Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան

Զառամյալ սեփականատերը մահացել է, իսկ սեփականությունը՝ հափշտակվել 10/02/2013   11:18  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Քաղաքացի Գայանե  Խաչատրյանին առաջադրվել էր  մեղադրանք  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերի խարդախություն՝ խոսքը  բնակարանային խարդախության մասին է` օգտագործելով տարեց սեպականատիրոջ դյուրահավատությունը: 

Ըստ մեղադրանքի, 2006-2007թթ. ընթացքում՝  ծանոթանալով  վիճահարույց բնակարանի սեփականատեր Սերգեյ  Սիմոնյանի հետ և տեղեկանալով, որ վերջինս որևէ ժառանգ չունի, բնակվում է կնոջ`  Ելենա Սահակյանի հետ, մտադրվել է վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով տիրանալ նրանց պատկանող Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում գտնվող բնակարանին: Այդ նպատակով, Գայանե Խաչատրյանը, մոլորության մեջ է գցել զառամյալ Սերգեյ Սիմոնյանին, ձևական հոգատարություն ցուցաբերել նրա նկատմամբ, խնամել նրան և օգնություն ցուցաբերելու տարբեր պատրվակներով վերջինիցս` 2010-2011թթ. վերցրել նրան պատկանող ՀՀ քաղաքացու երկու անձնագրերը` դրանով կախյալ դրության մեջ գցելով 83-ամյա ծերունուն: 2011թ. հոկտեմբերի 19-ին Գայանե Խաչատրյանը, ըստ մեղադրական եզրակացության,  խաբեությամբ Սերգեյ Սիմոնյանից կորզել է հիշյալ բնակարանը վաճառելու կամ գրավադնելու վերաբերյալ լիազորագիր, որը հետագայում` արդեն Ս. Սիմոնյանի մահից հետո, օգտագործելով 2012թ. մայիսի 3-ին բնակարանը ձևականորեն վաճառել է իր դուստր Եվա Ղազարյանին`    Ելենա Սահակյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող 11.700.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս: 

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Գայանե Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ նրա ցուցմունքի,  ինքը Ս. Սիմոնյանին չի ստիպել բնակարանն իրեն տալ, առկա է Սերգեյ Սիմոնյանի ձեռագիր «կտակը», որով հասկացվում է, որ վերջինս իրեն է կտակել իր  բնակարանը: Նկատենք սակայն, որ այսպես կոչված կտակը վավերացված չէ: Ս. Սիմոնյանի մահից հետո բնակարանը, Գ.Խաչատրյանի պարզաբանմամբ, օտար մարդու չի վաճառել, այլ տվել է իր աղջկան` կնքելով առուվաճառքի պայմանագիր: Գումարը` 17.000.000 ՀՀ դրամը, մի գրպանից դուրս է եկել և մտել է մյուս գրպանը: Ու այսքանից հետի Խաչատրյանը պնդել է, թե աղջկանից ստացած գումարն ամբողջությամբ ծախսել է և մտադիր չէ բնակարանը վերադարձնել Ելենա Սահակյանին:  Կադաստրում առկա է դիմում՝   գրված Ս. Սիմոնյանի անունից, որ բնակարանի հետ կապված գործարք չկատարեն, բայց համոզված է, որ այդ դիմումը Ելենան է գրել:

Սա դատարանում, մինչդեռ նախաքննության ընթացքում ամբաստանյալ Գայանե Խաչատրյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Ըստ նախաքննական ցուցմունքի, 2006-2007թթ. անշարժ գույքի շուկայում ծանոթացել է Սերգեյ  Սիմոնյանի հետ, որն այնտեղ է գնացել բնակարանը վաճառելու նպատակով: Վերջինս հայտնել է, որ բնակարանը ցանկանում է վաճառել 50.000 ԱՄՆ դոլար գումարով: Նույն օրը նրա հետ միասին գնացել և տեսել է բնակարանը: Տեսնելով այն` Սիմոնյանին ասել է, որ բնակարանը այդ գնով չի կարող վաճառել, սակայն Ս. Սիմոնյանը պնդել է, որ բնակարանը 50.000 ԱՄՆ դոլարից պակաս չի վաճառի: 2008թ. տարեսկզբին Մերգելյանի այգում պատահաբար հանդիպել է Ս. Սիմոնյանին եւ հետաքրքրվել, թե ինչու գնորդ չի գտնում բնակարանի համար, ինչին պատասխան պապիկն ասել է, որ գնորդ չի փնտրում, քանի որ նրա կինը դեմ է բնակարանի վաճառքին: Ս. Սիմոնյանն ասել է, որ Ե. Սահակյանն իր կինը չէ, իրենք ամուսնալուծված են, բնակարանը պատկանում է իրեն և ում ցանկանա նրան էլ այն կտրամադրի: Դա լսելով` մտադրություն է առաջացել Ս. Սիմոնյանին խնամելու և նրա վստահությունը ձեռք բերելու ճանապարհով վերջինիս բնակարանին տիրանալու վերաբերյալ: Դրանից հետո, գրեթե ամեն օր Մերգելյանի անվան այգում հանդիպել է Ս. Սիմոնյանին, զրուցել, մտերմացել նրա հետ` նպատակ ունենալով այդ եղանակով վերջինիս մոտ վստահություն ձեռք բերել: Ս. Սիմոնյանի վստահությունը ձեռք բերելու նպատակով ինքը մի քանի տներ է ցույց տվել նրան,  Ս. Սիմոնյանին խոստացել նրա բնակարանը վաճառելուց հետո նրա համար գնել նրա հավանած  բնակարանը, սակայն իրականում նման մտադրություն չի ունեցել, այլ ուղղակի նման վերաբերմունքով ցանկացել է Ս. Սիմոնյանի վստահությունը ձեռք բերել: 2011թ. հոկտեմբերի 19-ին խաբեությամբ նրանից վերցրել է վերջինիս սեփականություն հանդիսացող  բնակարանը վաճառելու, գրավադնելու իրավունք վերապահող լիազորագիր, որը նոտարական կարգով  վավերացվել է:  Գնացել են նոտարական գրասենյակ` բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքելու համար, սակայն նոտարը հրաժարվել է  առուվաճառքի գործարք կատարել, քանի որ սեփականատիրոջ կինը` Ելենա Սահակյանը բնակարանը վաճառելու համար համաձայնություն չի տվել: Նոտարը ցանկացել է տեսնել բնակարանի սեփականատիրոջը՝  Ս. Սիմոնյանին,  բոլորի ներկայությամբ նոտարը հարցրել է արդյոք նա վաճառում է իր բնակարանը, թե` ոչ: Ս. Սիմոնյանը հայատարարել է, որ  բնակարանը վաճառելու ցանկություն չունի: Այդ ժամանակ նոտարը, ցույց տալով լիազորագիրը, հարցրել է, թե ինչու է նման լիազորագիր տվել, որին Ս. Սիմոնյանը պատասխանել է. «Ինչ լիազորագիր, ինչ բան»: Դրանից հետո նոտարն ասել է, որ ամեն ինչ պարզ է և պահանջել է ազատել աշխատասենյակը: 

Ավելի ուշ տեղեկանալով, որ  օրեր առաջ Ս. Սիմոնյանը մահացել է, մահվան փաստը ստուգելու համար գնացել է վերջինիս բնակարան ու համոզվել դրանում,  իսկ  2012թ. մայիսի 3-ին ձևական առուվաճառքի պայմանագիր կնքելով դստեր Եվա Ղազարյանի հետ, խաբեությամբ տիրացել է այդ բնակարանին:

Դատարանը՝  հաշվի առնելով ամբաստանյալի նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքների հակասությունը, գնահատելով այն մյուս ապացույցների հետ համակցությամբ մեջ` հավաստի է համարել ամբաստանյալի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:  Ըստ դատարանի, ամբաստանյալ Գայանե Խաչատրյանի կողմից մեղքը չընդունելը նպատակ է հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից: 

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների   ընդհանուր իրավասության դատարանը՝  նախագահությամբ դատավոր Արմեն Խաչատրյանի, հունիսի 5-ի դատավճռով ամբաստանյալ Գայանե Խաչատրյանին մեղավոր է  ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրան դատապարտել ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով: Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ  ամբաստանյալը կին է, ըստ  նախնական ախտորոշման,  տառապում է  նյարդային սիստեմի ֆունկցիոնալ խանգարմամբ՝   նևրասթենիայի ձևով՝ արտահայտված   ասթենո-նևրոտիկ սինդրոմ ցեֆալգիայով:

Ամբաստանյալը բողոք է ներկայացրել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան՝ բողոքում միջնորդում է բեկանել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, և  գործն ուղարկել այլ դատական կազմով նոր քննության:

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]