէ: Մեր ժողովուրդին ներկայացնող կառույցների ներկայացուցիչները, բնականաբար, Հայաստան պետության գլխավորությամբ, պետք է միասնաբար մտածեն, թե ինչպես կարելի է կազմակերպել մեր ժողովրդի արդար իրավունքների ձեռքբերման աշխատանքը 100-րդ տարելիցից հետո:
 
Համահայկական հռչակագիրը համահայկական մտածողության և աշխատանքի առաջին և մեծապես կարևոր քայլն է: Հռչակագրին պետք է հաջորդեն գործնական քայլեր ու ճշտվի քննարկումների ու ծրագրերի հստակ գործընթաց:  Այս առումով զանազան առիթերով հիշեցրել ենք, մեր պահանջի գծով հստակեցում կատարելուն առընթեր, անհրաժեշտ է նաև աշխատանքի բաժանում կատարել: Բնականաբար Հայաստանն իր անելիքը պետք է ունենա, սփյուռքն` իր: Կատարելիքները պետք է իրար ամբողջացնեն և ներդաշնակ լինեն` ունենալով նույն ուղղվածության նպատակակետը:
 
Վերջապես, ինչ վերաբերում է պահանջատիրության խորքին ու բնույթին, կարծում ենք, որ ժամանակն է, որ մեր աշխատանքներում կիզակետը դառնա իրավական ոլորտը: Բնականաբար, հիշելու և հիշեցնելու մեր աշխատանքները պետք է  շարունակվեն, սակայն մեծապես անհրաժեշտ է, որ մեր դատը մուտք գործի իրավական դաշտ: Տասնամյակներ առաջ Հայ դատի մասն խոսելիս ասում էինք` այժմեականություն, քաղաքականացում և միջազգայնացում: Այս ուղղությամբ գնահատելի աշխատանք է կատարված:
 
Այս գործընթացը շարունակելով հանդերձ անհրաժեշտ է ծրագրված կերպով և հանգրվանային մոտեցումներով մուտք գործել իրավական դաշտ: Սակայն պետք է լինել իրատես, այս բնագավառն այնքան էլ վարդագույն պատկերով չի ներկայանում: Միջազգային օրենքի տվյալներն այնքան էլ մեր դատին ի նպաստ չեն: Աշխարհաքաղաքական պայմանները նույնպես: Այս դառը իրականությանը հակառակ, չպետք է ունենալ պարտվողական ոգի և կրավորական մոտեցում, այլ քաջություն իրավական ոլորտում գործնական քայլերի դիմելու համար: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առնելիք իրավական քայլն այս նպատակը կհետապնդի:
 
Ինչպես գիտեք, շուրջ երեք տարի մենք լծված ենք հատուկ աշխատանքի: Իրավական թղթածրար ենք պատրաստում` պահանջելու Սիսի մեր պատմական կաթողիկոսարանը: Այս քայլին պետք է հաջորդեն մեր ազգապատկան ու անհատական կալվածների պահանջը: Սակայն սա դյուրին գործ չէ: Այն հետևողական ու լուրջ աշխատանք կպահանջի նաև նյութական լայն հնարավորություն: Հետևաբար, 100-րդ տարելիցից հետո այս ուղղությամբ պետք է անհրաժեշտ գործնական քայլերի դիմենք: Անհրաժեշտ է մեր արխիվները քննել, ուսումնասիրել, կազմել մեր կորուստները և ուսումնասիրել այդ հարցի առնչությամբ միջազգային օրենքները: Այս ողղությամբ վերջին տարիներին գնահատելի աշխատանք է կատարվել: Անհրաժեշտ է այդ աշխատանքները համահայկական ճիգով ավելի լայն հիմքի վրա դնել և աշխատանքի գործընթացը ճշտել: Այս ուղղությամբ Հայաստանի պետության դերը խիստ կարևոր է: Այն առաջնորդողի դեր պետք է ստանձնի, քանի որ հայ ժողովրդի դատի իրավատերը Հայաստանի պետությունն է:
 
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
 
 

Հարակից հրապարակումներ`

11:49 19/03/2015  |  ԼՐԱՀՈՍ100 000 դրամ՝ Ցեղասպանությունը վերապրածներին
08:49 19/03/2015  |  Մամուլ Ինչո՞ւ է ՌԴ նախագահի՝ Երևան գալու մասին վաղ հայտարարվել. «Հրապարակ»
13:44 18/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱ. Սաղաթելյան. Պետք է հնարավորություն տանք թուրք հասարակությանը՝ առերեսվել սեփական պատմության հետ. Panorama
10:43 18/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀատուկ նիստ Սիրիայի Ժողովրդական ժողովում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
07:56 18/03/2015  |  ՄամուլՑեղասպանությունը վերապրած 33 քաղաքացիների թոշակը կբարձրացվի 75000 դրամով. «Հայկական ժամանակ»
17:01 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լեհաստանում
12:35 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍՎիլնյուսում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես
08:16 17/03/2015  |  ՄամուլՀայաստան են ժամանելու թուրք քրիստոնյաներ. «Հրապարակ»
21:25 14/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բեյրութում
14:59 14/03/2015  |  ԼՐԱՀՈՍԷդուարդ Շարմազանով. Ցեղասպանության ժխտումը նույնքան վատ է, որքան իրագործումը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]