Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում 05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան 05/04/2024   11:56 Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը խստացրել Է ռուսաստանցիների համար հաշիվների բացման պայմանները 05/04/2024   11:39 Բժիշկը նշել է փորկապության դեմ պարզ վարժություններ 05/04/2024   11:26 «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով միջոցառումներ են տեղի ունենում սփյուռքահայ համայնքներում 05/04/2024   11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ 05/04/2024   11:19 Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»

Դատախազը պահանջեց 15 տարվա ազատազրկման դատապարտել պարսկուհուն, ով թմրամիջոցը Հայաստան է տեղափոխել սեռական օրգանում պահելով 06/30/2014   22:02  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Իրանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով` սեռական օրգանում պահելու միջոցով, թմրամիջոց տեղափոխելու գործով այսօրվա նիստում մեղադրող դատախազը պահանջեց ամբաստանյալ Էլհամ Շիրխանին դատապարտել 15 տարվա, իսկ Զոհրաբ Ստեփանյանին՝4,5 տարվա ազատազրկման:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած այսօրվա նիստում մեղադրող դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով` հայտարարելով, որ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են և նրանց կողմից կատարված արարքներին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական:

Դատախազի գնահատմամբ` նախաքննության և դատաքննության ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Էլհամ Շիրխանին, 2013 թվականի նոյեմբերի 8-ին, ՀՀ պետական սահմանի Մեղրիի մաքսակետով Իրանից ժամանելով Հայաստան, մաքսային հսկողությունից թաքցնելով, իր սեռական օրգանում` հեշտոցում պահելով, Հայաստան ապօրինի տեղափոխել է 23,67 գրամ ընդհանուր քաշով, ապահովիչի մեջ փաթեթավորված 13,744 գրամ քաշով մաքուր քաշով «մետամֆետամին», 86 հատ՝ ընդհանուր 0,43 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոց հանդիսացող հաբեր: Դրանք  տեղափոխել է Երևան՝ իր ծանոթին՝ Զոհրաբ Ստեփանյանին իրացնելու նպատակով:

Նախաքննական վարկածի համաձայն` Զ.Ստեփանյանը  չի հասցրել թմրամիջոցները գնել, քանի որ նույն օրը ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, օպերատիվ տվյալները իրացնելով, բերման են ենթարկել նրան և էլհամ Շիրխանիին, որի անձնական խուզարկությամբ թմրամիջոցները հայտնաբերվել են։ է.Շիրխանիի մոտ հայտնաբերվել են նաև հոգեմետ նյութ հանդիսացող ընդհանուր 0,39 գրամ քաշով 39 հաբ «Նորտրիպտիլին» անվանումով դեղամիջոցներ, որոնք վերջինս ապօրինի, մաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստան էր ներկրել՝ իր կողմից օգտագործելու նպատակով:

Միաժամանակ պարզվել է նաև որ, Է.Շիրխանին, 2013թ. հունիսի 25-ին մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ է ներկրել «մետամֆետամին» տեսակի թմրամիջոց: Իսկ 2013թ. հոկտեմբերի 21-ին դրդել է իր ընկերոջը, ով ևս Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի է, կոշիկի մեջ թաքցնելով Հայաստան ներկրել և իրացնել «մետամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Ըստ Զոհրաբ Ստեփանյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, 2013 թվականի օգոստոս ամսին ծանոթանալով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի էլհամ Շիրխանիի հետ և տեղեկանալով, որ վերջինս զբաղվում է  թմրամիջոցների իրացմամբ, ցանկացել է նրանից ապօրինի ձեռք բերել «մեթադոն» և «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։

28-ամյա Էլհամ Շիրխանիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ և  268-րդ հոդվածի 3-րդ մասով: 30-ամյա Զոհրաբ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանց իրացնելու նպատակի  առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձ:

Նախաքննության և դատաքննության ընթացքում Էլհամ Շիրխանին մեղավոր է ճանաչել իրեն առաջադրված մեղադրանքում, իսկ Զոհրաբ Ստեփանյանը իրեն մեղավոր չի ճանաչել: Մեղադրող դատախազը միջնորդեց Էլհամ Շիրխանիին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքներում և դատապարտել 15 տարվա, իսկ Զ. Ստեփանյանին` 4, 5 տարվա ազատազրկման:

Այսօրվա նիստում ճառով հանդես եկան նաև պաշտպանական կողմերը: Ամբաստանյալ Էլհամ Շիրխանիի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը նշեց, որ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալի կողմից տրվել են իրարամերժ ցուցմունքներ: Փաստաբանը մասնավորապես անդրադարձավ գործով մյուս ամբաստանյալի` Զ.Ստեփանյանի վերաբերյալ իր պաշտպանյալի տված ցուցմունքներին` նշելով, որ նա թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում հայտնել է, որ Զ. Ստեփանյանի հետ որևէ պայմանավորվածություն չի ունեցել և նրան անգամ այդպիսի առաջարկ  չի եղել:

Ինչ վերաբերում է անձնական օգտագործման համար ներկրված դեղամիջոցին, ապա պաշտպանը նշեց, որ իր նա ՄԻԱՎ վարակակիր է և բժշկի կողմից տրված համապատասխան տեղեկանքը հաստատում է, որ բուժման նպատակով նա օգտագործում է «Նորտրիպտիլին» անվամբ դեղամիջոցը: Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները չեն հիմնավորվել:

Պաշտպանը նաև նշեց, որ թեեւ  գործում կա Էլհամի ինքնախոստովանական ցուցմունքը: Սակայն փաստաբանի ներկայացմամբ` նախաքննության փուլում իր պաշտպանյալը խոսել է թարգմանիչի հետ,  դա եղել է զրույց` չկարծելով, որ  այն հետագայում իր վրա մեղադրական շեշտադրմամբ կանդրադառնա: Ըստ փաստաբանի` բացի ինքնախոստովանական ցուցմունքներից, այն էլ հակասական, նախաքննական մարմինը որևէ այլ ապացույց չունի:

Փաստաբանը միջնորդեց մեղադրանքի  ծավալից հանել այդ դրվագները և կայացնել արդարացման դատական ակտ: Բայց եթե մեղադրական դատական ակտ է կայացվելու, ապա միայն մաքսակետով ապօրինի թմրամիջոց ներկրելու մասով` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով և, նկատի ունենալով, որ  նա ՄԻԱՎ վարակակիր է, ապա նրա նկատմամբ  սահմանել նվազագույն պատժից շատ ավելի մեղմ պատիժ` հաշվի առնելով նաև այն, որ նա իր խնամքին ունի մանկահասակ երեխա:

Պաշտպանական ճառով հանդես եկավ նաև Էլհամ Շիրխանին, ով նշեց, թե իր համար զարմանալի է, որ նման հիվանդության առկայության պայմաններում, երբ  իրեն 5-6 տարի կյանք է մնացել, մեղադրողը պահանջում է 15 տարվա ազատազրկում:

Գործով մյուս ամբաստանյալ Զոհրաբ Ստեփանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալին` նշելով, որ գործում չկան նրան մեղսագրված արարքները հիմնավորող փաստական տվյալներ, ապացույցներ:

Մասնավորապես, ըստ փաստաբանի, անհասկանալի է, թե  Զ. Ստեփանյանի որ գործողություններն են հիմք տվել նախաքննական մարմնին ապացուցված համարելու, որ նա Էլհամ Շիրխանիից փորձել է ձեռք բերել թմրամիջոցներ:

Դատաքննությամբ հետազոտված ապացույցներով, Լ.Սիմոնյանի գնահատմամբ, հերքվել է նախաքննական մարմնի այն վարկածը, թե իր պաշտպանյալը ցանկացել է ձեռք բերել «մեթադոն» և «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցներ:

Փաստաբանի ներկայացմամբ` Զ. Ստեփանյանը նպատակ և ցանկություն չի ունեցել թմրամիջոցներ ձեռք բերել,  Էլհամ Շիրխանիին չի խնդրել իր համար թմրամիջոցներ բերել և որ  ամուսնանալուց հետո  նա այլևս թմրամիջոցներ չի օգտագործում:  Իսկ թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն ունենալու դեպքում կգներ 0,001 գրամ.  մեղադրանքի մեջ նշված չափաքանակը չէր կարող գնել, քանի որ դրա արժեքը կկազմեր մոտ 1 մլն 300 000 ՀՀ դրամից ավելի գումար, որը նա չունի: Ի դեպ, Էլհամ Շիխանին իր ցուցմունքում նշել է, որ «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի 1 գրամը Հայաստանում վաճառվում է 200 ԱՄՆ դոլարով, որը համարժեք է մոտ 88 000 դրամի:

Ըստ պաշտպանի Էլհամ Շիրխանիի նախաքննական ցուցմունքները չեն կարող օգտագործվել որպես ապացույց և դրվել Զ. Ստեփանյանի մեղադրանքի հիմքում, քանի որ  ամբաստանյալ Շիրխանիին հարցեր են տրվել թարգմանիչի ներկայությամբ, սակայն դատաքննության ընթացքում պաշտպանը հարց է ուղղել Էլհամ Շիխանին, թե ինքը ինչով է համոզված, որ իր ասածները կամ քննիչի ասածները ճիշտ են թարգմանված ամբաստանյալը պատասխանել է, որ չի կարող ասել:

Քրեական գործում չկա Շիրխանիի կողմից տրված որևէ ցուցմունքի պարսկերեն թարգմանություն, գործի նյութերում նրա ցուցմունքները միայն հայերեն են, որոնց  վերջում նշված է, որ ցուցմունքը ընթերցվեց, թարգմանվեց, տպված է ճիշտ:

Իսկ թե ինչն է հիմք հանդիսացել Արթուր Կարապետյանին որպես թարգմանիչ ներգրավելու համար, ըստ փաստաբանի,   քրեական գործից պարզ չէ եւ անհասկանալի է, թե ինչից են ենթադրել, որ նա կարող էր հայերենից պարսկերեն կամ հակառակը թարգմանել, առավել ևս` տիրապետել իրավաբանական տերմինալոգիային:

Պաշտպանը գտնում է, որ նախաքննության ընթացքում ամբաստանյալ Էլհամ Շիրխանիի կողմից տրված ցուցմունքները ստացվել են վերջինս իրավունքների խախտման պայմաններում և դրվել իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում: Հետեւապես, փաստաբանի գնահատմամբ, Էլհամ Շիրխանիի նախաքննական ցուցմունքները որպես անթույլատրելի ապածույց  չի կարող դրվել ամբաստանյալների մեղադրանքի հիմքում:

Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց առաջադրված մեղադրանքում իր պաշտպանյալին ճանաչել անմեղ և կայացնել արդարացման դատական ակտ:

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]