ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առանց հիմնավորման էլեկտրաէներգիայի սակագնի նոր բարձրացումն անընդունելի է 06/10/2014 20:56 | ԼՐԱՀՈՍ
«Օրինաց երկիր» խմբակցությունը առաջարկում է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ օր առաջ խորհրդարանական լսումներ կազմակերպել՝ էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման հարցը բազմակողմանի քննարկման առարկա դարձնելու նպատակով, և գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու էլեկտրաէներգիայի թանկացումը:
Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում հայտարարեց խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը՝ հավելելով, թե իրենց առաջարկն ընդունված է և քննարկումներին իրենք կունենան ակտիվ մասնակցություն՝ «իհարկե ցուցաբերելով հետևողականություն հարցի արդարացի լուծման գործում»:
Նա, մասնավորապես, նշեց նաև, որ, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարածած հաղորդագրության, նախնական գնահատմամբ, էլէկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլէկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 միլիարդ դրամ (առանց ԱԱՀ-ի ) լրացուցիչ գումար: Բացի այդ, նշված է, որ ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում՝ 3.8-4.3 դրամի չափով:
«Նկատի ունենալով մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական ծայրահեղ ծանր վիճակը՝ գործազրկության ու աղքատության մտահոգիչ ցուցանիշները և տնտեսական մրցակցությանը չդիմանալու պատճառով օրեցօր փակվող փոքր ու միջին առևտրական և տնտեսական սուբյեկտների քանակը, մենք անընդունելի ենք համարում էլեկտրաէներգիայի սակագնի որևէ թանկացում, էլ չեմ ասում՝ 10 և ավելի տոկոս թանկացումը: Կարծում եմ՝ կառավարության գերխնդիրներից մեկը պետք է լինի այս հարցի լուծումը, հնարավոր և անհնար ամեն ինչ պետք է արվի, որպեսզի կանխվի էլեկտրաէներգիայի թանկացումը, այլապես մեր ժողովուրդը և արտադրողները կհայտնվեն անելանելի վիճակում, էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով էապես կթանկանան նաև բոլոր ապրանքները և ծառայությունները»,-հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավորը:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանն անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ խնդիրը որակելով որպես «արդիական հանրապետական»: Ըստ նրա, մեկ տարվա ընթացքում՝ հուլիս ամսից մինչև հիմա, շուրջ 40 տոկոսով էլեկտրաէներգիայի սակագինը փորձ է արվում բարձրացնել՝ առանց որևէ հստակ հիմնավորման: «Եթե 30-ից 38 դրամ դառնալու հանգամանքը պայմանավորված էր գազի սակագնի բարձրացմամբ, ապա ներկայումս նորից 10 տոկոսով բարձրացնելը հիմնավորվում է նրանով, որ ատոմակայանի պլանային անջատումները ավելի են եղել 88 օրով և որ ջրառը լավ չի եղել ու հիդրոէներգետիկան չի բավարարել համապատասխան քանակի էլեկտրաէներգիայով, և էլեկտրաէներգիան գնվել է թանկ, այսինքն՝ ջերմային էլեկտրակայաններից»,-նշեց նա:
ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ այս փուլում առանց հիմնավորման սակագնի նոր բարձրացումն անընդունելի է, որովհետև այն կբերի շղթայական բավականին անբարենպաստ երևույթների՝ ինչպես փոքր ու միջին բիզնեսի համար, այնպես էլ՝ կնպաստի բնակչության հետագա աղքատացմանը:
«Կարծում եմ, որ պետությունն այստեղ այլ միջոցներ պետք է փնտրի: Չի կարելի մասնավոր տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական վիճակի առողջացման խնդիրները լուծել բնակիչների և տնտեսվարող սուբյեկտների հաշվին»,-հայտարարեց Մ.Մելքումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/08/2024 08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
- 05/08/2024 08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
- 05/08/2024 08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
- 05/08/2024 08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»
- 05/08/2024 08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն