ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները ևս կօգտվեն ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունքից 10/19/2014 17:32 | ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ
Հոկտեմբերի 18-ին ուժի մեջ մտավ «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի որոշման մեջ կատարված լրացումը, ըստ որի
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին տրվել է ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք: 5-օրյա աշխատանքային ռեժիմով աշխատող ՔԿ ծառայողները լրացուցիչ 7 աշխատանքային օրվա հանգստի հնարավորություն կունենան:
Նշենք, որ մինչ այդ գործող որոշման ցանկում ընդգրկված էին 5-օրյա և 6-օրյա աշխատանքային ռեժիմով աշխատող 47 մասնագիտությունների ներկայացուցիչներ և բնագավառների աշխատողներ:
5-օրյա և 6-օրյա աշխատանքային ռեժիմով աշխատանքի դեպքում ամենաշատը՝ համապատասխանաբար 9 և 10, լրացուցիչ աշխատանքային օրվա արձակուրդի իրավունք ունեն ավիադիսպետչերները, լեռնային, լեռնահիմնական, շինմոնտաժային և շիննորոգման աշխատանքներում զբաղված բանվորներն ու բեռնատար մեքենայի վարորդները, լեռնագործները, ստորգետնյա և բաց եղանակներով օգտակար հանածոների արդյունահանման, պայթեցնող, քարտաշ, քար մշակող և հարակից մասնագետները, հանքահորերի (հանքերի), բացահանքերի (կտրվածքների), մետրոպոլիտենի, թունելների և հատուկ նշանակություն ունեցող ստորգետնյա կառույցների շինարարությունում զբաղված բանվորներն ու բեռնատար մեքենաների վարորդները, հղկանյութերի, սինթետիկ ալմաստների, գերկարծր նյութերի և դրանցից պատրաստվող արտադրատեսակների և բնական ալմաստների արտադրությունում զբաղված բանվորները, Հայկական ատոմային էլեկտրակայանում որոշ աշխատանքներ կատարող աշխատողներ:
9 օրվա լրացուցիչ հանգստի իրավունք ունեն նաև 5-օրյա աշխատանքային ռեժիմով աշխատող՝ զինվորական ծառայությունից կամ ոստիկանությունում ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված) կամ զինվորական կամ ոստիկանության պաշտոնի կրճատման հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակված այն քաղաքացիական ծառայողները, ովքեր ունեն 25 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժ:
Ամենաքիչը՝ 2 օրվա, լրացուցիչ աշխատանքային օրվա արձակուրդի իրավունք ունեն բժիշկները, ատամնաբույժները, դեղագետներն ու դեղագործները, բուժքույրերը, բուժակները, տեխնիկ-քիմիկոսները:
Ցանկում նշված մասնագիտությունների զգալի մասի համար նախատեսված է 4 աշխատանքային օրվա լրացուցիչ արձակուրդի իրավունք: Դրանց թվում են նաև 5-օրյա և 6-օրյա աշխատանքային ռեժիմով աշխատող լրագրողները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/10/2024 08:18 Սպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ»
- 05/10/2024 08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ»
- 05/10/2024 08:11 Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ»
- 05/10/2024 08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ»
- 05/10/2024 08:04 Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 05/10/2024 07:47 Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
- 05/10/2024 07:43 ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/10/2024 14:12 Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան
- 05/10/2024 14:05 Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
- 05/10/2024 12:40 Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան
- 05/10/2024 08:24 Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց․ Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/10/2024 18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ
- 05/10/2024 14:44 Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
- 05/09/2024 20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/09/2024 15:36 Վայոց ձորի մարզում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
- 05/09/2024 18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը