Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ հացադուլից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում

Ձկնորսական նավ՝ հիդրոլոգիականի փոխարեն. դատավարության երկրորդ փուլը սկսվել է 01/25/2013   13:52  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Խե՜ղճ Սևանա լիճ… Դեռ բավական չէ, որ մակարդակն իջեցվեց ու չի բարձրացվում այնպես, ինչպես անհրաժեշտ է, դեռ բավական չէ, որ որսագողությամբ հափշտակվել և ոչնչացվել են արդյունագործական ձկնապաշարները, հետո էլ լճի համար չբերվեց հիդրոլոգիական հատուկ նշանակության այն նավը, որը մասնագետները, գիտնականներն անհրաժեշտ էին համարել լճին: Դրա փոխարեն բերվել է ձկնորսական նավ, բնականաբար, ավելի էժան, ինչով էլ իմաստավորվել է սույն գործարքը: Լճի բախտը չբերեց նույնիսկ նավի հարցում, նույնիսկ անհրաժեշտ նավը նրան շա՞տ համարվեց…

«Կամար» ՓԲ ընկերության հիմնադիր ու տնօրեն Հայկ Վարդանյանին առաջադրված մեղադրանքի համաձայն` նա ստանալով «Պետության կարիքների համար հիդրոլոգիական հատուկ նշանակության նավի մատակարարման գնման» պայմանագրով նախատեսված 153,0 մլն դրամ գումարը, նախապես գիտեցել է, որ ՌԴ «Ախտարսկայա Սուդովերֆ» ՓԲԸ-ի առաջարկած 46 մլն 923 հազար 200 դրամին համարժեք 3,2 մլն ՌԴ ռուբլի արժեքով «ԲՊՄ-74 Մ-ԺԴ» տեսակի ձկնորսական նավը չի համապատասխանում նշված պայմանագրի տեխնիկական բնութագրին (ցածր է եղել հայտում ու գնման պայմանագրում նշված «ՌՄ-376» տեսակի կամ դրան համարժեք նավի տեխնիկական չափորոշիչներից): Սակայն, չնայած վերոնշյալին, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ դիմել է որոշակի գործողությունների: Մասնավորապես` «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ին ներկայացրած առաջարկվող գնի ինքնարժեքի հաշվարկում որպես «ԲՊՄ-74 Մ-ԺԴ» տեսակի նավի ձեռք բերման գին նշել է 99,0 մլն դրամ:

Այնուհետև նշված նավի ձևափոխման, կահավորման և այն Հայաստան տեղափոխելու վերաբերյալ փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելով, Հ. Վարդանյանը 2007թ. մարտի 16-ին ՀՀ բնապահպանության նախարարությանը մատակարարել է պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող «ԲՊՄ-74 Մ-ԺԴ» տեսակի ձկնորսական նավը և «Կամար» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Վարդան Տոռոզյանի օժանդակությամբ հափշտակել պետական բյուջեից հատկացված գումարից 33 559 963 դրամ:

Նույն քր. գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաև հիշյալ ընկերության գլխավոր հաշվապահ Վարդան Տոռոզյանը: Քննությամբ պարզվել է, որ նա հանդիսանալով «Կամար» ՓԲԸ-ի հիմնադիր անդամ և գլխավոր հաշվապահ, ինչպես նաև ամերիկյան «Էրչ-Ինվեսթմնթս Ինքորփորեյշն» ընկերության նախագահը, իր խորհուրդներով ու գործողություններով օժանդակել է Հայկ Վարդանյանին` հիշյալ պայմանագրի շրջանակներում խարդախությամբ 33 559 963 դրամի հափշտակություն կատարելուն:

Ըստ մեղադրական եզրակացության, Վ. Տոռոզյանը Հ. Վարդանյանից նախապես իմանալով, որ ՌԴ «Ախտարսկայա Սուդովերֆ» ՓԲԸ-ի հիշյալ նավը չի համապատասխանել նշված պայմանագրի տեխնիկական բնութագրին, «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի հայտարարած մրցույթում խոչընդոտները վերացնելու նպատակով, դիմել է որոշակի գործողությունների: Մասնավորապես` մրցույթի կայացման և «Կամար» ընկերության` հաղթող ճանաչվելու համար, ձևականորեն մրցույթի մասնակից է դարձրել մոր` Սվետլանա Ղազարյանի հիմնադրած «Արշալույս» ՍՊԸ-ն, այդ ընկերության անվամբ լրացրել ակնհայտ թերի փաստաթղթեր և դրանք ներկայացրել «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ:

Այնուհետև նավի ձևափոխման, կահավորման և այն ՀՀ տեղափոխելու պատրվակով, Վ.Տոռոզյանը «Կամար» ՓԲԸ-ի անունից 2006թ. դեկտեմբերի 30-ին «Էրչ-Ինվեսթմնթս Ինքորփորեյշն» ընկերության հաշվեհամարին փոխանցված ընդհանուրը 100 800 ԱՄՆ դոլար գումարից «Արցախբանկ» ՓԲԸ-ի երևանյան մասնաճյուղից կանխիկ ստացել է 90 000 ԱՄՆ դոլար և այն նույն օրը հանձնել Հայկ Վարդանյանին, որով օժանդակել է վերջինիս` պետական բյուջեից հատկացված գումարից 33 559 963 դրամ գումարը հափշտակելուն:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ` դատավոր Ա.Մկրտչյանի) հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտել է, որ Հայկ Վարդանյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, իսկ Վարդան Տոռոզյանի մեղավորությունը 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախատեսված հանցանք կատարելու մեջ ապացուցված է, որի համար նրանք ենթակա են քրեական պատասխանատվության և պատժի:

Դատարանը 11.05.2011թ. դատավճռով Հայկ Վարդանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով: Նույն քրեական գործի դատաքննության արդյունքում դատարանը հիշյալ ընկերության գլխավոր հաշվապահ Վարդան Տոռոզյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով:

Թվում է, թե սրանով ամեն ինչ պետք է ավարտվեր, սակայն ամբաստանյալները վերաքննիչ բողոքով դիմել էին ՀՀ քրեական և զինվորական վերաքննիչ դատարան` պահանջելով  բեկանել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ դատավճիռը, կայացնել արդարացման դատավճիռ, կարճել քրեական գործը և դադարեցնել քրեական հետապնդումը` ՀՀ քր.դատ.օր-ի 35 հոդ. 1-ին մասի 2-րդ կետով` ամբաստանյալների արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Սակայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր` Ա. Դանիելյան, դատավորներ` Մ. Արղամանյան, Մ. Ռեհանյան) 26.07.2011թ. որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի. առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: Ինչո՞ւ…

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր որոշմամբ հիմնավորել է, որ առաջին ատյանի դատարանը սույն գործով դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում, ամբաստանյալներ Հայկ Վարդանյանի և Վարդան Տոռոզյանի կողմից դատական նիստում, դեռևս մինչև դատական վիճաբանություններ սկսելը, պաշտպանից հրաժարվելու պարագայում պետք է անցներ ընդհանուր կարգով գործի քննությանը, ինչը չի արել: Նշվածը հանգեցրել է քրեադատավարական օրենքի այնպիսի խախտման, որը բոլոր դեպքերում հիմք է դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան այլ կազմով նոր քննության ուղարկելու համար:

Այժմ հիշյալ քրեական գործը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է` այլ կազմով նոր քննության համար: Հետաքրքիր է, թե ինչ է վճռելու դատարանը` սույն գործով դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ: Կանխակալ կարծիք չարտահայտենք, բայց շատ կզարմանանք, եթե դատարանը իր վճռում ժխտի հիդրոլոգիական հատուկ նշանակության նավի փոխարեն ձկնորսական նավ բերելու փաստն ու պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակման մեղադրանքը: Մենք կհետևենք իրադարձությունների զարգացման հետագա ընթացքին:

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]