ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գալուստ Սահակայնն ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիին 12/19/2014 17:04 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 19-ին խորհրդարանում ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:
Ողջունելով հյուրին` Գալուստ Սահակյանը նշել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից:
ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու հարցում:
Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը վճռական է եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացն` ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը:
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշման վերաբերյալ Գալուստ Սահակյանը նշել է, որ այն պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով եւ բխում է Հայաստանի շահերից:
Խորհրդարանաի ղեկավարը հայտնել է նաեւ, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որը տեղի է ունենալու Հայաստանում, անցկացվելու է ընդունված բոլոր չափանիշներին համապատասխան:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման մասին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավով նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար ոչ միայ մերժում է միջազգային կազմակերպությունների նախաձեռնությունները, մասնավորապես շփման գծից դիպուկահարների հետքաշումը, պատահարների հետաքննման մեխանիզմների ստեղծումը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված ջանքերը, այլ հակառակը` իր ռազմատենչ հայտարարություններով եւ գործողություններով խոչընդոտում է ցանկացած նախաձեռնություն:
«Խավիարային դիվանագիտությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը, կաշառակերության ստոր ճանապարհով այդ երկրի իշխանությունները փորձում են քաղաքակիրթ աշխարհում վերականգնել իրենց
վարկաբեկված հեղինակությունը»,- մասնավորապես նշել է Գալուստ Սահակյանը:
ԵԽ փոխնախագահին 2015 թվականի ապրիլին հրավիրելով մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին՝ Ազգային ժողովի նախագահը խոսել է նաեւ Թուրքիայի մասին, մասնավորապես նշելով` «Մի երկիր, որը պատրաստ չէ առերեսվել իր սեփական անցյալի, իր պատմության հետ, ժողովրդավարությունն այնտեղ չի կարող արմատապես հաստատվել»:
Գալուստ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ 1987 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունելու համար եւ հույս հայտնել, որ 100-ամյակի նախաշեմին Եվրախորհրդարանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ կամ բանաձեւով:
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին շնորհակալություն է հայտնել բարձր ընդունելության համար: Նա նշել է, որ որպես փոխնախագահ՝ սա իր առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն եւ վստահեցրել է, որ այն կլինի
շարունակական:
Խորհրդարանի փոխնախագահը ցավով է նշել այն հանգամանքը, որ ի տարբերություն հայկական պատվիրակությանը՝ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երեւանում կայանալիք Եվրանեսթի նիստին: Ռիչարդ Չառնեցկին վստահեցրել է, որ ԵԽ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ մի շարք բնագավառներում:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/05/2024 17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում
- 05/05/2024 17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
- 05/05/2024 10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
- 05/05/2024 10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն