ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը՝ ԱԺ օրակարգում 03/15/2013 13:34 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Քիչ առաջ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն որոշմամբ դրական եզրակացություն տվեց 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծը նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու վերաբերյալ:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամների հեղինակած որոշման նախագծով ստեղծվելիք հանձնաժողովն ուսումնասիրելու է մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը:
Հիմնական զեկուցող՝ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնելով որոշման նախագիծը նշեց, որ այն վերանայվել է և նախկինում արված գրեթե բոլոր առաջարկություններն ու դիտողությունները ընդունվել են: Այդ թվում վերանայվել է քաղաքական մեծամասնության կողմից նշված ամենասկզբունքային՝ հանձնաժողովի կազմավորման կարգը: Եթե նախկինում առաջարկվում էր հանձնաժողովում ընդգրկել յուրաքանչյուր խմբակցությունից մեկական պատգամավոր, ինչը հնարավոր էր դարձնում քաղաքական մեծամասնությանը հայտնվել փոքրամասնության կարգավիճակում, ապա այժմ առաջարկվում է կիրառել Էթիկայի հանձնաժողովի ձևավորման կարգը: Ըստ այդմ հանձնաժողովը կազմված կլինի յոթը անդամներից, որոնցից երկուսը կնշանակվեն ՀՀԿ-ի կողմից, իսկ մյուս խմբակցությունները կունենան մեկական անդամ նշանակելու իրավունք: Չի բացառվում նաև, որ առաջարկվի հիշյալ հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնփակ, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովը կորոշի, որ դրանք լինեն դռնբաց:
Ինչպես նշեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, բոլոր քաղաքական ուժերի հիմնական խնդիրը պետք է լինի այս հանձնաժողովին քաղաքական շահարկումներից և հայտարարություններից զերծ պահելը, որպեսզի այն զբաղվի միայն իրավական խնդիրներով: Այս կարծիքին համամիտ էին բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, ովքեր կարևորեցին հիշյալ ողբերգական դեպքերի հետ կապված ճշմարտության բացահայտումը, ինչին և սպասում է հասարակությունը:
Դ. Հարությունյանը, չցանկանալով կանխատեսումներ անել, թե ինչպիսին կարող է լինել հանձնաժողովի գործունեության արդյունքը, նշեց, որ վստահաբար կարելի է ասել, որ «այդ աշխատանքը լինելու է դժվարություններով լի»: «Մենք պետք է գիտակցենք, որ բոլոր քաղաքական ուժերը կարծես թե հանգում են այն եզրակացության, որ բավարար հասուն ենք՝ այս աշխատանքը պատշաճ իրականացնելու համար»,- ընդգծեց Դ. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այս հարցը քննարկվել էր հանձնաժողովի դեռևս 2012թ.-ի նոյեմբերի 28-ի և դեկտեմբերի 3-ի նիստերում: Արդյունքում որոշվել էր նստաշրջանի օրակարգի նախագծում այն ընդգրկելու ժամկետը հետաձգել մինչև մեկ տարով:
Նախագծին հավանություն տալու համար կոալիցիան առաջարկել էր մի շարք պայմաններ: Մասնավորապես, որ ժամանակավոր հանձնաժողովի կազմը պետք է ձևավորվի հավասարության սկզբունքով այնպես, որ հանձնաժողովի կազմում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնությունը ներկայացնող անդամները կազմեն հանձնաժողովի անդամների կեսը: Երկրորդ` նախագծի հիմնավորումը պետք է լինի չեզոք և չպետք է պարունակի քաղաքական ու իրավական գնահատականներ: Երրորդ` նախագծի 1-ին կետում պետք է շեշտվի, որ ժամանակավոր հանձնաժողովն իր գործունեության արդյունքում տալու է իր գնահատականը ձեռնարկված միջոցառումների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ: Չորրորդ` հեղինակները որոշման նախագծի քննարկումը հետաձգում են մինչև 1 տարի ժամկետով և վերոհիշյալ առաջարկություններով հանդերձ հարցը ներկայացնում են քննարկման ՀՀ նախագահի ընտրություններից հետո:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը