ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի դիմում էլ Յուրի Վարդանյանը կգրի 10/24/2013 19:46 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այսօր էլ ժամանակ չունեցավ մտածելու հրաժարականի մասին: Իր հնարավոր հրաժարականի մասին հարցին երեկ, որդու ձերբակալման շուրջ տարածված տեղեկություններից հետո, նախարարը մամուլի խոսնակի շուրթերով ընդամենը հաղորդեց, թե «զբաղված է, հանդիպումների մեջ է»:
Մինչդեռ, նախարարն իրականում այդ մասին մտածելու շուրջ 1 շաբաթ ժամանակ ուներ, քանի որ պարզվում է նրա որդին իրականում ձերբակալվել է հենց 1 շաբաթ առաջ, բայց միայն հոկտեմբերի 22-ին է նրան մեղադրանք առաջադրվել:
Հիշեցնենք, Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, մեղադրվում է առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար:
Օրեր առաջ Իրան-Հայաստան սահմանին նա ձերբակալվել և բերման է ենթարկվել: Նրա մոտ հայտնաբերվել է թմրանյութի խոշոր չափի խմբաքանակ, որը նա մաքանենգ ճանապարհով փորձել է անցկացնել սահմանով:
Նախարարների որդիների հետ կապված աղմկահարույց միջադեպեր, ցավոք անկախ Հայաստանի պատմության ընթացքում էլի են հանդիպել, ասենք մշակույթի նախախարի որդին հոր և ընկերների հետ ատրճանակի կոթով մարդ էր ծեծել ու սպառնացել ջարդել գլուխը, այն բանի համար, որ ամանօրյա տոներին հանդգնել են անջատել իրենց թաղամասի լույսերը: Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանն, ի դեպ, դարձյալ նախապես փորձեց հերքել, բայց լրագրողների պնդումներից հետո, ի վերջո հասկացավ, որ իր որդու արարքը մշակութային չէ, և թեև դժկամությամբ, բայց, այնուամենայնիվ, հրաժեշտ տվեց իր տաքուկ աթոռին:
Մեկ այլ նախարարի որդի էլ իր ով լինելը տարիներ առաջ ցույց տվեց «Տրիումֆ» սրճարանում ատրճանակից կրակոցներ արձակելով: Իր զավակի այս արարքը ևս ուշացումով, բայց ի վերջո հրաժարական արժեցավ քաղաքաշինության նախարար Արա Արամյանի համար:
Իսկ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն էլ հրաժարականի դիմում ներկայացրեց այն բանից հետո, երբ իր որդին հոր ծառայողական մեքենայով վթարի ենթարկեց մի քաղաքացու:
Ի դեպ, վթարի միջադեպը Յուրի Վարդանյանն ու իր որդին մի անգամ արդեն վերապրել են: Շուրջ 1 ամիս առաջ նախարարի որդին իր LEXUS-ով բախվել էր մարդատար ԳԱԶԵԼ-ին և մի քանի ուղեվորաների մարմնական վնասվածների պատճառ դարձել: Բայց այս միջադեպն, իհարկե չափազանց աննշան էր թվացել նախարարին, որ հրաժարականի առիթ դառնար:
Սեփական զավակին ճիշտ դաստիարակել չկարողացած ծնողին այսօր մի ամբողջ հանրապետության երիտասարդության ճակատագիր է վստահված: Թերևս այս միջադեպն էլ բավական էր, որ նախարարը խոստովաներ, որ այդ պատասխանատվությունն իր ուսերի համար չափազանց ծանր բեռ է և հրաժարվեր իրեն վստահված պաշտոնից: Բայց նախկին ծանրամարտիկի համար թերևս նման խոստովանությունն ամոթաբեր է թվում, իսկ, օրինակ, թմրանյոթերի իրացմամբ ու մաքսանենգությամբ զբաղվող որդի ունենալը՝ ըստ ամենայնի, ոչ այնքան:
Հետաքրքիր է ուրիշ էլ ի՞նչ պետք է անեն հայ պաշտոնյաների զավակները, որ նրանց հայրերն առանց հապաղման ու առանց հասարակության ու լրատվամիջոցների համառ պնդումների ուղղակի վերցնեն գրիչն ու մի դիմում էլ իրենք գրեն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/09/2024 08:17 ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:14 Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:11 Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
- 05/09/2024 08:08 Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:04 Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ»
- 05/09/2024 07:57 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
- 05/09/2024 07:50 Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/09/2024 12:03 Պատերազմները հաղթում են ուղեղով և դրա ապացույցը Շուշիի ազատագրման այս քարտեզն է. Սամվել Բաբայանը քարտեզ է հրապարակել
- 05/09/2024 10:56 Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/09/2024 20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/09/2024 15:36 Վայոց ձորի մարզում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/09/2024 12:53 Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 05/08/2024 18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
- 05/09/2024 18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն