Թեմաներ
Ուրբաթ 05 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/17/2024   07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ» 05/17/2024   07:41 Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» 05/17/2024   07:39 Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ» 05/16/2024   23:56 Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ 05/16/2024   23:52 Հայկական կողմը չի խնդրել ՌԴ սահմանապահները մնան հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին․ Արմեն Գրիգորյան 05/16/2024   23:46 Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ 05/16/2024   23:42 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/16/2024   23:23 Թափանցիկությունն ու հրապարակայնությունն այս կառավարության համար հիմնարար խոչընդոտ է․ Թաթոյան 05/16/2024   23:08 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   23:02 65-ամյա տղամարդը հայտնաբերեցին Մեծամոր քաղաքում 05/16/2024   22:38 Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել 05/16/2024   22:22 Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում 05/16/2024   22:08 Իշխանություններն անհանգստացած են Բագրատ Սրբազանի առաջնորդությած շարժումից, փորձում են պառակտել․ Իշխանյան 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին 05/16/2024   21:52 Միրզոյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   21:30 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե անգամ մենակ էլ մնամ էս հրապարակում․ Բագրատ Սրբազան 05/16/2024   21:19 Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները 05/16/2024   21:07 ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ 05/16/2024   21:02 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ շարժման առաջնորդ 05/16/2024   20:56 Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին 05/16/2024   20:49 Պատասխան են տալու Արցախի կորստի համար․ Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. Վիտալի Բալասանյան 05/16/2024   20:47 Ոստիկանության գործողություններից տուժած լրագրողների դեպքերը պատշաճ քննության առարկա կդարձվե՞ն 05/16/2024   20:45 Մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք. դատապարտում ենք գիշերային կապիտուլյացիոն գործարքը. Վահագն Մելիքյան (տեսանյութ) 05/16/2024   20:38 Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ. Շարժման առաջնորդ 05/16/2024   20:35 Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան 05/16/2024   20:32 Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   20:20 Էրդողանը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը «պատմական հնարավորություն» է անվանել 05/16/2024   20:08 Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր 05/16/2024   19:54 Մեր հաշվարկով 16 հեկտար ավել հող է անցնում իրենց, թուրքերն անգամ իրենց ամենալավ երազում չէին կարող տեսնել, որ դրանք իրենցը կլինեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   19:43 Չինաստանը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ. Պետդեպ 05/16/2024   19:37 ՄԻՊ-ն առ այժմ զերծ է մնում Կիրանց մեկնել՝ կիրանցեցիների հետ հանդիպման 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   19:07 Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա. 05/16/2024   19:01 Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ 05/16/2024   18:56 Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի 05/16/2024   18:53 Գնել Սանոսյանի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում, առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են․ խոսնակը՝ Սանոսյանի դղյակի մասին 05/16/2024   18:46 ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ 05/16/2024   18:36 Քաղաքացին անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   18:31 Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   18:18 Մեզ ասում են, թե մեր սեփականության վկայականները կեղծ են. Կիրանցի կին (տեսանյութ) 05/16/2024   18:17 Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս. Թաթոյան 05/16/2024   17:56 Լարված վիճակ Կիրանցում. բնակիչները փակել են միջպետական ճանապարհը 05/16/2024   17:39 Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին 05/16/2024   17:36 SOTA լրատվամիջոցների գործունեությունը ՌԴ տարածքում անցանկալի է ճանաչվել 05/16/2024   17:16 Ալեն Սիմոնյանը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   16:45 Ոստիկանները զինված են հատուկ միջոցներով, այդ թվում՝ արցունքաբեր գազով

Դեկտեմբերի 1-ը` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր 12/01/2013   12:33  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Արդեն 25 տարի է, ինչ դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` խնդրի նկատմամբ հասարակության ուշադրությունը գրավելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում նոր կազմակերպություններ, խմբեր և առանձին անհատներ ներգրավելու նպատակով: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն առիթ է խոսելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրների, մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ուղղությամբ տարվող աշխատանքների, ձեռքբերումների և առկա խնդիրների մասին:
 
Շուրջ 32 տարի առաջ իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ն այսօր դարձել է հազարամյակի` մարդկության զարգացմանը խոչընդոտող մարտահրավեր, իսկ ՄԻԱՎ համաճարակը ստացել է համավարակի բնույթ, որից չի խուսափել աշխարհի և ոչ մի երկիր: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: 2013թ. նոյեմբերի 29-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1586 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:
 
Սկսած 2002 թվականից, երբ Կառավարությունը հաստատեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման առաջին ազգային ծրագիրը` Հայաստանը գրանցել է զգալի նվաճումներ համաճարակին հակազդման գործում, ինչի մասին բազմիցս փաստել են տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարբեր պաշտոնյաներ և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի քարտուղարությունը: Կարևոր ձեռքբերումներից են՝
 
• հակառետրովիրուսային բուժման հասանելիությունը, ինչի շնորհիվ ՄԻԱՎ վարակ ունեցող 500-ից ավելի անձանց ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (ՁԻԱՀ-ի ԿՀԿ) տրամադրվում է անվճար բուժում՝ տալով նրանց լիարժեք կյանքով ապրելու, աշխատելու և իրենց ընտանիքների մասին հոգալու հնարավորություն,
 
• ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացումը, ինչի շնորհիվ 2007 թվականից այդպիսի կանխարգելում ստացած մայրերից ծնված երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի արձանագրվել,
 
• դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք հանրապետությունում չի արձանագրվել 2001 թվականից ի վեր,
 
• համաձայն Գլոբալ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի երկրորդ փուլի (2012թ. հոկտեմբեր–2013թ. մարտ) կատարողականի պաշտոնական գնահատման արդյունքների` «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագիրն իրականացվել է գերազանց` արժանանալով А1 գնահատականի, ինչը նշանակում է 100%-ից բարձր կատարողական:
 
ՀՀ կառավարությունը, կարևորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման խնդիրն ու հետևողական լինելով տարբեր հռչակագրերով ստանձնած պարտավորություններին, հաստատել է 2013-2016թթ. Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման երրորդ ազգային ծրագիրը, որի շրջանակներում երկրում շարունակում են իրականացվել կանխարգելիչ ծրագրեր ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող և խոցելի խմբերի շրջանում, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց տրամադրվում է բուժում, խնամք և աջակցություն, իրականացվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կան-խարգելում, տրամադրվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն, ապահովվում է դոնորական արյան անվտանգությունը, կատարվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշմանն ուղղված լաբորատոր հետազոտութ¬յուններ և այլն:
 
Հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվում են կան¬խար-գելիչ ծրագրեր և միջոցառումներ ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող և խոցելի խմբերի շրջանում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և հարակից թեմաների վերաբերյալ գիտելիքներ են ուսուցանվում ավագ դպրոցում «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակներում: Ընդհանրապես ՄԻԱՎ-ին արդյունավետ հակազդումը ենթադրում է համալիր միջոցառումներ հետևյալ ուղղություններով` կանխարգելում, բուժում, խնամք և աջակցություն:
 
Կանխարգելման էությունը բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, հիվանդության նկատմամբ կարծրատիպերից զերծ վերաբերմունքի ձևավորումն ու վարքագծի փոփոխումն է: Այդ ուղղությամբ բնակչության տարբեր խմբերում անցկացվում են տեղեկատվական-կրթական աշխատանքներ` հաշվի առնելով այդ խմբերին բնորոշ վարքագծային առանձնահատկությունները, որոնք նպաստում են ՄԻԱՎ-ով վարակմանը: Տեղեկատվական-կրթական աշխատանքները նպատակաուղղված են նրան, որ յուրաքանչյուր մարդ իմանա ՄԻԱՎ վարակի վտանգի, վիրուսի փոխանցման ուղիների և վարակից խուսափելու միջոցների մասին:
 
Կանխարգելման կարևոր բաղադրիչը ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվությունն ու հետազոտությունն է (ԽՀ), որը կարող է լինել պարտադիր, այցելուի նախաձեռնությամբ և բուժաշխատողի նախաձեռնությամբ: Ըստ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի` պարտադիր բժշկական խորհրդատվության և հետազոտության ենթակա են միայն արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների, օրգանների դոնորները և ՄԻԱՎ ունեցող մայրերից ծնված երեխաները:
 
Բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն պետք է տրամադրվի կլինիկական ցուցումներով այցելուներին, բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի ներկայացուցիչներին (թմրամիջոցների ներարկային օգտագործողներ, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանայք, հոմոսեքսուալ հարաբերություններ ունեցող տղամարդիկ), ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի ներկայացուցիչներին (քրեակատարողական հիմնարկներում գտնվողներ, միգրանտներ և նրանց զուգընկերներ), հղիներին: Բնակչության բոլոր խմբերն իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ ստանալու ՄԻԱՎ-ի վերաբերյալ ԽՀ:
 
2012թ. ՄԻԱՎ-ի վերաբերյալ ԽՀ անցած մարդկանց թիվը 2004թ. համեմատ աճել է 5.5 անգամ: Վերջին տարիներին կտրուկ աճել է հղիների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների թիվը, ինչը պայմանավորված է հետազոտությունների հասանելիության մեծացմամբ: Այսպես, եթե 2004թ. հետազոտվել է ընդամենը 3219 հղի, ապա 2012թ.՝ 43734 հղի, տարեկան հղիությունն ավարտած 45017 կանանց պարագայում: Հետազոտությունների քանակի մեծացման հետ մեկտեղ բարելավվել է ՄԻԱՎ-ի հայտնաբերումը հղիների շրջանում, ինչը հնարավորություն է տվել իրականացնելու մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման արդյունավետ կանխարգելում:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից` վերջին տարիներին բարելավվել են ՄԻԱՎ-ի ախտորոշումն ու հայտնաբերումը, բարձրացել է համաճարակաբանական հսկման համակարգի արդյունավետությունը: Դա պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ, ինչի արդյունքում աճել է հետազոտությունների և արձանագրվող դեպքերի թիվը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման բարելավումը պայմանավորված է նաև բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ գիտելիքների մակարդակի աճով, որոնք ավելի հաճախ են կլինիկական ցուցումներ ունեցող հիվանդներին ուղեգրում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու համար:
 
Բուժաշխատողների շրջանում գիտելիքների մակարդակի աճին զգալիորեն նպաստել է «ՄԻԱՎ վարակ» դասընթացի անցկացումը ՁԻԱՀ ԿՀԿ-ում: ՄԻԱՎ վարակի արձանագրվող դեպքերի թիվն աճել է նաև այն պատճառով, որ վերջին տարիներին ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ ախտորոշումով և հիվանդության կլինիկական ախտանշաններով մեր քաղաքացիների հետհոսքն ԱՊՀ երկրներից: Վերջին 4 տարվա ընթացքում ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ով հիվանդների կեսից ավելին հավանաբար վարակվել է արտերկրում՝ հիմնականում Ռուսաստանում:
 
Միայն 2012թ. ընթացքում գրանցված ՄԻԱՎ-ով հիվանդների 62%-ը կազմել են արտերկրում վարակվածները, մոտ 20%-ը՝ նրանց զուգընկերները, այսինքն՝ 82% դեպքում առկա էր միգրացիայի գործոնը: Ընթացիկ տարվա 11 ամսվա ընթացքում գրանցված ՄԻԱՎ-ով հիվանդների 52%-ը արտերկրում վարակվածներն են, մոտ 23%-ը՝ նրանց զուգընկերները, այսինքն՝ 75% դեպքում կրկին առկա է միգրացիայի գործոնը: Ահա թե ինչու այսօր չափազանց կարևորվում է միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման աշխատանքների ընդլայնումը: 2013 թվականի կեսերից Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում իրականացվում են ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրեր միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում:
 
ՄԻԱՎ-ը դեռևս շարունակում է ամեն տարի միլիոնավոր մարդկային կյանքեր խլել, սակայն այսօր իրավիճակը փոխվել է այն առումով, որ հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժման շնորհիվ` վարակն այսօր դիտվում է որպես երկարատև ընթացքով քրոնիկ հիվանդություն և այլևս չի նշվում հիվանդի կյանքի վերին սահման: ՀՌՎ բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ-ի զարգացման ընթացքը, ոչ միայն երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքը, այլև բարելավել դրա որակը, զգալիորեն նվազեցնել ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը և հիվանդների շրջանում մահացությունը:
 
