Թեմաներ
Կիրակի 05 / 12 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/11/2024   23:26 Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանում 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 05/11/2024   21:33 Հայրերը․ Տավուշի և Շիրակի թեմերի առաջնորդները համատեղ լուսանկար են հրապարակել 05/11/2024   21:17 Նախագահ Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/11/2024   20:38 ՄԻՊ ներկայացուցիչը բողոքի ակցիայի՝ վնասվածք ստացած մասնակցին տեսակցել է նախքան ԲԿ տեղափոխելը 05/11/2024   20:16 Զանգվածային ցույցեր են այսօր վերսկսվել Թբիլիսիում 05/11/2024   19:53 «Իմնեմնիմի»-ի գործով նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը 05/11/2024   19:46 Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է. հաջորդը դու ես ու քո տունը. Վարուժան Գեղամյան 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/11/2024   19:12 Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/11/2024   18:38 ՊՆ-ն հերքում է լուրերը, թե Մուրացանի զինհոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին 05/11/2024   18:29 Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը 05/11/2024   18:23 Ջրառատում վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը 05/11/2024   18:15 Ադրբեջանական կողմը փորձելու է արագացնել գործընթացները. Արա Պողոսյան 05/11/2024   18:03 48 քաղաքացի ազատությունից զրկվել է. վնասվածք է ստացել մեկ քաղաքացի. հայտարարություն 05/11/2024   17:53 Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/11/2024   17:44 Հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում դելիմիտացիան. Աբրահամյան 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/11/2024   17:28 Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է 05/11/2024   16:51 Երեւանի կենտրնում թիվ 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ 05/11/2024   16:47 Սպասում ենք ձեզ ազատագրված եւ հաղթանակած Հայաստանում. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է սփյուռքահայությանը (տեսանյութ) 05/11/2024   16:25 Սևակ Խաչատրյանն ազատ արձակվեց, զենք-զինամթերք նրա մոտ չի հայտնաբերվել. փաստաբան 05/11/2024   15:58 Սարկավագը շուտով ազատության մեջ կլինի 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024   15:19 Նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների հետ 05/11/2024   15:03 Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թահիրովը ազատվել է պաշտոնից 05/11/2024   14:56 Չանեք այլևս նման բան. արցախցիներին չզանգեք ու վարչություն չհրավիրեք միտինգներին մասնակցելու համար. Բաբայան 05/11/2024   14:28 Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները.բաց հարցերի շուրջ դեռ կան տարաձայնություններ 05/11/2024   14:26 Արմենը աջ դաստակի ափային մակերեսի «ջնջխված» վերք է ստացել. ոստիկանները քաշքշելով մարմնական վնասվածք են պատճառել 05/11/2024   14:05 Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները 05/11/2024   13:58 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու 05/11/2024   13:53 Մահացել է նախկին պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը 05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   13:39 Ձեզ լավ նայեք, Փաշինյան ջան.վարչապետը չնախատեսված կանգառ ունեցավ Գայ բնակավայրում, կողմնակիցները հավաքված էին (տեսանյութ) 05/11/2024   13:29 Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. 4-6 աստիճանով ցրտելու է 05/11/2024   13:23 Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է 05/11/2024   13:18 ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը 05/11/2024   13:00 Տեղ կա խնայում ենք անիմաստ, տեղ կա ծախսում ենք անիմաստ. Նիկոլ Փաշինյան 05/11/2024   12:56 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել Նիկոլյանին դադարեցնել արդեն 20 օր տեւող հացադուլը 05/11/2024   12:53 «Դուք դեռ բիրտ ուժ չեք տեսել». Ջոմարդյանը՝ լրագրողներին 05/11/2024   12:45 Ոստիկանական բիրտ ուժի հետեւանքով քաղաքացին վնասվածք է ստացել 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/11/2024   12:29 Ոստիկանությունը առանց օրինական պահանջ ներկայացնելու բերման է ենթարկել արդեն 35 քաղաքացու 05/11/2024   12:25 Սևբերետավորներից մեկը վերցրեց սուրճը. ուզում ենք հավատալ՝ ոստիկանությունը ժողովրդի հետ է. (տեսանյութ) 05/11/2024   12:08 Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Զաքարյան
05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/11/2024   10:27 Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին «սուրճի հրավիրելու» մտադրությամբ Էջմիածնի դպրոց գնացած երիտասարդներին 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ»

Վերնիսաժի գործով տուժողները հարցաքննվեցին, հաջորդ նիստում կհարցաքննվեն վկաները 12/25/2014   17:40  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


Վերնիսաժի մոտ կրակոցների գործով այսօր սկսվեց դատաքննությունը:

Այսպես, ըստ մեղադրանքի՝ Գոռ Առաքելյանը գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն հանդիսացող գործարանային արտադրուրյան 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակ ու 9մմ տրամաչափի ակոսափող հրազեններից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

Դրանց  գործադրմամբ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։

Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նրանք հիշյալ ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանել են Գոռ Առաքելյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության՝ շրջակայքում գտնվող անձանց նկատմամբ, ակնհայտորեն խախտելով վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը՝ շուրջ հինգ րոպե տևողությամբ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև իրենց խուլիգանական գործողությունները զուգորդել են բռնության գործադրմամբ. հարվածներ են հասցրել Գ.Առաքելյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ձախ նախաբազկի, ձախ դաստակի շրջանի քերծվածքների ձևով։

29-ամյա Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ կետերով՝ խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով՝ խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք 30-ամյա Վալերիկ Հովհաննիսյանին և 36-ամյա Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն:

Ամբաստանյալները հրաժարվեցին դիրքորոշում հայտնել մեղադրանքի հետ կապված:

Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի համաձայն՝ այսօր սկսվեց և ավարտվեց տուժողների հարցաքննությունը:

Տուժող Մնացական Սուքիասյանը հայտնեց, որ ինքը դեպքի օրը գտնվել է Վերնիսաժում, որտեղ գործիքների առուվաճառքով է զբաղվում, լսել է կրակոց, երկրորդ կրակոցն իրեն է դիպել, աջ ոտքից վիրավորվել է  ու վայր ընկել, որից հետո ոչինչ չի հիշում: Իրեն բուժօգնություն են ցուցաբերել տեղում, ապա  տեղափոխել հիվանդանոց, որտեղ զգացել է, որ ոտքի մեջ երկաթ են դրել, մինչև օրս գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Տուժողը հայտնեց, որ վիճաբանության ձայներ, հայհոյանքներ չի լսել, կրակողներին էլ չի տեսել: Տուժողը կարծում է, որ իր վրա չեն կրակել, պարզապես գնդակը փոխել է ուղղությունն ու դիպել իրեն:

Մինչդեռ նախաքննության ժամանակ տուժողը հայտնել էր, որ լսել է վիճաբանության ձայներ, գոռգոռոցներ ու հայհոյանքներ, սակայն վիճաբանողներին չի տեսել, նաև չի տեսել, թե ով է իր վրա կրակել:

Տուժող Մյասնիկ Հայրապետյանը հայտնեց, որ տեսել է, որ մարդիկ են հավաքվում, մեկից ավելի կրակոցի ձայներ է լսել, մտել մերձակա շենքի շքամուտք, որտեղ կրակոցից վիրավորվել է, մինչև հիմա գնդակը գտնվում է ոտքի մեջ: Շքամուտքում, ըստ նրա, մեկ կրակոց է լսել, կրակողներին չի տեսել: Նա նշեց նաև, որ անզգուշորեն են իրեն վնասվածք պատճառել:  

Մինչդեռ նախաքննության ժամանակ տուժողը հայտնել էր, որ շքամուտքում կրակոցներ է լսել, բայց նաև նշել է, որ կրակողին չի տեսել ու չգիտի, թե «ինչից է սկսվել այդ ամենը»:

Տուժող Ալվինա Բադալյանը, ով Վերնիսաժում էր աշխատում, հայտնեց, որ աղմուկ է լսել, սակայն բառերը չէին հասկացվում. ինքը հեռու էր գտնվում, ձախ ոտքի ներքևի մասից վիրավորվել է: Տուժողը գտնում է, որ գնդակն իրեն պատահական է դիպել:

Մինչ դատաքննությունն սկսելը դատարանը մերժեց պաշտպանական կողմի երկու միջնորդությունները՝ ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը մեղադրողին բացարկ հայտնելու և ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանի միջնորդությունը քաղաքացիական հիվանդանոցում բուժում ստանալու համար իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու մասին:

Արդեն հաջորդ տարի՝ հունվարի 22-ին կայանալիք դատական նիստում կսկսվի վկաների հարցաքննությունը, որից հետո կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները, վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները, եթե ցանկանան ցուցմունք տալ:

 


Հարակից հրապարակումներ`

14:54 25/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎերնիսաժի գործով՝ դատարանը նորից հեռացավ խորհրդակցական սենյակ
14:21 25/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎերնիսաժի գործով բացարկ հայտնվեց մեղադրողին
13:17 12/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎերնիսաժի գործով դատական նիստը հետաձգվեց արդեն երրորդ անգամ. Վալերիկ Հովհաննիսյանը հիվանդանոցում է
17:32 03/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎերնիսաժի գործով տուժողները չեն ապաքինվել, բայց բողոք չունեն
13:09 03/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎերնիսաժի գործով դատական նիստը դարձյալ հետաձգվեց
11:01 03/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎերնիսաժի գործով հերթական դատական նիստն այսօր. Տուժողը բերման կենթարկվի
13:18 21/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎերնիսաժի գործով դատական նիստն սկսվեց և րոպեներ անց ավարտվեց
10:15 21/11/2014  |  Քրեական խրոնիկոնՄեկնարկում է Վերնիսաժի գործով դատավարությունը
10:14 14/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեկ շաբաթից կմեկնարկի «Վերնիսաժ»-ի գործով դատավարությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]