ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ժառանգություն». Կեղծարարությունն էականորեն ազդել է ընտրությունների արդյունքների վրա 02/22/2013 12:52 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ն հրապարակած տվյալները չեն արտահայտում ընտրողների կամքը: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» կուսակցությունը:
Արձանագրելով, որ ԿԸՀ-ի տվյալներով, Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ձայների շուրջ 37 տոկոսը, Սերժ Սարգսյանի 58 տոկոսի դիմաց, «Ժառանգությունը» նաև նշել է.
«Անգամ այդ պաշտոնական տվյալներով՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի հասել առավելության, այլև քաղաքային տեղամասերի մեծամասնությունում պարտվել է: Հիմնականում գյուղական առանձին տեղամասերում, իբր, ընտրողների 90%-ից ավելի մասնակցությունը եւ հօգուտ Սարգսյանի տրված 90%-ից ավելի ձայներն են ապահովել արդյունքները, որոնց մասին հայտարարել է ԿԸՀ-ն»:
«Սերժ Սարգսյանն ինչպե՞ս է իրեն հաղթանակ վերագրում, երբ, դիցուք, Աբովյանի 25 տեղամասերից 21-ում պարտություն է կրել եւ միայն մեկում «ստանալով» 1101 ձայն, կորուստները փոխհատուցել է, երբ Էջմիածնի 22 տեղամասերից 19-ում պարտվել է եւ փոխհատուցել հարևան Այգեկ գյուղից 96% քվեներով: Եվ այդպես՝ ամենուր: Հավատարժա՞ն է, որ տեղամասերի 80-90%-ում նույնական արդյունքներ գրանցող թեկնածուն մնացյալ 10%-ում բազմապատիկ ավելի ձայներ է ստանում:
Իհարկե, դա նշանակում է ընտրացուցակների եւ քվեաթերթիկների կեղծարարություն՝ տեղամասերի 10-20%-ում, ինչն էականորեն ազդել է ընտրությունների արդյունքների վրա եւ բավարար հիմք է՝ պահանջելու, որպեսզի ընտրությունները ճանաչվեն անվավեր: Ակնհայտ այդ կեղծարարությունը հնարավոր է ապացուցել ընտրողների ստորագրություններով, ցուցակների ու քվեաթերթիկների հետազոտմամբ, ինչի ուղղությամբ պատշաճ իրավական քայլեր ձեռնարկվում են:
Ափսոսանք հայտնելով նշյալ 10-20% տեղամասերում «Ժառանգությունը» ներկայացնող ՏԸՀ անդամներին վիճակված ճնշումների, երբեմն դրանց դիմակայելու անկարողության առնչությամբ, 1900-ից ավելի տեղամասերում մեր հանձնաժողովականների ու շուրջ 800 վստահված անձանց բացարձակ մեծամասնությանն արժանին ենք մատուցում եւ շնորհակալություն հայտնում կատարած աշխատանքի համար: Նրանցից շատ շատերը, ովքեր Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ էին գալիս կամ զանգահարում էին ուղղակի ասելու մեկ բառ՝ «Հաղթեցի», արդեն տալիս էին իրենց աշխատանքի գնահատականը: Մեծապես գնահատելի են այդ անձանց նվիրումն ու պայքարը Երևանի արդյունքների, Գյումրիի, Վանաձորի եւ բոլոր մյուս հաղթանակների համար:
Շնորհակալություն ենք հայտնում հայաստանցի ընտրողին, որ, չնայած քաղաքական դաշտի իներտությանը, իր ակտիվությամբ օրինակ ծառայեց քաղաքական գործիչներին, կատարեց իր ընտրությունը եւ, մերժելով գործող վարչախմբին, ընտրեց Հայաստանի ապագան: Անգամ պաշտոնական տվյալներով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում ստացավ ավելի մեծ թվով ձայներ, քան 1998-ից ի վեր նախագահի որևէ ընդդիմադիր թեկնածու ստացել էր: Համաժողովրդական այդ քվեն պատգամ ու պարտավորություն է քաղաքական ընդդիմության համար՝ համախմբվելու եւ ժողովրդի կատարած ընտրությունն իրականություն դարձնելու», - ասվում է հայտարարության մեջ:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
- 05/17/2024 10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com
- 05/17/2024 10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ
- 05/17/2024 10:14 Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է սյանը. կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը