ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը մերժեց ընդդեմ Փաստաբանների պալատի ներկայացված հայցը 03/12/2013 21:57 | Քաղաքացիական իրավունք
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է Կարեն Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի` ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի 2011 թ. փետրվարի 25-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Հիշյալ որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը ուժը կորցրած էր ճանաչել Կարեն Մարգարյանի փաստաբանական գործունեության թիվ 489 արտոնագիրը` դադարեցնելով նշված արտոնագրի գործողությունը: Խորհուրդը որոշել էր Կարեն Մարգարյանին հանել փաստաբանների ցուցակից:
Դատարանը գտել է, որ հայցվորի վերաբերյալ կայացված որոշման ընդունման գործընթացում վերջինիս մասնակցությունը և նրա իրավունքների իրացումը ապահովելու համար պատասխանողը ձեռնարկել է բոլոր միջոցները՝ կատարելով պատասխանատվության ենթարկելու գործընթացում այդ հարաբերությունների բովանդակությունը կազմող իր պարտականությունները:
Այսպես, Պալատը հայցվորին ծանուցումներ է ուղարկել 14.07.2010թ., 14.08.2010թ., 12.10.2010թ., 08.11.2010թ., 15.11.2010թ., 27.11.2010թ., 13.01.2011թ., 22.01.2011թ., 26.01.2011թ., 21.02.2011թ., 15.03.2011թ. Երևան քաղաքի Շահսուվարյան փողոց 8ա շենք բնակարան 58 հասցեով, սակայն ծանուցագրերը հետ են վերադարձվել «դուռը փակ է», «բացակայում է քաղաքից», «տեղափոխվել է» նշումներով:
Թեև, ըստ Երևանի Արաբկիր վարչական շրջանի «Արեգ» համատիրության 11.10.2012 թվականի տեղեկանքի, Կարեն Մարգարյանը առանց հաշվառման բնակվում է Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 40/2 շենքի թիվ 5 բնակարանում, հայցվորը 22.08.2012թ. դիմում է ներկայացրել Պալատի նախագահի անունով` վիճարկվող որոշումն իրեն տարամադրելու պահանջով, որում, որպես իր հասցե, նշել է. ք. Երևան, Շահսուվարյան 8Ա շենք, բն. 58, որպիսի հասցեով էլ Պալատի կողմից նրան են ուղարկվել ծանուցումները, որոնց չստանալու պարագայում ծագած բացասական հետևանքները կրում է հայցվորը:
Դատարանը հարկ է համարել արձանագրել. «եթե անգամ ընդունենք, որ Պալատը հանդես է եկել որպես դատարան, ապա, միևնույն է, Պալատը կատարել է իր վրա դրված ծանուցման պարտականությունը, իսկ հայցվորը, որպես դատավարության մասնակից, չի կատարել իր պարտականությունները, մասնավորապես, եթե վերջինիս մոտ տեղի է ունեցել հասցեի փոփոխություն, ապա, նա պարտավոր էր հայտնել Պալատին /վերջինիս որպես դատարան հանդես գալու պայմաններում/ ծանուցման հասցեի փոփոխության մասին»:
Այսպիսով, Դատարանն արձանագրել է, որ Պալատը կատարել է իր վրա դրված պարտականությունները վիճարկվող որոշումը կայացնելիս և այն ընդունվել է իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, հետևաբար հայցապահանջն անհիմն է և ենթակա է մերժման:
Դատարանը միաժամանակ անհիմն է համարել նաև քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին պատասխանողի միջնորդությունը: Պատասխանողն իր միջնորդությունը հիմնավորել է այն փաստարկով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության, և, ըստ պատասխանողի, տվյալ դեպքում հայցվորը բաց է թողել վիճարկվող որոշման բողոքարկման մեկամսյա ժամկետը, հետևաբար, վեճի վարույթը ենթակա է կարճման:
Դատարանն արձանագրել է, որ վիճարկվող որոշման Հայցվորի կողմից 24.08.2012 թվականին ստանալու և Դատարան 20.09.2012թ. դիմելու պայմաններում վերջինիս կողմից, ըստ էության, բաց չի թողնվել մեկամսյա ժամկետը և, համապատասխանաբար, վեճը ենթակա է դատարանում քննության:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
- 05/17/2024 10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com
- 05/17/2024 10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ
- 05/17/2024 10:14 Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է սյանը. կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը