ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բնավ չեմ զարմանա, եթե երշիկեղենում շան միս էլ հայտնաբերեն 12/11/2012 12:48 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Հայաստանում արտադրվող երշիկեղենի շուկայում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի վերջին բացահայտումները, որոնց մասին տեղեկատվությունը հանձնաժողովը հրապարակեց երեկ, չգիտեմ ում ինչ չափով, բայց ինձ ընդհանրապես չզարմացրեցին: Հոգեբանորեն արդեն վարժվել եմ, որ ՀՀ-ում, ուր տնտեսական տարատեսակ հանցախմբեր են գործում` դեղերի մաֆիա, հացի մաֆիա և այլն, գրեթե ամեն ինչ հնարավոր է:
Բնավ չեմ զարմանա նույնիսկ այն դեպքում, եթե նույն հանձնաժողովը մի օր հանկարծ բացահայտի, հայտարարի, որ երշիկեղենում շան միս է հայտնաբերել: Դե, գոմեշն էլ է կենդանի, շունն էլ:
Երշիկեղեն արտադրողներից ոմանք գուցե առարկեն, թե այս ի՞նչ եք ասում, գոմեշի միսը կարելի է երշիկեղենում օգտագործել, շան միսը չի կարելի, գուցե փորձեն հավատացնել, թե պապայի արև, մենք այդպիսի բան չենք անում: Բայց, ինչ արած, ես արդեն չեմ հավատում, նշված շուկայի անբարեխիղճ արտադրողներն իմ հավատը, ցավոք, սասանել են: Եվ հետո` ի՞նչ իմանամ, որ այս երկրում շան մսի օգտագործումը երշիկեղենի մեջ պաշտոնապես, այսինքն` գոնե փաստաթղթերով անթույլատրելի է, հակառակը` ՏՄՊՊ հանձնաժողովն ինքը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ «մսամթերքի տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ, թե… որոշակի ինչ բաղադրիչներ են անթույլատրելի»:
Կամ` այդ ի՞նչ է, երշիկեղենում, և նույնիսկ երեխաների համար նախատեսված «Մանկական» անվանումով երշիկներում գերշահույթ ստանալու (արտադրանքի քաշի ավելացման) և երշիկեղենին գրավչություն տալու նպատակով համային և գունային մեծաքանակ հավելանյութերի օգտագործումը կարելի՞ է, որ երշիկեղեն արտադրողներից ոմանք օգտագործել և, ամենայն հավանականությամբ, այս պահին էլ դեռ օգտագործում են: Օգտագործել են (ընդ որում, երշիկեղենի մակնշման մեջ այդ մասին բառ անգամ չնշելով), թեև երեխաների համար նախատեսված երշիկներում նշված մեծաքանակ հավելանյութերի օգտագործումը, ՏՄՊՊ հանձնաժովի նախագահ Արտակ Շաբոյանի հավաստմամբ, բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում: Հիմա, երբ ՏՄՊՊ հանձնաժողովը բացահայտել, արձանագրել և ապացուցել է այդ փաստը, ինչպե՞ս չհարցնել` լավ, այդ մարդիկ կամ արտադրողները խիղճը լրի՞վ են կորցրել...
Իհարկե, չափից մեծ քանակի հավելանյութերի օգտագործումը սննդում, այդ թվում նաև երշիկեղենում չի կարելի, դա վտանգավոր է մարդու առողջության համար ընդհանրապես, իսկ երեխաների առողջության համար հատկապես, քանի որ նրանց օրգանիզմը և ձևավորման փուլում է գտնվում, և մեծահասակների օրգանիզմի համեմատ, թույլ և առավել խոցելի է: Հետևաբար դեռ հարց է` երշիկեղենում շան մսի օգտագործո՞ւմն է ավելի վտանգավոր, թե տարբեր հավելանյութերի մեծաքանակ օգտագործումը:
ՏՄՊՊ հանձնաժողովն իր այսօրվա նիստում ակնարկեց, որ շուկային հասցված վնասը մեծ է եղել, ցավոք, խոսք չեղավ սպառողների առողջությանը պատճառված վնասի մասին, որը քննել-պարզելն ու թվերով, փաստերով ներկայացնելը պետական այլ կառույցների` ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և առողջապահության նախարարության խնդիրն է:
Ընդգծենք, որ երշիկեղենի շուկայում ՏՄՊՊ հանձնաժողովի բացահայտած ահավոր վիճակը նախևառաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և նրա պետի խայտառակ անգործության հետևանքն է: Եթե նկատի ունենանք նշված ծառայության մի շարք պաշտոնյաների հետ կապված վերջին շրջանի կոռուպցիոն սկանդալները, բացառված չէ, որ այդ անգործությունը պայմանավորված լինի երշիկեղենի շուկայում առկա վիճակը ծառայության առանձին աշխատակիցների կողմից կոռուպցիոն դրդապատճառներով չտեսնելու տալով, այսինքն` առկա խախտումներին պաշտոնապես ընթացք չտալով:
ՏՄՊՊ հանձնաժողովը «լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել մսամթերքի արտադրության և իրացման ոլորտում»: Նկատենք, որ մեջբերված տեղեկատվությունը դեռ չի նշանակում, թե հանձնաժողովի կողմից Հայաստանում երշիկեղեն արտադրող բոլոր տնտեսվարողների արտադրանքներն են ուսումնասիրվել, այնպես որ, չի տրված որևէ երաշխիք, որ այլ ընկերությունների արտադրած երշիկեղենում չկան սոյայի ալյուր, օսլա, մեծաքանակ նիտրիտներ, ֆոսֆատներ և այլ նյութեր:
- Շատ երշիկների վրա նշվում է, թե երշիկներն արտադրված են տավարի մսից, սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երշիկների արտադրության մեջ մեծ քանակությամբ օգտագործվում է ներմուծված խոզի և հավի սառեցված միս, և դրա վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չի ներկայացվում սպառողներին,- ՏՄՊՊ հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:- Բացի այդ, երշիկների արտադրության ժամանակ մեծ քանակությամբ ճարպ է օգտագործվում, որի վերաբերյալ նույնպես համապատասխան նշումներ չեն կատարվում: Օգտագործվում են նաև սոյա, ալյուր, կաթի փոշի, օսլա, տարբեր գունային և համային հավելումներ, ու դարձյալ համապատասխան տեղեկատվություն սպառողներին չի ներկայացվում և սպառողները տեղյակ չեն լինում դրա վերաբերյալ: Ինչ վերաբերում է սոյային, ապա մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բավականին մեծ քանակությամբ է սոյա օգտագործվում, և սոյան խառնվելով ջրի հետ, վերածվում է պինդ նյութի և լրացուցիչ զանգված է ապահովում երշիկի արտադրության ժամանակ: Դրանով է նաև բացատրվում, որ մենք բազմաթիվ դեպքեր ենք բացահայտել, երբ երշիկի մեջ օգտագործված մսի քանակությունը կազմում է 16%, 17%, որը, բնականաբար, բավականին քիչ քանակություն է:
Անդրադառնանք հենց սոյայի խնդրին: Հայաստան ներկրվող և, ընդհանրապես, երշիկեղենում օգտագործվող սոյան, միգուցե չնչին բացառությամբ, գենետիկորեն փոփոխված է, ինչը նույնպես, ըստ բազմաթիվ, այդ թվում նաև հեղինակավոր մասնագետների ու գիտնականների, սպառնալիք է մարդու առողջության համար` տեղիք է տալիս ալերգիաների, օրգանիզմն ավելի խոցելի է դառնում և այլն: Էլ ավելի մտահոգիչ է, որ դրանք գենետիկորեն փոփոխված (գենմոդիֆիկացված) կենդանական և բուսական օրգանիզմները նման են յուրօրինակ դանդաղ գործողության ականների, որոնց բացասական ազդեցությունը սպասվում է սերունդների վրա: Բոլոր դեպքերում, եթե սննդամթերքում օգտագործվել է, առկա է գենետիկորեն փոփոխված օրգանիզմ, արտադրողը, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր է այդ մասին տեղեկացնել սննդամթերքի մակնշման մեջ, որպեսզի սպառողն իմանալով այդ մասին, ինքը որոշի` գնե՞լ, թե չգնել այն:
Երշիկեղենի առնվազն երկու տասնյակ արտադրողի կողմից այդ մասին չի նշվել, նույնիսկ սոյայի օգտագործման մասին չի նշվել, և գրեթե կասկած չունենք, որ այլ արտադրողներ նույնպես այդպես են վարվում:
Հանձնաժողովն էլ, թեև Հայաստանում արդեն կա սոյայի գենետիկորեն ձևափոխված լինել-չլինելու հարցը որոշող լաբորատորիա, հիշյալ ընկերությունների արտադրած երշիկեղենը լաբորատոր փորձաքննության չի ներկայացրել, քանի որ, ըստ հանձնաժողովի վերահսկողության վարչության պետ Արտեմ Հովհաննիսյանի, ուսումնասիրության ծավալը շատ մեծ է եղել, ֆիզիկապես դրա հնարավորությունը չեն ունեցել: Ընդգծենք, որ դա արդեն պետք է պարզի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որը, սակայն, շատ սպառողների մոտ իր վստահությունն արդեն կորցրել է:
Ինչպես հավաստեցին հանձնաժողովի աշխատակազմից, բոլոր տնտեսվարողների («Մուշ», «Ա. Բիլյան», «Առ Դելիկատես», «Նատֆուդ», «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ», «Մարիլա», «Բաբիկ 90», «Էրեբունի աստղ», «Հայր և որդի Գալստյաններ», «Երեմկա», «Էլիտ Պրոդ», «Ա. Շիրվանյան և ընկերներ», «Արտյոմ և Հրայր եղբայրներ», «Լումա», «Կարինե և Նարինե», «Նեպտուն Մար», «Սոս 97», «Տիրան Ղազարյան», «Գայան Ջամե», «Բարի արագիլ» ընկերություններ և «Արթուր Հակոբյան» ԱՁ) հետ լսումներ անցկացվել են, նրանցից պահանջել են բացատրություններ, սակայն մեծամասնության բացատրությունը եղել է այն, որ չեն իմացել օրենքը, որոշներն էլ պատճառաբանել են, թե մակնշման մեջ օրենքով պահանջվող տեղեկատվութունը չնշելը տեխնիկական խնդիրներից է բխում, տպագրական խնդիրներ են լինում:
Վերոնշյալ բացատրությունները, հատկապես դրանցից երկրորդը, անարժանահավատ են և նույնիսկ անհեթեթ. ի՞նչ է, ցանկացան երշիկեղենի մակնշման մեջ նշել, որ այն սոյա, նիտրիտներ, ֆոսֆատներ է պարունակում, տպագրական սարքը չնշե՞ց… Ի դեպ, հիշյալ բոլոր տնտեսվարողներն էլ հանձնաժողովի կողմից տեղեկացվել էին, որ երեկ իրենց վերաբերյալ որոշում է կայացվելու, սակայն նրանց մի մասի ներկայացուցիչները չէին եկել, մի քանիսի ներկայացուցիչներն էլ թեև եկել էին, սակայն հանձնաժողովի շենքում լրագրողներ ու տեսախցիկներ տեսնելով, շտապեցին հեռանալ:
Արթուր Հովհաննիսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը