ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սամվել Բալասանյանի պատասխանը ՀՀ ոստիկանապետին. ԳԱԼԱ 01/27/2014 22:32 | ԼՐԱՀՈՍ
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, նախորդ շաբաթ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը Շիրակի մարզ այցելության ժամանակ, երբ խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզի պաշտոնյաների հետ՝ Շիրակի մարզպետարանի դահլիճում, բոլորի ներկայությամբ Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանին մեղադրեց կամ գողական, կամ վախկոտ լինելու մեջ:
Վ. Գասպարյանը հայտարարեց՝ իր համար տարօրինակ է այն, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը խուսափում է ոստիկաններին ճշգրիտ տեղեկություններ ներկայացնելուց. խոսքը օրեր առաջ լրատվամիջոցների այն հրապարակումների մասին է, որոնք առնչվում էին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն:
«Եթե մի համայնքի ղեկավար, լինելով քաղաքապետ, ինքն է խուսափում հայտարարություն տալ ոստիկանությանը, ես էլ ի՞նչ ասեմ»: Ապա Վ. Գասպարյանը շարունակեց. «Չի կարելի հասարակությունը, քաղաքը, շրջանը բերել պատշաճ որակի, եթե համախմբված աշխատանք չի գնում: Ես ձեզ վառ օրինակ ասեմ, եթե հարգարժան քաղաքապետը հայտարարություն չի տալիս ոստիկանությանը, որ նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել, բնականաբար ոստիկանության մոտեցումները պետք է լինեն նույնպես փիլիսոփայորեն, որովհետև մեր մասնագիտությունը կոնկրետ մասնագիտություն է, հայտարարության տակ մենք պետք է քննություն կատարենք, ուսումնասիրենք, տեսնենք հանցակազմ և այլն, և այլն…»:
Սամվել Բալասանյանը, իհարկե, ոստիկանապետին չպատասխանեց, իսկ վերջինս եւս քանի անգամ ավելի կոպիտ որակումներով եւ արդեն առանց անունների նույն միտքը մի քանի անգամ էլ կրկնեց՝ ասելով, որ եթե համայնքապետը վախենում է, մտածում է վատամարդ չլինելու մասին կամ էլ մտածում է գողական, որ իր տունն իր ամրոցն է եւ վերջ, ուրեմն իր երեխաների եւ ապագա սերունդների աչքերին նայելու իրավունք չունի եւ այլն, եւ այլն:
ԳԱԼԱ-ն այսօր փորձեց զրուցել նաեւ Գյումրու քաղաքապետի հետ՝ նրանից ճշտելու՝ արդյոք վիրավորված չէ՞ ՀՀ ոստիկանապետի որակումներից, որոնք արվեցին Գյումրու բուժհիմնարկների ղեկավարների, դպրոցի տնօրենների, երաժիշտների, ջրմուղի ղեկավարության եւ լրագրողների ներկայությամբ… Ս. Բալասանյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Իսկ Ս. Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը անդրադարձավ նախ այն հարցին, թե ինչու Ս. Բալասանյանը հայտարարություն չի տվել ոստիկանությանը:
«Քաղաքապետը չէր կարող հայտարարություն տալ ոստիկանությանը, որովհետեւ ոչ քաղաքապետը, ոչ էլ քաղաքապետի ընտանիքի որեւէ անդամ մամուլում նշված դեպքին ականատես չի եղել, եւ բնական է, որ եթե չես եղել ականատես, չես կարող նաեւ հայտարարություն տալ»:
ԳԱԼԱ-ի այն հարցերին, թե ինչու՞ Ս. Բալասանյանը հենց տեղում չասաց Վ. Գասպարյանին այդ մասին, երբ վերջինս 5-6 անգամ նույն միտքը կրկնում էր, եւ արդյո՞ք ՀՀ ոստիկանապետի այդ հայտարարությունը ինչ-որ միտումներ չէր պարունակում, Զ. Եգանյանը պատասխանեց.
«Կարծում եմ ոստիկանապետի ցանկացած հայտարարության մեկնաբանություն կարող է տալ ոստիկանությունը: Կարծում եմ, որ այնուամենայնիվ փոխադարձ հարգանք քաղաքապետի եւ ոստիկանապետի միջեւ գոյություն ունի: Անձամբ ես որեւէ միտում կամ չարամտություն չեմ տեսել»:
Մանրամասները` սկզբնաղբյուր-կայքում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/10/2024 08:18 Սպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ»
- 05/10/2024 08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ»
- 05/10/2024 08:11 Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ»
- 05/10/2024 08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ»
- 05/10/2024 08:04 Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 05/10/2024 07:47 Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
- 05/10/2024 07:43 ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/10/2024 14:12 Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան
- 05/10/2024 14:05 Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
- 05/10/2024 12:40 Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան
- 05/10/2024 08:24 Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց․ Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/10/2024 21:50 Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր
- 05/10/2024 18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ
- 05/10/2024 14:44 Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
- 05/09/2024 20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/10/2024 22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
- 05/09/2024 18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը