Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   13:39 «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/16/2024   13:36 Մեր կրթական ավանդույթի մեխը էդ ա, որ երեխաներին սովորեցնենք ինչպես տառապել, եթե նույնիսկ չկա տառապելու պատճառ՝«բալիկ ջան, նայի դուրք, գիրք կարդա, տառապի». Փաշինյան 05/16/2024   13:26 Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգում 05/16/2024   13:07 Մինչև վերջ ժողովրդի կողքին եմ․ Կիրանցի գյուղապետը՝ համագյուղացիներին 05/16/2024   12:51 Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանք 05/16/2024   12:49 Երեւանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 05/16/2024   12:41 Գիտեք Երևանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցնելո՞ւ. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը. պատգամավոր 05/16/2024   12:37 «ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները» կկանգնեն Կիրանց գյուղի կենտրոնում. Գառնիկ Դանիելյան 05/16/2024   12:32 Ուշադրություն՝ լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն. սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 05/16/2024   12:25 Առանց ՍԴ ու խորհրդարան մտնելու ընթացակարգերի՝ սահմանազատման գործընթացն ապօրինի է. Աբրահամյան 05/16/2024   12:07 Ինձ համար ամենաընկալելի թեկնածուն Սրբազան հայրն է. Գառնիկ Դանիելյան 05/16/2024   12:01 Կիրանց գյուղ չի լինելու, հարակից գյուղերում արտագաղթ է սկսվելու. Գառնիկ Դանելյան 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/16/2024   11:46 Տեղեկություն ունենք, որ պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանի հետ, որ կամրջի հատվածում գործընթացը պետք է միառժամանակ դադարեցնեն. Դանիելյան 05/16/2024   11:45 Կառավարության շենքի մոտից երեք անձ է բերման ենթարկվել 05/16/2024   11:38 Բաղանիս-Ոսկեպար հատվածում արդեն սահմանապահներն են ծառայություն իրականացնում. Փաշինյան 05/16/2024   11:35 Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին՝ առանց հիմքերը նշելու 05/16/2024   11:32 Թուրքադրբեջանական միության պահանջը Հայաստանի Հանրապետության լուծարումն է, և Հայաստանի հայաթափումը. Կարեն Ճշմարիտյան 05/16/2024   11:26 Սահմանազատման գործընթացն մաքսիմալ կանխատեսելի է դառնում, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան 05/16/2024   11:22 Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին 05/16/2024   11:17 Սահմանազատումը տեղի են ունեցել 1976թ. քարտեզներով, մեծ հաջողություն եմ համարում արձանագրության ստորագրումը. Փաշինյան (տեսանյութ) 05/16/2024   11:15 Ազոխ գյուղում պղծվել է Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Ադրբեջանը ոչնչացրել է Բերձոր քաղաքի Փառքի հուշահամալիրը 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   11:02 Սահմանազատման հանձնաժողովը արձանագրություն է ստորագրել. ինչ է քննարկվում Կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 05/16/2024   11:01 Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով է հրաժեշտ տվել Բագրատ Սրբազանին՝ Կանադայի թեմում նրա 10-ամյա ծառայության ավարտից հետո (Տեսանյութ) 05/16/2024   10:55 Ոստիկանության զորք է կուտակվել կառավարության շենքի մոտ՝ հատուկ միջոցներով զինված 05/16/2024   10:54 Կառավարության մոտ բողոքի ակցիա է. ուղիղ 05/16/2024   10:46 Անահիտ Ավանեսյանը կառավարության շենք է եկել նիստից ավելի քան 40 րոպե շուտ․ նա խուսափեց պատասխանել՝ ինչու է ազատել աշխատանքից ուռուցքաբանականի տնօրենին 05/16/2024   10:44 «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները Բագրատ արքեպիսկոպոսի հետ քննարկել են շարժման ռազմավարությունը 05/16/2024   10:27 ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ 05/16/2024   10:20 Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Աբրահամյան 05/16/2024   08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ» 05/16/2024   08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ» 05/16/2024   08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ» 05/16/2024   08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ» 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/16/2024   08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» 05/16/2024   08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ» 05/16/2024   08:09 Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություններն ու «հայկական հրաշք»-ը. «Ժողովուրդ» 05/16/2024   08:05 Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» 05/16/2024   08:03 էրատոյի անդամը՝ կասկածյալ․ «Հրապարակ» 05/16/2024   08:00 Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ» 05/16/2024   00:21 Առաջիկա 8-9 օրերի ընթացքում երկու կողմերի սահմանապահները կանգնելու են Տավուշում համաձայնեցված սահմանի վրա 05/16/2024   00:14 Ֆրանսիան Նոր Կալեդոնիա զորքեր է մտցրել ջարդերի պատճառով 05/16/2024   00:00 Ուսուցչուհին թմրանյութ է վաճառել եւ խուսափել բանտից 05/15/2024   23:53 Ֆիցոյի վիճակը կրիտիկական են անվանել 05/15/2024   23:48 Սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը. ստորագրվել է արձանագրություն 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   23:03 Առավոտյան ժամը 10:30-ին՝ Կառավարության շենքի դիմաց․ «Տավուշը հանուն հայրենիքի» 05/15/2024   22:43 Windows 11-ում օգտատիրոջը հետեւելու գործառույթ են հայտնաբերել
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/14/2024   14:51 Ինձ վիրավորողը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին. այս իշխանությունը հեռանալու է շատ ավելի շուտ, քան պատկերացնում է. Մանուկ Սուքիասյան 05/14/2024   21:00 Մրցակցությունը Արսեն Թորոսյանի ու Տիգրան Ավինյանի միջև է․ արքեպիսկոպոսը վարչապետի թեկնածուներ է առաջարկում 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից

Պահանջատիրությունը մեր ժողովրդի դատի էությունն է. Արամ Ա կաթողիկոս. «Արմենպրես» 03/19/2015   12:54  |  ԼՐԱՀՈՍ

 
Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցը սովորական տարեթիվ չէ և ոգեկոչման արարողություններին զուգահեռ պետք է հստակ լինի, թե որն է հայ ժողովրդի նպատակը, որն է թիրախն ու ինչի վրա պետք է շեշտը դնել: Այս մասին ընդգծում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում: Վեհափառը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարելիցին և դրանից հետո հայ ժողովրդի անելիքների իր տեսլականը, կարևորում Հայոց ցեղասպանութայն հարցի բարձրացումը իրավական հիմքի վրա:
 
-Վեհափառ Տեր, այս տարի հայ ժողովուրդը կոգեկոչի Հայոց ցեղասպանության 100 րդ տարելիցը: Ո՞րն է Ձեր պատգամը հայ ժողովրդին և միջազգային հանրությանը:
 
-Երբ շուրջ երեք տարի առաջ սկսեցինք պատրաստվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքներին, մենք կարևորությամբ շեշտեցինք հետևյալը. որպես մեր գործընթացի մեկնակետ, ինչպես նաև նպատակակետ` առաջին հերթին հայտարարեցինք, որ 2015-ը սովորական տարելից չէ, որ պետք է նշենք և իր խորքով, բնույթով ու նպատակով բոլորովին պետք է տարբերվի: Սովորական ձեռնարկներից բացի, պետք է հստակ դառնա մեր նպատակը` որտեղ պետք է շեշտը դնել` որն է լինելու մեր թիրախը: Ռազմավարական և մարտավարական մեր մոտեցումները պետք է հստակորեն ճշտենք: Նույնը պետք չէ կրկնել: Ներկա պայմանների լույսի ներքո վերատեսության պետք է ենթարկենք մեր մոտեցումները: 100-րդ տարելիցը չպետք է նկատել գագաթնակետ Հայ դատի գծով հարյուր տարի կատարած աշխատանքի համար: Այն միայն գագաթ է և հետևաբար ավելի բարձր գագաթներ նվաճելու հանձնառությունը պետք է մղիչ ուժ դառնա Հայ դատի աշխատանքներում: Հիշյալ մոտեցման լույսի տակ երեք բառերի մեջ փորձեցինք խտացնել մեր անելիքները` հիշել, հիշեցնել և պահանջել: Հակիրճ կերպով բացատրեմ, թե ինչ է դա նշանակում:
 
Ա. Հավաքական հիշողությունը ժողովրդի կյանքում կենսական նշանակություն ունի: Պատմությունը սոսկ դեպքերի ու դեմքերի մասին տեղեկությունների ամբողջություն չէ ամփոփված գրքի մեջ, այլ շարունակվող և կենդանի իրականություն: Սերնդեսերունդ փոխանցված հիշողությունն է, որ անցյալը անցած չպետք է դարձնենք, այն պետք է վերածել կենդանի ու գոյութենական ներկայության: Հավաքական հիշողությունն է, որ սերնդեսերունդ ինքնությունը կկազմավորի և նրանց պատկանելության արմատները կզորացնի: Հավաքական հիշողությունն է, որ սերունդներին դեպի ապագան կառաջնորդե` նրանց մեջ վառ պահելով իրենց ազգային գերագույն իդեալներն ու ձգտումները: Միթե այսպես չեղավ հարյուր տարի մեր հավաքական հիշողությունը` ցեղասպանությանը հաջորդող սերունդների կյանքի մեջ:
 
Բ. Անհրաժեշտ է անցյալի մեր հիշողությունը վերածել նաև հիշեցման` ուղղված մեր շրջապատին: Համաշխարհայնացած ներկա աշխարհը, որտեղ գոյություն չունեն ցանկապատեր, մեզ կպարտադրի, որ զանազան ձևերով հիշեցնենք մեր շրջապատին, որ հայ ժողովրդի դեմ իրականացվել է ցեղասպանություն և այդ ոճիրը շարունակում է անպատիժ մնալ: Անցնող հարյուր տարիների ընթացքում այս ուղղությամբ կարևոր աշխատանք է կատարվել: Քարոզչական, հրատարակչական, հարաբերական, քաղաքական, կրոնական  և այլ ոլորտներում եկեղեցին, կուսակցությունները, Հայ դատի մարմինները, վերջին երկու տասնամյակում Հայաստանի Հանրապետությունը կարևոր աշխատանք կատարեցին: Այս աշխատանքները վերանորոգված թափով պետք է շարունակվեն, սակայն տարբեր մոտեցումներով, մեթոդներով ու շեշտադրումներով, որովհետև աշխարհը հիմնովին փոխվել է:
 
Գ. Պահանջատիրությունը մեր ժողովրդի դատի էությունն է: Մենք ոչ միայն մեր ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանությունը պետք է հիշենք, հիշեցնենք աշխարհին, այլ պետք է արդարություն պահանջենք: Պահանջատիրական ոգով և մոտեցումով պետք է մշակենք մեր ժողովուրդների իրավունքների պաշտպանության հետ աղերս ունեցող ծրագիրներն ու ճշտենք քայլերը: Մեր մարդկային իրավունքները տակավին կմնան բռնաբարված: Մեկուկես միլիոն հայի արյուն է թափված: Մեր ազգապատկան, եկեղեցապատկան ու անհատական կալվածները ցեղասպան թուրքի կողմից բռնագրավված են: Այս կացության դիմաց մենք չենք կարող միայն ողբալ, գրել ու խոսել: Պետք է մեր իրավունքները պահանջենք: Մեր պահանջատիրությունը պետք է լինի տրամաբանված, ծրագրված և պատմաիրավական տվյալներով ամուր, հեռու մնա ամեն տեսակի զգացական, պարագայական և ժամանակավրեպ մոտեցումներով:
 
-Վեհափառ տեր, ի՞նչ դաս պետք է քաղենք Հայոց ցեղասպանությունից և 100-րդտարելիցից հետո, որոնք պետք է լինեն հայ ժողովրդի քայլերը:
 
-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին խոսելով` մենք հաճախ կհիշեցնենք մեր ժողովրդին, որ անհրաժեշտ է նայել հարյուրամյակից այն կողմ: Այս խոսքով, մեր ծրագիրները պետք է այնպես կատարվեն, որ մեզ առաջնորդեն 100-րդ տարելիցի շրջագծից այն կողմ: Նեղ օղակների մեջ պարփակված գործելը մեզ հեռու կպահի հաջողության առաջնորդող ճամփաներից: Ինչպես արդեն նշեցի 100-րդ տարելիցը գագաթնակետ չէ Հայ դատի աշխատանքներում, այն միայն հանգրվան է, հանգրվան, որը մեզ կմղի անցյալը նայելու, կատարված աշխատանքը վերլուծելու, արժևորելու և գնահատելու և ապա ապագայատեսիլ մոտեցում ծրագրելու 100-րդ տարելիցին այն կողմ:
 
Հետևաբար, ինչ պետք է անել 100-րդ տարելիցին հետո: Ամենից առաջ հայ ժողովրդի պայքարը կստիպի մեզ միասնական ոգով և համահայկական մոտեցմամբ ու ծրագրով կատարենք այս աշխատանքը: Միայն առիթից առիթ քովեքով չգանք ու պարագայաբար մեր միասնականությունը չարտահայտենք: Դժբախտաբար նման մոտեցում ունեցանք անցնող հարյուր տարվա ընթացքում: Մեր միասնականությունը պետք է մեր կյանքում մնայուն ներկայություն ունենա և այն պետք է դառնա պահանջատիրական պայքարի մղիչ ուժը: Անհրաժեշտ է այս ուղղությամբ համահայկական մտածողություն մշակել: Մեր միասնականությունը կդառնա զգացական և ժամանակավոր, երբ այն համահայկական մտածողության վրա խարսխված չէ: Մեր ժողովուրդին ներկայացնող կառույցների ներկայացուցիչները, բնականաբար, Հայաստան պետության գլխավորությամբ, պետք է միասնաբար մտածեն, թե ինչպես կարելի է կազմակերպել մեր ժողովրդի արդար իրավունքների ձեռքբերման աշխատանքը 100-րդ տարելիցից հետո:
 
Համահայկական հռչակագիրը համահայկական մտածողության և աշխատանքի առաջին և մեծապես կարևոր քայլն է: Հռչակագրին պետք է հաջորդեն գործնական քայլեր ու ճշտվի քննարկումների ու ծրագրերի հստակ գործընթաց:  Այս առումով զանազան առիթերով հիշեցրել ենք, մեր պահանջի գծով հստակեցում կատարելուն առընթեր, անհրաժեշտ է նաև աշխատանքի բաժանում կատարել: Բնականաբար Հայաստանն իր անելիքը պետք է ունենա, սփյուռքն` իր: Կատարելիքները պետք է իրար ամբողջացնեն և ներդաշնակ լինեն` ունենալով նույն ուղղվածության նպատակակետը:
 
Վերջապես, ինչ վերաբերում է պահանջատիրության խորքին ու բնույթին, կարծում ենք, որ ժամանակն է, որ մեր աշխատանքներում կիզակետը դառնա իրավական ոլորտը: Բնականաբար, հիշելու և հիշեցնելու մեր աշխատանքները պետք է  շարունակվեն, սակայն մեծապես անհրաժեշտ է, որ մեր դատը մուտք գործի իրավական դաշտ: Տասնամյակներ առաջ Հայ դատի մասն խոսելիս ասում էինք` այժմեականություն, քաղաքականացում և միջազգայնացում: Այս ուղղությամբ գնահատելի աշխատանք է կատարված:
 
Այս գործընթացը շարունակելով հանդերձ անհրաժեշտ է ծրագրված կերպով և հանգրվանային մոտեցումներով մուտք գործել իրավական դաշտ: Սակայն պետք է լինել իրատես, այս բնագավառն այնքան էլ վարդագույն պատկերով չի ներկայանում: Միջազգային օրենքի տվյալներն այնքան էլ մեր դատին ի նպաստ չեն: Աշխարհաքաղաքական պայմանները նույնպես: Այս դառը իրականությանը հակառակ, չպետք է ունենալ պարտվողական ոգի և կրավորական մոտեցում, այլ քաջություն իրավական ոլորտում գործնական քայլերի դիմելու համար: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առնելիք իրավական քայլն այս նպատակը կհետապնդի:
 
Ինչպես գիտեք, շուրջ երեք տարի մենք լծված ենք հատուկ աշխատանքի: Իրավական թղթածրար ենք պատրաստում` պահանջելու Սիսի մեր պատմական կաթողիկոսարանը: Այս քայլին պետք է հաջորդեն մեր ազգապատկան ու անհատական կալվածների պահանջը: Սակայն սա դյուրին գործ չէ: Այն հետևողական ու լուրջ աշխատանք կպահանջի նաև նյութական լայն հնարավորություն: Հետևաբար, 100-րդ տարելիցից հետո այս ուղղությամբ պետք է անհրաժեշտ գործնական քայլերի դիմենք: Անհրաժեշտ է մեր արխիվները քննել, ուսումնասիրել, կազմել մեր կորուստները և ուսումնասիրել այդ հարցի առնչությամբ միջազգային օրենքները: Այս ողղությամբ վերջին տարիներին գնահատելի աշխատանք է կատարվել: Անհրաժեշտ է այդ աշխատանքները համահայկական ճիգով ավելի լայն հիմքի վրա դնել և աշխատանքի գործընթացը ճշտել: Այս ուղղությամբ Հայաստանի պետության դերը խիստ կարևոր է: Այն առաջնորդողի դեր պետք է ստանձնի, քանի որ հայ ժողովրդի դատի իրավատերը Հայաստանի պետությունն է:
 
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
 
 

Հարակից հրապարակումներ`

11:49 19/03/2015  |  ԼՐԱՀՈՍ100 000 դրամ՝ Ցեղասպանությունը վերապրածներին
08:49 19/03/2015  |  Մամուլ Ինչո՞ւ է ՌԴ նախագահի՝ Երևան գալու մասին վաղ հայտարարվել. «Հրապարակ»
13:44 18/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱ. Սաղաթելյան. Պետք է հնարավորություն տանք թուրք հասարակությանը՝ առերեսվել սեփական պատմության հետ. Panorama
10:43 18/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀատուկ նիստ Սիրիայի Ժողովրդական ժողովում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
07:56 18/03/2015  |  ՄամուլՑեղասպանությունը վերապրած 33 քաղաքացիների թոշակը կբարձրացվի 75000 դրամով. «Հայկական ժամանակ»
17:01 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լեհաստանում
12:35 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍՎիլնյուսում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես
08:16 17/03/2015  |  ՄամուլՀայաստան են ժամանելու թուրք քրիստոնյաներ. «Հրապարակ»
21:25 14/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բեյրութում
14:59 14/03/2015  |  ԼՐԱՀՈՍԷդուարդ Շարմազանով. Ցեղասպանության ժխտումը նույնքան վատ է, որքան իրագործումը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]