Թեմաներ
Երկուշաբթի 05 / 13 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/12/2024   23:33 Ամոթ է նրանց իշխանություն անվանելը, ինչ իշխանություն. Շիրակի թեմի առաջնորդ 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/12/2024   21:17 Խաղաղության գնալու իրական օրակարգը. հրամապարկվեց շարժման` խաղաղության ծրագիրը 05/12/2024   21:04 Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բակում առկա է հաստաբուն ծառի ընկնելու վտանգ 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին 05/12/2024   20:38 Երևանում ծառն ընկել է «Nissan» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաների վրա 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/12/2024   20:15 Պատերազմը կարող է սկսվել միայն Հայաստանի գործող իշխանությունների և Ալիևի փոխադարձ համաձայնության արդյունքում. Մելիքյան 05/12/2024   20:09 Նիկոլ Փաշինյան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. ստերի հավաքածուն` մեկ տեսանյութում 05/12/2024   19:56 Հրաձգություն Ալաբամայում․ կան վիրավորներ 05/12/2024   19:39 ՌԴ Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/12/2024   19:04 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/12/2024   18:50 Բլինքենը հայտարարել Է Ուկրաինային ռազմական մատակարարումներն արագացնելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին 05/12/2024   18:40 Ստի դեմ պայքարի երթով` երիտասարդ հոգևորականի առաջնորդությամբ երիտասարդները շարժվեցին Հանրապետության Հրապարակ 05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/12/2024   17:45 Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին սամբոյի Եվրոպայի առաջնությունում 05/12/2024   17:31 Պայթյուն՝ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում գտնվող ավտոտնակում 05/12/2024   17:20 Երեւանում մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը, երիտասարդները ոտքի են կանգնել․ ուղիղ 05/12/2024   17:06 Ստի ու կեղծիքի օրեր են , թշնամության և ատելության օրեր են և ամենամեծ մեղքի՝ ինքնաարդարացման օրեր են. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/12/2024   16:56 ՏՏ ոլորտի ընկերություններին 5 միլիարդ դրամ կբաժանեն 05/12/2024   16:31 Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր. Ստեփան Դանիելյան 05/12/2024   16:12 Երկու ոսկե մեդալ է նվաճել 44-օրյա պատերազմի մասնակիցը 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/12/2024   15:46 Պայթյուն՝ Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 05/12/2024   15:20 Կոսովոն հրաժարվել է սերբական դինարից 05/12/2024   15:00 ԱՄՆ-ում մահացել է տղամարդը, ում խոզի երիկամ էին փոխպատվաստել 05/12/2024   14:39 ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ. Sputnik Արմենիա 05/12/2024   14:18 «Շարժումը այս փուլում գրանցեց երկու կարևոր փաստ». Անժելա Էլիբեգովա 05/12/2024   14:00 Ադրբեջանն ասում է Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է, ողջ Հայաստանը տանք ու խաղաղ իրենց տիրապետության տակ ապրե՞նք. Դանիելյան 05/12/2024   13:42 ՌԴ Բելգորոդում շենքի մի մասնակի փլուզումից հետո փրկվել է 12 մարդ 05/12/2024   13:28 Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ 05/12/2024   13:19 Ոստիկանների բռնի գործողություններից հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյանը եկել է Պատարագի 05/12/2024   12:52 Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությունը պարգևավճար է տալու. Արտակ Զաքարյան 05/12/2024   12:32 Դանակահարություն՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկում ծննդյան արարողության մասնակիցների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 05/12/2024   12:11 Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը 05/12/2024   11:59 Էրդողանն ու Միցոտակիսը կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը» 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/12/2024   11:23 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/12/2024   11:02 Կանադայում ձերբակալել են սիկհ առաջնորդի սպանության մեջ չորրորդ կասկածյալին 05/12/2024   10:45 Ծաղկաձորում մեկնակել է Արցախ-Հայաստան երիտասարդական ֆորումը, որը կտևի 3 օր (տեսանյութ) 05/12/2024   10:28 Բագրատ արքեպիսկոպոսը պետք է դառնա ոչ թե քաղաքական լիդեր, այլ ստանձնի արբիտրի դերը, որի առկայության դեպքում որևէ ղեկավար չի դառնա այն հրեշը, որ դարձավ Փաշինյանը․ Պողոսյան 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/12/2024   10:12 Երեք ներկայացում, լեփ լեցուն դահլիճներ ու աննկարագրելի էմոցիաներ 05/12/2024   10:08 Երևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել երթևեկելի հատվածը 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/11/2024   23:26 Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանում 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում
05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/11/2024   10:27 Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին «սուրճի հրավիրելու» մտադրությամբ Էջմիածնի դպրոց գնացած երիտասարդներին 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/11/2024   13:39 Ձեզ լավ նայեք, Փաշինյան ջան.վարչապետը չնախատեսված կանգառ ունեցավ Գայ բնակավայրում, կողմնակիցները հավաքված էին (տեսանյութ) 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները

Հենրիխ Մխիթարյան. «Սա իմ ընտրությունն էր» 07/10/2013   16:48  |  Մարզական

 
Մասնակի կրճատումներով ներկայացնում ենք Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին:
 
-Հենրիխ, նախ հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուների անունից շնորհավորում ենք քեզ Գերմանիայի փոխչեմպիոնի կազմում  պաշտոնապես ընդգրկվելու համար: Այսօր արդեն պաշտոնապես ներկայացնում ես Դորտմունդի «Բորուսիան» և կարծում եմ, արդեն կարող ես խոսել քո տրանսֆերային «ոդիսականի» մասին:
-Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Ես խոստացել էի, որ իմ տեղափոխության և գործերի մասին ինքս կտեղեկացնեմ, երբ ամեն ինչ կլինի իրավականորեն ավարտված: Որևէ «ոդիսական» իրականում չկար: Ուղղակի արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այս ընթացքում, երբ ես հիմնականում Երևանում էի և համբերատար սպասում էի տարբեր ակումբների միջև ընթացող բանակցություններին և իմ գործակալի գործողություններին,  տարբեր պատճառներով տարածվեցին ամենատարբեր տեղեկություններ և խոսակցություններ: Դրանք ԶԼՄ-ների համար օգտակար էին, ինձ համար՝ ոչ: Այդ էր պատճառը, որ ես խնդրեցի  անհարկի մեկնաբանություններ չանել, նաև կանխել բոլոր նրանց, ովքեր անընդհատ տարբեր չստուգված տեղեկություններ տարածելով թյուրիմացություններ էին ստեղծում և իրենց համար լուծում ինչ-որ խնդիրներ: 
Տրանսֆերային բանակցությունները ակումբների միջև սովորական գործընթացներ են ֆուտբոլում: Ես որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ պետք է հետևեի խաղի կանոններին: Այո, ընթանում էին բանակցություններ, դրանով զբաղվում էր պրոֆեսիոնալ գործակալ և ես պետք է սպասեի բանակցությունների ավարտին և պաշտոնական ձևակերպումներին: Այսօր արդեն ես Գերմանիայի «Բորուսիայում» եմ: Սա է «ոդիսականը»:
 
-Ի վերջո, ե՞րբ մեկնեցիր Դորտմունդ:
 -Չնայած ամենատարբեր տեղեկությունների, որ տարածվում էին, Երևանից մեկնել եմ Վիեննա հուլիսի 8-ին, որտեղից էլ մեկնել եմ Դյուսելդորֆ: Այնտեղ ինձ դիմավորել է «Բորուսիա» ակումբի ներկայացուցիչը, ում հետ ուղևորվել ենք Դորտմունդ:
 
-Ե՞րբ տեղի ունեցավ քեզ ներկայացնելու պաշտոնական արարողությունը:
-Ինձ, որպես նորեկի, ներկայացման պաշտոնական արարողությունը կայացավ հուլիսի 8-ին, երկուշաբթի, քանի որ այդ օրն ակումբում հայտարարված էր ազատ օր: Նախօրեին թիմը հանդիպում էր անցկացրել «Մագդեբուրգի» հետ  և երկուշաբթին  «Բորուսիան»  «բաց» օր  էր հայտարարել ԶԼՄ-ների համար: Այդ օրը տեղի ունեցան նաև թիմի և ֆուտբոլիստների պաշտոնական նկարահանումները, որը պահանջվում է արարողակարգով:  Բոլոր իրավական խնդիրներն արդեն արված են, պայմանագրերը ստորագրված են: Ինձ հանձնվեց 10 համարի մարզաշապիկը: Պետք է ասեմ, որ թիմում շատ լավ մթնոլորտ է, ինձ շատ լավ են ընդունել և ես շատ ուրախ եմ դրա համար:
 
-10 համարի մարզաշապիկը քո ընտրությունն է՞ր, թե՝ ակումբի:
 -Իմ ընտրությունն էր:  Ես տատանվում էի ինձ և իմ երկրպագուներին արդեն հարազատ դարձած 22 համարի և 10 համարի միջև: Որոշեցի ընտրել նորը և ընտրեցի 10 համարի մարզաշապիկը:
 
-Անցած մրցաշրջանում դու «Շախտյորի» կազմում երկու անգամ խաղացել ես «Բորուսիայի» դեմ: Թիմում ունեի՞ր ծանոթներ:
 -Թիմում ծանոթներ չունեի, բայց արդեն հասցրել եմ ծանոթանալ մի քանի ֆուտբոլիստի հետ:
 
-Խոսե՞լ ես Յուրգեն Կլոպի հետ թիմում քո դեռակատարման մասին:
 -Ոչ, մարզիչն ինձ հետ դեռ չի խոսել: Այսօրվանից  մասնակցելու եմ  հիմնական կազմի  մարզումներին:
 
-Քո ընտրությունն է՞ր «Բորուսիան»:
 -Այո: Ես սա շատ կարևոր քայլ եմ համարում իմ կյանքում: Ես ընտրեցի «Բորուսիան», քանի որ այն հզոր ակումբ է, լավ խաղացողներ և լավ մարզիչ ունի: «Բորուսիաի» երկրպագուները մարզադաշտում ֆանտաստիկ մթնոլորտ են ստեղծում: Հուսով եմ, կկարողանամ ուրախացնել նրանց: Իմ նպատակը թիմի հետ յուրաքանչյուր խաղում հաղթելն է:
 
-Որտե՞ղ ես ապրելու: Ինչպես «Շախտյորի» դեպքում` թիմի մարզաբազայո՞ւմ:
 -Ոչ, ակումբն ինձ բնակարան է տրամադրելու: Այժմ ակումբի ներկայացուցիչները զբաղվում են այդ հարցով:
 
 -Ի՞նչ զգացողություններով ես հեռանում «Շախտյորից»:
 -Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Շախտյորին», ակումբի նախագահին, մարզչական շտաբին, հատկապես գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին, թիմակիցներիս, «Շախտյորի» բազմահազար երկրպագուներին, ովքեր շատ են օգնել ինձ այս տարիների ընթացքում: Առանց նշածս մարդկանց ես չէի հասնի նրան, ինչին հասել եմ այսօր: Ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստեցին, որ ես տեղափոխվեմ «Բորուսիա»: Հուսով եմ, որ կկարողանամ բոլորի հույսերն արդարացնել:
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]