ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Ռուստամյան. «Էթիկայի հանձնաժողովը հակաէթիկական գործընթացի մեջ է» 02/11/2013 23:54 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Ես կարծում եմ, որ սա իսկապես շատ խորը վերլուծության և հետագա քննարկումների տեղիք է տալու, որովհետև այն, ինչ-որ կատարվեց հենց Էթիկայի հանձնաժողովի կողմից, ոտնահարում է Ազգային ժողովի կանոնակարգը: Ըստ էության, սա ասում է բոլոր պատգամավորներին, որ կարող եք չհարգել օրենքը: Էթիկայի հանձնաժողովը հակաէթիկական գործընթացի մեջ է»,- Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ Էթիկայի հանձնաժողովը մերժեց Ա.Ռուստամյանի դիմումը, որով նա առաջարկել էր քննարկել 2012թ.-ի նոյեմբերի 21-ին հրավիրված խորհրդարանի արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները խախտելու հարցը:
«Բացարձակ բավարարված չեմ, որովհետև մերժումը կատարվեց քվեարկություններով: Անհասկանալի էր նախ, որ քաղաքական ուժ կար, որ հայտն ընդունելուն կողմ էր, նույն տրամաբանությամբ Սահմանադրական դատարան դիմելուն կողմ էր, հիմա միացավ մեծամասնությանը, և դիմումը մերժվեց»,-հայտնեց նա` ակնարկելով հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցչին:
Ըստ Ա.Ռուստամյանի, եթե խորհրդարանը ստեղծել է Էթիկայի հանձնաժողով, որպեսզի «արդարացվի ԱԺ պատգամավորի չմասնակցելը և տարբեր պատճառներ գտնեն ու մեկնաբանեն տարբեր պատգամավորների չմասնակցելը, իրավական տեսք տան դրան, ուրեմն այս հանձնաժողովը բացարձակապես իր նպատակներին չի ծառայում»:
Նա նշեց նաև, որ պատգամավորների կողմից էթիկայի կանոնները խախտված չլինելու վերաբերյալ տեսակետ հայտնողները, ըստ էության, նույնացնում են գրանցումը և քվեարկությունը, նիստի իրավազորության խնդիրն են դնում և հետո մոռանում, որ բոյկոտելու մասին խմբակցությունը հայտարարում է նիստում: Այդ ժամանակ քվեարկությանը չմասնակցելը համարվում է հարգելի, սակայն, դա տեղի չի ունեցել: Դրան հակառակ, դիմել են ԱԺ նախագահին` հայտնելով իրենց բոյկոտի մասին և խնդրելով իրենց բացակայություննները համարել հարգելի, ինչը և ԱԺ նախագահն արել է, թեև բոյկոտի պարագայում նման իրավասություն չուներ:
«Միայն խախտելով կարող էին ասել, որ ԱԺ պատգամավորները չեն խախտել կանոնակարգը, ինչը որ արեցին, և ԲՀԿ-ն միացավ իրենց»,-ընդգծեց Ա.Ռուստամյանը: Հանձնաժողովի ԲՀԿ ներկայացուցիչ Վահան Բաբայանն էլ քվեարկության ժամանակ հանրապետական երկու ներկայացուցիչներին միանալու կապակցությամբ նշեց, որ Էթիկայի հանձնաժողովը անկախ մարմին է և առաջնորդվում է «բացարձակապես իրավական, այլ ոչ` քաղաքական նորմերով»:
Ըստ նրա, հարցը քննարկվել է հանձնաժողովում, նաև` Ա.Ռուստամյանի առաջարկները, մեկնաբանությունները: «Ես, որպես Էթիկայի հանձնաժողովի անդամ, տեսնում եմ, որ այդտեղ էթիկայի կանոնների խախտում չկա: Այն պարագայում, երբ ԱԺ նախագահը նիստից բացակայողների բացակայությունը համարել է հարգելի, իսկ դա ԱԺ նախագահի բացառիկ իրավունքն է, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, կարծում եմ, այդքանից հետո այդ հարցը քննարկելն անիմաստ է դառնում»,-ասաց նա:
Լուսանկարը` ըստ Ֆոտոլուրի
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/10/2024 07:43 ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ»
- 05/10/2024 07:40 Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ»
- 05/09/2024 08:17 ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:14 Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:11 Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
- 05/09/2024 08:08 Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:04 Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/09/2024 12:03 Պատերազմները հաղթում են ուղեղով և դրա ապացույցը Շուշիի ազատագրման այս քարտեզն է. Սամվել Բաբայանը քարտեզ է հրապարակել
- 05/09/2024 10:56 Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/09/2024 20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/09/2024 15:36 Վայոց ձորի մարզում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/09/2024 12:53 Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 05/08/2024 18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
- 05/09/2024 18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն