Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար 05/01/2024   23:23 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. Փաշինյան 05/01/2024   23:20 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   23:07 Թբիլիսիում հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ եւ պղպեղի բալոններ են կիրառել 05/01/2024   22:55 Ոչ թե չորս գյուղ ենք տալիս, այլ` Ադրբեջանից վերցնում ենք չորս գյուղ` որպես փաստարկ. Փաշինյանը կրկին մանիպուլացնում է 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:26 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ բանակցությունների մասին. Հարցազրույցը՝ ուղիղ 05/01/2024   22:13 Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել Է 226-ի 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   21:43 Կոլումբիան հայտարարել Է Իսրայելի հետ հարաբերությունների խզման մասին 05/01/2024   21:29 ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը․ ընդգրկված ֆիզիկական անձանց թվում են Ադրբեջանի քաղաքացիներ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   21:08 Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» 05/01/2024   20:59 ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ 05/01/2024   20:53 Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան 05/01/2024   20:52 Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան 05/01/2024   20:43 Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով 05/01/2024   20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան 05/01/2024   20:15 Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան 05/01/2024   20:13 Ուկրաինայում ռազմական գործողությունները հասել են վճռորոշ կետի․ Bloomberg 05/01/2024   20:00 ԽՍՀՄ-ի օրոք Կիրանցի կամուրջը եղել է հայկական, հիմա տալիս են Ադրբեջանին. կառավարությունը միայն 60 տոկոս երաշխիք է տվել, որ ոչ մի տուն չի անցնի Ադրբեջանին. Կիրանցի համայնքապետ (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   19:49 Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին 05/01/2024   19:41 Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Վարդենիսի օկուպացրած տարածքներից դուրս չգան, իսկ մենք պետք է դուրս գանք Տավուշից. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   19:11 Փարիզում մայիսմեկյան ակցիայի ժամանակ ոստիկանների վրա աղյուսներ են նետել եւ հրկիզել ֆուրգոնը 05/01/2024   18:55 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   18:49 ՊՆ-ն պնդում է, որ երկու դիրք չի հանձնվել 05/01/2024   18:44 Չեմ ասում՝ հեղաշրջումներ լինեն, ուզում եմ՝ ով էլ լինի երկրի ղեկավարի պաշտոնում, հայամետ լինի ու հայրենասեր. արցախցի սարկավագ 05/01/2024   18:40 ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում 05/01/2024   18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները 05/01/2024   18:16 Ահաբեկիչ են սրանք, այ ցավդ տանեմ. Գառնիկ Դանիելյան 05/01/2024   18:08 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսում՝ կառավարության շենքի մոտ 05/01/2024   18:05 Նահատակված հերոսների մայրերը Կիրանցում են․նրանց որդիները կյանքի գնով են վճարել, որ ոչ թե ծնկաչոք ու սողալով քայլենք, այլ, որ հայացքները պարզ լինի, հայրենիքը՝ հաղթանակած․ Սրբազան 05/01/2024   17:50 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել հանուն Տավուշի և հայրենիքի պայքարող քաղաքացիներին 05/01/2024   17:49 Ստամբուլում բերման ենթարկվածների թիվը հասավ 210-ի 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   17:39 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվեց․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 05/01/2024   17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 05/01/2024   17:29 Յուրաքանչյուր զիջում ՝ պատերազմի հավանականությունը դարձնում է ավելի մեծ. Վազգեն Մանուկյան 05/01/2024   17:14 «Աստրազենեկա»-ն առաջին անգամ խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է թրոմբի պատճառ դառնալ 05/01/2024   17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել 05/01/2024   17:00 Երկրաշարժ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   16:36 Հայաստանցի ռազմական բժիշկները մասնակցում են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությանը
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցներին 09/19/2014   11:53  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի բացմանը: Այս մասին տեղեկացնումէ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, հոգեւոր հայրեր,
տիկնա՛յք եւ պարոնա՛յք

Անչափ ուրախ եմ այսօր ողջունել ձեզ այս ջերմ, հայաշունչ միջավայրում, հանդիպել մեր բազմաբովանդակ Սփյուռքի հայկական կառույցների ղեկավարներին եւ համայնքային պատվիրակներին:

Ուրախ եմ նաեւ, որ պատեհ առիթ է ստեղծվել ձեզ հետ միասին կրկին գնահատելու եւ արժեւորելու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործակցության անցյալն ու ներկան, հստակեցնելու առաջնահերթությունները, ինչպես նաեւ մտքեր փոխանակելու մեր Հայրենիքի եւ ազգի համար օրակարգային հարցերի շուրջ:

Այս եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Հայոց նորագույն պատմությունը վկայում է, որ միայն միասնական ջանքերի շնորհիվ ենք մենք ի զորու հաղթահարելու համայն հայության առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները:

Դիպուկ են Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ մի մարմին` առանց հոգու»: Ուստի, մենք հզորանալու ենք մեր համախմբվածությամբ, մեր միասնությամբ, համազգային խնդիրների լուծմանը միտված մեր հաստատակամությամբ:

Հայաստանն ուժեղ է ու անպարտելի իր երկու թեւերի եւ միասնական Սփյուռքի շնորհիվ: Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում՝ թիկունքում ունենալով Սփյուռքի ներուժը: Վստահ եմ, որ նույն կերպ դուք էլ ընկալում եք Հայաստանի Հանրապետությունը՝ ձեր անկախ ու ազատ Հայրենիքը: Մենք
չունենք եւ չենք կարող ունենալ առանձին հատվածական շահեր: Մեր շահերը փոխկապակցված են, իսկ մեր գործողությունները պետք է լինեն համաձայնեցված եւ փոխլրացնող:

Կարեւորելով Հայաստան – Սփյուռք համագործակցությունը՝ 2008թ. հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծեց Սփյուռքի նախարարություն, որով սկսվեց Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման որակապես նոր փուլ: Ուրախալի է, որ անցած տարիների ընթացքում նախարարությանը հաջողվել է գործընկերային կապեր հաստատել Սփյուռքի բոլոր կառույցների հետ: Նախարարության գործունեության նկատմամբ վստահության ապացույցն է կազմակերպված այս, եւ այլ համաժողովներին, միջոցառումներին Սփյուռքի ակտիվ ներգրավվածությունը եւ մասնակիցների թվի շարունակական ավելացումը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չկարգավոր­ված: Ադրբեջանը վարում է ռազմատենչ քաղաքակա­նու­թյուն՝ սանձազերծելով նավթային դոլարներով սնուցվող սպառազինության մրցավազք:

Թուրքիան, իր հերթին, խիստ կողմնակալ կեցվածք է դրսեւորում եւ շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը:

Մյուս կողմից, Վրաստանի հարաբերու­թյուն­ները Ռուսաստանի հետ եւս չեն նպաստում տարածաշրջանի կայունությանը եւ թույլ չեն տալիս մեզ լիարժեք կերպով օգտագործել տրանզիտի ու արտաքին տնտեսական համագործակցության հնարավորու­թյուն­ները: Այս բոլոր գործոնները ստիպում են մեզ արտաքին քաղաքա­կանության մեջ լինել ճկուն եւ շրջահայաց: Հայաստանի իշխանությունները՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քայլեր են ձեռնարկում ելնելով բացառապես մեր ազգային շահերից՝ լավագույնս ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգու­թյունն ու կայուն զարգացումը:

Հարգելի ներկաներ,

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես իր գործունեության գերակայություն, հռչակել է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, նրա ազատության երաշխավորումը, անվտանգության եւ բարեկեցության բարձրացման ապահովումը: Մեր ջանքերն առավելապես ուղղվելու են հայի ստեղծագործ աշխատանքով հայրենիքում իր ապագան կերտելուն: Հայրենիքը յուրաքանչյուր հայի համար պետք է դառնա ապահով հանգրվան եւ սեփական կարողությունների, աշխարհի տարբեր ծագերում կուտակած փորձի ու գիտելիքների առավելագույնս դրսեւորման հնարավորության երկիր: Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուրի համար պետք է դառնա արժանավայել կյանքով ապրելու հնարավորությունների երկիր:

Այսօր Հայաստանի կառավարությունը հստակ քայլեր է իրականացնում երկրում սոցիալ-տնտեսական վերելքի ապահովման ուղղությամբ: Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Օտարերկրյա ընկերություն­ները պետք է իրենց հարմարավետ եւ ապահով զգան Հայաստա­նում: Մենք տալիս ենք դրա երաշխիքը:

Հայաստանի զարգացմանը, տնտեսության առաջընթացին միտված ձեր գործնական առաջարկներն աչքաթող չեն արվի: Կառավարությունը որդեգրել է ներդրումային ծրագրերի իրականացման բաց քաղաքականություն եւ պատրաստ է աջակցել յուրաքանչյուր նման նախաձեռնության: Վաղուց հասունացել է բարեգործությունից դեպի փոխշահավետ գործընկերության անցնելու ժամանակը:

Այս համատեքստում ցանկանում եմ իմ երախտագիտության խոսքն ուղղել բոլոր այն մեծանուն բարերարներին եւ հայտնի գործարարներին, ովքեր իրենց ջանասիրությամբ եւ Հայրենիքի նկատմամբ մեծ նվիրմամբ զգալիորեն նպաստել են Հայաստանի եւ Արցախի տնտեսական վերելքին ու պետականության ամրապնդմանը: Նման ազգային գործիչների կերպարը ոգեշնչող պետք է լինի աշխարհասփյուռ մեր հայրենակիցների եւ, հատկապես, երիտասարդների համար:

Սիրելի հայրենակիցներ

Մյուս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Անգնահատելի է Սփյուռքի դերը նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման միջազգայնացման գործընթացում: Ցավալի է, որ ներկայիս Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության իրավաժառանգորդ, ոչ միայն չի կարողանում հաշտվել իր մութ անցյալի հետ, այլ հակառակը՝ շարունակում է ժխտել ցեղասպանության իրողությունը, ինչը միջազգային ընկալմամբ համարվում է կրկնակի ցեղասպանություն: Միեւնույն ժամանակ միջազգային հանրության մոտ ավելի ու ավելի է ամրապնդվում այն գաղափարը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, եւ, առաջին հերթին, Թուրքիայի կողմից, անխուսափելի է, եւ այդ հանգամանքը կնպաստի տարածաշրջանային
կայունության ամրապնդմանը եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ մենք կհասնենք պատմական արդարության վերականգնմանը:

Սիրելի՛ բարեկամներ,

Ի՞նչն է մեզ՝ հայաստանաբնակ, արցախաբնակ եւ աշխարհասփյուռ հայերին կապում իրար: Անշուշտ, մեզ կապում են միմյանց մեր պատմությունը, մեր պատմական հիշողությունը: Բայց ամենից շատ մեզ կապում է ազատ եւ անկախ Հայաստանը, ազատ եւ անկախ Արցախը:

Այսօր Սփյուռքը անկախությունը վերահաստատած Հայաստանի համար դարձել է նյութական ու հոգեւոր նեցուկ։ Աշխարհի բոլոր հայերը՝ անկախ բնակության վայրից, դավանանքից կամ սոցիալական կարգավիճակից, ունեն իրենց բոլորի Հայաստանը: Ուստի, մենք մեկ նպատակ ենք հետապնդում՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգության ամրապնդումը եւ կայուն ու անշեղ զարգացումը։

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին հետեւողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված արտերկրում մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանմանը, իրավունքների ու շահերի պաշտպանությանը:

Ամփոփելով խոսքս՝ վստահություն եմ հայտնում, որ մեր միասնական ջանքերով մենք ի զորու կլինենք հաղթահարելու հայության առջեւ ծառացած մարտահրավերները:

Եվս մեկ անգամ ողջունում եմ համագումարի մասնակիցներին եւ մաղթում արգասաբեր աշխատանք՝ ի փառս մեր հայրենիքի եւ ի շահ համայն հայության:

Շնորհակալություն ուշադրության համար»:

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]