Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան

Դատարանը վերաորակեց մեղադրանքը 09/10/2014   12:15  |  Քրեական խրոնիկոն

Եվրոպական ակադեմիայի ուսանող Աշոտ Նիկոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մեկ ուրիշին ծանր վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով:

Նշանակված պատժին հաշվակցվել է Աշոտ Նիկոյանին 2013 թվականի ապրիլի 23-ից մինչև 2013 թվականի ապրիլի 26-ը կալանքի տակ պահելու ժամկետը և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 11 ամիս 27  օր ժամկետով:

Նախաքննության մարմնի կողմից ամբաստանյալին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Դատարանը, սակայն, վերլուծելով ամբաստանյալ Ա.Նիկոյանին առաջադրված մեղադրանքը, ամբաստանյալի, տուժողի, վկաների ցուցմունքները և համակցության մեջ գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, գտել է, որ արարքի իրավաբանական որակումը նախնական քննության մարմնի կողմից ճիշտ չի կատարվել, և արարքը պետք է վերաորակել:

Ամբաստանյալ Աշոտ Նիկոյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր և Նաիրի Գրիգորյանի կողմնակիցների միջև տեղի ունեցած կռվի ու ծեծկռտուքի ընթացքում հակառակորդ կողմի հարվածներից վայր ընկնելուց հետո բարձրանալիս նրանցից մեկի ձեռքում տեսել է դեպի իրեն եկող դանակ, խլել է այդ դանակը /որի ընթացքում վնասվել է նրա ձախ ձեռքի միջնամատը/: Այնուհետև, իր ուղղությամբ տեղացող բազմաթիվ հարվածներից պաշտպանվելու նպատակով այդ նույն դանակն անկանոն թափահարել է, որի ընթացքում տուժող Վիգեն Սահակյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Համանման ցուցմունք են տվել նաև ամբաստանյալի ընկեր Վիգեն Շահբազյանը և ամբաստանյալի հայր Հակոբ Նիկոյանը, որոնց այդ մասին դեպքից հետո պատմել է ամբաստանյալը:

Դատարանը, գնահատելով ամբաստանյալի, վկաներ Վիգեն Շահբազյանի և Հակոբ Նիկոյանի նշված ցուցմունքներն այն մասին, որ դանակն ամբաստանյալը կռվի ընթացքում հակառակորդ կողմի մասնակիցներից մեկի ձեռքից է խլել, դրանք արժանահավատ չի համարում, քանի որ այդ հանգամանքը չի հաստատվում քրեական գործով ձեռքբերված մյուս ապացույցներով:

Դատարանը հաստատված է համարել, որ Աշոտ Նիկոյանի և Նաիրի Գրիգորյանի կողմից նույն համալսարանում սովորող Ռիմա Ասատրյանին սիրահետելու կապակցությամբ 2013 թվականի ապրիլի 23-ին, Երևան քաղաքի Սուրենյանց փողոցում վեճ, ապա նաև կռիվ է տեղի ունեցել՝ մի կողմից ամբաստանյալ Աշոտ Նիկոյանի ու նրա ընկերոջ Վիգեն Շահբազյանի, մյուս կողմից՝ Նաիրի Գրիգորյանի ու նրա կողմնակիցների /ավելի քան 10 հոգի/ միջև:

Այդ ընթացքում Նաիրի Գրիգորյանը բռունցքով հարվածել է Աշոտ Նիկոյանի դեմքին, որից վերջինս վայր է ընկել: Ն.Գրիգորյանի կողմնակիցները ոտքերով ու քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել գետին ընկած վիճակում գտնվող Աշոտ Նիկոյանին:

Վերջինս կարողացել է ընկած տեղից բարձրանալ և դեռևս կիսածնկած վիճակում իր մոտ գտնվող դանակով սկսել է անկանոն հարվածներ հասցնել տարբեր ուղղություններով: Դանակի այդ հարվածներից մեկը դիպել է տուժող Վիգեն Սահակյանի թիկունքի շրջանին և նրան պատճառվել է ծանր մարմնական վնասվածք:

Կռվի ընթացքում գլխի, ծոծրակային մասի, պարանոցի, նախաբազկի, արմնկահոդի, դաստակների ֆալանգների շրջանում սալջարդ վերքերի և քերծվածների ձևով մարմնական վնասվածքներ է ստացել նաև ամբաստանյալ Նիկոյանը: Վերջինս ստացել է նաև ձախ դաստակի 3-րդ ֆալանգի կտրած վերք:

Դատարանը հաստատված է համարել  այն փաստական հանգամանքը, որ ամբաստանյալ Աշոտ Նիկոյանը և նրա ընկերը Վիգեն Շահբազյանը մի կողմից, Նաիրի Գրիգորյանը և նրա կողմնակիցները /ավելի քան 10 հոգի/ մյուս կողմից կռվել են միմյանց հետ:

Այդ ընթացքում ամբաստանյալը, դեմքին ստանալով Նաիրի Գրիգորյանի բռունցքի հարվածը, տապալվել է գետին: Ընկած վիճակում ամբաստանյալի գլխին և մարմնի այլ մասերին ոտքերով ու քարերով հարվածներ են հասցրել Ն. Գրիգորյանի կողմանկիցները: Ա.Նիկոյանը, ձեռքերով պաշտպանվելով հարվածներից, կարողացել է բարձրանալ ընկած տեղից և կիսածնկած վիճակում, իր մոտ գտնվող դանակով սկսել է տարբեր ուղղություններով անկանոն հարվածներ հասցնել՝ դեռևս շարունակվող հարվածներից պաշտպանվելու նպատակով: Այդ հարվածներից մեկը դիպել է տուժող Վիգեն Սահակյանի թիկունքի շրջանին ու նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Այն հանգամանքը, որ կռվի ընթացքում Նաիրի Գրիգորյանի կողմնակիցների թիվը եղել է տասից ավելի, հաստատվել է ամբաստանյալ Աշոտ Նիկոյանի, տուժող Վիգեն Սահակյանի, թվով 7 վկաների ցուցմունքներով: Ընդ որում, նրանցից Նաիրի Գրիգորյանն իր ցուցմունքով ընդունել է, որ առաջինն ինքն է բռունցքով հարվածել Աշոտ Նիկոյանի դեմքին, որից վերջինս գետին է ընկել:

Այնուհետև ընկած վիճակում այլ անձինք հարվածել են ամբաստանյալին: Ծեծի և ստացած մարմնական վնասվածների հետևանքով ամբաստանյալ Աշոտ Նիկոյանի մոտ առաջացել է գլխապտույտ, հիշողության ընդհատումներ և սրտխառնոց: Այդ մասին են վկայում, որ վերջինս ինչպես դեպքի վայրում, այնպես էլ՝ այդ օրվա ընթացքում հիվանդանոցում բուժօգնություն ստանալիս և երեկոյան ոստիկանության քննչական բաժնում. հարցաքննության ընթացքում ունեցել է փսխումներ ու առողջական վիճակի վատացում: Այդ պատճառով ընդհատվել է Ա.Նիկոյանի՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում կատարվող  հարցաքննությունը:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալի կողմից գործադրված պաշտպանության միջոցը /դանակի գործադրումը/ համարժեք չէ նրա նկատմամբ կիրառված բռնության միջոցներին /ձեռքերով, ոտքերով, քարերով կատարված հարվածներին/:

Դատարանը գտել  է, որ տուժողին վնասվածք է պատճառվել Ա.Նիկոյանի կողմից պաշտպանվելու ընթացքում դանակով հարված կատարելու հետևանքով, այսինքն՝ ամբաստանյալ Աշոտ Նիկոյանի կողմից տուժող Վիգեն Սահակյանի առողջությանը ծանր վնաս է պատճառվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ:

Որպես ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ դատարանը հաշվի է առել այն, որ նա երիտասարդ է, բնութագրվում է դրականորեն, հանդիսանում է ՀՀ կարատեի ազգային ֆեդերացիայի անդամ, ունի սև գոտի 1-ին դանի որակավորում, մեղայականով ներկայացել է նախաքննության մարմնին:

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]