Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում 05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»

Քաղաքացին չի կարող արտաքսվել սեփական երկրից՝ ոստիկանությունը վիճարկում է 10/22/2013   16:20  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը խնդրել էր ՀՀ-ում առանց օրինական հիմքերի բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Թամարա  Վարդանյանին դատական կարգով արտաքսել Հայաստանի Հանրապետության տարածքից։

Ըստ հայցվորի, 59-ամյա Թամարա  Վարդանյանը  Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից  28.04.2010թ. տրված վերադարձի վկայականով 06.05.2010թ. Բագրատաշենի սահմանային անցակետով հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը:  

Սկսած 2010 թվականից ՀՀ ոստիկանության ԱՎ վարչություն են ստացվել ՀՀ իրավասու տարբեր ատյաններին հասցեագրված ՌԴ քաղաքացի Թամարա  Վարդանյանի դիմումները՝ ՀՀ-ում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու կամ ՀՀ քաղաքացիություն ընդունելու վերաբերյալ։   ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից կատարվել են անհրաժեշտ հարցումներ և ստուգումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ Թ.Վարդանյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի   և գտնվում է հետախուզման մեջ Տաջիկստանի Հանրապետությունում    քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝   խոշոր չափերի խարդախություն, խափանման միջոցը՝  կալանավորում։

Ըստ հայցվորի,  Թ.Վարդանյանը մինչ օրս ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն չի ներկայացրել ՀՀ-ում կացության համապատասխան կարգավիճակ  և ՀՀ քաղաքացիություն ստանալու համար`ՀՀ կառավարության որոշումներով սահմանված փաստաթղթերը, և շարունակում է անօրինական հիմքերով բնակվել ՀՀ տարածքում։

Պնդելով, որ նյութերում բացակայում են Թ.Վարդանյանին ՀՀ֊-ից արտաքսելը բացառող՝ «Օտարերկրացիների մասին»  ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված հանգամանքները, հայցվորի ներկայացուցիչը խնդրել է ՀՀ-ում առանց օրինական հիմքերի բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Թամարա Վարդանյանին դատական կարգով արտաքսել Հայաստանի Հանրապետության տարածքից։

Մինչդեռ ըստ պատասխանող Թամարա Վարդանյանի, ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է,  քաղաքացիություն  ձեռք է   բերել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին»  ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի ուժով, քանի որ մինչև 05.07.1995թ.՝ ՀԽՍՀ քաղաքացի լինելով՝  մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն՝  Հայաստանի Հանրապետության քաղաքացի  Թամարա  Վարդանյանը չի կարող արտաքսվել սեփական երկրից։

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը`   նախագահությամբ դատավոր Ռուզաննա Հակոբյանի,  մայիսի 13-ի վճռով  գտել է, որ Թամարա Վարդանյանին դատական կարգով արտաքսելու իրավական հիմքերը, մասնավորապես, «Օտարերկրացիների մասին»  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածում թվարկված դեպքերից որևէ մեկը, առկա չեն։ Այդ հոդվածի համաձայն,  օտարերկրացին պարտավոր է կամավոր հեռանալ Հայաuտանի Հանրապետության տարածքից, եթե լրացել է նրա մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակի վավերականության ժամկետը,  մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվել uույն oրենքի 8-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մաuերում նշված հիմքերով, մերժվել է նրա` կացության կարգավիճակ uտանալու կամ ժամկետը երկարաձգելու համար դիմումը, նա uույն oրենքի 21-րդ հոդվածում նշված հիմքերով զրկվել է կացության կարգավիճակից։

Բացի այդ, ըստ դատարանի,  «Օտարերկրացիների մասին»  ՀՀ օրենքը կարող է կիրառվել միայն նշված օրենքի սահմանմանը համապատասխանող օտարերկրացիների նկատմամբ. Ըստ  օրենքի 2-րդ հոդվածի, «օտարերկրացիներ»  հաuկացության մեջ ներառվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձինք, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն (oտարերկրյա քաղաքացիներ) կամ չունեն որևէ պետության քաղաքացիություն (քաղաքացիություն չունեցող անձինք)։  Մինչդեռ տվյալ դեպքում Թամարա Վարդանյանի քաղաքացիության հարցը վիճելի է եղել ոչ միայն նրա Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահին, այլ նաև Թամարա Վարդանյանին ՀՀ տարածքից արտաքսելու վերաբերյալ գործ հարուցելու և դատարան ներկայացնելու մասին ՀՀ ոստիկանության ԱՎՎ վիզաների և ՕՔՀ բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Տ.Չալյանի կողմից 14.09.2011թ. որոշումը կայացնելու պահի դրությամբ։

Դատարանն արձանագրում է, որ   Թամարա Վարդանյանը Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել վերադարձի վկայականով, այսինքն՝   նա չի դիտվել որպես օտարերկրացի, հակառակ դեպքում նրան պետք է տրամադրվեր  մուտքի վիզա։  

Թամարա Վարդանյանի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահի դրությամբ, այսինքն` 2010 թվականին ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու գործընթացը կարգավորվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության հանձնարարականով, որով սահմանված է եղել.  «ՀՀ վերադարձի վկայականները տրվում են այն ՀՀ քաղաքացիներին, որոնք տվյալ պահին չունեն ՀՀ քաղաքացու կամ նախկին ԽՍՀՄ արտասահմանյան համաքաղաքացիական անձնագիր, անկախ հանգամանքներից (այդ թվում կորցրած, գողացված, փչացրած ու ժամկետանց) ՀՀ վերադառնալու համար։ 

ՀՀ վերադարձի վկայականն այլ պետության քաղաքացուն տրամադրվելն արգելվում է, բացի ՀՀ ԱԳՆ կողմից բացառությամբ արտոնված դեպքերի»։

Վարչական դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիներ են ճանաչվում` Հայաuտանի Հանրապետությունում մշտապեu բնակվող նախկին ՀԽUՀ քաղաքացիները, ովքեր մինչև Uահմանադրության ուժի մեջ մտնելը ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել են դրանից` uույն oրենքի ուժի մեջ մտնելու oրվանից մեկ տարվա ընթացքում։

Պատասխանողի և նրա ներկայացուցչի պնդմամբ,  Թամարա  Վարդանյանը մինչև Uահմանադրության ուժի մեջ մտնելը, այն է` մինչև 05.07.1995թ.,  ՀԽUՀ քաղաքացի լինելով և մշտապես բնակվելով Հայաuտանի Հանրապետությունում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին»  ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ուստի նա, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չի կարող արտաքսվել Հայաստանի Հանրապետությունից։ 

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» Եվրոպական Կոնվենցիայի 4-րդ արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն` ոչ մեկին չի կարելի անհատապեu կամ կոլեկտիվ կերպով արտաքuել այն պետության տարածքից, որի քաղաքացին է նա։ Հետևաբար, մինչ Թամարա Վարդանյանի արտաքսման վերաբերյալ հայցադիմումը դատարան ներկայացնելը, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պետք է ձեռք բերեր անհերքելի ապացույցներ այն մասին, որ Թամարա Վարդանյանը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի։ 

Վարչական դատարանն այսպիսով մերժել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հայցը ՀՀ-ում առանց օրինական հիմքերի բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Թամարա  Վարդանյանին դատական կարգով Հայաստանի Հանրապետության տարածքից արտաքսելու պահանջի մասին։

Դատարանը միաժամանակ նշել է, որ Ոuտիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը պարտավոր է քննարկել Թամարա Վարդանյանին ժամանակավոր կացության կարգավիճակ տալու հարցը, եթե վարչական վարույթի ընթացքում հաստատվի, որ վերջինս այդուհանդերձ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը բողոքարկել է  վճիռը Վարչական վերաքննիչ դատարան, որի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 12-ին:  

 

 

 

 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]