ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդդեմ Հունգարիայի ու Ադրբեջանի անհատական գանգատներ են ներկայացվել ՄԻԵԴ (լրացված) 03/01/2013 14:36 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանորեն սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդներն ու սպանությունից հրաշքով փրկված ՀՀ ԶՈՒ սպա Հայկ Մակուչյանն անհատական գանգատներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի ու Հունգարիայի:
ՀՀ արդարադատության փոխնախարարներ Ռուբեն Մելիքյանն ու Եղիշե Կիրակոսյանն այսօր լրագրողներին հայտնեցին, որ իրենց տեղեկություններով, դիմողները պահանջում են ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 14-րդ հոդվածներով՝ Կյանքի իրավունք և Խտրականության արգելք, ամրագրված հիմնարար իրավունքների խախտումները: Ըստ հայկական կողմի, այդ իրավունքները խախտվել են Հունգարիայի կողմից մարդասպանին Ադրբեջանին փոխանցելու, իսկ վերջինիս կողմից նրան ներում շնորհելու, անգամ արդարացնելու ու հերոսացնելու հետևանքով: Փաստաբանական խմբի կազմում են՝ Սիրանուշ Սահակյանը, Նարինե Գասպարյանը, Հունգարիայում ընթացած դատաքննության ընթացքում Գ.Մարգարյանի իրավահաջորդների ու Հ.Մակուչյանի շահերը ներկայացրած փաստաբան Նազելի Վարդանյանը, օտարերկրյա փաստաբաններ:
Նշվեց նաև, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի պահանջներին համապատասխան, ՀՀ-ն վարույթին ներգրավվելու է որպես երրորդ կողմ:
Հայաստանի արդարադատության նախարարությունը համոզված է, որ Հունգարիայի կողմից մարդասպանի փոխանցումը, իսկ Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելն, ըստ էության նրան արդարացնելն ու հերոսացնելը միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարում է, ուստի Հայաստանի կողմից ձեռնարկվել ու ձեռնարկվելու են բոլոր հնարավոր քայլերը հեղինակավոր միջազգային ատյանների կողմից իրավունքի խախտման փաստն ամրագրելու ու միջազգային իրավունքով սահմանված հնարավորությունների չափով խախտված իրավունքը վերականգնելու ուղղությամբ:
Փոխնախարարները հայտնեցին դեռևս 2012թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ արդարադատության նախարարությունը դիմում է ներկայացրել Քրեական ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրախորհրդի Կոնվենցիաների կիրարկման հարցերով փորձագիտական խմբին՝ պահանջելով քննարկել Ադրբեջանի կողմից 1983թ. Դատապարտյալների փոխանցման մասին Ստրասբուրգի կոնվենցիայի 12-րդ հոդվածի (որը վերապահում է համաներում ու ներում շնորհելու իրավունքը) կիրառման համաչափությունը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից:
Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարությունը ստեղծել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը և Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հիմնադիր, միջազգային իրավունքի փորձագետ Լևոն Գևորգյանը: Նշված խումբը նախապատրաստում է դիմում, որը ներկայացվելու է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի 11-րդ հոդվածի հիմքով: Դիմումում Հայաստանը միջազգային կառույցի ուշադրությունն է հրավիրելու Ադրբեջանի կողմից իրականացված հակահայկական խտրականության քաղաքականության և ընդհանրապես Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության քարոզչության վրա:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/05/2024 17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում
- 05/05/2024 17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
- 05/05/2024 10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
- 05/05/2024 10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն