Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   16:51 Նախիջևանում 2 ուսանող է խեղդվել լճում 05/10/2024   16:44 Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար 05/10/2024   16:31 Սպիտակ-Երևան մայրուղին այս պահին 05/10/2024   16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում 05/10/2024   16:18 Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը 05/10/2024   15:58 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին 05/10/2024   15:53 Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է սահմանափակվեն միայն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Միրզոյան 05/10/2024   15:50 Սանկտ Պետերբուրգում կամրջից ընկած ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը. (տեսանյութ) 05/10/2024   15:44 Անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս ՔՊ պատգամավորներին․ Բաբայան 05/10/2024   15:35 Բորելը հաստատել է, որ ԵՄ մի շարք երկրներ մտադիր են ճանաչել Պաղեստինը 05/10/2024   15:33 Երևան քաղաքում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով. քրեական վարույթ է նախաձենռվել 05/10/2024   15:31 ՀՀ-ում իրականացվող ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 05/10/2024   15:27 Երևան-Սևան ավտոճանապարհին կողաշրջվել է «Zil» մակնիշի բեռնատարը որը բեռնված է եղել գազի բալոններով 05/10/2024   15:26 Ալմաթիում արտգործնախարարների բանակցությունները կտևեն 2 օր 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/10/2024   14:52 Սանկտ Պետերբուրգում ուղևորատար ավտոբուսն ընկել է Մեյկա գետն ու խորտակվել (տեսանյութ) 05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/10/2024   14:46 Բեռնատարները մնացել են ճանապարհին. Հայաստան-Իրան միջպետական ճանապարի Սիսիանի հատվածը դեռ փակ է (տեսանյութ) 05/10/2024   14:44 Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը 05/10/2024   14:31 Դիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս ․․․Արցախի ՄԻՊ-ի ուղերձը ուսանողներին 05/10/2024   14:21 Մեկնարկել է Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ալմաթի քաղաքում 05/10/2024   14:16 Անհնազանդության ակցիաներ Սիսիանում. բեռնատարներով փակել են միջպետական ճանապարհը 05/10/2024   14:12 Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան 05/10/2024   14:05 Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան 05/10/2024   14:04 Եթե ժողովուրդը որոշի ու կաթողիկոսն օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Բագրատ սրբազանը չհերքեց, որ կարող է վարչապետ դառնալ 05/10/2024   13:50 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ 05/10/2024   13:49 Բագրատ Սրբազանը կոչ արեց փողոցներ փակել ամենուր՝ նույնիսկ դռան դիմացի փողոցը. (տեսանյութ) 05/10/2024   13:27 Ոստիկանության օրինական պարտականությունն է պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից. Իրավապաշտպան 05/10/2024   13:25 Բագրատ սրբազանը Բրյուսովի ռեկտորին հորդորեց բացել բուհի դռներն ու բաց թողնել «բանտարկված» ուսանողներին 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/10/2024   13:01 Հրատապ. փակ է Իրանի հետ միջպետական ճանապարհի Գորիսի հատվածը 05/10/2024   12:57 Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու եւ իշխանությունների կողմից իրեն մեկուսացնելու հավանականության մասին (տեսանյութ) 05/10/2024   12:44 Մեր կողքին է վերջին շրջանի միակ հաղթանակած գեներալ Գրիգորի Խաչատուրովը․ Բագրատ Սրբազան 05/10/2024   12:40 Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան 05/10/2024   12:35 Ագրարային, Պոլիտեխնիկական համալսարանների և Կոնսերվատորիայի ուսանողները միացան Բագրատ Սրբազանի երթին 05/10/2024   12:31 Բագրատ սրբազանը ուսանողներին հորդորեց պատուհաններից նայելու փոխարեն միանալ իրենց (տեսանյութ) 05/10/2024   12:29 Վարչապետի թեկնածուն պետք է Բագրատ Սրբազանը լինի. Օսկանյան 05/10/2024   12:23 Ազգային ճակատը ԵՊԲՀ ուսանողներից ահազանգեր է ստացել 05/10/2024   12:18 Երիտասարդները Սուքիասյաններին պատկանող Հայէկոնոմբանկի աշխատողներին կոչ են արել դիմել գործադուլի 05/10/2024   12:13 Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 05/10/2024   12:10 Հակակոռուպցիոն դատարանը փոփոխեց Ցոլակ Ակոպյանի խափանման միջոցը․ վարչական հսկողությունը վերացրեց 05/10/2024   12:09 Նոր հաջողությունները միայն համազգային համերաշխությամբ ու Տիրոջ օրհնությամբ կարող են կերտվել. Ծառուկյան 05/10/2024   12:07 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը ԵՊՀ սև շենքի մոտ է 05/10/2024   12:01 Ես կայացրել եմ իմ որոշումը. Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին եւ գործադուլին. Գեւորգ Թամամյան 05/10/2024   11:53 Բելգիայի հայերի կոմիտեն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Հանուն Հայրենիքի» շարժմանը 05/10/2024   11:48 Դիլիջանում ուսանողները դասադուլ են հայտարարել 05/10/2024   11:43 Խաղաղությունը կկնքվի Ալիևի սկզբունքներով. ռուս փորձագետ 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/10/2024   11:29 ԱԺ ընդդիմությունը պատրաստ է իմպիչմենտի գործընթաց սկսել․ Տիգրան Աբրահամյանը մանրամասներ է հայտնում Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից 05/10/2024   11:24 «Նոր հասկացա՝ ՔՊ նշանակում է ք-ից պրծնել...». Դավիթ Ամալյան
05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/10/2024   07:40 Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ» 05/10/2024   08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ»

Պրոբացիոն ծառայության ներդրման համար հարկ է փոխել մտածելակերպը 03/02/2015   11:15  |  ԼՐԱՀՈՍ

 
ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հիմնական խնդիրը ոլորտի մասնագետները և հենց իրենք` աշխատանքային խմբի անդամները, համարում են կարծրացած մտածողությունը:
 
Որպեսզի մեր երկրում սկսի լիարժեք գործել եվրոպական ստանդարտներին համապատասխան պրոբացիոն համակարգը, դրա համար նախ պետք է փոխվի հասարակության ու ոլորտի աշխատողների մտածելակերպը: Ի դեպ պրոբացիոն ծառայությունը նախատեսվում է ներդնել մինչև 2016թ-ը։ (ՀՀ արդարադատության փոխնախարարի հարցազրույցը՝ այստեղ)
 
Ինչպես նշեց ծրագրի ղեկավար, ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հայկ Խեմչյանը, այս տարի, ապրիլ ամսին նախատեսվում է կազմակերպել պրոբացիոն ծառայության փորձնական փուլի անձնակազմի համար առաջին վերապատրաստման դասընթացը:

ՀՀ երկու մարզերում գործարկվելիք այս պիլոտային կառույցների անձնակազմը հիմնականում համալրված է լինելու այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման աշխատակիցներով:
 
«Բայց հնարավորության դեպքում կփորձենք նաև ներգրավել այլ մասնագիտությունների տեր անձանց`սոցիալական աշխատողների, հոգեբանների»,- ասաց Հայկ Խեմչյանը:
 
«Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը, որքան էլ կատարում է իր ֆունկցիաները, այն մեծապես տարբերվում է պրոբացիոն համակարգից: Թեև որոշակի մտածելակերպի փոփոխությունն ակնհայտ է,- ասաց Այլընտրանքային պատիժների կիրառման բաժնի պետ Լևոն Ավետիսյանը,- մեր ծառայությունում աշխատողների և ՔԿ հիմնարկում աշխատողների մտածելակերպն արդեն իսկ տարբեր է, որովհետև այս մարդիկ չեն աշխատում այն ներքին կանոնակարգով, որը կա ՔԿՀ-ներում, կոպիտ ասած` այդ ռեժիմային գոտու, պահպանվող տարածքի կանոնակարգով: Այսինքն` արդեն ավելի ազատ գոտի է: Եվ այս նորամուծությունը սահուն կերպով կարող են անել: Այս աշխատողների առավելությունը լինելու  է այն, որ նրանք արդեն իսկ ունեն որոշակի ձևավորված փորձ` աշխատելու դատապարտված անձանց հետ: Բայց ֆունկցիաները լինելու են լիովին տարբեր»:
 
Եվ, այդուհանդերձ, Լևոն Ավետիսյանը փաստեց, որ պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրում ներգրավվելուց առաջ անգամ այս մարմնի աշխատակիցներին անհրաժեշտ կլինի վերապատրաստվել:
 
Այն, որ կա մտածելակերպի արմատական փոփոխության կարիք, չհերքեց նաև արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
 
«Անկեղծ ասած, մեզ համար էլ է դժվար: Օրինակ, գալիս է մարդասպանի հարազատը, ասում է` իմ հարազատին ինչո՞ւ չեք պայմանական վաղաժամկետ ազատում: Եթե դու կարդում ես այդ գործը, վերհիշում ես այդ մարդու կատարած հանցանքը, օրինակ`մի քանի հոգու դիտավորյալ սպանություն»,- ասաց փոխնախարարը` խոստովանելով, որ հոգեբանորն դժվար է լինում համակերպվել այն մտքի հետ, որ այդ մարդը կարող է հայտնվել ազատության մեջ: «Բայց պետք է փոխենք, երևի մեր մտածելակերպը»,- հավելեց Սուրեն Քրմոյանը: 
 
«Հարկ է ավելի շատ այլընտրանքային խափանման միջոցների ու այլընտրանքային պատժատեսակների ընտրությունն ակտիվացնել` այդ թվում նաև գործող օրենսդրության պայմաններում,- առաջարկեց փոխնախարարը,- այսօր գրավն ավելի քիչ է կիրառվում, կամ դեպքեր կան, երբ կալանավորումը կարող է չընտրվել խափանման միջոց, բայց ընտրվում է»: 
 
Լևոն Ավետիսյանն էլ կարծիք հայտնեց, որ իր դիտարկմամբ, ՀՀ-ում պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի հետաձգման ինստիտուտներից, որոնց նկատմամբ իրենց ստորաբաժանումը վերահսկողություն է իրականացնում, «որոշակի քանակով կատարվում են միայն ազատազրկման հետ չկապված պատիժները»:
 
«Ուղղակի մի տրամաբանություն է գործում. Երբ որ խափանման միջոց է ընտրվում կալանավորումը, հետագայում դատապարտումը արդեն տրվում է ազատազրկում: Այսինքն խնդիր ենք ունենում հենց սկզբից, երբ որ ընտրվում է խափանման միջոցը,- ասաց Լևոն Ավետիսյանը` հավելելով,- Էլեկտրոնային մոնիթորինգի ինստիտուտը Հայաստանում ներդնելուց հետո կունենանք որոշակի չափով նաև քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման նվազեցում»:
 
Իսկ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի կարծիքով էլ մտածելակերպի փոփոխությունը կարող է իրականացվել համակարգի աշխատակիցների կրթական ու վերապատրաստման ծրագրերի միջոցով, այդ թվում` ծրագրի գործընկեր արտասահմանյան երկրներում:
 
«Որպեսզի դատավորը շփվի դատավորի, դատախազը` դատախազի հետ, և փորձի փոխանակման արդյունքում տեղում հասկանա, թե ինչում է խնդիրը»,- ասաց նա:
 
Մի բանում, սակայն, բանախոսները լիաովին միակարծիք են. մտածելակերպի փոփոխության հիմնական պայմանը օրենսդրության բարեփոխումն է: 
Հիշեցնենք, որ ծրագրի ժամանակացույցով նախատեսված է օրենսդրական փոփոխությունների ամբողջական փաթեթը մարտ ամսվա կեսերին դնել շրջանառության մեջ, ներկայացնել կառավարություն, իսկ ապրիլ ամսին արդեն ներկայացնել ԱԺ քննարկմանը:
 
Իսկ Պրոբացիոն ծառայության ներդրումը ՀՀ-ում նախանշված է մինչև  2016թ-ը:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]