Մյուս կողմից, արդեն իսկ հաստատված է, որ ՀՌՎ բուժման ֆոնին էապես նվազում է ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը, քանի որ բուժման արդյունքում վիրուսային ծանրաբեռնվածությունը, այսինքն` արյան մեջ շրջանառվող վիրուսների քանակն էապես նվազում է: Վերջին հետազոտությունների համաձայն` ՀՌՎ բուժումը կարող է 96%-ով կանխարգելել զույգերի շրջանում ՄԻԱՎ-ի փոխանցումը: Առկա տվյալները թույլ են տալիս նաև ենթադրելու, որ ՀՌՎ բուժման շնորհիվ ՄԻԱՎ-ի նոր դեպքերի թիվն աշխարհում այսօր 30-50%-ով ավելի քիչ է, քան կարող էր լինել այդ բուժման բացակայության դեպքում, այսինքն` բուժումն ունի նաև անմիջական կանխարգելիչ նշանակություն: 2005 թվականից ՁԻԱՀ ԿՀԿ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին անվճար տրամադրվում է ՀՌՎ բուժում, որը հասանելի է բոլոր հիվանդներին, որոնք ունեն բուժման ցուցում: 2013թ. նոյեմբերի 29-ի դրությամբ բուժում է ստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով 573 հիվանդ:
 
Հարկ է նշել, որ բուժման արդյունավետությունը մեծապես կախված է ժամանակին սկսելուց: Այսօր մեծ տոկոս են կազմում արդեն հիվանդության ախտանշանների դրսևորման փուլում ախտորոշում ստացող հիվանդները: Այսպես, վերջին 6 տարվա ընթացքում արձանագրված ՄԻԱՎ-ի դեպքերի մոտ 63%-ը հայտնաբերվել է բուժաշխատողների նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունների արդյունքում՝ հիվանդության ուշ փուլերում, 22%-ը վերադարձել են Ռուսաստանից` արդեն իսկ ախտորոշումով: Նույն միտումը նկատվում է նաև այս տարի: Անցած 11 ամսվա ընթացքում արձանագրված ՄԻԱՎ-ի 205 դեպքի գրեթե 70%-ը նույնպես հայտնաբերվել է բուժաշխատողների նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունների արդյունքում: Նշված իրավիճակն անդրադառնում է ՄԻԱՎ-ից մահացության ցուցանիշի վրա:
 
Մտահոգիչ է, որ ՀՌՎ բուժման հասանելիության պայմաններում ՄԻԱՎ-ից մահացությունը մեծապես պայմանավորված է վարակի ուշ հայտնաբերմամբ, և, հետևաբար, անհրաժեշտ բուժումն ուշ սկսելով: Հիվանդության ուշացած ախտորոշման պատճառների թվում են ռիսկային վարքագծի հետևանքների չգիտակցումը կամ անտեսումը, սեփական և զուգընկերոջ առողջության հանդեպ պատասխանատվության բացակայությունը, նախքան հիվանդության ախտանշանների դրսևորումը հետազոտություն անցնելու մշակույթի բացակայությունը:
 
Հետազոտությունը հնարավորություն է տալիս պարզելու ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը նախքան հիվանդության կլինիկական դրսևորումների ի հայտ գալը: Հիվանդության վաղ ախտորոշումը ոչ միայն հնարավորություն է տալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ժամանակին բուժում, խնամք, աջակցություն տրամադրող ծառայություններ դիմելու, այլև նպաստում է ՄԻԱՎ-ի հետագա տարածման կանխմանը: Հիվանդության վաղ ախտորոշումը հատկապես կարևոր է հղիների կամ հղիություն ծրագրող կանանց համար, քանի որ ժամանակին իրականացված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ՄԻԱՎ ունեցող կինը կարող է 98-99% դեպքերում ունենալ վարակից զերծ երեխա: Ուստի, խրախուսվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելը` պարզելու կարգավիճակը:
 
ՄԻԱՎ-ի համաճարակի անցանկալի հետևանքներից մեկը ՄԻԱՎ–ով ապրող կամ դրանում կասկածվող միլիոնավոր մարդկանց նկատմամբ խարանն ու խտրական վերաբերմունքն են։ Դրա պատճառներից են ՄԻԱՎ–ի փոխանցման ուղիների մասին մարդկանց իրազեկության ոչ բավարար մակարդակը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի վերաբերյալ հասարակության մեջ շրջանառվող թյուր պատկերացումները, ըստ որի` ՄԻԱՎ–ով վարակվածները հասարակության կողմից ի սկզբանե մերժված խմբերից են՝ թմրամոլներ, մարմնավաճառներ, հոմոսեքսուալ տղամարդիկ, իսկ ՄԻԱՎ-ով վարակվածությունը դիտվում է որպես անբարոյական վարքագծի անխուսափելի հետևանք և նույնականացվում է անմաքրության հետ:
 
Կարգավիճակի բացահայտման հետևանքով խարանի, խտրական վերաբեր¬մուն-քի արժանանալու վախը շատերին հետ է պահում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելուց և սեփական կարգավիճակը պարզելուց: Կարգավիճակի չիմացությունը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հնարավորություն չի տալիս ուրիշներին վարակի փոխանցումը կանխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կամ էլ օգտվելու բուժում, մորից երեխային վարակի փոխանցման կանխարգելում, խնամք և այլ ծառայություններ տրամադրող ծրագրերից, նաև բացասաբար է անդրադառնում պաշտպանական միջոցների կիրառման վրա: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանն ու խտրականությունը կարող են հանգեցնել նրանց իրավունքների ոտնահարման: Այդ մարդիկ կարող են մերժվել բուժօգնության, կրթության կամ աշխատանքի համար դիմելիս: Այս ամենի հետևանքով տուժում են կանխարգելմանն ուղղված ջանքերը: Ահա թե ինչու ՄԻԱՎ-ին արդյունավետ հակազդման կարևոր նախապայմաններից է նաև խարանի և խտրականության դեմ պայքարը:
 
Խարանի և խտրականության հաղթահարումը մեկ օրվա խնդիր չէ, այն պահանջում է երկարատև, քրտնաջան և հետևողական աշխատանք։ Այս գործընթացն արդյունավետորեն կազմակերպելու համար անհրաժեշտ է համախմբել հասարակության բոլոր շերտերին, ոչ միայն բնակչությանը տրամադրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն, այլև պայքարել ՄԻԱՎ-ով ապրող կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից տուժած մարդկանց նկատմամբ քննադատական վերաբերմունքի, վախի և սխալ պատկերացումների դեմ, ընդլայնել նրանց տրամադրվող աջակցությունն ու խնամքը։ Միաժամանակ կարևոր է նաև, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով հասարակության իրազեկումն իրականացվի բարոյական և հոգևոր արժեքների գնահատման ու ձևավորման համատեքստում:
 
Այս առումով անգնահատելի է եկեղեցու, մտավորականության, արվեստի և մշակույթի գործիչների դերը: Ընդ որում, կարևոր է, որ մարդիկ գիտելիքներ ստանան ոչ միայն վիրուսի փոխանցման ուղիների, այլև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների, հասարակության մեջ նրանց լիարժեք սոցիալական ինտեգրման անհրաժեշտության մասին: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձևավորման հարցում կարևոր են նաև հանրային միջոցառումները` քարոզարշավներ, թոք-շոուներ, տեղեկատվական-կրթական այլ միջոցառումներ: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձևավորումը նաև ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից անցկացվող սեմինար-վարժանքների, դասընթացների կարևոր բաղադրիչն է:
 
Անվիճելի է, որ ձեռք բերված արդյունքների կայունության գլխավոր նախապայմանը դրանց շարունակականության ապահովումն է: Բուժումը պետք է տրամադրվի հիվանդին ողջ կյանքի ընթացքում, իսկ ցուցում ունեցող բոլոր հիվանդներին բուժման հասանելիությունն ապահովելու համար պետք է ոչ միայն պահպանել դրա ներկայիս ծավալները, այլև տարեցտարի ընդլայնել: ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները չեն կարող ընդհատվել խոցելի խմբերի համակազմի անընդհատ փոփոխման, վարքագծի փոփոխման գործընթացի երկարատևության պատճառով:
 
Կարիք կա մեծացնելու իրականացվող ծրագրերի աշխարհագրական ծածկույթն ու ծրագրերում ընդգրկված շահառուների թիվը, ինչպես նաև ընդլայնելու տրամադրվող ծառայությունների շրջանակն ու բարձրացնելու դրանց արդյունավետությունը: Իրականացվող միջոցառումների անընդհատությունն ապահովելու համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ, որոնց հայթայթման ուղղությամբ երկրում կատարվում են որոշակի քայլեր: Այս առումով անգնահատելի է միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցությունը:
 
ՁԻԱՀ-ը մարտահրավեր է ոչ միայն ժամանակակից առողջապահությանն ու գիտությանը, այլև համայն մարդկությանը: Ընդունելով այդ մարտահրավերը` ՀՀ առողջապահության նախարարությունը, հանձին իր ենթակայության մասնագիտացված կառույցի՝ ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի, շարունակելու է իրականացնել նպատակաուղղված գործունեություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ազգային ռազմավարությունները կյանքի կոչելու և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին արդյունավետ հակազդելու ուղղությամբ:
 
 

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]