ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊԵԿ-ի պայքարը անհատի՞, թե դատական նախադեպի՞ դեմ է 09/26/2013 12:08 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ Հայաստան ավտոմեքենա ներկրելը, մեղմ ասած, հեշտ և էժան գործ չէ: Եվ մասքսային օրենսդրությունն էլ նպաստում է, որ կամայական մոտեցում ցուցաբերվի ավտոմեքենա ներկրողների նկատմամբ:
Բանն այն է, որ օրենքով մաքսազերծման 2 մեթոդ է նախատեսված` «հսկիչ գների» և «գործարքի գնի» տարբերակով:
Ի դեպ, պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ մեր երկրում «գործարքի գնի» տարբերակը կիրառվել է ՀՀ ներկրված մեքենաների միայն 6%ի նկատմամբ: Մյուսները մաքսազերծվել են «հսկիչ գների» մեթոդով: Այլ կերպ ասած, հաշվի է առնվել ոչ թե ավտոմեքենայի իրական արժեքը, որով այն ձեռք է բերվել արտերկրում, այլ այն գինը, որով տվյալ ավտոմքենան վաճառվում է մեր երկրում: Արդյունքում, ինչպես պարզվում է, նeրկրողը մի քանի հազար դոլար ավել գին է վճարել:
Զարմանալի չէ, որ օրենքի այս նրբություններին ծանոթ են ոչ բոլորը և որ ներկրողները գրեթե միշտ վճարել են այն, ինչ իրենցից պահանջել է ՊԵԿ-ը:
Բայց ահա, գտնվել է մեկը, ով որոշել է միայնակ դուրս գալ Մաքսայինի կամայականության դեմ և պաշտպանել օրենքով սահմանված իր իրավունքները:
Իրավաբանական ֆակուլտետի ուսանող Սերգեյ Գրիգորյանը 2012թ-ին Ճապոնիայում գնել էր MERCEDES-BENZ GLK 320 դասի, 2004թ.-ի արտադրության, օգտագործված ավտոմեքենա` դրա դիմաց վճարելով և Ճապոնյայից Հայայստան տեղափոխման համար ծախսելով ընդհանուր առմամբ, 4.843.656 դրամ: Իսկ արդեն մաքսազերծման համար ապագա իրավաբանը ներկայացրել է, իր կատարած բոլոր ծախսերի փաստաթղթերն ու հաշիվ-ապրանքագրերը` պահանջելով մաքսային մարմնից կիրառել մաքսազերծման «գործարքի գնի» տարբերակը:
ՊԵԿ-ում, սակայն, մերժել են այն պատճառաբանությամբ, թե «ներկայացված փաստաթղթերում բացակայում է Վրաստանի Փոթի նավահանգստում կատարված ավտոմեքենայի բեռնաթաման և մինչև ՀՀ մաքսային սահման ավտոմեքենայի տեղափոխման համար կատարված հիմնավոր ծախսերը»։
26.07.2012թ.-ին ուսանողն իր ավտոմեքենան հանձնել է մաքսային մարմիններին պատասխանատու հսկողության և առ այսօր պայքարում իր իրավունքների վերականգնման համար:
Նշենք, որ շուրջ 1 տարի առաջ Սերգեյ Գրիգորյանը դիմել էր վարչական դատարան ՊԵԿ-ի գործողությունները ոչ իրավաչափ համարելու հայցով: Դատարանը, սակայն, մերժել էր դիմումը:
Իսկ ահա դատական հաջորդ ատյանը` վարչական վերաքննիչ դատարանը 2013թ-ի սեպտեմբերի 24-ին բավարարել է ապագա իրավաբանի հայցը՝ Ճապոնիայից ներկրած մեքենան ցածր մաքսատուրքով մաքսազերծելու վերաբերյալ։ Դատարանը որոշել է պարտավորեցնել ՊԵԿ-ին Սերգեյ Գրիգորյանի ներմուծած ավտոմեքենան մաքսազերծել «գործարքի գնի» մեթոդով, ինչը 2000 դոլարով պակաս է ՊԵԿ-ի հաշվարկած մաքսատուրքից:
Ի դեպ, ՊԵԿ-ը երեկ արդեն իսկ հայտարարել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշման, դրանում բերված պատճառաբանությունների հետ չհամաձայնելու և այդ որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանում բողոքարկելու իր մտադրության մասին:
Ակնհայտ է, թերևս, որ այստեղ կռվանը միայն 2000 դոլարը չէ: Շատ ավելի մտահոգիչն այս պատմության մեջ ՊԵԿ-ի համար դատական նախադեպի խնդիրն է:
Բանն այն է, որ եթե Վճռաբեկ դատարանն ուժի մեջ թողնի Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, այն կարող է նախադեպային դառնալ ՀՀ ավտոմեքենա ներկրող ցանկացած այլ քաղաքացու համար ևս, իսկ այդպիսիք, պարզվում է տարեկան շուրջ 20-30 հազար են:
Բացի այդ, այս նախադեպը, փաստորեն, կարող է վնասել նաև ավտոմեքենաների բիզնեսով զբաղվող գործարարներին, քանի որ տվյալ դեպքում, շարքային քաղաքացին հնարավորություն կստանա իր համար անհամեմատ ավելի էժան ավտոմեքենա ներկրել, քան նրան առաջարկում են հայաստանյան շուկայում:
Իսկ կկարողանա արդյո՞ք մեկ անհատ քաղաքացին հաղթանակ տանել ամբողջ պետական և տնտեսական ապարատի կամայականությունների դեմ, պարզ կդառնա միայն դատական վերջին ատյանի կայացրած որոշումից հետո:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը