ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վատիկանում բացվեց ՀՀ դեսպանություն 09/20/2013 15:18 | ԼՐԱՀՈՍ
Սեպտեմբերի 19-ին Հռոմում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պյեռֆերդինանդո Կազինիի հետ։
Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության, հանդիպմանը հանգամանալից քննարկվել է տարբեր բնագավառներում հայ-իտալական փոխգործակցությունը, մտքեր են փոխանակվել միջխորհրդարանական, ապակենտրոնացված, առևտրատնտեսական համագործակցության շուրջ, կարևորվել խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղիների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի հարցերի վերաբերյալ։
Հռոմի քաղաքապետ Ինյացո Մարինոյի հետ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող երկու մայրաքաղաքների` Երևանի և Հռոմի միջև համագործակցության հաստատման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ։ Երկուստեք կարևորվել է Հռոմում և Երևանում համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպումը, ինչը զրուցակիցների համոզմամբ լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների խորացման համար։Հանդիպմանը քննարկվել է մշակույթի, տուրիզմի և առողջապահության ոլորտներում Երևանի և Հռոմի միջև հնարավոր համագործակցության առնչվող հարցեր։
Հռոմում նախարար Նալբանդյանը հանդիպել է նաև Իտալիայի Սենատի և Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ։ Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ Իտալայի խորհրդարանում հարյուրից ավելի անդամ ունեցող Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խումբը կարևոր ներդրում կարող է ունենալ հայ-իտալական համագործակցության զարգացման գործում։
Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել նաև Սուրբ Աթոռում (Վատիկանում) ՀՀ դեսպանության բացման և ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունելությունը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» ցուցահանդեսի բացումը։
Վատիկանում ՀՀ դեսպանի կողմից տրված ընդունելությանը ներկա են եղել Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության ղեկավար և Արևելյան պապական խորհրդի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին, Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտին, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ, Հայ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, Վատիկանի բարձրաստիճան հոգևորականներ, Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների անդամներ, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ, եվրոպական և իտալական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գործարարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ընդունելությանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեծապես խորհրդանշական է համարել, որ Հայաստանը` հանդիսանալով քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին երկիրը, դիվանագիտական ներկայացուցչություն է բացում Սուրբ Աթոռում:«Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը վկայում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև սերտ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, բայց արտացոլում է նաև այդ հարաբերություններն առավել սերտացնելու և խորացնելու մեր երկրի ցանկությունը» - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Է.Նալբանդյանը նշել է նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում 2000թ.-ին Հայոց ցեղասպանության ճանաչումը Սուրբ Աթոռի կողմից, որը վերահաստատվել է նաև 2001թ.-ին:
Վատիկանում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ Սուրբ Աթոռի անունից ողջույնի խոսքով հանդես է եկել Արևելյան եկեղեցիների միաբանության ղեկավար և Արևելյան պապական խորհրդի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին։
Էդվարդ Նալբանդյանը այցելել է նաև Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանատուն, ծանոթացել դեսպանության աշխատանքային պայմաններին, հանդիպել դեսպանության աշխատակիցների հետ։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը